Tag: ԼԻԶԻՆԳ ( ЛИЗИНГ )

  • ԼԻԶԻՆԳ ( LEASING ) / Ի՞ՆՉ Է ԼԻԶԻՆԳԸ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ) / ՈՒ՞Մ Է ՁԵՌՆՏՈՒ ԼԻԶԻՆԳԸ

    ԼԻԶԻՆԳ ( LEASING ) / Ի՞ՆՉ Է ԼԻԶԻՆԳԸ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ) / ՈՒ՞Մ Է ՁԵՌՆՏՈՒ ԼԻԶԻՆԳԸ

    Ի՞ՆՉ Է ԼԻԶԻՆԳԸ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ )

    Լիզինգի ( ֆինանսական վարձակալության ) հասկացությունը, թերևս ամենահստակ ձևով նկարագրված է ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքում, համաձայն որի.

    • Ֆինանսական վարձակալության ( լիզինգի ) պայմանագրով` վարձատուն պարտավորվում է վարձակալի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել վարձակալի կողմից որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել վարձակալի ժամանակավոր տիրապետմանը: Այդ դեպքում վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության առարկայի և վաճառողի ընտրության համար:
    • Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է վարձատուն:
    • Ֆինանսական վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալված գույքը, վարձակալության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
    • Ֆինանսական վարձակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները սահմանվում են ֆինանսական վարձակալության ( լիզինգի ) մասին օրենքով:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING

    ԼԻԶԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ

    Որպես կանոն, լիզինգային պայմանագրում ներգրավված են հետևյալ անձինք.

    – վարձակալ ( իրավաբանական կամ ֆիզիկական անձ ),

    – վարձատու ( լիզինգային ընկերություններ, բանկեր, ինչպես նաև ֆիզիկական անձ ), ով ձեռք է բերում հաճախորդի պահանջած գույքը և վարձակալությամբ տալիս վերջինիս,

    – գույքի մատակարար կամ վաճառող, որը վարձատուին մատակարարում է պահանջվող գույքը,

    – ապահովագրող ( ապահովագրական ընկերություն ), որը, անհրաժեշտության դեպքում, ապահովագրում է վարձակալված գույքի հետ կապված տարբեր ռիսկեր:

    Վերջին մասնակիցը կամընտիր է: Որպես կանոն, ապահովագրության նախաձեռնողը վարձատուն է։ Նա կարող է կամ առաջարկել իր սեփական ապահովագրողին կամ թողնել այս ընտրությունը հաճախորդին:

    ԻՆՉՊԵ՞Ս Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ ԼԻԶԻՆԳԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

    Սովորաբար, լիզինգային գործարքը հետևում է հետևյալ ստանդարտ սխեմային.

    1. Գույքի լիզինգով շահագրգիռ անձը դիմում է վարձատուին: Կողմերը քննարկում են, վարձակալը լրացնում է համապատասխան դիմում, հաստատվելու դեպքում սկսվում է երկրորդ փուլը՝ պայմանագրերի կնքման փուլը,

    2. Վարձակալի և վարձատուի միջև պայմանագրից բացի, պայմանագիր է կնքվում մատակարարի, իսկ անհրաժեշտության դեպքում` ապահովագրական ընկերության հետ,

    3. Պահանջվող գույքը ձեռք է բերվում վարձատուի կողմից և փոխանցվում հաճախորդին,

    4. Եթե հաճախորդը կատարում է պայմանագրի բոլոր պայմանները, ապա դրա գործողության ժամկետը լրանալուց հետո վարձակալված գույքը դառնում է հաճախորդի սեփականությունը ( եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով ):

    Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱ

    Ցանկացած գույք, որը կարող է օգտագործվել բիզնեսի համար ( սարքավորումներ, մեքենաներ և օդային տրանսպորտ, շենքեր և այլն ): Ամենապահանջվածը, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց շրջանում ավտոմեքենաների լիզինգն է։

    ACER ՆՈԹԲՈՒՔ

    ՆՈՈՒԹԲՈՒՔ

    LENOVO ՆՈԹԲՈՒՔ

    HP ՆՈԹԲՈՒՔ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես

    Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՐԿԱ

    Բնական օբյեկտները, օրինակ՝ հողատարածքները, հնարավոր չէ վարձակալել։ Ինչպես նաև գույքը, որի ազատ շրջանառությունն օրենքով արգելված է, օրինակ՝ զենքը։

    ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    LAV - OK

    • Դուք կարող եք գնել օգտագործված գույք,
    • որոշ ժամանակ անց կարող եք երկարաձգել պայմանագիրը,
    • կարող եք մաշվածության պատճառով դուրս գրել գույքի արժեքը,
    • իրավաբանական անձինք կարող են հաշվանցել վարձակալության վճարների ԱԱՀ-ն ( ավելացված արժեքի հարկը ),
    • ներկայացվող փաստաթղթերի պահանջները համեմատաբար քիչ են, ուստի դիմումը արագ է քննարկվում,
    • ավտոարտադրողները սովորաբար ավտոմեքենաները լիզինգով առաջարկում են զեղչով,
    • սովորաբար լիզինգի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան վարկի տոկոսադրույքը,
    • դուք կարող եք երկարաժամկետ պայմանագիր կնքել փոքր վճարումներով:

    VAT E - ՎԱՏ Է

    • Վարձակալը սեփականության իրավունք չունի և չի կարող տնօրինել այն: Մինչև ժամկետի ավարտը այն մնում է լիզինգային ընկերության սեփականությունը,
    • վարձատուն մինչև վարձակալության ժամկետի ավարտը գույքի սեփականատերն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, վարձատուի սնանկությունը սպառնում է հաճախորդին վարձակալված գույքի կորստով:

    ՈՒ՞Մ Է ՁԵՌՆՏՈՒ ԼԻԶԻՆԳԸ

    Լիզինգը առավել շահավետ է իրավաբանական անձանց համար, և ահա թե ինչու.

    • լիզինգը թույլ է տալիս վարձակալել ցանկացած գույք, որը պահանջվում է բիզնես վարելու համար, ընդ որում երկար ժամանակով և մատչելի տոկոսադրույքներով,
    • վճարումները կատարվում են իրավաբանական անձի համար հարմար սխեմայով, որը թույլ է տալիս նվազագույնի հասցնել նաև հարկային բեռը,
    • պայմանագրի ավարտից հետո գույքը դառնում է վարձակալի սեփականությունը,
    • այն հատկապես ձեռնտու է փոքր և միջին բիզնեսին, որի համար բանկից «դասական» վարկ ստանալը հղի է մի շարք դժվարություններով:

    ԿԱՐԵՎՈՐ Է: Հաճախ պայմանագրով կարող է նախատեսված լինել, որ վարձատուն պատրաստ է ստանալ առաջին վճարումը միայն այն բանից հետո, երբ վարձակալված գույքը սկսում է շահույթ ապահովել:

        Անշուշտ, հիփոթեք ստանալու գործընթացը ուղեկցվում է մի շարք ֆինանսական, իրավաբանական տերմինների և փաստաթղթերի ուղեկցությամբ, ուստի վարկառուների կողմից որոշ իրավական և ֆինանսական գիտելիքների իմացությունը պարզապես անհրաժեշտություն է նախքան հիպոթեքային վարկ ստանալու դիմումի ներկայացնելը, բնականաբար վարկառուները ընտրում են իրենց համար մատչելի և իրենց ֆինանսական հոսքերին …

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Այժմ դուք ավելի շատ եք ծանոթ լիզինգի մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և լիզինգ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և լիզինգային ընկերությունների վերաբերյալ, որի համար BizRatings.online -ը ( BR ) նախապես հայտնում է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

    • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և լիզինգային ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

    Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    ԲԱՆԿ

    Բանկերի Վարկանիշը

    Անշարժ Գույքի Գործակալությունների Վարկանիշը

    ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

    Էջի Ասույթը

    Ֆինանսական ազատությունը հասանելի է նրանց, ովքեր սովորում են դրա մասին և աշխատում են դրա համար

    — Ռոբերտ Կիոսակի

    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:

    www.Bizratings.online

  • ՎԱՐԿ ԹԵ՞ ԼԻԶԻՆԳ / ԼԻԶԻՆԳԻ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ) ԵՎ ՎԱՐԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

    ՎԱՐԿ ԹԵ՞ ԼԻԶԻՆԳ / ԼԻԶԻՆԳԻ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ) ԵՎ ՎԱՐԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

    ՆԱԽԱԲԱՆ

    Ունենալով տրանսպորտային կամ գույքային միջոցների կարիք՝ կազմակերպությունները հաճախ ստիպված են լինում մտածել այն փոխառու միջոցների հաշվին ձեռք բերելու կամ վարձակալելու մասին։ Վարկավորումն ու լիզինգը սեփական միջոցների բացակայության դեպքում խնդրի լուծման երկու հիմնական տարբերակներն են։ Նրանց միջև զգալի տարբերություններ կան և երկու տարբերակներն էլ ունեն առավելություններ և թերություններ:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING

    Ո՞ՐՆ Է ԼԻԶԻՆԳԻ ( ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ) ԵՎ ՎԱՐԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

    Լիզինգը ամենահայտնի ֆինանսական գործիքներից է, երբ գույքը ( տրանսպորտ, սարքավորումներ, անշարժ գույք ) փոխանցվում է երկարաժամկետ վարձակալության՝ հետագա գնման իրավունքով: Սա է լիզինգի տարբերությունը վարկից, որում գործարքի առարկան փողն է, ոչ թե գույքը։

    ԱՅՍՊԻՍՈՎ

    Վարկը ստանալիս ընկերությունը բանկից կամ վարկային կազմակերպությունից ստանանում դրամական միջովներ:

    Լիզինգը ֆինանսական վարձակալություն է, ուստի վարձատուն լիզինգի պայմանագրի հիման վրա գնում է գույքը և այն հանձնում կազմակերպությանը:

    ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻԶԻՆԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    LAV - OK

