Tag: ԿՈՓՎԱԾ ԱՊԱԿԻ

  • ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ / ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ, ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ …

    ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ / ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ, ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ …


    ՆԱԽԱԲԱՆ

    Ներկայումս կահույքը ոչ միայն կենցաղային անհրաժեշտ պարագա է, այլև ինտերիերի ձևավորման կարևորագույն դետալը: Ահա թե ինչու կահույք պատրաստում են բազմազան նյութերից, ինչպիսիք են պլաստմասը, փայտը, մետաղը և նույնիսկ ապակին: Սույն հոդվածում դուք ավելի կծանոթանաք ապակուց պատրաստված կահույքի առավելությունների մասին:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    LAV - OK

    • Առաջարկների լայն տեսականին, որոնք տարբերվում են գույնով, ձևով և չափսերով,
    • ապակե կահույքի տեսքը ժամանակի ընթացքում չի փոխվում՝ այն չի խամրում կամ դեֆորմացվում,
    • ապակին լավ համադրվում է բազմաթիվ նյութերի և շինանյութերի հետ: Սա թույլ է տալիս ստեղծել իսկապես յուրահատուկ և ոճային ինտերիեր,
    • ապակե կահույքը անջրաթափանց է, չի եթարկվում սնկերի և բորբոսի ազդեցությանը,
    • ապակե արտադրանքները էկոլոգիապես մաքուր են և ոչ մի կերպ չեն ազդում մարդու առողջության վրա,
    • հատկությունները, ինչպիսիք են թափանցիկությունը և լույսը արտացոլելու ունակությունը, սենյակն ավելի հարմարավետ և պայծառ են դարձնում,
    • ապակե կահույքի խնամքը բավականին պարզ է. Այն չի պահանջում պարբերական վերանորոգում կամ սպասարկում:
    VAT E - ՎԱՏ Է

    • Ապակե կահույքի միջից երևում են շատ ավելորդ բաներ և դետալներ։ Այսպիսով, թափանցիկ սեղանածածկի միջով դուք կարող եք տեսնել սեղանի շուրջ նստած մարդկանց ոտքերը,
    • պահանջվում է կանոնավոր մաքրում, քանի որ ապակու վրա տեսանելի են մատնահետքերը, փոշին և ցանկացած բիծ,
    • կարող են առաջանալ քերծվածքներ: Դրանք ենթակա չեն փայլեցման և լաքապատման,
    • երբ որևէ առարկա ընկնում է ապակե մակերեսին, բարձր ձայն է արձակվում: Անգամ մի բաժակ ջուր անձայն դժվար է դնել,
    • ապակե կահույքի մեծ մասը շատ ծանր են և հատակին անպայման հետքեր են թողնում, անկախ նրանից հատակը լամինատ է, մանրահատակ, թե լինոլեում,
    • նորաոճ և գեղեցիկ ապակե կահույքը բավականին թանկ արժե։ Գինը կախված է ապրանքի չափից, ձևից և դիզայնի բարդությունից։

    ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ

    KAHUYQ

    Ապակե կահույքի ամենատարածված տեսակներից մեկը ճաշասեղանն է: Այն առավել ակտուալ է փոքր խոհանոցներում։ Նույնիսկ հսկայական ապակյա սեղանը փոքր սենյակում մեծ տեսք չի ունենա:

    Շատ լավ կլինի, եթե սեղանի շրջանակը պատրաստված լինի նույն նյութից, ինչ աթոռների հիմքը։

    Եթե ​​դուք գնում եք փայլատ մակերեսով տարբերակ, ապա սեղանի շուրջ նստած մարդկանց ոտքերը այևս չեն երևա:

    Ապակե սեղանի վրա գդալների ու բաժակների ձայնից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ անձեռոցիկներ կամ հատուկ տակդիրներ։


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    ՍԵՂԱՆ-և-ԱԹՈՌՆԵՐ

    Սեղան և Աթոռներ

    ՆՆՋԱՍԵՅԱԿԻ-ԿԱՀՈՒՅՔ-ՄԱՀՃԱԿԱԼ-ԿՈՄՈԴ-ՀԱՅԵԼԻ

    Ննջասենյակի Կահույք

    ԲԱԶՄՈՑ-ԴԻՎԱՆ-ԿԱՀՈՒՅՔ

    Բազմոց

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

    Ապակե կահույքի շուկան հյուրասենյակի համար առաջարկում է տարբեր սուրճի սեղանների, հեռուստացույցի տակդիրների, պահարանների և ինտերիերի այլ իրերի հսկայական ընտրանի: Շատ հաճախ հյուրասենյակում տեղադրվում են ապակե պահարաններ կամ դարակներ։ Բայց նկատի ունեցեք, որ դրանք պետք է կարգին լինեն, քանի որ ներսում ամեն ինչ տեսադաշտում կլինի:

    Ապակե կահույքի նորույթը ամբողջովին ապակուց պատրաստված բազկաթոռն է։ Գնեք մեկը ձեզ համար և ձեր հյուրասենյակն իսկապես յուրահատուկ կդառնա:

    ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ՀՅՈՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

    ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ

    Ննջարանի համար նախատեսված է մեծ քանակությամբ ապակե պահարաններ և սեղաններ: Նման կահույքը կավելացնի սիրո մթնոլորտը և կօգնի հստակորեն բաժանել սենյակը ըստ գոտիների: Ապակե զգեստապահարանը տեսողականորեն կընդլայնի տարածությունը և կավելացնի լույսը:

    ԼՈԳԱՍԵՆՅԱԿԻ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ

    Հատկապես տեղին լուծում է լոգարանում ապակե կահույքի տեղադրելը, քանի որ ապակին չի ենթարկվում խոնավության ազդեցություններին, ի տարբերություն փայտի:

    Դուք պետք է միայն մակերեսը մաքուր պահեք, քանի որ ջրի կաթիլները և բծերը անմիջապես տեսանելի կլինեն:

    ԻՆՏԵՐԻԵՐՈՒՄ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Շնորհիվ այն բանի, որ ապակին հիանալի կերպով համակցված է այլ նյութերի հետ, դրանից պատրաստված կահույքը կարող է հիանալի լրացում լինել ցանկացած ինտերիերի համար.

    • ապակե սեղաններին կհամապատասխանեն փայտից պատրաստված շրջանակները,
    • քրոմի և ալյումինի դետալները կհամադրվեն բարձր տեխնոլոգիական ապակու հետ,
    • մետաղական արտադրանքը և ապակին կհամապատասխանեն պրովանս կամ քանթրի ոճին,
    • չնայած որոշակի ոճին պատկանելուն, ապակե կահույքն ունի օգտագործման իր առանձնահատուկ նրբությունները՝ կախված այն սենյակից, որտեղ այն գտնվում է:


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները


    ԱՊԱԿՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    Ապակե կահույքի մեծ թվով տեսակներ կան: Եթե ​​նախկինում ապակուց պատրաստվում էին դարակներ և մանր իրեր, որոնք հիմնականում դեկորատիվ տարրեր էին, ապա այժմ պատրաստվում է կահույքի տարբեր տարրեր ցանկացած կարիքների համար: Կախված կահույքի տեսակից և նպատակից՝ օգտագործվում են տարբեր տեսակի ապակիներ.

    • Ստալինիտ ( Сталинит ): Կոփված ապակի է, որը բնութագրվում է բարձր ամրությամբ և դիմադրությամբ: Եթե ​​նման նյութը կոտրվում է, ապա այն բաժանվում է բութ եզրերով անվնաս բեկորների: Բացասական կողմն այն է, որ կոփումից հետո նման ապակին հնարավոր չէ փորագրել, փայլեցնել, կտրել կամ այլ կերպ մշակել: Ունի բարձր գին,
    • Տրիպլեքս ( Triplex): Բազմաշերտ ապակի է, որի ունի երկու կամ ավելի շերտ: Շերտերի միջև կա պոլիմերային թաղանթ: Ջեռուցման ընթացքում այս շերտերը սեղմվում են, դրանով իսկ ձևավորելով մոնոլիտ արտադրանք: Շահագործման բնութագրերը միայն մի փոքր զիջում են ստալինիտին: Գինը մի կարգով ավելի ցածր է, քան կոփված ապակու գինը: Տրիպլեքսը հարմար է փորագրման, կտրման, փայլեցման և ցանկացած այլ մշակման համար,
    • Ֆլոատ ( Флоат, Float ): Այս ապակին ունի լավ ամրություն և նվազագույն օպտիկական աղավաղում: Իդեալական հարթ մակերեսը թույլ է տալիս նյութի վրա կիրառել հատուկ թաղանթ կամ որևէ այլ ծածկույթ: Մինուսներից կարելի է առանձնացնել ցածր ջերմային կայունությունը և ուժի տակ փխրունությունը: Այն օգտագործվում է դարակների և կահույքի տարբեր տարրերի արտադրության համար, որոնք զգալի բեռ չեն կրում,
    • Ծալքավոր ապակի: Բնութագրվում է կողմերից մեկի վրա ռելիեֆի առկայությամբ: Արդյունքում, նման ապակու թափանցիկությունը բավականին ցածր է։ Երբ կոտրվում է, նման ապակիները մեծ քանակությամբ սուր բեկորներ են առաջացնում:


    Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը

    Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ապակե կահույքի վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ապակե կահույք գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կահույք արտադրողների և իրացնողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

    • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք ապակե կահույք արտադրողներին ( կահույքի խանութ-սրահներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Շինարարական Ընկերություններ

    Շինարարական Ընկերությունների Վարկանիշը


    Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը

    ԲԱԶՄՈՑ - ԴԻՎԱՆ


    Էջի Ասույթը

     - Ռիչարդ Բախ ՝ ամերիկացի գրող և փիլիսոփա

    Իսկական սիրո պատմությունները երբեք ավարտ չունեն

     — Ռիչարդ Բախ ՝ ամերիկացի գրող և փիլիսոփա


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online

  • ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՊԱԿԻ ( ԲՈՒԽԱՐԻՆԵՐԻ ԴԻԶԱՅՆ ) / Ի՞ՆՉ Է ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՊԱԿԻՆ

    ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՊԱԿԻ ( ԲՈՒԽԱՐԻՆԵՐԻ ԴԻԶԱՅՆ ) / Ի՞ՆՉ Է ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՊԱԿԻՆ


    Հրդեհային ապակին, բուխարիների և վառարանների ջերմության պահպանման հարցում, լայն կիրառություն է ստացել հատկապես ԱՄՆ-ում և Եվրոպայում: Յուրաքանչյուր տարի գրեթե կրկնապատկվում է դրա վաճառքների ծավալները:

    Ի՞ՆՉ Է ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՊԱԿԻՆ

    Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավություն են տալիս ստանալ գեղեցիկ և հմայիչ դիզայներական էֆեկտներ: Դրանց թվին է դասվում նաև հրդեհային կամ կրակային ապակին:  Հրդեհային ապակին բնորոշվում է որպես ջերմամշակված ապակի, որը պահպանում է ջերմությունը բուխարիներում և գազի վառարանների մեջ: Հրդեհային ապակին չի այրվում, այն պազապես պահպանում է առկա ջերմությունը:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


     Հրդեհային ապակիները, ինչպես արհեստական քարերը, լրացուցիչ օգտագործվում են գազի ջեռուցման համակարգերի, բուխարիների կամ վառարանների հետ  համատեղ: Դրանք վառարաններին կամ բուխարիներին հաղորդում են նոր շունչ և ապահովում ժամանակակից գեղեցիկ դիզայն:

    ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

     

    Գուցե նկատել եք, որ ընտրության շատ հնարավորություններ կան, երբ խոսքը գնում է կրակե կամ հրդեհային ապակու տեսակներին: Ահա մի փոքր ավելին դրանց արտադրության մասին:

    Կրակե կամ հրդեհային ապակին պատրաստվում է կոտրված ապակու մեծ, հարթ կտորները փշրելով: Այն, բնականաբար, բաժանվում է մանր կտորների, որոնք բոլորն ունեն մոտավոր նույն չափը: Հրդեհային ապակու կտորների եզրերը կլորացվում են, սակայն յուրաքանչյուրը ունի յուրահատուկ ձև՝ հետաքրքրություն առաջացնելու համար:

    Հրդեհային ապակին պատրաստվում է կոփված ապակուց, որը պտտում և փայլեցնում են՝ ստեղծելով փոքրիկ խճաքարեր հիշեցնող բեկորներ, որոնք դիմացկուն են բարձր ջերմության նկատմամբ: Այն չի այրվի, չի հալվի, չի պայթի, ինչպես սովորական ապակին, մուր կամ ծուխ չի արձակի, անկախ նրանից, թե որքան երկար եք այն օգտագործում: Այն նաև չի գունաթափվում բնական գազի հետ օգտագործման դեպքում:


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    ՆԱԽԱԳԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

    ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ

    TOP 10

    ՍՏՈՒԴԻԱՆԵՐ

    ՍԼԱՔ

    Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները


    Կոփված ապակին անվտանգ ապակի է, որը ենթարկվում է քիմիական կամ ջերմային մշակման: Այս տեսակի ապակիները սովորաբար օգտագործվում են այնպիսի իրերի համար, ինչպիսիք են պատուհանները և համակարգչային էկրանները:
    Հրդեհային կամ կրակե ապակուց պատրաստված  «ադամանդները» ձեր բնակարանում կստեղծեն ամենահամարձակ դիզայնի տարրերը:

    ԱՊԱԿԻ

      Թեև գոյություն ունեն հրդեհային կամ կրակային ապակիների տարբեր տեսակներ, սակայն դիզայներական ոճերի տատանումները կամ տարբերությունները դրանց միջև բացառապես գեղագիտական ​​են և բոլոր տեսակները ծառայում են միևնույն նպատակի համար:


    Գովազդ կայքում

    Պաստառ

    Լամինատ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ԻՆՉՊԵ՞Ս Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՊԱԿԻՆ

    • Օգտագործելու համար բեկորները տեղադրեք անմիջապես կրակի վերևում՝ հավասարաչափ բաշխվածությամբ, ապակու համար հատուկ նախատեսված այրիչի մեջ կամ բացօթյա կրակահորի կամ բուխարիի մեջ: Դուք կարող եք ապակին օգտագործել էլեկտրական կամ գազօջախի մեջ նույնպես,
    • հրդեհային ապակի օգտագործելու շատ զվարճալի եղանակներ կան: Շատ ժամանակ այն օգտագործվում է հրդեհային գազի բուխարիների շրջապատող տարածքը ծածկելու համար,
    • շատերը սիրում են օգտագործել բացօթյա կրակահորերի կամ սեղանի վրա գտնվող կրակահորերի համար: Գունավոր քարերը գույն են հաղորդում տան բակին և ստեղծում զվարճալի միջավայր,
    • բարերը, ռեստորանները և հյուրանոցները նույնպես օգտագործում են դրանք իրենց բացօթյա բուխարիներին նրբագեղ և զվարճալի տեսք հաղորդելու համար:


    INTERIOR - INTERYER - INTERIER

    Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական ​​դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:


    Ի ԴԵՊ …

    Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված հրդեհային ապակու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին հրդեհային ապակի գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

    • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք արտադրող ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

    Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Շինարարական Ընկերություններ

    Շինարարական Ընկերությունների Վարկանիշը


    Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը

    ԲԱԶՄՈՑ - ԴԻՎԱՆ


    Էջի Ասույթը

    Ջոն Վուդեն՝ ամերիկացի բասկետբոլիստ և մարզիչ

    Յուրաքանչյուր օրը դարձրեք ձեր գլուխգործոցը

    — Ջոն Վուդեն՝ ամերիկացի բասկետբոլիստ և մարզիչ

    ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online