Ի՞ՆՉ Է ԲՆԱԿԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Կառուցապատողից բնակարան ընդունելը ձևականություն չէ՝ դուք ստորագրում եք փաստաթղթերը և վերջ, ու բնակարանը ձերն է: Այս ընթացակարգը պարտադիր պայման է պատրաստի բնակարանները կառուցապատողից գնորդին փոխանցելու համար: Այն սկսվում է բնակարանի նախնական ստուգման հրավերով և ավարտվում ընդունման վկայականի ստորագրմամբ:
Այս հոդվածում մենք կխոսենք նորակառույց շենքում բնակարաններ ընդունելու որոշ կանոնների մասին և կպարզենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել դիտելիս:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Հանձնման-ընդունման հրավերքը ստանալուց հետո լիակատար հանգիստ, առողջ բանականությամբ ու գործիքներով զինված, այցելեք բնակարանի ընդունման։ Ցանկալի է, որ բնակարանի ընդունումը կազմակերպվի ցերեկային ժամերին: Ձեր հետ վերցրեք.
- անձնագիր և պայմանագիր,
- պլանշետ, մի քանի թերթ թուղթ, 2 գրիչ,
- կավիճ և կպչուն թղթեր կամ սքոչ: Դուք պետք է նշեք, թե որտեղ են թերությունները. սոսնձեք ժապավենը և դրա վրա գրեք նշումներ, օգտագործեք մարկեր,
- էլեկտրաէներգիայի թեստեր կամ փոքր էլեկտրական սարք,
- կրակայրիչ և մոմ։ Կրակի շեղումից դուք կարող եք հասկանալ՝ օդափոխությունն աշխատու՞մ է,
- լամպ՝ վարդակները ստուգելու համար,
- լապտեր ( կամ օգտագործեք ձեր բջջային հեռախոսը ),
- ռուլետկա,
- հարթաչափ,
- ցանկության դեպքում՝ արտահագուստ:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Այո, նորից սկսենք փաստաթղթերից։ Ընդունման վկայականից, տունը շահագործման հանձնելու ակտից բացի, անհրաժեշտ է ձեռք բերել և ստուգել կադաստրային և տեխնիկական անձնագիրը, բացատրությունը, անձնագրերը և հաշվիչների և դռների երաշխիքները:
ՄՈՒՏՔԻ ԴՈՒՌ
- Ստուգեք, արդյո՞ք մուտքի դռան վրա կան վնասվածքներ,
- դռները հեշտությա՞մբ են փակվում և բացվում,
- արդյո՞ք կողպեքները աշխատում են, բռնակը չի՞ թուլանում կամ խցանվում, ռեզինները անվնա՞ս են,
- մի մոռացեք զանգի մասին: Այն նույնպես պետք է սարքին լինի:
ՀԱՐԴՐԱՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՊԱՏԵՐ ԵՎ ՀԱՏԱԿՆԵՐ
Դուք ամենայն հավանականությամբ տեղյակ եք, որ կառուցապատողները տարբեր պայմաններով են բնակարաններ հանձնում, սվաղված պատերով և առանց սվաղի: Երկու դեպքում էլ աստեղ ստուգելու այլ բան չկա, քան հարթությունը, պատերի և հատակի վրա ճաքերի և խոնավության բծերի բացակայությունը:
Այսպիսով, վերցրեք հարթաչափը և ստուգեք: Պատերի վրա 5 մմ-ից ավելի անհարթություն չպետք է լինի, իսկ պատի ուղղահայաց շեղումը չպետք է գերազանցի 10 մմ-ը, դռների բացվածքների շեղումները 5 մմ են:
Ստուգեք նաև պաստառապատման և ներկարարական աշխատանքները.
- պաստառները պետք է փակցված լինեն ըստ նախշերի և չունենան ուռուցիկ մասեր,
- ներկված պատերի երանգները պետք է լինի նույնը և չլինի ծորացած ներկեր:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ )

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ( ՕԴՈՐԱԿՈՒՄ )
Փակեք մուտքի դուռը, բացեք մեկ պատուհան և ստուգեք արտանետվող օդի շարժը՝ կրակը պետք է թեքվի դեպի օդափոխության շախտա: Վերջին հարկերում տաք սեզոնի ընթացքում օդափոխությունը կարող է չաշխատել, դա կարելի է համարել նորմալ: Այս դեպքում սովորաբար կառուցապատողը բնակարանում պետք է տեղադրի լրացուցիչ օդաքարշ սարքեր:

ՊԱՏՈՒՀԱՆ ԵՎ ԴՈՒՌ
- փեղկերը չպետք է դիպչեն շրջանակին,
- բոլոր մեխանիզմները պետք է աշխատեն առանց խափանման՝ կողպեքները, բռնակները և այլն,
- պարագծի շուրջ պետք է առկա լինեն ռետինե տարրերը,
- ստուգեք, արդյո՞ք պատուհաններից փչում է, վառված մոմ տեղափոխեք հոդերի երկայնքով և կրակի շեղումից դուք կզգաք թերությունները:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առանց հատուկ գործիքների դուք չեք կարողանա շատ բան ստուգել այս ոլորտում: Բայց գոնե խնդրեք միացնել էլեկտրականությունը: Եթե ձեզ հետ ունեք փորձարկիչներ, կարող եք ստուգել յուրաքանչյուր վարդակի աշխատանքը: Էլեկտրականության ստուգման համար ձեզ անհրաժեշտ կլինի ավելացնել գործիքները, տվյալ դեպքում էլեկտրականության թեստեր կամ լամպ, որոնց օգնությամբ դուք կարող եք ստուգել վարդակների աշխատանքը:
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿՈՅՈՒՂԻ
Ստուգեք նաև ջրամատակարարման սարքերը և ծորակները: Գտնվու՞մ են արդյոք գերազանց վիճակում՝ չկա՞ն բիծ և քերծվածքներ, բոլոր միացումները ամու՞ր են, բացակայու՞մ են արտահոսքերը, բոլոր ծորակները աշխատում են:
- Ստուգեք, արդյո՞ք ջուր կա,
- գրեք հաշվիչի ցուցանիշները, ստուգեք հերթական համարը անձնագրում նշվածով,
- ջրամատակարարման խողովակները ելքի կետերում պետք է ունենան փակող փականներ՝ ծորակ, զտիչ, ճնշում նվազեցնող փական և այլն,
- խողովակների միացումներում արտահոսք չպետք է լինի՝ հաշվի առեք այս հանգամանքը,
- կոյուղու վարդակներում պետք է լինեն խրոցակներ։
Ավարտելուց հետո բնակարանը գրեթե պատրաստ է տեղափոխվելու: Այստեղ դուք պետք է ստուգեք, թե ինչպես է դրված լինոլեումը, կղմինդրը կամ լամինատը:
ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏԸ
- Առաջին հերթին անպայման ստուգեք ձեր ակտը ստորագրող մենեջերի լիազորագիրը: Լիազորագրում պետք է նշվի, որ աշխատողը կարող է դա անել կառուցապատողի անունից,
- ուշադիր կարդացեք հանձնման-ընդունման ակտը։ Օրինակ, շատ կառուցապատողներ կարող են ակտում ներառել արտահայտություն, որը նշում է, որ դուք որևէ պահանջ չունեք բնակարանի որակի և դիզայնի, ինպես նաև բնակարանի փոխանցման ժամկետների վերաբերյալ: Առհասարակ, ուշադրություն դարձրեք նաև հանձնման-ընդունման ակտի բոլոր նախադասություններին:
ՍՏՈՐԱԳՐԵ՞Լ, ԹԵ՞ ՈՉ
Եթե գտնում եք թերություններ ( և դա տեղի է ունենում դեպքերի 90%-ում ), ապա կա երկու տարբերակ.
1. Մի ստորագրեք ակտը: Կառուցապատողը պետք է հայտնաբերված թերությունները վերացնի անվճար՝ պայմանագրում նշված օրացուցային օրերի ընթացքում։ Այս դեպքում բանալիները դեռ ձեզ չեն տրվի։
2. Ստորագրեք ակտը՝ թերությունները վերացնելու պայմանով, սակայն կազմեք լրացուցիչ արձանագրություն այդ մասին՝ նշելով թերությունների վերացման վերջնաժամկետը: Աշխատանքի ավարտից հետո կառուցապատողը պարտավոր է հրավիրել ձեզ՝ հաստատելու թերությունների բացակայությունը, որը նույնպես պետք է գրանցվի փոխանցման փաստաթղթերում։
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը

Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված նորակառույց շենքում բնակարանի հանձնման-ընդունման վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր երազանքի բնակարանը տեղափոխվելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը շինարարական ընկերության ( նորակառույցներ կառուցապատողի ) մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք շինարարական ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ

Կահույքի Սրահների Վարկանիշը

Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը

Կոմֆորտ տանը ստեղծում են մանրուքները
— Բարբարա Կարտլենդ ՝ անգլիացի գրող
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: