Tag: ՄԱՍԿԻՏԱՅԻՆ ՑԱՆՑ

  • ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ ԹԵ՞ ՓԱՅՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ / ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ԵՎ ՓԱՅՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ

    ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ ԹԵ՞ ՓԱՅՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ / ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ԵՎ ՓԱՅՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄ


    ՆԱԽԱԲԱՆ

    Բոլորս գոնե մեկ անգամ փոխել ենք պատուհանները կամ ցանկանում ենք փոխել: Նման պահին յուրաքանչյուր սեփականատերոջ մոտ հարց է առաջանում, թե ո՞ր պատուհաններն են ավելի տաք և գործնական և սովորաբար բոլորը՝ գրասենյակների, բնակարանների և տների սեփականատերերը հաճախ կանգնում են ընտրության առաջ փայտե և պլաստիկ պատուհանների միջև:

    Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջիններս ավելի ու ավելի գերադասելի են: Ինչու՞ է այդպես: Ինչու՞ են պլաստիկ պատուհաններն ավելի լավը, քան փայտե «գործընկերները»: Այս և այլ հարցերի մենք կպատասխանենք սույն հոդվածում: Շարունակեք կարդալ, դա օգտակար և հետաքրքիր կլինի:

    ՓԱՅՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Փայտե պատուհանները բարձրակարգ են իրենց բնույթով: Դրանք տանը կամ բնակարանին տալիս են հարմարավետություն, ստեղծում են հուսալիության յուրահատուկ զգացողություն: Բնական նյութերի շնորհիվ դրանք բարելավում են նաև սենյակի օդափոխությունը

    LAV - OK

    • Փայտե պատուհանները պատրաստվում են էկոլոգիապես մաքուր նյութերից, ինչը նշանակում է, որ դրանք արևի և ջերմության հետևանքով չեն արտազատում տոքսիններ և շրջակա միջավայրը աղտոտող նյութեր,
    • Փայտը բաղկացած է մանրաթելերից, որոնց շնորհիվ պատուհանը շնչում է և խոնավություն չի առաջանում,
    • Այն ունի ջերմամեկուսիչ հատկություններ, օդի մասնիկները, որոնք գտնվում են փայտի ներսում հանդես են գալիս որպես խոչնդոտ ջերմության և ցրտի միջև,
    • Պատշաճ մշակման դեպքում փայտե պատուհանի շրջանակը երկար ժամանակ կծառայի:

    VAT E - ՎԱՏ Է

    • Առաջին տեղում այն ​​փաստն է, որ փայտը այրվող նյութ է, նույնիսկ հակասեպտիկներով և լաքով մշակվելուց հետո դյուրավառ է,
    • Փայտե պատուհանները համեմատաբար ավելի թանկ են,
    • Լաքի կամ ներկի ծածկույթը անհրաժեշտ է թարմացնել յուրաքանչյուր տարի: Եթե ​​պատուհանները բացվում են դեպի հյուսիս կամ արևմուտք, ապա դա կարելի է անել յուրաքանչյուր երկու-երեք տարին մեկ: Ներկելիս կամ լաքապատելիս չպետք է օգտագործվեն նաև ագրեսիվ նյութեր:


    Գովազդ կայքում

    Պաստառ

    Լամինատ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Պլաստմասե պատուհանների դիզայնի բազմակողմանիությունը նրանց թույլ է տալիս տեղավորվել ցանկացած ինտերիերի մեջ և ներդաշնակ տեսք ունենալ նույնիսկ փայտե տան մեջ: Դուք կարող եք ընտրել պրոֆիլ` փայտի գույնի և հյուսվածքի նմանությամբ:

    Համոզված եղեք, որ մետաղապլաստե ( PVC ) պատուհանները ունեն բոլոր հատկությունները, որոնք անհրաժեշտ են երկարակեցության, անվտանգության, հերմետիկության, գեղեցիկ տեսքի համար և միևնույն ժամանակ մատչելի են գնային տեսանկյունից: Նրանք ավելի ամուր և շահավետ են, քան փայտե պատուհանները: Միջին ընտանիքի համար PVC պատուհանները կլինեն իդեալական ընտրություն:


    Ինչպե՞ս Ընտրեմ Բարձրակարգ Պատուհաններ

    ՍԼԱՔ


    LAV - OK

    • Ապահովում են գերազանց ձայնային մեկուսացում,
    • Շատ ավելի երկար կյանք ունեն,
    • Ապահովում են բարձրակարգ գեղագիտական ​​տեսք,
    • Հրդեհի տեսանկյունից անվտանգ են ( PVC գործնականում չի այրվում ),
    • Խնամքը անհամեմատ հեշտ է ( փոշին ու կեղտը կարելի է հեռացնել նույնիսկ սովորական խոնավ շորով ),
    • Կարող են ունենալ ամենատարբեր ձևերի դիզայն և կոնստրուկցիաներ ( PVC նյութերից գործնականում հնարավոր է պատրաստել ցանկացած ձևի պատուհաններ ):

    VAT E - ՎԱՏ Է

    • ՊՎՔ նյութը, որից պատրաստված է պատուհանը, արևի ազդեցության տակ վնասակար նյութեր է արտանետում, որոնք վնասում են տան բնակիչներին,
    • Պատուհանների ծառայության ժամկետը հիմնականում 10 տարի է, որից հետո դուք չեք կարող օգտագործել այն,
    • Մեխանիկական ազդեցությունը մնում է պատուհանի վրա,
    • Պլաստիկ պատուհանները չեն շնչում, անհրաժեշտ է ունենալ օդափոխման համակարգ։

    Պլաստմասե պատուհանների երկարակեցությունը և հերմետիկությունը ապահովում է նաև բարձրորակ ապակե փաթեթը: Դրանք պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից ՝ անվտանգ բնության և յուրաքանչյուրի համար, ով ապրում է տանը ( մեծահասակներից մինչև երեխաներ և կենդանիներ ):

    ԱՄՓՈՓՈՒՄ – ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ

    LAV - OK
    LAV - OK

    ՓԱՅՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

    • Էկոլոգիապես մաքուր են,
    • Ապոհովում են օդափոխանակությունը,
    • Ունեն բնական մաշվածություն,
    • Ունեն բնական փայտի գեղագիտական տեսք:

    ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ

    • Հերմետիկ են,
    • Երկարաժամկետ են,,
    • Խնամքը հեշտ և մատչելի է,
    • Ցանկացած գույն հասանելի է՝ փայտի իմիտացիան նույնպես,
    • Արագ են պատրաստվում:


    INTERIOR - INTERYER - INTERIER

    Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական ​​դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված մետաղապլաստե և փայտե պատուհանների վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի պատուհանների ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և պատուհաններ պատվիրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը պատուհանների և արտադրողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

    • նախ՝ կօգնեք ապագա պատվիրատուներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք արտադրողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Կահույք Ներմուծողների Վարկանիշը

    Փնտրիր և գտիր քո պահանջներին և ոճին համապատասխան երազանքիդ կահույքը: Գնիր և վայելիր այն, հայտնիր նաև կարծիքդ:


    Համակարգչային Տեխնիկա Ներմուծողների Վարկանիշը

    Փնտրիր և գտիր քո պահանջներին և ոճին համապատասխան համակարգչային տեխնիկա: Գնիր և վայելիր այն, հայտնիր նաև կարծիքդ:


    Էջի Ասույթը

    Հաջող կյանքի գաղտնիքն այն է՝ պարզել, թե ճակատագրով ինչ է պետք անել, և սկսել անել

     — Հենրի Ֆորդ

    ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online