Մինչ դուք մտածում եք հաշվապահական և ֆինանսական ծառայությունից օգտվելու մասին, հնարավոր է ձեր մոտ առաջանան ամենտարբեր հարցեր.
փնտրու՞մ եք ամբողջական ֆինանսական ծառայության աութսորսինգ, թե՞ ձեզ հարկավոր է ստանալ միայն հատուկ խնդիրների լուծումներ,
գաղտնիության կամ անվտանգության ինչպիսի՞ միջոցառումներ է պահանջում ձեր բիզնեսը ( կախված գործառնություններից, տեղեկատվությունից և տվյալների բազայից ),
ձեզ հարկավոր է ստանալ բարձրակարգ հաշվապահական հաշվառման ( այդ թվում՝ հարկային հաշվառման ) ծառայություն, թե՞ ձեզ հարկավոր են խորհրդատվական ծառայություններ:
Այս բոլորը գործոններ են, որոնք դուք պետք է հաշվի առնեք, նախքան կսկսեք ուսումնասիրել բոլոր մատչելի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները: Նշեք ձեր բիզնեսի կարիքները և միշտ հաշվի առեք դրանք, երբ փնտրում եք կատարյալ աութսորսինգի ծառայություն:
Բացի այս ամենը, դուք պետք է որոշակի պատկերացում ունենաք նաև հաշվապահական և ֆինանսական այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են.
hարկային հաշվապահությունը,
հաշվապահական հաշվառումը,
կառավարչական հաշվապահությունը,
աշխատավարձի և կադրերի հաշվառումը,
ֆինանսական ղեկավարման ( ֆինանսական տնօրենի ) բնագավառը,
ֆինանսական վերլուծությունները,
ֆինանսական կանխատեսումները,
ներդրումային վերլուծությունը և այլն:
Թվարկված ոլորտների մասին գիտելիքները ձեզ կօգնեն ավելի հեշտ ընտրել հաշվապահական ծառայություն և ավելի հեշտ կառավարել ձեր բիզնեսը:
Հավանաբար դեռ չեք կարողանա ճշգրիտ հաշվարկել ձեր աութսորսինգի ծախսերը, բայց կարող եք մոտավոր գնահատական տալ: Ձեր աութսորսինգի բյուջեն գնահատելիս հաշվի առեք այնպիսի գործոններ, ինչպիսիք են.
որքա՞ն կարող է ձեր կազմակերպությունը թույլ տալ ծախսել աութսորսինգի համար,
ձեր կազմակերպության կարիքների ճշգրիտ ցուցակը,
այն արժեքը (օգուտները), որը ձեր կազմակերպությանը կբերի աութսորսինգի ծառայությունը:
Այս ամենից հետո դուք կկարողանաք մոտավոր պատկերացում կազմել ձեր ծախսերի վերաբերյալ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՍՈՒՅՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ
Հաշվապահական կամ ֆինանսական աութսորսինգի ընտրության համար փորձեք պատասխանել ստորև թվարկված հարցերին: Այդ հարցերը և նրանց պատասխանները ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Ճիշտ հաշվապահական ծառայություն ընտրելը կարևոր է ձեր բիզնես գործառույթների և ընկերության զարգացման հարցում.
որքա՞ն գումար կարող եք հատկացնել բարձրակարգ հաշվապահական ծառայություն ստանալու համար և
կոնկրետ ի՞նչ ծառայություններ են պետք ձեր ընկերությանը:
Ստուգեք հաշվապահական ծառայությունների հեղինակությունը՝ նայելով հաճախորդի ԿԱՐԾԻՔՆԵՐԸ և ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ: Հետևեք հաճախորդների ցուցմունքներին, որոնց համար նախկինում աշխատել է աութսորսինգ ծառայություններ մատուցող ընկերությունը: Նաև ուշադրություն դարձրեք այն բիզնեսներին, որոնք ունեն նույն ֆինանսական ծառայության կարիքները կամ ձեր նման ոլորտներ: Կարդացեք, թե ինչ են ասում իրենց նախկին հաճախորդները ծառայության որակի մասին և օգտագործեք այդ տպավորությունները և կարծիքները ճիշտ ընտորություն կատարելու համար:
Սույն՝ wwwBizRatings.online կայքում դուք կարող եք գտնել դրական և բացասական, անկախ և անաչառ կարծիքներ բոլոր ընկերությունների մասին, ինչպես նաև կարող եք գտնել բարձր A++ վարկանիշ ունեցող հաշվապահական և ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունների ցանկը:
ՁԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ձեր ընկերությունն ունի աճի և զարգացման իր տեսլականն ու առաքելությունը, այդ իսկ պատճառով ամենալավ տարբերակն է ընտրել արհեստավարժ (պրոֆեսիոնալ) հաշվապահական ծառայություն, որը համապատասխան է ձեր տեսլականին և առաքելությանը: Լավագույն ֆինանսական ծառայություններ մատուցողները շահագրգռված են ֆինանսական լուծումներ և աջակցություն ապահովել այդ հարցում:
ԻՆՉԻ՞ ՎՐԱ ՈՒՇԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ
Հաշվապահական ծառայություններ ընտրելուց հետո, կարևոր է ուշադրություն դարձնել սպասարկման որակի և հնարավոր առաջացած խնդիրների վրա: Պետք է ուշադրություն դարձնել այնպիսի գործոնների, ինչպիսիք են.
