
ՆԱԽԱԲԱՆ
Շատերը երազում են լինել շատ հարուստ ( հաջողակ ) և հարստությունը ( հաջողությունը ) ասոցացնում են շատ գումարի, հարմարավետության և ազատության հետ: Հարուստ լինելը և հարստություն ունենալը տարբեր մարդկանց համար ունի նաև տարբեր իմաստ և նշանակություն: Ոմանց համար այն պարզապես կյանքի նպատակն է, ոմանց համար՝ ինքահաստատման միջոց, մյուսների համար՝ ազատություն: Հաջողության և հարստության գաղտնիքները իսկապես շատ են, շատ գործոններ կարող են էական նշանակություն ունենալ հաջողության և հարստության հասնելու համար: Սույն հակիրճ հոդվածում ձեզ կներկայացնենք, BizRatings.online -ի կողմից առավել արդյունավետ գնահատված 5 ( Հինգ ) գաղտնիքները, որոնք անկասկած ձեզ կօգնեն ձեր հաջողությունը և հարստությունը կառուցելու ճանապարհին:
ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ

Ամերիակցի գրող և հրապարակախոս, բեսթսելլերների հեղինակ, բիզնես մարզիչ Զիգ-Զիգլեր ( Zig-Zigler )-ը մի առիթով ասել է.
Ձեր ապագան կանխորոշում է ձեր շջապատը
— Զիգ-Զիգլեր
Եթե ձեզ շրջապատում են հաջողակ մարդիկ, ապա դուք նրանցից շատ բան կսովորեք և կքաղեք հաջողության և հարստության հասնելու լավագույն դասերը:
Եվ ընդհակառակը՝ եթե ձեզ շրջապատում են մարդիկ, որոնք մշտապես տրտնջում և դժգոհում են, ապա դուք նրանցից կսովորեք անել նույնը:
Այսպիսով՝ Զիգ-Զիգլերը սովորեցնում է, եթե դուք իսկապես ձգտում եք հաջողության, ապա ձեզ շրջապատեք արդեն իսկ հաջողության հասած մարդկանցով:
ԼՍԵՔ ՁԵՐ ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԸ

Թույլ մի տվեք, որ այլոց կարծիքների աղմուկը խեղդի ձեր սեփական ներքին ձայնը:
— Սթիվ Ջոբս
Դուք ձեր հաջողության նավի կապիտանն եք. թույլ մի տվեք, որ մեկ ուրիշը ղեկը վարի: Նախագծեք կյանքը ինքներդ ձեզ համար, դուք դրա երկրորդ հնարավորությունը չեք ստանա:
Երբ դուք որևէ նախագիծ կմշակեք և բիզնես կհիմնադրեք, կգտնվեն մարդիկ, որոնք ամենատարբեր մեկնաբանություններով, անգամ խորհուրդներով, կփորձեն կանգնացնել ձեր նախագիծը կամ նորաստեղծ բիզնեսը: Ստիվ Ջոբսը մեզ բոլորիս խորհուրդ է տալիս, հետևել մեր ներքին ձայնին և քայլ առ քայլ առաջ գնալ հաջողության հասնելու համար:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

Գազօջախ

Սառնարան

Լվացքի Մեքենա
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՀԱՂԹԱՀԱՐԵՔ ՁԵՐ ՎԱԽԸ

Ամեն օր արեք ինչ-որ բան, ինչը վախենալու է ձեր համար
— Էլեոնոր Ռուզվելտ
Շատերը ունեն հրաշալի նախագծեր կամ մտքեր, բայց ցավոք այդպես էլ դրանք կյանքի չեն կոչվում և անգամ իրագործվել չեն սկսվում: Պատճառը մեկն է՝ վախը: Շատեր այդպես էլ չեն սկսում իրագործել իրենց ծրագրերը, քանի որ վախենում են.
- ձախողումից,
- շրջապատի կարծիքից,
- ֆինանսական կորուստներից,
- և այլն:
ԵՂԵՔ ՀԱՄԱՌ

Հաջողությունը ձախողումների միջով անցնելն է՝ առանց խանդավառության ( մոտիվացիայի ) կորստի
— Ուինսթոն Չերչիլ
Համառությունը հաջողության ( հարստության ) հասնելու գաղտնիքներից մեկն է: Թոմաս Էդիսոնը հայտնագործել է էլեկտրական լամպը մոտ 1000 (Հազար) փորձարկումներից հետո: Պատկերացրեք, որ նա համառություն չցուցաբերեր, ապա երբեք չէր հասնի իր նպատակին:
ՍՏԵՂԾԻՐ ԱՐԺԵՔՆԵՐ

Փորձեք չդառնալ պարզապես հաջող մարդ, այլ փորձեք դառնալ արժեքավոր մարդ
— Ալբերտ Այնշտայն
Մեծն ֆիզիկոսը (գիտնականը) խորհուրդ է տալիս ոչ միայն ստեղծել բարեկեցություն և հարստություն և դառնալ հաջողակ մարդ, այլ նաև լինել արժեքավոր, ինչը նշանակում է ստեղծել նաև արժեքներ համայն մարդկության և հանրության համար, ինչը անկասկած կարժանանա մեծագույն գնահատականի, ինչը իր հերթին նշանակում է հաջողություն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Այս աշխարհի խնդիրն այն է, որ հիմարներն ու ֆանատիկները չափազանց ինքնավստահ են, իսկ խելացի մարդիկ լի են կասկածներով
— Բերտրան Ռասսել ( Бертран Рассел )՝ բրիտանացի փիլիսոփա