
ՆԱԽԱԲԱՆ
Առաջին տորթերը ի հայտ են եկել Իտալիայում և պատահական չէ, որ տորթ բառը առաջացել է իտալերենից ( իտալ.՝ torta բառից, լատ.՝ tōrta բառից է ): Տորթը իրենից ներկայացնում է բազմաշերտ աղանդ ( դեսերտ ), որի շերտերը ներծծված են ամենատարբեր տեսակի կրեմներով և մրգային ջեմերով և որպես կանոն, ամենավերևի շերտը ձևավորված է լինում գլազուրով, կրեմներով կամ մրգերով: Տորթերի ընդհանուր արտաքին առանձնահատկությունը նրանց դեկորատիվ մշակված մակերեսն է, որի համար օգտագործվում են տարբեր, հրուշակեղենի համապատասխան մեթոդներ` գրավիչ արտադրանք ստեղծելու նպատակներով:
ՏՈՐԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Որպես կանոն տորթերի պատրաստմամբ և դիզայնով զբաղվում են հատուկ պատրաստվածություն ունեցող խոհարար-հրուշակագործները, սակայն տնային պայմաններում տորթ կարող է պատրաստել ցանկացած անձ:
Հիմնականում տորթերի պատրաստումը բաղկացած է հետևյալ փուլերից.
- Պատրաստվում են տորթի շերտերը, որոնք կարող են լինել բիսկվիթային կամ շաքարավազային խմորից: Հնարավոր է նաև շերտերը պատրաստել որպես այդ երկուսի (բիսկվիթային կամ շաքարավազային խմորների) կոմբինացիա:
- Ինչպես նաև տորթերի համար երբեմն օգտագործում են շերտավոր խմոր կամ վաֆլուց պատրաստված հատուկ շերտեր:
- Շերտերի վրա քսվում է ջեմ, հատուկ այդ նպատակի համար կարագից, մարգարինից, շաքարավազից հարած սերուծքով պատրաստված զանազան կրեմներ, ինչպես նաև՝ խտացրած կաթ:
- Շերտերի միջև հաճախ տեղադրում են նաև մրգային, հատապտուղների կամ ընկույզի շերտ, որը խոնավացվում է ալկոհոլով՝ սովորաբար՝ ռոմով և լիկյորով:
- Ինչպես խմորի, այնպես էլ կրեմի մեջ կարելի է ավելացնել տարատեսակ համային և անուշահոտ հավելումներ՝ կակաոյի փոշի, վանիլին, սննդային ներկանյութեր,
- Տորթի շերտերը պատրաստելուց հետո այն ձևավորում են համապատասխան դիզայնով և մատուցում:


Սովորաբար տորթերը լինում են շրջանաձև, սակայն որոշ տարատեսակներ, ինչպես նաև արդյունաբերական արտադրության տորթերը թխվում են նաև քառակուսի կաղապարներում։ Այդպիսի տորթերը հաճախ կտորներով կտրտում և առանձին վաճառում են:
Վերջին ժամանակներս մեծ տարածում ունեն տորթերի ոչ սովորական ձևերը, օրինակ՝ աստղի կամ սրտի տեսքով: Այդպիսի տորթերն ավելի հաճախ պատրաստում են հատուկ առիթների համար։



ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ
TOP 10
ԿԱՅՔԵՐ ԵՎ ԽԱՆՈՒԹՆԵՐ

5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՏՈՐԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

- Միջնադարում կլոր հացը համարվում էր տորթ, որը ուներ 2 (երկու) միանման կողմեր,
- Cupcakes կամ հայերենով մինի-տորթերը հայտնվեցին այն ժամանակ, երբ տորթերը սկսեցին պատրաստել բաժակների մեջ: Անգլերենով բաժակ հնչում է որպես cup («բաժակ»),
- Ծննդյան առաջին տոնակատարությունները՝ որտեղ տորթ են «նվիրել», տեղի է ունեցել 1785 թվականին,
- Ֆրանսիայում տորթը ի սկզբանե հեռու էր քաղցր ուտեստ հանդիսանալուց և ավանդաբար մատուցվում էր որպես աղանդերի տեսականի: Դա մեծ կլոր և աղի կարկանդակ էր, որը միշտ պարունակում էր միս:
- Հին ժամանակներում՝ օլիմպիական խաղերի ընթացքում, մարզիկներին կերակրում էին պանրով պատրաստված տորթերով (քաղցր պանիրով տորթ):
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ԿԱՄ ՊԱՏՎԻՐԵԼ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՏՈՐԹ

Ներկայումս ձեր պահանջներին և կարիքներին համապատասխան տորթ գնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Կան մի քանի տարբերակներ բարձրակարգ և որակյալ տորթ պատվիրելու համար.
- լավագույն հրուշակագործներին դուք կարող եք գտնել համացանցում, Google և Yahoo որոնողականոն համակարգերում,
- հարցրեք ձեր ընկերներին և ծանոթներին: Նրանք խորհուրդ կտան և կօգնեն ձեզ այդ հարցում,
- պարզապես www.BizRating.online կայքում դիտեք հաճախորդների կարծիքները այս կամ այն տորթեր վաճառող սրահների կամ կայքերի մասին: Այն կօգնի ձեզ կատարել ճիշտ ընտրություն, չէ՞ որ կարծիք հայտնած հաճախորդները արդեն օգտվել են այդ տորթերից և տեղեկացված են ավելի շատ:
Շատերին հետաքրքրում է նաև «ԹԱՄԱԴԱ ( ТАМАДА ) — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը
Երբ խոսքը գնում է միջոցառումների, մասնավորապես՝ հարսանյաց հանդիսությունների կազմակերպման մասին, կազամակերպիչները ձգտում են այն դարձնել առավելագույնս հմայիչ և տպավորիչ: Հարսանյաց միջոցառումներում հարսանյաց երեկոն ավելի հետաքրքիր և գեղեցիկ անցկացնելու բեռը ընկնում է թամադայի վրա:

ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Տորթի Վաճառասրահների Վարկանիշը
Սուպերմարկետների Վարկանիշը

Էջի Ասույթը

Ձեր բարեկեցությունը կախված է ձեր սեփական որոշումներից
— Ջոն Ռոկֆելլեր (Джон Рокфеллер)
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: