Tag: ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ

  • ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ) / ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( CONSTRUCTION ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

    ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ) / ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( CONSTRUCTION ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ


    ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ( CONSTRUCTION ) ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

    Շինարարություն նշանակում է ինչ-որ բանի կառուցում: Այն կարող է լինել ցանկացած շենք-շինության կառուցում՝ մայրուղիներ, գրասենյակներ, բոլորովին նոր կինոթատրոններ, նորակառույց բնակելի շենքեր, գազատար և նավթատար խողովակների մոնտաժային շինարարական աշխատանքներ, թունելներ, կամուրջներ և այլմ:

    Որքան մեծ է նախագիծը, այնքան ավելի շատ ժամանակ կպահանջվի դրա կառուցման համար, այնպես որ որոշ շինարարություն կարող է տևել մի քանի շաբաթ, իսկ որոշներն էլ կարող են տևել մի քանի տարի: Շենքի կառուցման գործում մեծ աշխատանք է տարվում և կան տարբեր փուլեր:

    Ընդհանուր առմամբ, գոյություն ունի շինարարության երեք ոլորտ ՝

    • քաղաքացիական շինարարություն,
    • ենթակառուցվածքների շինարարություն և
    • արդյունաբերական շինարարություն:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Քաղաքացիական շինարարությունը բաժանվում է երկու հիմնական խմբերի.

    • բնակելի շենքերի շինարարություն,
    • ոչ բնակելի շենքերի շինարարություն:

    ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

    Բնակելի շենքերի կառուցապատումը կարող է իրականացվել.

    • հողի սեփականատեր հանդիսացող անհատների կողմից,
    • նորակառույց բնակարաններ կառուցապատող մասնագիտացված շինարարական ընկերությունների կողմից,
    • հանրային կամ սոցիալական բնակարանների մատակարարների կողմից (օրինակ ՝ տեղական ինքնակառավարման մարմինները, բնակարանային միավորումները):

    Այն դեպքում, երբ տեղական գոտիավորման կամ պլանավորման քաղաքականությունը թույլ է տալիս, հնարավոր է հանդիպել քաղաքացիական և արդյունաբերական ( առևտրային ) շինությունների համատեղ նախագծում և կառուցում: Օրինակ՝ նորակառույց շենքը կարող է ունենալ առևտրային տարածքներ, որին կից գործում է նաև թխվածքի արտադրամասը և այլն:

    ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ

    Կախված շինության տեսակից, ոչ բնակելի շենքերի կառուցումը կարող են իրականացնել մասնավոր և հասարակական մի շարք կազմակերպություններ, ներառյալ.

    • տեղական ինքնակառավարման մարմինները,
    • կրթական և կրոնական մարմինները, տրանսպորտային ձեռնարկությունները,
    • մանրածախ առևտրի կազմակերպիչները,
    • հյուրանոցատերերը,
    • գույքի մշակողները,
    • ֆինանսական հաստատությունները և այլ մասնավոր ընկերություններ: Այս հատվածներում շինարարության մեծ մասն իրականացվում է ընդհանուր կապալառուների կողմից:
    ՍՏԱԴԻՈՆ

    Այս սեկտորում ներառվում են հասարակական նշանակության բոլոր ոչ բնակելի շենք-շինությունները, մասնավորապես.

    • ստադիոններ,
    • թատրոններ,
    • հիվանդանոցներ,
    • ժամանցի վայրեր և այլն:


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ - ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ -ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    TOP 10

    ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ )

    ՍԼԱՔ

    Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները


    ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Ենթակառուցվածքների շինարարությունը ներառում է.

    • ճանապարհները,
    • կամուրջները,
    • ջրանցքները,
    • ամբարտակները,
    • թունելները,
    • օդանավակայանները,
    • ջրահեռացման համակարգերը,
    • խողովակաշարերը և
    • երկաթուղիները:

    ՈՐՈՇ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    Ցանկացած տեսակի շինարարության ընթացքում անհրաժեշտ է խիստ վերահսկողություն գործընթացի նկատմամբ։ Կապալառուն վերահսկողությունն իրականացնում է հետևյալ կերպ.

    • շինարարության գործընթացի վերահսկում ( շինարարությունը պետք է իրականացվի հաստատված նախագծին լիովին համապատասխան, գործող ստանդարտները պետք է խստորեն պահպանվեն ),
    • ժամանակին կատարել ճշգրտումների և ուղղումների կատարում, եթե նման անհրաժեշտություն առաջանա ( սա վերաբերում է հիմնականում փաստաթղթերին, դրանք չպետք է պարունակեն սխալներ կամ թերություններ )
    • շինարարական աշխատանքների ժամանակացույցի վերահսկում ( շինարարության յուրաքանչյուր փուլ պետք է ավարտվի որոշակի ժամկետում, միայն այս կերպ օբյեկտը կարող է ժամանակին շահագործման հանձնվել )
    • շինարարությունն իրականացնող անձնակազմի հետ խոհրդատվության անցկացում բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք կարող են ծագել շինարարության իրականացման ընթացքում,
    • շինարարական հրապարակ կանոնավոր այցելությունների իրականացում, տեխնոլոգիաների և մեթոդների համապատասխանության վերահսկում,
    • ծախսերի մոնիտորինգ ( դրանք պետք է համապատասխանեն նախահաշվում և նախագծային փաստաթղթերում նախատեսված ծախսերին ):


    Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը

    Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված շինարարության տեսակների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և շինարարական աշխատանքներ կատարելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը շինարարական ընկերությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

    • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և համագործակցել լավագույն շինարարական ընկերությունների հետ,
    • միաժամանակ կօգնեք շինարարական ընկերություններին վերացնել ծառայությունների առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Շինարարական Ընկերություններ

    Շինարարական Ընկերությունների Վարկանիշը


    Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը

    ԲԱԶՄՈՑ - ԴԻՎԱՆ


    Էջի Ասույթը

    Այն, ինչ մենք կառուցում ենք, որոշում է, թե ով ենք մենք և ինչ կդառնանք

    — Ուինսթոն Չերչիլ

    ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online