
ԹԱՈՒՆ ՀԱՈՒՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Թե ինչպիսի տեսք ունի թաուն հաուսը, պարզ է դառնում նրա պատմությունն ուսումնասիրելուց հետո: Թաուն հաուսը Եվրոպայի ճարտարապետական հայտնագործություններից է: Մի քանի դար առաջ ընդհանուր կրող պատով տները հայտնի դարձան Արևմտյան Եվրոպայում, ավելի ճիշտ՝ Անգլիայում։
Բրիտանացիները սկսեցին իրար մոտ տներ կառուցել, ինչը կարևոր էր մեծահասակ երեխաներ ունեցող ընտանիքների համար։ Երիտասարդներից շատերն էին ցանկանում ծնողներից առանձին ապրել և արդյունքում ծագեց էկոնոմ դասի շինություններ կառուցելու գաղափարը: Քիչ անց հարևան երկրներն իրենց ձեռքը վերցրին գաղափարը և այդպիսով թաուն հաուսները համարվում են եվրոպական տիպի տներ։
Ի՞ՆՉ Է ԹԱՈՒՆ ՀԱՈՒՍԸ ( TOWN HOUSE )
Թաուն հաուսը հայկական անշարժ գույքի շուկայում բնակարանների նոր տեսակ է, որը մասնագետներն անվանում են նոր ձևաչափի տներ: Այս տարբերակը իդեալական է այն ընտանիքների համար, ովքեր չեն մտածում բնակելի շենքում ապրելու և չունեն բավարար միջոցներ սեփական տուն գնելու համար: Թաունհաուսը կլանել է լավագույնը թե՛ մեկից, թե՛ մյուսից:
Թաուն հաուսը ցածրահարկ բնակելի շենք է, որն ունի իր առանձնահատկությունները.
- հեռավորությունը քաղաքից: Թաուն հաուսները կառուցվում են բնության մոտ, որտեղ տիրում է մաքուր օդը և չկան գործարաններ և արդյունաբերական օբյեկտների կողմնակի ազդեցություններ ( աղմուկ, վատ էկոլոգիա ),
- նվազագույն քանակի հարևաններ: Քաղաքի տներում կան տասնյակ հարևաններ։ Լավագույն դեպքում նրանք հանգիստ ու ոչ կոնֆլիկտային մարդիկ են, վատագույն դեպքում չարաճճի երեխաներով սկանդալային ընտանիքներ ու ուսանող-ճամբարականներ,
- սեփական բակ: Այս իմաստով թաուն հաուսը միավորում է բնակարանը և բակային հողամասը, որը կարող է ծառայել որպես այգի, բանջարանոց կամ հանգստի վայր։ Այն կարելի է կազմակերպել ըստ ձեր ցանկության՝ դեկորատիվ բույսերով կամ խորովածի հարմարանքներով,
- զարգացած ենթակառուցվածքներ: Որպեսզի ցանկացողները տեղփոխվեն քաղաքի արվարձաններ, անհրաժեշտ են ոչ միայն բարձրակարգ տներ, այլ նաև՝ զարգացած ենթակառուցվածքներ, ինչին հատուկ ուշադրություն են դարձնում կառուցապատողները:
ԹԱՈՒՆ ՀԱՈՒՍՆԵՐ
TOP 10
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԹԱՈՒՆ ՀԱՈՒՍԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Մատչելի գինը,
- աշխարհագրությունը ( հեռու են արդյունաբերական կենտրոններից և էկոլոգիապես աղտոտված տարածքներից ),
- սեփական հողամասի առկայությունը,
- սեփական ավտոկայանատեղիի կամ ավտոտնակի առկայությունը,
- բնությանը մոտ գտնվելը,
- հավասար սոցիալական միջավայրը ( նմանատիպ սոցիալական դասի հարևաններ ):
ԹԵՐՈՒԹՅՈՒՆԵՐ

- Հարևանների հետ որոշ հարցերի շուրջ համաձայնության գալու անհրաժեշտությունը,
- սահմանափակ ենթակառուցվածքներ: Դուք պետք է պատրաստ լինեք այն փաստին, որ դպրոցներն ու հիվանդանոցները մոտակայքում կհայտնվեն միայն ժամանակի ընթացքում,
- վճարումները ավելի շատ կլինեն, քան բազմաբնակարան շենքում,
- տան կից տարածքը իր մակերեսով համարժեք չէ առանձնատան համար նախատեսված տարածքներին:
- ձայնամեկուսացումը ավելի լավ է, քան բնակարաններում, բայց ոչ այնքան լավ, որքան առանձնատանը:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԹԱՈՒՆ ՀԱՈՒՍՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԼԱՅՆ ՀԱՈՒՍ ( LINE HOUSE )

Սա գծային հատակագծով տուն է՝ բաղկացած 2 և ավելի առանձին մուտքեր ունեցող տներից։
Հաճախ դրանք ունենում են միջանցիք մուտքեր: Ընդ որում, մեկը տանում է ընդհանուր բակ, մյուսը՝ սեփական բակ:
ԹՎԻՆ ՀԱՈՒՍ ( ԴՈՒՊԼԵՔՍ ՝ ԵՐԿՎՈՐՅԱԿ )
Նման տունը բաղկացած է 2 մոդուլից, հետևաբար այն հարմար է մեծ ընտանիքների կամ մտերիմ ընկերների համար։ Օրինակ՝ մի տանը կարող են ապրել տարեց ծնողները, մյուսում՝ երեխաներն իրենց ծնողների հետ: Ընդ որում, ամբողջ ընտանիքն ապրում է նույն տանը և նրանք կարող են շփվել, բայց յուրաքանչյուրն ունի անձնական տարածքը։ Մեկուսացման և միասնականության տեսակետից սա բնակարանի լավագույն տեսակն է։
Ձեզ կհետաքրքրի նաև Ի՞ՆՉ Է «ԴՈՒՊԼԵՔՍ» ՏՈՒՆԸ ( ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ) հոդվածը,

ԿՎԱԴՐՈ ՀԱՈՒՍ

Սա 4 հատվածանոց տուն է՝ անկյուններում գտնվող բնակարաներով։
Կենցաղային տարածքները սովորաբար գտնվում են շենքի կենտրոնում, մինչդեռ բնակելի տարածքները՝ շենքի եզրերին:
Կվադրո հաուսները բնութագրվում են մանսարդների և նկուղների առկայությամբ: Հարակից մոդուլների դասավորությունը հայելային է
ԱՐԺԵՔԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Թաուն հաուսի արժեքը բաղկացած է մի քանի գործոններից.
- տարածաշրջան,
- ենթակառուցվածքների առկայություն,
- շինարարության տեխնոլոգիա և շինանյութեր, որոնք օգտագործվել են շինարարության համար,
- հեռավորությունը կենտրոնից ( քաղաքից ),
- տան մակերեսը և հարակից հողամասի չափը:
ԿԱՐԵՎՈՐ Է: Վատ էկոլոգիայի ( նաև՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ) քաղաքների արվարձաններում անշարժ գույքի պահանջարկն աճել է, ուստի թանկացել են նաև թաուն հաուսները։
Եթե ցանկանում եք հնարավորինս շատ խնայել անշարժ գույք ձեռք բերելու համար, ապա պետք է հաշվի առնեք համալիրներ, որոնք դեռ նախագծման փուլում են: Թաուն հաուսների պահանջարկը մեծ է, իսկ առաջարկը՝ փոքր ( ընդամենը 10-20% անշարժ գույքի շուկայում ):
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը

Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Թաուն հաուսը անշարժ գույք է, որը սովորաբար կառուցվում է քաղաքից դուրս և որը տեղ է զբաղեցնում բնակարանի և առանձնատան միջև։ Այն նման է քաղաքային բնակարանի, սակայն ունի առանձնատան տեսք և սովորաբար լինում է երկու ( երբեմն երեք ) հարկանի: Թաուն հաուսի բնակարանը նույնպես ունի հարևաններ, ինչպես բազմաբնակարան շենքում, բայց վերևից եւ ներքևից հարևաններ չկան։
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված թաուն հաուսում բնակարան գնելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի նոր բնակարան գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը թաուն հաուսների և կառուցապատողների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:

Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:


ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը

Էջի Ասույթը

Տունը սիրո, հույսի և երազանքների մեկնարկային վայրն է
Անհայտ ՀԵղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: