ԼՈՌՒ ( ЛОРИ )
Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում և զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի արևելյան հատվածն ու Այրարատ նահանգի Նիգ գավառի հյուսիսային տիրույթները։
Լոռու մարզն ( Lori region ) ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ և հիմնականում ունի լեռնային ռելիեֆ՝ բարձրադիր լեռներ և անդնդախոր կիրճեր։ Մրզի տարածքում են գտնվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները, Լոռու, Փամբակի գոգավորությունները և Լոռվա ձորը։ Լոռու մարզը գտնվում են ծովի մակերևույթից 550-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։
Մարզի վարչական կենտրոնը Վանաձորն է և համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը: Մյուս խոշոր բնակավայրերն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Թումանյանը, Ախթալան և Տաշիրը։
- Ինչու՞ շրջագայել Լոռու մարզում,
- Ինչպե՞ս ընտրել տուր դեպի Լոռու մարզ,
- Որո՞նք են Լոռու մարզի լավագույն հյուրանոցները և հյուրատները:
Թվարկված և համանման հարցերի պատասխանները գտիր սույն բլոգում: