ՆԱԽԱԲԱՆ
Լոգասենյակի դասավորությունը ընտրելիս շատերը մտածում են ամեն ինչի մասին, բացի վաննայից ( ванна՝ հայերեն լոգնոց ): Առանձին տեղադրված վաննան շատերի համար լոգասենյակի շքեղ իր է, քանի որ այն պահանջում է զոհաբերել քառակուսի մետր, ինչը էժան չէ: Մյուս կողմից, շատերը նույնիսկ չեն էլ լսել նման բանի մասին։ Հետևաբար, մարդկային նման հրաշալի գյուտի դրական ու բացասական կողմերից բացի պետք է գոնե մի փոքր խոսել դրա մասին։
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՎԱՆՆԱ ( ԼՈԳՆՈՑ ) — Ի՞ՆՉ Է ԱՅՆ
Մարդիկ սովորաբար վաննան տեղադրում են լոգարանի անկյունում ( ինչպես ընդունված է )՝ այն պարզ է, խնայում է տարածք և թույլ է տալիս ևս մեկ անգամ չմտածել լոգասենյակի դասավորության մասին: Առանձին տեղադրված վաննան այն է, որը կանգնած է ոչ թե պատի կամ անկյունի մոտ, այլ սենյակի մեջտեղում: Սա մեծ գումար և տարածք է պահանջում, բայց իհարկե շքեղ տեսք ունի։
Ավելի ու ավելի շատ մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ մեծ քանակությամբ քառակուսի մետրով բնակարաններ, ընտրում են այս տարբերակը՝ այս առաջարկը սկսվում է թերևս սանտեխնիկայի խանութներում, ուստի ինչու չհասկանալ այս երևույթն ավելի մանրամասնորեն: Այս «շքեղ իրը» միայն հարուստների համար չէ, որ մատչելի է։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՎԱՆՆԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Շքեղություն։ Լոգարանի մեջտեղում տեղադրված վաննան հիանալի տեսք ունի և հիրավի չատերն են երազում նման լոգասենյակի մասին,
- ինքնագնահատականի բարձրացում։ Այսպիսի վաննայում լողանալն, անշուշտ, բարձրացնում է ինքնագնահատականը` կինը կարող է իրեն արքայադուստր զգալ։ Ինչքան շատ տարածք կա սենյակում, այնքան ավելի լավ է նա իրեն զգում և այնքան ավելի քիչ է հոգեբանորեն ճնշող միջավայրը՝ այս եզրակացության են գալիս հոգեբանները: Ուստի նման վաննայում լողանալու գործընթացը դրական է ազդում մարդու հոգեբանական առողջության և վիճակի վրա,
- մոդելների մեծ տեսականի։ Դրանք բոլորն էլ հիանալի տեսք ունեն: Վինտաժային և խիստ, կլոր և գունեղ՝ նման կենցաղային իրերին մարդիկ ոչ միայն նայում են, այլև գնում դրանք հենց իրենց արտաքին շքեղության պատճառով,
- մուտք բոլոր կողմերից: Դուք կարող եք բարձրանալ այս տեսակի գրեթե ցանկացած վաննա ցանկացած կողմից: Եվ սա զարմանալի է, բայց միայն թե դուք պետք է ոչ թե «բարձրանաք», այլ «վեհությամբ մտնեք» վաննայի մեջ՝ այնպես որ դուք ստիպված կլինեք մտածել այս մասին,
- բացառիկություն։ Սովորաբար նման վաննաները պատրաստվում են, եթե ոչ պատվերով, ապա փոքր քանակներով,
- մաքրելու գործընթացը ավելի հեշտ է: Անկասկած, ավելի հեշտ կլինի վերահսկել վաննայի կոմունիկացաիներն ու մաքրությունը, եթե նրան կարելի է մոտենալ բոլոր կողմերից,
- դժվար խնամք։ Այն առումով, որ, օրինակ, ակրիլային վաննայի համար պետք է օգտագործել խիստ հատուկ մաքրող միջոցներ, հակառակ դեպքում այն կկորցնի իր գեղեցիկ տեսքը, կփչանա և … Դե, դժվար թե սկսի արտահոսել, բայց տհաճ կլինի։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ՍԱԼԻԿՆԵՐ ՎԱՃԱՌՈՂ
TOP 10
ԽԱՆՈՒԹ ՍՐԱՀՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կումունիկացիաներ: Որպես կանոն, դա իսկապես ավելի բարդ է։ Իհարկե ամեն ինչ կարելի է անել ինքնուրույն, բայց համեմատած վաննայի ստանդարտ տեղադրման հետ, որը կողքից կհենվի պատին, դուք պետք է ավելի շատ աշխատեք: Բացի այդ, այսպես կոչված «ոտքերն» առանձին խնդիր կդառնան՝ տեսանելի կլինեն սիֆոնն ու այլ ջրահեռացման սարքերը, որոնց թաքցնելու համար ստիպված կլինեք շատ դժվարություններ հաղթահարել,
- անկայունություն: Նրանց համար, ովքեր ոչ միայն լոգանք են ընդունում վաննայում, ինչպես մի շարք գովազդներում, այլ նաև անում են այլ չարաճճիություններ, օրինակ՝ սիրելիի հետ ժամանակ անցկացնելը, որոշ մոդելներ չափազանց անկայուն կլինեն: Այս փաստը արժե հաշվի առնել: Նույնը վերաբերվում է երեխաներին՝ նման վաննան օրորելը շատ ավելի հեշտ է,
- ազատ կանգնած ցնցուղ։ Շատերի համար սա թերություն կլինի՝ դժվար կլինի նույնիսկ մազերը լվանալ առանձին տեղադրված վաննայում։ Ստիպված կլինեք ցնցուղ տեղադրել այլ տեղ և տեղափոխվել այնտեղ, և դա այնքան էլ հաճելի չէ,
- հսկայական տարածք։ Այո, շատ անկախ լոգնոցներ ( մեծ մասը, եկեք ընդունենք դա ) պահանջում են մեծ տարածքներ, և սա քառակուսի մետր է: Եվ սա փող է: Շատերն այժմ պատրաստ են վճարել շքեղության համար, բայց բացի իրենց պատրաստակամությունից, իրենք ունե՞ն փողը… Բնակարանի դասավորությունը դեռ թույլ կտա՞… Կարևոր հարցեր են.
