Ի՞ՆՉ Է ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Ինքնավստահությունը ( վստահությունը ) սահմանվում է որպես համոզմունք սեփական ունակությունների, սովորությունների և դատողության մեջ: Ինքնավստահությունը շատ կարևոր է առողջության և հոգեբանական բարեկեցության համար: Ինքնավստահության (վստահության) առողջ մակարդակ ունենալը կարող է օգնել ձեզ հաջողության հասնել ձեր անձնական և մասնագիտական կյանքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉՈՒ՞ Է ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ
Երբ դուք ձեզ ինքնավստահ եք զգում, կարող եք ձեր հիմնական ռեսուրսները կենտրոնացնել ձեր առջև դրված խնդիրների լուծման համար և ի վերջո, ավելի լավ գործել, երբ համոզված եք ձեր հաջողության հասնելուն մեջ: Օրինակ՝ եթե համոզված և վստահ եք, որ դուք պետք է ելույթ ունենաք, ապա ձեր ուշադրությունը կկենտրոնացնեք ձեր լսարանի համար: Իսկ եթե դուք վստահություն չունեք, կարող եք անհանգստանալ օրինակ՝ որ հանդիսատես քիչ կունենաք։
Բարեբախտաբար, կան բաներ, որոնք դուք կարող եք անել ձեր ինքնավստահությունը խթանելու և ավելացնելու համար: Անկախ նրանից, թե ձեր մոտ նկատվում է վստահության պակաս թե ոչ, ստորև շարադրված ռազմավարությունները կարող են օգտակար լինել ձեր զարգացման և հաջողության հասնելու համար:
1․ ԴԱԴԱՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԵՄԱՏԵԼ
Անկախ նրանից, թե ինչպես եք նայում ձեր ընկերներին ու ինչպես եք փորձում համեմատել նրանց ձեր հետ, այնուամենայնիվ համեմատությունները ճիշտ չեն։
Երբ համեմատություններ եք անում, հիշեցրեք ինքներդ ձեզ, որ դա անելը օգտակար չէ: Յուրաքանչյուր ոք աշխատում է սեփական ռեսուրսներով և կյանքը մրցակցություն չէ:
2․ ՀՈԳ ՏԱՐԵՔ ՁԵՐ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Անառողջ դիետան ժամանակի ընթացքում կմաշեցնի ձեր առողջությունը, ինչը էականորեն կազդի ձեր բարեկեցության վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիզիկական աշխատանքը և գործունեությունը ավելացնում է վստահությունը: Երբ դուք զգում եք ձեզ ֆիզիկապես առողջ, ապա դուք ձեզ ավելի ինքնավստահ կզգաք:
ACER ՆՈԹԲՈՒՔ
LENOVO ՆՈԹԲՈՒՔ
HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
3․ ԻՆՔՆԱՀԱՐԳԱՆՔ ՝ ՈՉ ՈՔ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԷ
Մի փորձեք անվերջ մեղադրել ինքներդ ձեզ անցյալի սխալների համար ՝ «Ամեն ինչում ես էի մեղավոր», «Պատճառը ես էի» և նմանատիպ արտահայտություններով։ Անցյալը անցյալ է և այլևս երբեք չի լինի։ Շատ ավելի լավ ու օգտակար կլինի, երբ կենտրոնանանք ապագայի վրա, փորձեք գտնել լուծումներ, փորձեք բարձրացնել և ավելացնել ձեր ունակությունները , ինչպես նաև ձեռք բերել նոր ունակություններ։
Փորձեք խոսել ինքներդ ձեզ հետ, ինչպես դուք կխոսեիք ձեր ամենամոտ ու վստահելի ընկերոջ հետ: Կտրեք ինքներդ ձեզ ամեն ինչից և սկսեք կառուցել նոր կյանք ՆՈՐ ԷՋԻՑ և հիշեք, որ ՈՐ ՈՉ ՈՔ ԿԱՏԱՐՅԱԼ ՉԷ։
4․ ՆԵՐԴՐԵՔ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Եթե ձեր մոտ, ձեր իսկ կարծիքով նկատվում է ինքնավստահության պակաս, դա դեռ չի նշանակում, որ դուք ոչինչ չպետք է անեք։ Ընդհակառակը՝ սկսեք գործել այսօրվանից, հենց այս պահից։ Ամենափոքր հաջողությունները անգամ կավելացնեն ձեր ինքնավստահությունը և շատ շուտով դուք կնկատեք, որ ձեր ինքնավստահությունը մոտենում է 100 %-ին։
5․ ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԻՆ
Երբ ձեր ինտուիցիան ձեզ հուշում է, որ այս կամ այն գործողություն կատարելուց Դուք հաջողության կհասնեք, ապա խորհորդ է տրվում պարզապես հետևել ձեր ներքին ձայնին: Նմանապես, եթե Դուք զգում եք, որ տվյալ բնագավառը ձերը չէ և ավելի հարմարավետ եք զգում որևէ այլ բնագավառում, որտեղ Դուք կարող եք ստեղծագործել և հասնել հաջողության, ապա կրկին խորհուրդ է տրվում հետևել ինտուիցիային ( ներքին ձայնին ):
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը
Էջի Ասույթը
Թույլ մի տվեք, որ այն, ինչ դուք չեք կարող անել, խանգարի այն, ինչ կարող եք անել
— Ջոն Վուդեն