    • Դուք կարող եք գնել օգտագործված գույք,
    • որոշ ժամանակ անց կարող եք երկարաձգել պայմանագիրը,
    • կարող եք մաշվածության պատճառով դուրս գրել գույքի արժեքը,
    • իրավաբանական անձինք կարող են հաշվանցել վարձակալության վճարների ԱԱՀ-ն ( ավելացված արժեքի հարկը ),
    • ներկայացվող փաստաթղթերի պահանջները համեմատաբար քիչ են, ուստի դիմումը արագ է քննարկվում,
    • ավտոարտադրողները սովորաբար ավտոմեքենաները լիզինգով առաջարկում են զեղչով,
    • սովորաբար լիզինգի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան վարկի տոկոսադրույքը,
    • դուք կարող եք երկարաժամկետ պայմանագիր կնքել փոքր վճարումներով:

    VAT E - ՎԱՏ Է

    • Վարձակալը սեփականության իրավունք չունի և չի կարող տնօրինել այն: Մինչև ժամկետի ավարտը այն մնում է լիզինգային ընկերության սեփականությունը,
    • վարձատուն մինչև վարձակալության ժամկետի ավարտը գույքի սեփականատերն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, վարձատուի սնանկությունը սպառնում է հաճախորդին վարձակալված գույքի կորստով:

    Գովազդ կայքում

    Պաստառ

    Լամինատ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես

    ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎԱՐԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    LAV - OK

    • Գույքի գնումը ձևակերպվում է, այն անմիջապես դառնում է վարկառուի սեփականությունը ( բայց եթե վարկային պայմանագրով գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապա անձը չի կարող վաճառել այն ),
    • վարկով վերցված գույքը չի կարող վերցվել վարկառուից, եթե նա կատարում է իր պարտավորությունները.
    • արագ ազատում պարտքային պարտավորություններից ( վարկի մարման կարճ ժամկետ ):

    VAT E - ՎԱՏ Է

    • Բանկը կարող է երկար ժամանակ պահանջել որոշում կայացնելու, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու համար,
    • ոչ նպատակային վարկի դեպքում ձեզնից կարող են պահանջել գրավ դնել գույքը,
    • պայմանագիրը կնքված է ֆիքսված պայմաններով, ինչը դժվար կլինի վերանայել և փոխել,
    • անհրաժեշտ է գրավ կամ երաշխավորություն:

    Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

    Եթե ​​քննարկում ենք, թե ի՞նչն է ավելի շահավետ ընկերությունների համար՝ վարկը, թե լիզինգը, ապա միանշանակ պատասխանել չի կարելի: Պետք է հաշվի առնել լիզինգի առավելությունները և թերությունները, որքանո՞վ ձեզ անհարմարություններ կպատճառի այն փաստը,որ ընկերությունը չի հանդիսանալու գույքի սեփականատերը:

    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ

    Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ՁԵՌՆՏՈՒ ԱՆՀԱՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Ֆիզիկական անձանց համար նույնպես հստակ պատասխան չկա այն հարցին, թե ո՞րն է ավելի շահավետ։ Օրինակ, եթե վարկառուն որոշել է ավտոմեքենայի վարկ վերցնել, ապա նա կարող է իր համար ընտրել բավականին հարմար վարկավորման պայմաններ։ Տրանսպորտային միջոցը անմիջապես կանցնի անձի տնօրինությանը, բայց նա չի կարողանա այն վաճառել մինչև վճարումների ավարտը։ Ընդ որում, շատ դեպքերում, վարկ ստանալիս անձը կարող է միայն նոր ավտոմեքենա գնել։

    Լիզինգը հնարավորություն է տալիս վարձակալել նաև օգտագործված մեքենաներ: Լիզինգի հիմնական թերությունը ֆիզիկական անձանց համար այն է, որ անձը, ըստ փաստաթղթերի, գույքի սեփականատեր չէ։

        Անշուշտ, հիփոթեք ստանալու գործընթացը ուղեկցվում է մի շարք ֆինանսական, իրավաբանական տերմինների և փաստաթղթերի ուղեկցությամբ, ուստի վարկառուների կողմից որոշ իրավական և ֆինանսական գիտելիքների իմացությունը պարզապես անհրաժեշտություն է նախքան հիպոթեքային վարկ ստանալու դիմումի ներկայացնելը, բնականաբար վարկառուները ընտրում են իրենց համար մատչելի և իրենց ֆինանսական հոսքերին …

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Այժմ դուք ավելի շատ եք ծանոթ լիզինգի և վարկի մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և լիզինգ կամ վարկ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և լիզինգային ընկերությունների վերաբերյալ, որի համար BizRatings.online -ը ( BR ) նախապես հայտնում է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

    • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և լիզինգային ընկերություններին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

    Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:

    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    ԲԱՆԿ

    Բանկերի Վարկանիշը

    Անշարժ Գույքի Գործակալությունների Վարկանիշը

    ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ

    Էջի Ասույթը

    Պաշտոնական կրթությունը ձեզ ապրուստի տեր կդարձնի՝ ինքնակրթությունը ձեզ հարուստ կդարձնի

    — Ջիմ Ռոն

    ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