
ՆԱԽԱԲԱՆ
Մասնավոր բնակարանաշինության մեջ տանիքը ամենից հաճախ կառուցում են փայտից և կառուցվող տների ( առանձնատների ) զգալի մասի վրա շարունակում են տեղադրվել փայտյա տանիքներ, և կրկին հարց է ծագում՝ «ինչու՞ փայտե»: Մարդկանց մեծամասնությունը շատ անորոշ պատասխան է տալիս. նրանք ասում են, որ դա էկոլոգիապես մաքուր է, ծանոթ և գեղեցիկ, մինչդեռ փայտե ծածկը գործառնական բավականին թերություններ ունի և դրա ծառայության միջին ժամկետը 20-30 տարի է։
Միակ բացառությունը պրոֆեսիոնալ փայտե տանիքներն են, որոնք պատշաճ կերպով մշակված են խոնավությունից, ջերմաստիճանի փոփոխություններից, ունեն ճիշտ երկրաչափություն և ուղիղ են: Բայց նման ապրանքը շատ բարձր ինքնարժեք ունի և գնորդների մեծ մասը միշտ չի կարող իրեն թույլ տալ նման ծախսեր: Ուրեմն ինչու՞ մարդիկ ուշադրություն չեն դարձնում ժամանակակից տեխնոլոգիաներին:
Շրջանակային առանձնատան հիմքը փայտից կամ մետաղից պատրաստված կառույց է՝ շրջանակ: Երկու նյութերն էլ ունեն իրենց կողմնակիցները, սակայն յուրաքանչյուրի դրական և բացասական կողմերի մանրամասն ուսումնասիրությունը կօգնի դրանք լիարժեք գնահատել:
Ի՞ՆՉ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՏԱՆԻՔԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԸ ( ԾՊԵՂՆԵՐԸ )
Գոյություն ունեն մի քանի տեսակի տանիքային կոնստրուկցիաներ: Ամենից հաճախ այդ նպատակների համար օգտագործվում են փայտ, մետաղ և համակցված տարբերակներ:
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՐԿԱՍՈՎ ՏԱՆԻՔ

Մետաղից ( այդ թվում՝ ցինկապատ պրոֆիլներից ) պատրաստված տանիքային կոնստրուկցիաները խոնավակայուն են, դիմացկուն և բավականին թեթև: Կառուցումից հետո նման տարրերը կծառայեն տասնյակ տարիներ։
Ընդունելի քայլը կարող է լինել մինչև 2 մ: Այս տարբերակը օգտագործվում է 7 մ-ից ավելի լանջերի համար:
ՓԱՅՏԵ ԿԱՐԿԱՍՈՎ ՏԱՆԻՔ

