ՆԱԽԱԲԱՆ
Հաճախ երիտասարդ ընտանիքները «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» Հիփոթեքային Ծրագրով բնակարան գնելիս կանգնում են մի շարք հարցադրումների առաջ, որոնցից մեկն էլ ծրագրով նախատեսված գնային սահմանափակումն է:
Սույն ծրագրով նախատեսված է՝
Պետական աջակցությամբ շահառուներին վարկեր տրամադրվում են բնակարան ( բնակելի տուն ) ձեռք բերելու նպատակովմեկ անգամ: Պետական աջակցության ծավալը որոշվում է ելնելով բնակարանի ( բնակելի տան ) հաշվարկային արժեքի չափից:
Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական տվյալների՝ Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում վաճառված բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գների վերլուծության արդյունքում ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքի կողմից Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետության մարզերում.
- երկրորդային շուկայից ( ոչ անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի ( բնակելի տան ) արժեքի առավելագույն չափ է ընդունվել 25.000.000 դրամը,
- իսկ առաջնային շուկայից ( անմիջապես կառուցապատողից ) ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) արժեքի առավելագույն չափ է ընդունվել 30.000.000 դրամը:
ԿԱՐԵՎՈՐ Է
Օրենքներից մեջբերումները կատարված են 2022 թվ: դրությամբ գործող օրենքների համաձայն: .
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ
ԲԱՐՁԵՐ
ԴԵԿՈՐԱՏԻՎ ՆՎԵՐՆԵՐ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» Հիփոթեքային Ծրագրով բնակարան գնելու պայմաններին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ծրագրի և նորակառույցի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ծրագրի հեղինակներին և նորակառույցների կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Երեկ Դու Ասացիր Վաղը՝ Պարզապես Սկսիր …
NIKE ( ՆԱՅՔ )