- ջրի շաղ տալը Այսպիսի վաննաների վրա վարագույրներ չեն ամրացվում և հաճախ ջուրը դուրս է հոսում վաննայի սահմաններից։ Սա հատկապես ճիշտ է այն ընտանիքներում, որտեղ երեխաներ կան։ Այս դեպքում վաննայի ( և հատկապես հատակի ) խնամքը շատ ավելի դժվար կլինի: Ստիպված կլինեք սրբել ամեն կաթիլը, անհանգստանալ ամեն ինչի ու փայլի համար ․․․
- գինը։ Գինը սովորաբար ավելի բարձր է շքեղության և փայլի պատճառով: Բացի այդ, կոմունիկացիոն միացումների բարդությունը պետք է վճարվի առանձին, և սենյակի նախագծային որոշումները՝ կապված այս գնման հետ, պետք է ճշգրտվեն …
- մաքրումը, մյուս կողմից, ավելի դժվար է։ Դուք ստիպված կլինեք անընդհատ ջրի կաթիլները սրբել հատակից և պատերից ( ի վերջո, վարագույրներ չկան ) և եթե վաննան շարժվում է կարող նաև արտահոսք լինել,
- վաննան ջերմամեկուսացնելու միջոց չկա։ Եվ հենց սենյակի մեծ տարածության շնորհիվ դրա մեջ ջուրը նույնպես ավելի արագ կսառչի,
- ավելի շատ տաք ջրի սպառում: Այս կետը բխում է նախորդից. Ստիպված կլինեք անընդհատ տաք ջուր ավելացնել, ինչը կավելացնի դրա սպառումը։ Հնարավոր է, որ ստիպված լինեք տեղադրել տաք հատակ ( սա ավելի շատ առավելություն է, բայց նաև ծախս ):
Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը
Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
ԱՄՓՈՓՈՒՄ
Առանձին տեղադրված վաննայի դեպքում շատ հարցեր կախված են գումարի մեծությունից։ Եթե դրանք կան, ապա կլուծվի մեծ սենյակի տարածքի, թանկարժեք մոդելի, բարդ սանտեխնիկայի ( առնվազն դրա վերաբերյալ որոշումների ) և պահպանման բոլոր պրոբլեմները: Եթե գումարը քիչ է, ավելի լավ է սահմանափակվել հասարակ լոգասենյակով։ Այն նույնպես կարելի է նաև հարմարավետ և շքեղ դարձնել։ Եվ, անկեղծ ասած, քառակուսի մետրերը կարելի է շատ ավելի խելամիտ ծախսել։ Բայց եթե գումար ու ցանկություն ունեք, շարունակեք, — դեռ ոչ ոք չի ասել, որ ձեզ կայսրուհի զգալը մեղք է ձեզ համար համապատասխան լոգասենյակ ստեղծելով: Հյուրերին տպավորելու բան կլինի: Այսինքն՝ ամեն ինչ կախված է գումարից ու ցանկությունից։
Ի ԴԵՊ ․․․
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված առանձին տեղադրված վաննայի և դրա առավելությունների և թերությունների վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և այդպիսի վաննա գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք վաննաներ վաճառող խանութ-սրահներին ( արտադրողներին ) վերացնել արտադրանքում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Ինտերիերի Դիզայներների Վարկանիշը
Էջի Ասույթը
Հարմարավետ տունը երջանկության մեծ աղբյուր է
— Սիդնեյ Սմիթ՝ անգլիացի գրող
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: