Tag: ԿԱՅՔԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

  • ՀՈՍԹԻՆԳ ( HOSTING ) / Ի՞ՆՉ Է ՎԵԲ ՀՈՍԹԻՆԳԸ / Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՀՈՍԹԻՆԳԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՑ

    ՀՈՍԹԻՆԳ ( HOSTING ) / Ի՞ՆՉ Է ՎԵԲ ՀՈՍԹԻՆԳԸ / Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՀՈՍԹԻՆԳԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՑ


    Ի՞ՆՉ Է ՎԵԲ ՀՈՍԹԻՆԳԸ

    Մտադրվա՞ծ եք պատրաստել նոր կայք և ավելի ընդլայնել ձեր բիզնեսը կամ ավելի շատ հաճախորդներ ներգրավել: Տվյալ դեպքում, անկասկած, դուք պետք է ծանոթանաք հոսթինգ ( hosting ) հասկացության հետ, ինչպես նաև ճիշտ ընտրել բարձրակարգ հոսթինգ ծառայություն մատուցող ընկերություն: Ակնհայտ է, որ դուք չեք ցանկանում ավելի շատ գումար ծախսել, քան անհրաժեշտ է կայքը գործարկելու համար, այնպես որ վեբ հոսթինգի ճիշտ ընտրությունը կազդի ինչպես ձեր բյուջեի, այնպես էլ կայքի որակի վրա:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    Վեբ հոսթինգը առցանց ծառայություն է, որը հնարավորություն է տալիս ինտերնետում հրապարակել ձեր վեբ կայքը կամ վեբ հավելվածը: Երբ գրանցվում եք վեբ հոսթինգի ծառայության համար, հիմնականում վարձակալում եք որոշակի տարածք ֆիզիկական սերվերի վրա, որտեղ կարող եք պահպանել բոլոր ֆայլերն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են ձեր կայքի պատշաճ աշխատանքի համար:

    Վեբ կայքերը տեղակայվում կամ պահվում են հատուկ համակարգիչներում, որոնք կոչվում են սերվերներ: Երբ ինտերնետից օգտվողները ցանկանում են դիտել ձեր կայքը, նրանց մնում է միայն մուտքագրել ձեր կայքի հասցեն իրենց համակարգչում: Դրանից հետո նրանց համակարգչին հասանելի կլինեն ձեր վեբ էջերը, որոնք կփոխանցվեն բրաուզերի միջոցով:


    ACER ՆՈԹԲՈՒՔ

    ՆՈՈՒԹԲՈՒՔ

    LENOVO ՆՈԹԲՈՒՔ

    HP ՆՈԹԲՈՒՔ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՀՈՍԹԻՆԳԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՑ

    Կան շատ հոսթինգ մատակարարներ, որոնք հաճախորդներից պահանջում են ունենալ իրենց սեփական էլեկտրոնային հասցեն: Առաջատար հոսթինգ ընկերությունները ձեզ կտրամադրեն էլեկտրոնային հասցեներ ձեր բիզնեսի անունով, օրինակ՝ yourname@yourwebsite.com,

    ՎԵԲ ԴԻԶԱՅՆ - ԿԱՅՔ - ԿԱՅՔԵՐ - ՎԵԲ ԿԱՅՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

    Հոսթինգ ծառայություն մատուցող կազմակերպության շուրջօրյա՝ 24 ժամյա աջակցման ծառայությունը շատ կարևոր է: Ժամանակակից հոսթինգ ծառայության ընկերությունների մեծ մասը ունի շուրջօրյա ծառայություն: Ընտրեք այնպիսի հոսթինգ ծառայություն, որը ունի շուրջօրյա աջակցման և օգնության կենտրոն:

    Ցանկացած պահի ձեր կայքի հետ կարող են լինել խափանումներ և շուրջօրյա աջակցության կենտրոնը կարող է ձեզ օգնել մի քանի րոպեների ընթացքում վերականգնել կայքի անխափան աշխատանքը

    FTP-ի օգտագործումը հնարավորություն է տալիս ֆայլեր բեռնել ձեր համակարգչից ձեր վեբ սերվերի վրա: Եթե ​​ձեր վեբ կայքը կառուցում եք ձեր սեփական HTML ֆայլերի միջոցով, կարող եք ֆայլերը ձեր համակարգչից փոխանցել վեբ սերվերին FTP- ի միջոցով,

    WordPress-ը կայքերի ստեղծման առցանց գործիք է: Դա բլոգավարման և կայքի բովանդակության կառավարման հզոր համակարգ է, որը հարմար միջոց է կայք ստեղծելու և կառավարելու համար: WordPress-ով է կառուցված համացանցի կայքերի ավելի քան 30%-35% -ը: Հոսթինգ մատակարարներից շատերը ձեզ անմիջապես կտեղեկացնեն, արդյո՞ք իրենց ծրագրերը համատեղելի են WordPress-ի հետ, թե ոչ:


    ՆՈՈՒԹԲՈՒՔԵՐ - ԲՈԹԲՈՒՔԵՐ - ՀԱՄԱԿԱՐԳԻՉ - ԴՅՈՒՐԱԿԻՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ

    Նոութբուքերը շարժական են և հիանալի են ուսանողների կամ գրասենյակային աշխատողների համար, բայց խաղերի ժամանակ դրանք, սովորաբար չեն ցուցաբերում իրենց աստղային հնարավորությունները:

    Նոութբուք ընտրելու դեպքում ուշադրություն դարձրեք գովազդվող մարտկոցի կյանքին, քանի որ ձեր մարտկոցը կթելադրի …


    Ի ԴԵՊ …

    Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված հոսթինգ ( hosting ) ծառայության վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան հոսթինգ ծառայություններ ընտրելուց և ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը հոսթինգ ծառայություն մատուցող ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

    • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:

    Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ

    Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը


    Հագուստի Խանութների Վարկանիշը

    Հագուստի Խանութների Վարկանիշը


    Էջի Ասույթը

    Steve-Jobs-Սթիվ-Ջոբս - APP;E - ի Հիմնադիր

    Հիանալի աշխատանք անելու միակ միջոցն է՝ սիրել այն, ինչ անում ես

    – Սթիվ Ջոբս, Apple-ի համահիմնադիր

    ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online

  • ԱՆՎՃԱՐ ԿԱՅՔ ( ԿԱՅՔԵՐ ) / ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՅՔԸ ԱՆՎՃԱՐ

    ԱՆՎՃԱՐ ԿԱՅՔ ( ԿԱՅՔԵՐ ) / ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՅՔԸ ԱՆՎՃԱՐ


    ԻՆՉՈՒ՞ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՅՔԸ

    Ներկայումս բոլոր բիզնեսներն են ձգտում իրենց ապրանքները և ծառայությունները ներկայացնել համացանցում: Բիզնեսի առցանց ներկայությունը, անկախ նրա գործունեության ոլորտից, կարող է մեծ ազդեցություն ունենալ դրա հաջողության վրա: Ներկայումս շատ ձեռնարկություններ դեռ չեն գիտակցում, որ իրենց հաճախորդների մեծամասնությունը գնումներ կատարելուց առաջ կայցելի իրենց կայք և ավելի շատ մանրամասն տեղեկատվություն կստանա իրենց ապրանքների և ծառայությունների մասին: Այո, ձեր կայքը և կայքի որակը էապես ազդում է ձեր ապրանքների և ծառայությունների վաճառքի վրա: Սակայն այս հոդվածը ամենևին էլ կայքի կարևորության մասին չէ, այլ ինչպե՞ս նվազագույն ծախսերով կամ անվճար ունենալ կորպորատիվ ( բիզնես ) կայք:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    ՈՐՈՇԵՔ Ի՞ՆՉ ԿԱՅՔ Է ՁԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ

    Առաջին քայլը, որ դուք պետք է անեք, պարզապես պետք է որոշեք ի՞նչ կայք է ձեզ հարկավոր ձեր կարիքները և պահանջները բավարարելու համար: Ստորև ներկայացված են առավել հանրահայտ կայքերի տեսակները.

    1. օնլայն ( առցանց ) խանութ,
    2. կորպորատիվ ( բիզնես ) կայք,
    3. կատալոգ ( տեղեկատու ) կայք,
    4. կայք բլոգ,
    5. զվարճությունների կայք,
    6. նորությունների (մեդիա) կայք,
    7. կայք այցեքարտ ( վիզիտկա ),
    8. ուսումնական ( դասընթացների ) կայք,
    9. Wiki կամ ֆորումներ,
    10. հայտարարությունների կայք,
    11. անշարժ գույքի կայք,
    12. անձնական կայք և այլն:


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    ԿԱՅՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

    TOP 10 ՎԵԲ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ

    ՍԼԱՔ

    Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները


    ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՆՎՃԱՐ ԿԱՅՔ

    ԿԱՅՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

    Կան բազմաթիվ տարբերակներ անվճար կայք ստեղծելու համար: Դուք կարող եք օգտվել կայքեր պատրաստելու այնպիսի հարթակներից, ինչպիսիք են.

    • WIX.COM
    • HOSTGATOR.COM
    • WORDPRESS.COM
    • WEB.COM
    • IONOS.COM :

    Կայքեր պատրաստելու սույն հարթակներում դուք կարող եք օգտագործել կայքերի պատրաստի շաբլոններ և կառուցել ձեր պահանջներին համապատասխան կայքը:


    Դուք կարող եք նաև ընտրել ձեր ցանկալի կայքի դիզայնը Templatic.com կայքում, որտեղ դուք կարող եք ընտրել վերևում նշված բոլոր կայքերը:

    Բացի այդ դուք կստանաք աննախադեպ 24 / 7 PRO օգնությունը և աջակցություն Templatic -ի բարձրակարգ մասնագիտացված թիմից:

    Templatic.com-ը իր հաճախորդներին ԱՆՎՃԱՐ տրամադրում է հաճախորդի կողմից ընտրված շաբլոնը, հաճախորդը հոստինգ ծառայություն կստանա www.bluehost.com կայքից ( ընկերությունից ):

    Ձեր ապագա կայքի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն ստանալու համար, պարզապես այցելեք Templatic.com կայքը:

    TEMPLATIC.COM -Ի ՈՐՈՇ ՇԱԲԼՈՆՆԵՐ ( ՕՐԻՆԱԿՆԵՐ )

    ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹՆԵՐ


    ACER ՆՈԹԲՈՒՔ

    ՆՈՈՒԹԲՈՒՔ

    LENOVO ՆՈԹԲՈՒՔ

    HP ՆՈԹԲՈՒՔ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ԿԱՏԱԼՈԳ ԿԱՅՔԵՐ

    ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՅՔԵՐ

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Կայք պատրաստելու համար ճիշտ հարթակ կամ գործընկեր ընտրելը կարևոր գործընթաց է: Այդ հանգամանիքց է կախված ձեր ապագա կայքի դիզայնը, պատրաստումը և սպասարկումը, աշխատանքը: Սխալ որոշում կայացնելը կարող է հանգեցնել կայքի ոչ պատշաճ աշխատանքին, անգամ՝ կորստին: Հուսալի գործընկեր ընտրելը ձեզ կօգնի հորիզոնում երկարաժամկետ ապահովել բարձրակարգ և ֆունկցիոնալ կայք:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Վեբ Ստուդիաների Վարկանիշը


    Ծրագրավորման Դասընթացների Վարկանիշը

    ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ


    Էջի Ասույթը

    Բիլ Գեյթս

    Խոշոր շահելու համար երբեմն պետք է մեծ ռիսկի դիմել

    — Բիլ Գեյթս


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online