ՆԱԽԱԲԱՆ
Սովորաբար հանրության մեջ այս երկու տերմինները կիրառվում են միևնույն նշանակությամբ։ Սակայն իրավական դաշտում նրանք մի փոքր տարբերվում են միմյանցից, չնայած քաղաքացիների համար այդ տարբերությունը իրականում դժվար կլինի նկատել։
Այսպես՝ իրականում ո՞րն է վարկի և փոխառության տարբերությունը։
ՎԱՐԿ
Վարկը տրամադրում են բանկերը և վարկային կազմակերպությունները և վարկի գումարը պետք է ծախսվի նախապես որոշված նպատակի համար։ Օրինակ՝ եթե վարկը տրամադրվոււմ է ավտոմեքենա գնելու նպատակով, այդ ստացված գումարով պարտադիր պետք է գնվի ավտոմեքենա և գումարը չի կարելի ծախսել այլ նպատակով օրինակ բնակարանի վերանորոգման կամ այլ գույք գնելու նպատակով ։ Ամփոփելով վարկի հասկացությունը նշենք որ վարկի կարևոր բնութագիրը այն է, որ վարկը տրամադրվում է հատուկ նպատակով և վարկի գումարը պետք է ծախսվի բացառապես այդ նպատակով։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ
Փոխառություն կարող են տրամադրել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ մասնավոր անձինք։ Փոխառություն տրամադրող անձը, գումարը կարող է տրամադրել որոշակի տոկոսներ ստանալու նպատակով, սակայն գումար տրամադրելուց նա նախապես չի նշում գումարը ծախսելու նպատակը։ Եվ այսպես՝ փոխառություն ստացող անձը ստացված գումարը կարող է օգտագործել ցանկացած նպատակով ՝ օրինակ մասնակի օգտագործել բնակարանի վերանորոգման համար, մի մասը բիզնես նպատակներով և այլն:
Փոխառուն ունի միայն մեկ պարտավորություն՝ վերադարձնել գումարը պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով և իհարկե վճարել պայմանագրով նախատեսված տոկոսները։
Ամփոփելով փոխառության հասկացությունը նշենք, որ փոխառություն տրամադրելիս նախապես չի նշվում գումարի ծախսման նպատակը։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, դուք ծանոթացաք վարկ և փոխառություն հասկացություններին և ինչպես նկատեցիք վարկի և փոխառության հիմնական տարբերությունը գումարի տրամադրման ՆՊԱՏԱԿՆ է.
- վարկի դեպքում հստակ նշվում է գումարի տրամադրման նպատակը և վարկառուն պարտավոր է գումարը ծախսել այդ նպատակով,
- փոխառության դեպքում չի նշվում գումարի տրամադրման նպատակը և փոխառուն կարող է ազատ տնօրինել իրեն տրամադրված գումարը:
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված վարկերի և փոխառությունների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և վարկեր կամ փոխառություններ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի և վարկային կազմակերպությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին,
- միաժամանակ կօգնեք բանկերին և վարկային կազմակերպություններին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Դասընթացների Վարկանիշը
Համակարգչային Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Օգնեք Ձեր հաճախորդներին և Դուք կօգնեք Ձեր բիզնեսին
— Լեո Բերնետ, Leo Burnett Company Inc -ի Հիմնադիր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