Համատեղելիություն և հաղորդակցություն: Որքա՞ն լավ է աշխատում աութսորսինգ ընկերությունը ձեր անձնակազմի հետ: Կապի մեջ կա՞ն բացեր կամ խոչընդոտներ, որոնք կարող են բացասաբար ազդել ձեր բիզնեսի գործունեության վրա:
Արդյունավետություն: Որքա՞ն արդյունավետ է աութսորսինգի ենթարկված թիմը կատարում իրեն տրված աշխատանքը:
Արժեքը: Որքանո՞վ է նրանց աշխատանքը բավարարում ձեր բիզնեսի կարիքները:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԸ» հոդվածը
Վաղ թե ուշ յուրաքանչյուր ձեռնարկատեր բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը: Եվ ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման գործընթացները:
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԱՄՓՈՓՈՒՄ
Ֆինանսների և հաշվապահական բարձրակարգ ծառայության ընտրությունը կարևոր է յուրաքանչյուր ընկերության համար: Բարձրակարգ մասնագիտածված ընկերությունը, ոչ միայն ձեզ կօգնի հաշվապահական հարցերում, այլ իր գրագետ ֆինանսական և հեռանկարային խորհուրդներով և կանխատեումներով, կօգնի ձեզ հասնել ձեր ֆինանսական բոլոր նպատակներին:
Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հաշվապահական ծառայության ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և հաշվապահական ծառայություն ընտրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
նախ՝ կօգնեք գործարարներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
միաժամանակ կօգնեք հաշվապահական ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:
Գերմանիան և Ֆրանսիան առաջին երկրներն էին, որոնք կիրառեցին ԱԱՀ- ն: ԱԱՀ-ի առաջին փորձարկումները կատարվել են ֆրանսիական Փղոսկրի Ափ ( Կոտ դ’Իվուար ) գաղութում: Փորձը հաջող համարելով՝ Ֆրանսիայի հարկային մարմնի ներկայացուցիչ Maurice Lauré -ի առաջարկով ԱԱՀ-ն Ֆրանսիայում սկսվեց կիրառվել 1954 թ.-ի ապրիլի 10-ից, մինչդեռ գերմանացի գործարար Վիլհելմ ֆոն Սիմենսը առաջարկել էր այդ գաղափարը դեռևս 1918 թ .-ին: Ֆրանսիայում ԱԱՀ -ն պետական ֆինանսավորման ամենակարևոր աղբյուրն է, որը կազմում է պետական եկամուտների գրեթե 50% -ը:
Ներկայումս աշխարհի ավելի քան 160 երկրներ օգտագործում են ավելացված արժեքի հարկումը և այն առավել հաճախ հանդիպում է Եվրոմիությունում: Այնուամենայնիվ, ԱԱՀ-ն առանց հակասությունների չէ: Փաստաբանները ասում են, որ այն բարձրացնում է պետական եկամուտները՝ առանց «պատժելու» հարստությունը: Քննադատները նաև պնդում են, որ ԱԱՀ-ն ըստ էության հետադիմական հարկ է, որը տնտեսական ծանրաբեռնվածություն է ստեղծում փոքր և միջին բիզնեսի համար և նաև ավելացնում է բյուրոկրատական բեռը:
Ավելացված արժեքի հարկը ( ԱԱՀ ) ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և ( կամ ) գործառնությունների իրականացման համար օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ
Ապրանքների մատակարարումից, ինչպես նաև աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռք բերման դիմաց հարկային հաշիվներում առանձնացված ( ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին վճարած ) ԱԱՀ-ի գումարների դրական տարբերությունը փոխանցվում է պետական բյուջե սահմանված ժամկետում, իսկ բացասական տարբերությունը` որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար ենթակա է հաշվանցման ԱԱՀ-ի պարտավորությունների դիմաց կամ վերադարձման ԱԱՀ վճարողներին` օրենսգրքով սահմանված կարգով:
Ո՞Ր ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԵՆ ՀԱՐԿՎՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ
ԱԱՀ-ով հարկման օբյեկտ է համարվում.
ապրանքների մատակարարումը,
աշխատանքների կատարումը,
ծառայությունների մատուցումը,
ապրանքների ներմուծումը:
Ապրանքի մատակարարում է համարվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
Աշխատանքի կատարում է համարվում աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
Ծառայության մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:
ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում`
ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը,
բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գծով պարտավորություն առաջանում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման մասով: Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև օրենսգրքով սահմանված դեպքերում պետք է վճարվի ԱԱՀ:
Ո՞Ր ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՀԱՐԿՎՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ
Ավելացված արժեքի հարկով չեն հարկվում`
– ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման, – այն ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, որոնք ազատված են ԱԱՀ-ից ( տես ստորև ):
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐ
Ցանկացած կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր և նոտար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս պետական մարմինների, ՀՀ համայնքների՝ ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ովքեր ԱԱՀ վճարող են համարվում կամավորության սկզբունքով հայտարարություն ներկայացնելու դեպքում), որի կողմից նախորդ օրացուցային տարում իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը ( ԱԱՀ-ի շեմը ) համարվում է ԱԱՀ վճարող:
Անձը ընթացիկ տարում համարվում է ԱԱՀ վճարող, եթե ընթացիկ տարում որևէ պահի դրությամբ իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է ԱԱՀ-ի շեմը: Այս դեպքում ԱԱՀ հաշվարկվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցած մասի համար:
Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, ապա պարտավոր են օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները:
Եթե անձը կարող է օգտվել ԱԱՀ-ի շեմից, սակայն ցանկանում է համարվել ԱԱՀ վճարող, ապա նա կարող է հարկային մարմին ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու մասին օրենքով նախատեսված հայտարարությունը և համարվել ԱԱՀ վճարող:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՈՐՈՇՎՈՒՄ ԱԱՀ -ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ
Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկման բազան, որպես կանոն, հանդիսանում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարվող հատուցումը:
Ապրանքների ներմուծման դեպքում հարկման բազա է համարվում դրանց մաքսային արժեքը` ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը:
ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրք սահմանված լինելու դեպքում, հարկման բազայի մեջ ներառում է նաև մաքսատուրքը:
Ակցիզային հարկով հարկվող ապրանքների պարագայում` հարկման բազայի մեջ ներառվում է նաև ակցիզային հարկը:
Հարկային մարմինը իրավունք ունի վերանայել հարկման բազայի չափը և կիրառել գործարքի «իրական արժեքը», եթե գտնում է, որ հարկման բազան որոշակի պատճառներով նվազեցվել է:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Օրենքով սահմանված է ԱԱՀ-ի երկու դրույքաչափ`
20% (եթե հարկի գումարը ներառված է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնի մեջ, ապա ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով),
0%, այսինքն` զրոյական դրույքաչափ (այս դրույքաչափը սովորաբար կիրառվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում, ինչպես նաև այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվում Հայաստանում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից):
ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐԸ
ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքից, որից հաշվանցվում է այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած, ինչպես նաև ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարները:
Այդ հաշվարկը հետևյալն է. հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման բոլոր գործարքներից հաշվարկվում է ամբողջ ԱԱՀ-ն (1), հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) հաշվարկվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման կամ ներմուծման բոլոր գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ամբողջ ԱԱՀ-ն (2), և (1)-ից հանվում է (2)-ը։ Արդյունքում ստացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որը պետք է վճարել բյուջե:
Որոշ դեպքերում արդյունքը կարող է լինել բացասական, առաջանում է փոխհատուցման ենթակա գումար, որը մարվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի հաշվին: Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռք բերման գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար սահմանված են մի շարք կանոններ, որոնք բերված են 10-րդ և 12-րդ կետերում:
Շատերին հետաքրքրում է նաև «Վարկ Թե՞ Լիզինգ» հոդվածը
Ունենալով տրանսպորտային կամ գույքային միջոցների կարիք՝ կազմակերպությունները հաճախ ստիպված են լինում մտածել այն փոխառու միջոցների հաշվին ձեռք բերելու կամ վարձակալելու մասին։ Վարկավորումն ու լիզինգը սեփական միջոցների ….
ԱԱՀ-ից ազատվում են այն ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները, որոնց ցանկը նշված է օրենսգրքի 64-րդ հոդվածում: ԱԱՀ-ից ազատում նշանակում է, որ այդ ապրանքների վաճառքի կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների համար ԱԱՀ չի հաշվարկվում և չի գանձվում, սակայն այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած ԱԱՀ-ի գումարները չեն կարող հաշվանցվել:
ԱԱՀ-ից ազատվում են, մասնավորապես.
հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը,
դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը,
գիտահետազոտական աշխատանքների կատարումը,
նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցումը,
թերթերի և ամսագրերի օտարումը,
թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների օտարումը,
կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը.
ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների մատուցումը,
կենսաթոշակային ապահովման ծառայությունների մատուցումը,
բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական որոշակի գործառնությունները և ծառայությունները,
պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը,
սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը,
հասարակական, բարեգործական և կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումը, աշխատանքների անհատույց կատարումը և (կամ) ծառայությունների անհատույց մատուցումը,
Կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը,
օրենսգրքով սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱԱՀ-Ի ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
ԱԱՀ վճարողները պետք է լրացնեն հարկային հաշիվ ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կամ ծառայություների մատուցման յուրաքանչյուր գործարքի համար, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման: Հարկային հաշիվ կարող են դուրս գրել միայն ԱԱՀ վճարողները:
Հարկային հաշիվները կարող են լրացվել միայն էլեկտրոնային եղանակով:
Հարկային հաշիվները պետք է ներառեն հետևյալ հիմնական տվյալները.
հարկային հաշվի սերիան և համարը,
մատակարարի անվանումը, իրավաբանական հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,
գնորդի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը ծավալը,
ապրանքների կամ ծառայությունների արժեքը,
հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով):
ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Համաձայն օրենսգրքի` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար անհրաժեշտ է, որպեսզի`
ձեռքբերումների գծով հարկային հաշիվները դուրս գրվեն էլեկտրոնային եղանակով
ապրանքները լինեն ձեռք բերված, աշխատանքները` կատարված, իսկ ծառայությունները` ստացված,
ձեռքբերումներին վերաբերվող էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները վավերացված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ:
Պետք է նկատի ունենալ, որ հարկային հաշիվներում կամ մաքսային կամ հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ ոչ բոլոր գումարները կարող են հաշվանցվել:
ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ, ԵՐԲ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ԱԱՀ-Ի ՓՈՊՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐ
Երբ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումար, սովորաբար այդ գումարը փոխանցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջան և ներառվում է ընդհանուր ձեռքբերումների ԱԱՀ-ի գումարների մեջ:
Եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:
ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին:
Կառավարության սահմանած չափանիշները բավարարող հարկ վճարողների ներկայացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ որոշ դեպքերում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում:
Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵՆ, ԿԱՏԱՐՎԵՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎԵՆ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԵՎ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես նախօրոք արդեն ասվել է, հաշվանցել կարելի է միայն այն ձեռքբերումների գծով վճարված ԱԱՀ-ի գումարները, որոնք կատարվել են ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման համար: Եթե դուք գործնականում առնչվում եք ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործունեության հետ, ապա պետք է վարել հարկվող և չհարկվող գործարքների, ինչպես նաև դրանց իրականացման համար կատարված ձեռքբերումների առանձնացված հաշվառում:
Այն դեպքերում, երբ ձեռքբերումների մասով հնարավոր չէ իրականացնել առանձին հաշվառում, ապա հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է հետևյալ կերպ՝ – նախ որոշվում է ընդհանուր գործարքների մեջ հարկվող գործարքների տեսակարար կշիռը, – հաշվանցման ենթակա գումարը հաշվարկվում է այդ տեսակարար կշռին համապատասխան:
Պետք է նկատի ունենալ, որ վերը նշված հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձին-առանձին:
Ե՞ՐԲ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԱԱՀ -Ի ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ
ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում իրականցված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը:
ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:
Ի՞ՆՉ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ
ԱԱՀ-ի գումարները սահմանված կարգով չհաշվարկելու կամ պակաս հաշվարկելու, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները ավել ցույց տալու կամ հարկային հաշիվները սխալ լրացնելու ( կազմելու ) համար նախատեսվում են մի շարք տուգանքներ, որոնք սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքում:
ԿԱՐԵՎՈՐ Է
Օրենքներից մեջբերումները կատարված են 2023 թվ: դրությամբ գործող օրենքների համաձայն: .