Փայտը հարմար է մինչև 7-10 մ լանջերի համար։ Ամրացումը կարող է կատարվել մետաղական տարրերի, պտուտակների և մեխերի միջոցով:
Ընդունելի քայլը մոտ 0,8 մ է:
ՏԱՆԻՔՆԵՐԻ ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ
Փայտե և մետաղական տարրերի համադրությունը թույլ է տալիս կառուցել տանիքային կոնստրուկցիա, որն ավելի էժան է, քան մետաղականը:
ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ
ՏԱՆԻՔՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ՏԱՆԻՔԻ ՓԱՅՏԵ ԵՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
ՓԱՅՏԵ ԿԱՐԿԱՍ
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՐԿԱՍ
Է Կ Ո Լ Ո Գ Ի Ա
Շահագործման ընթացքում թունավոր քիմիական միացությունների հնարավոր արտազատում | Փայտե կոնստրուկցիաների միջատասպան, հակասեպտիկ և հակահրդեհային անորակ միացություններով մշակումը կարող է հանգեցնել առողջական խնդիրների | Ցինկապատ և պողպատե կոնստրուկցիաները չեն պահանջում վերամշակում և շրջակա մթնոլորտ չեն արտանետում վտանգավոր նյութեր |
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
Երկարակեցություն | Մինչև 40 տարի, պայմանով, որ տանիքի կրող կառույցները պարբերաբար մշակվեն հակասեպտիկ և հրակայուն նյութերով, ինչպես նաև պահպանվեն տեղադրման և շահագործման կանոնները | Մինչև 100 տարի, եթե պահպանվեն տեղադրման և շահագործման կանոնները: Իսկ ցինկապատ պողպատե պրոֆիլները պաշտպանված են կոռոզիայից, փտումից, բորբոսից, սնկերից և միջատների վնասումից շենքի ողջ ծառայության ընթացքում: 275 գ/ մ2 ցինկը բավարար է 100 տարվա դիմացկունության համար |
Հրդեհային դիմադրություն | Հրդեհային դիմադրության III խումբ, ենթակա է կառուցվածքների կանոնավոր հակահրդեհային մշակման | Հրդեհային դիմադրության III խումբ, մետաղը բռնկման աղբյուր չէ |
Քաշը | Թեթև կոստրուկցիա է: Նվազեցնում է շենքի հիմքի և կրող պատերի բեռը: 25-40 կգ 1քմ-ում | Թեթև կոստրուկցիա է: Նվազեցնում է շենքի հիմքի և կրող պատերի բեռը: 1քմ-ին 15-20 կգ. |
Օգտակար տարածքի ավելացում | Կառույցի կոշտությունը բարձրացնելու լրացուցիչ օժանդակ տարրերը նվազեցնում են օգտակար մակերեսը | Կառուցվածքի կոշտությունն ապահովվում է պրոֆիլի և բուն նյութի շնորհիվ՝ առանց լրացուցիչ կանգնակների անհրաժեշտության |
Տանիքներ | Բոլոր տեսակի տանիքներ կառուցլու հնարավորություն: Մետաղն ու փայտը ամենավատ համադրությունն են | Բոլոր տեսակի տանիքներ կառուցլու հնարավորություն: Մետաղ-մետաղ համադրությունը լավագույնն է |
Մ Ո Ն Տ Ա Ժ ( Տ Ե Ղ Ա Դ Ր ՈՒ Մ )
Եղանակային պայմաններ | Փայտե տանիքի տեղադրումը կատարվում է միայն չոր եղանակին ( փայտը կլանում է խոնավությունը, ինչը կարող է խնդիրներ առաջացնել շահագործման ընթացքում ) | Տեղադրումը կարող է իրականացվել ցանկացած եղանակային պայմաններում |
Տեղադրում | Փայտե կոնստրուկցիաները հեշտությամբ տեղադրվում են, բայց տեղադրումը բավականին աշխատատար է և պահանջում է բարձր հմտություն տեղադրողի կողմից | Հավաքման բոլոր տարրերն հիմնականում արդեն ունեն անհրաժեշտ չափսեր, ճշգրտում չի պահանջվում: Կառուցվածքի նախագծումը վերացնում է մետաղական կոնստրուկցիաների տեղադրման ժամանակ առկա խնդիրները |
Երկրաչափության փոփոխություն | Հնարավոր են չափերի փոքրացում, ուղղության փոփոխություն, ճաքեր | Բացակայում է |
Վերահավաքում վերանորոգման աշխատանքների ժամանակ | Շատ դեպքերում դա անհնար է։ Անհրաժեշտ է փոխարինել ծօեղային համակարգի հին տարրերը նորերով | Հնարավոր է նորից հավաքել և ապամոնտաժել համակարգը մինչև 3 անգամ՝ առանց դրա բնութագրերը վնասելու |
Շ Ա Հ Ա Գ Ո Ր Ծ ՈՒ Մ
Եղանակային պայմաններ | Մետաղ-փայտի շփման կետերը ձևավորում են կոնդենսատ, և վատ մեկուսացումը նպաստում է արագ ոչնչացմանը ( ժանգ և փտում ) | Մետաղ-մետաղ շփումն ունի նույն ֆիզիկական և քիմիական հատկությունները, նույն կերպ է արձագանքում եղանակային պայմաններին, և լրացուցիչ մեկուսացումը կառուցվածքը դարձնում է առավել դիմացկուն, ի թիվս այլոց |
Խնամք և մշակում | Ծածկույթները խորհուրդ է տրվում թարմացնել 3 տարին մեկ անգամ ( հակասեպտիկ, միջատասպան և հակահրդեհային մշակում ) | Ցինկի ծածկույթով և մետաղալան շինարարական պրոֆիլները շահագործման ընթացքում չեն պահանջում լրացուցիչ մշակում |
Գ Ի Ն
Շինարարության /վերակառուցման փուլ | Ստանդարտացված արժեքը ամենացածրն է այլ համակարգերի մեջ: Կան բազմաթիվ «որոգայթներ»՝ սկսած փայտի որակից, վերջացրած լրացուցիչ մշակման որակով և տեղադրողի փորձով | Միջին գնային քաղաքականություն: Գինը համապատասխանում է որակին: Տանիքի որակը կախված է նախագծի ճշգրտությունից, նախնական հաշվարկային տվյալներից, տեղադրումը պահանջում է որոշակի փորձ |
Շահագործման փուլ՝ 10 տարի | Կան լրացուցիչ ծախսեր՝ հակասեպտիկ, միջատասպան մշակում՝ 3 տարին մեկ անգամ, | Լրացուցիչ մշակում և ծախս չկա |
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ )

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՏԱՆԻՔԻ Ո՞Ր ԿԱՐԿԱՍՆ Է ԱՎԵԼԻ ԼԱՎԸ՝ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԹԵ՞ ՓԱՅՏԵ
Վերոնշյալը համառոտ ամփոփելու համար, մետաղական կարկասը կառուցվում է ավելի արագ, ժամանակ չի պահանջում նյութի չորանալու համար ( ինչպես փայտը ) և պահանջում է ավելի քիչ աշխատանք: Փայտե տանիքն ավելի տաք է, էկոլոգիապես մաքուր: Թե կոնկրետ ինչ կլինի ձեր ընտրության հիմքում, ձեր որոշելիքն է:
ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ
ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՂՄԻՆԴՐ

ՊՐՈՖՆԱՍՏԻԼ ( ԾԱԼՔԱՎՈՐ ԹԻԹԵՂ )

Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը

Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված տանիքներ կառուցելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան տանիք կառուցելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը շինարարական ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք շինարարական ընկերություններին վերացնել տանիքների կառուցման ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Շինանյութի Խանութների Վարկանիշը
Կահույքի Սրահների Վարկանիշը

Էջի Ասույթը

Նոր տունը նշանակում է նոր սկիզբ
— Անհայտ Հեղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: