
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ներկայումս՝ տոմսարկղերը առաջարկում են բազմաթիվ տոմսեր՝ ( պիեսների, մյուզիքլների, օպերաների, պարերի, թատերական ներկայացումների, շոու ծրագրերի և այլնի բազմաթիվ տոմսեր ) և երբ փորձում եք գնել որևէ տոմս, շատ բան պետք է հաշվի առնել՝ քան պարզապես տոմս ունենալը:
Այսպիսով՝ լավագույն տոմսերը ձեռքբերելու համար մենք կազմել ենք որոշ օգտակար խորհուրդներ, թե ինչպես գնել ձեր պահանջներին և կարիքներին համապատասխան տոմսեր և լավագույնս անցկացնել ձեր երեկոն:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՏՈՄՍ
ՔԱՅԼ 1 — ԴԻՏԵՔ ՏՎՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ( ԹԱՏՐՈՆԻ, ՇՈՈՒԻ ) ԱՆՈՆՍԸ ( ՆԱԽԱԴԻՏՈՒՄԸ )
Լավագույն թատրոնները ( կինոթատրոնները կամ ցանկացած շոու ծրագրերը ) նախապես հրապարակում են իրենց ներկայացման ( ծրագրի ) անոնսը, որտեղ հակիրճ ներկայացվում է.
- բովանդակությունը,
- դերասանների ցանկը,
- այլ մանրամասներ:
ՔԱՅԼ 2 — ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՐԵՔ ՏՈՄՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Կազմակերպիչները և տոմս վաճառող տոմսարկղերը երբեմն սահմանափակումներ են դնում տոմսերի վրա` անվտանգության լրացուցիչ միջոցներ ապահովելու համար: Օրինակ՝ ձեր տոմսերը ստուգելու ժամանակ ( ձեր իսկ անվտանգության համար ) գուցե ստիպված լինեք տրամադրել անձը հաստատող որևէ փաստաթուղթ կամ վճարման քարտ, որն օգտագործվում է տոմսերը գնելու համար:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՔԱՅԼ 3 — ՍՏՈՒԳԵՔ ՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԸ
Հաճախ տոմսարկղի կողմից առաջարկվում են լրացուցիչ հավելյալ վճարումներ և VIP փաթեթներ, որոնք առաջարկում են ավելի
- լավ դիրք կամ
- լրացուցիչ առավելություններ:
Անպայման ստուգեք, թե ինչի՞ համար եք վճարում և թե կոնկրետ ի՞նչ է ներառված գնի մեջ: Օրինակ՝ եթե դուք գնում եք որևէ արտոնյալ տոմս, ապա եղեք տեղեկացված, ինչու՞մ են արտահայտվում արտոնյալ պայամանները, մասնավորապես՝ արտոնյալ պայմանների ի՞նչ նշումներ են արված տոմսի վրա::
ՔԱՅԼ 4 — ՏՈՄՍԵՐԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ԴԻՐՔԸ
Տոմսարկղերից տոմսեր գնելիս, թերևս ամենակարևորներից մեկն էլ նստատեղերի դիրքն է դահլիճում: Նախապես որոշեք և ընտրեք նստատեղերի այնպիսի դիրք, որը ավելի հոգեհարազատ է ձեզ համար.
- պարտեր,
- օթյակ,
- ամֆիթատրոն:

ՔԱՅԼ 5 — ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՏԵՍԱԿԸ
Ներկայումս տոմսարկղերից դուք կարող եք տոմսեր գնել հետևյալ տարբերակներով.
Օնլայն Տարբերակ
- թղթային էլեկտրոնային տոմսեր — տվյալ դեպքում դուք էլեկտրոնային տոմսը կստանաք ձեր էլեկտրոնային հասցեին,
- տոմսերի առաքումը փոստով — այս դեպքում տոմսարկղը ձեր նշած հասցեով կառաքի ձեր պատվիրած տոմսը:
Ոչ Օնլայն Տարբերակ
- Տոմսերի վաճառքով զբաղվող ցանկացած տոմսարկղից;
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե ձեր տոմսերը առաքվելու են ձեր նշած հասցեով, ապա հատկացրեք 1-2 րոպե ևս և ստուգեք ձեր հասցեն, որպեսզի տոմսարկղը ճիշտ հասցեով ուղարկի ձեր տոմսերը:
Շատերին հետաքրքրում է նաև «ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ — ԷԹԻԿԱՅԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ» հոդվածը

Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի հարցերը որպես այդպիսին ընդհանրապես կարևոր չեն կոնֆուցիականության համար։ Ամբողջ ուսմունքը …
ՔԱՅԼ 6 — ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ ՏՈՄՍԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀԵՏ
ԽՈՒՍԱՓԵՔ.
- ամրագրման հաստատման,
- տոմսերի կամ
- շտրիխ կոդերի
տարածումից, քանի որ դա կարող է թույլ տալ ուրիշներին կրկնօրինակել տոմսը և մուտք գործել ձեր փոխարեն՝ թույլ չտալով, որ դուք մասնակցեք շոուին ( ներկայացմանը ):
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կինոթատրոնների Վարկանիշը
Թատրոնների Վարկանիշը

Էջի Ասույթը

— Նե՛ո, ոչ ոք նախկինում դա չի արել
— Դա մեր շանսն է
Մատրիցա ( The Matrix ) ֆիլմից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
-
ՏՈՒՐԻԶՄ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ) / ՏՈՒՐԻԶՄԻ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ) ՏԵՍԱԿՆԵՐԸ / ՆԵՐՔԻՆ, ՆԵՐԳՆԱ, ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ
-
ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ ( ՇՐՋԱԶԳԵՍՏ ) / ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏԻ ( ՇՐՋԱԶԳԵՍՏԻ ) ՎԱՐՁՈՒՅԹԻ ՊԼՅՈՒՍԸ ԵՎ ՄԻՆՈՒՍԸ
-
ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ / ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵՄ ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐԵՐԻ ( ՀՈՒՐԳԱԴԱ, ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽ )
-
ՖԻՏՆԵՍ ( ՖԻԹՆԵՍ ) / ՖԻՏՆԵՍԻ TOP 5 ԱՐՏԱՍՈՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ / Ի՞ՆՉ ՖԻՏՆԵՍ ԸՆՏՐԵԼ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: