Tag: ԱՊԱԿԵ ԴԱՐԱԿՆԵՐ

  • ԿԱՀՈՒՅՔ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ ( ԿԱՀՈՒՅՔԸ ԻՆՏԵՐԻԵՐՈՒՄ ) / ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՀՈՒՅՔ ՁԵՐ ԻՆՏԵՐԻԵՐԻ ՀԱՄԱՐ

    ԿԱՀՈՒՅՔ ԵՎ ԻՆՏԵՐԻԵՐ ( ԿԱՀՈՒՅՔԸ ԻՆՏԵՐԻԵՐՈՒՄ ) / ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՀՈՒՅՔ ՁԵՐ ԻՆՏԵՐԻԵՐԻ ՀԱՄԱՐ


    ՆԱԽԱԲԱՆ

    Կահույքը կարևոր դեր է խաղում ինտերիերի ձևավորման հարցում: Բնօրինակ նորարարական ինտերիերի դիզայնը պահանջում է նորաձև կահույք: Ինտերիերի դիզայներները, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց յուրահատուկ ոճը որոշակի սենյակում, կահույքն օգտագործում են բազմազան եղանակներով: Ինտերիերի ամենակրեատիվ, բայց ֆունկցիոնալ նմուշները որոշվում են սենյակում կահույքի տեղադրման եղանակով: Հաճախ սենյակի այլ իրեր օգտագործում են կահույքը որպես կիզակետ, որի շուրջ ստեղծվում է դիզայներական ոճը: Այդ իմաստով կահույքը կարելի է համարել ինտերիերի դիզայների հիմնական գործիքներից մեկը:


    ՀՄԱՅՔ ԱՎԵԼԱՑՐԵՔ ՁԵՐ ՏԱՆԸ

     ԿԱՀՈՒՅՔ-ԵՎ-ԻՆՏԵՐԻԵՐ-ԴԻԶԱՅՆ

    Տնային ինտերիերի ամենահիմնական գործոններից մեկը կահույքի տեսքն ու դասավորությունն է: Բազմոցներից, աթոռներից, սեղաններից, մահճակալներից և լրացուցիչ կահույքի պարագաներից բաղկացած տեսականին կարող է առանձնահատուկ երանգ հաղորդել ձեր բնակարանին և որպես կանոն, տան նրբագեղությունն ու տեսքը ապահովելու ամենակարևոր տարրերից մեկը հանդիսանում է կահույքը:


    ՁԵՐ ՍԵՆՅԱԿՆԵՐԸ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՍՔ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

    Տան կահույքը տունն ավելի նշանակալից և ֆունկցիոնալ է դարձնում: Կահույքի յուրաքանչյուր կտոր իր նշանակությունն ունի ձեր տան ինտերիերի ոճային ձևավորման մեջ և տարածքները դարձնում է ամբողջական կահավորված և շքեղ: Կահույքը դատարկ տարածքը վերածում է լիարժեք տան: Անգամ գեղեցիկ պատերով սենյակները անշուք ու դատարկ են առանց կահույքի և բնակարանի սենյակաները նոր շունչ ու շքեղություն են ստանում հատկապես կահույքի շնորհիվ:


    Որտե՞ղ Պատվիրեմ Ինտերիերի Դիզայն

    ՍԼԱՔ


    ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ( ԿՈՄՖՈՐՏ )

    KAHUYQ

    Յուրաքանչյուր մարդ ունի իր կարիքներն ու ճաշակը: Ճիշտ կահույքը պետք է մարմնավորի հարմարավետության նրանց հատուկ պատկերացումները և ցուցադրի նրանց անհատականությունն ու ոճի մասին եզակի գաղափարները:

    Կահույքը յուրաքանչյուր տան կարևորագույն տարրերից մեկն է և այն ավելի դյուրին է դարձնում ձեր կյանքը և տալիս է հարմարավետություն: Այն կենսական նշանակություն ունի ձեր հանգստի համար: Կահույքը ոչ միայն լրացնում է ցանկացած տան կամ գրասենյակի տեսքը, այլ նաև՝ առաջարկում է կոմֆորտի լավագույն պայմանները հանգստի համար:


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    ՍԵՂԱՆ-և-ԱԹՈՌՆԵՐ

    Սեղան և Աթոռներ

    ՆՆՋԱՍԵՅԱԿԻ-ԿԱՀՈՒՅՔ-ՄԱՀՃԱԿԱԼ-ԿՈՄՈԴ-ՀԱՅԵԼԻ

    Ննջասենյակի Կահույք

    ԲԱԶՄՈՑ-ԴԻՎԱՆ-ԿԱՀՈՒՅՔ

    Բազմոց

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ԿԱՀՈՒՅՔ ԸՆՏՐԵԼԻՍ ՀԱՇՎԻ ԱՌԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ԲՈԼՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

    Ճիշտ կահույքը կարող է շատ հարցեր լուծել: Իդեալական կահույքը պետք է նաև.

    • Ավելացնի բնակարնի լուսավորությունը,
    • Ներդաշնակ լինի վարագույրների հետ,
    • Նոր շունչ հաղորդի սենյակներին,
    • Զարդարի բնակարանը,
    • Համահունչ լինի հատակին և պատերին,
    • Լինի գրավիչ:

    Անկախ նրանից, թե սենյակի ինտերիերի դիզայնում օգտագործվում է դասական, պահպանողական կամ բացահայտ ժամանակակից կահույք, ընդհանուր զգացողությունը պետք է լինի բոլոր տարրերի ներդաշնակ խառնուրդ, որոնք ստեղծում են լավ կահավորված ամբողջականություն: Լավ ընտրված կահույքը կարող է լինել ինտերիերի դիզայնի տարրը, որը միաձուլում է սենյակի դիզայնի բոլոր էլեմենտները:

    ԿԱՀՈՒՅՔ-ԿԱՀՈՒՅՔԻ-ԵՎ-ԻՆՏԵՐԻԵՐԻ-ԴԻԶԱՅՆ


    Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը

    Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …


    ԱՄՓՈՓՈՒՄ

    Եթե դուք նոր բնակարան եք գնել կամ պատրատսվում եք գնել կամ վերանորոգում եք ձեր բնակարանը, ապա հատուկ ուշադրություն դարձրեք կահույքի ընտրությանը և կահավորման դիզայնին: Կահույքի ճիշտ ընտրությունը էապես կարող է ազդել ձեր ինտերիերի ոճին և ձեր հանգստի ու կենցաղի վրա: Կարևոր է նաև ոչ միայն ընտրել համապատասխան կահույք, այլ նաև՝ որակյալ և բարձրակարգ ինտերիերի դիզայներ (դիզայներական ստուդիա), ով իր ստեղծագործ աշխատանքով կապահովի ձեր բնակարանի կամ տան ձեր պահանջներին բավարարող դիզայնը:


    Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ինտերիերի դիզայնի և կահույքի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ինտերիերի դիզայնի ծառայության և կահույքի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և ծառայությունից օգտվելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը դիզայներական ստուդիայի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

    • նախ՝ կօգնեք ապագա պատվիրատուներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք դիզայներական ստուդիային վերացնել առկա նախագծային թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Կահույքի Սրահների Վարկանիշը


    Շինանյութի Խանութների Վարկանիշը


    Էջի Ասույթը

    Լեոնարդո-դա-Վինչի

    Ձեր սխալները բացահայտող հակառակորդը շատ ավելի օգտակար է, քան դրանք թաքցնող ընկերը

    — Լեոնարդո դա Վինչի՝ իտալացի նկարիչ և փիլիսոփա

    ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online

  • ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ / ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ, ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ …

    ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ / ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ, ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ …


    ՆԱԽԱԲԱՆ

    Ներկայումս կահույքը ոչ միայն կենցաղային անհրաժեշտ պարագա է, այլև ինտերիերի ձևավորման կարևորագույն դետալը: Ահա թե ինչու կահույք պատրաստում են բազմազան նյութերից, ինչպիսիք են պլաստմասը, փայտը, մետաղը և նույնիսկ ապակին: Սույն հոդվածում դուք ավելի կծանոթանաք ապակուց պատրաստված կահույքի առավելությունների մասին:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    LAV - OK

    • Առաջարկների լայն տեսականին, որոնք տարբերվում են գույնով, ձևով և չափսերով,
    • ապակե կահույքի տեսքը ժամանակի ընթացքում չի փոխվում՝ այն չի խամրում կամ դեֆորմացվում,
    • ապակին լավ համադրվում է բազմաթիվ նյութերի և շինանյութերի հետ: Սա թույլ է տալիս ստեղծել իսկապես յուրահատուկ և ոճային ինտերիեր,
    • ապակե կահույքը անջրաթափանց է, չի եթարկվում սնկերի և բորբոսի ազդեցությանը,
    • ապակե արտադրանքները էկոլոգիապես մաքուր են և ոչ մի կերպ չեն ազդում մարդու առողջության վրա,
    • հատկությունները, ինչպիսիք են թափանցիկությունը և լույսը արտացոլելու ունակությունը, սենյակն ավելի հարմարավետ և պայծառ են դարձնում,
    • ապակե կահույքի խնամքը բավականին պարզ է. Այն չի պահանջում պարբերական վերանորոգում կամ սպասարկում:
    VAT E - ՎԱՏ Է

    • Ապակե կահույքի միջից երևում են շատ ավելորդ բաներ և դետալներ։ Այսպիսով, թափանցիկ սեղանածածկի միջով դուք կարող եք տեսնել սեղանի շուրջ նստած մարդկանց ոտքերը,
    • պահանջվում է կանոնավոր մաքրում, քանի որ ապակու վրա տեսանելի են մատնահետքերը, փոշին և ցանկացած բիծ,
    • կարող են առաջանալ քերծվածքներ: Դրանք ենթակա չեն փայլեցման և լաքապատման,
    • երբ որևէ առարկա ընկնում է ապակե մակերեսին, բարձր ձայն է արձակվում: Անգամ մի բաժակ ջուր անձայն դժվար է դնել,
    • ապակե կահույքի մեծ մասը շատ ծանր են և հատակին անպայման հետքեր են թողնում, անկախ նրանից հատակը լամինատ է, մանրահատակ, թե լինոլեում,
    • նորաոճ և գեղեցիկ ապակե կահույքը բավականին թանկ արժե։ Գինը կախված է ապրանքի չափից, ձևից և դիզայնի բարդությունից։

    ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ԽՈՀԱՆՈՑՈՒՄ

    KAHUYQ

    Ապակե կահույքի ամենատարածված տեսակներից մեկը ճաշասեղանն է: Այն առավել ակտուալ է փոքր խոհանոցներում։ Նույնիսկ հսկայական ապակյա սեղանը փոքր սենյակում մեծ տեսք չի ունենա:

    Շատ լավ կլինի, եթե սեղանի շրջանակը պատրաստված լինի նույն նյութից, ինչ աթոռների հիմքը։

    Եթե ​​դուք գնում եք փայլատ մակերեսով տարբերակ, ապա սեղանի շուրջ նստած մարդկանց ոտքերը այևս չեն երևա:

    Ապակե սեղանի վրա գդալների ու բաժակների ձայնից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ անձեռոցիկներ կամ հատուկ տակդիրներ։


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    ՍԵՂԱՆ-և-ԱԹՈՌՆԵՐ

    Սեղան և Աթոռներ

    ՆՆՋԱՍԵՅԱԿԻ-ԿԱՀՈՒՅՔ-ՄԱՀՃԱԿԱԼ-ԿՈՄՈԴ-ՀԱՅԵԼԻ

    Ննջասենյակի Կահույք

    ԲԱԶՄՈՑ-ԴԻՎԱՆ-ԿԱՀՈՒՅՔ

    Բազմոց

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

    Ապակե կահույքի շուկան հյուրասենյակի համար առաջարկում է տարբեր սուրճի սեղանների, հեռուստացույցի տակդիրների, պահարանների և ինտերիերի այլ իրերի հսկայական ընտրանի: Շատ հաճախ հյուրասենյակում տեղադրվում են ապակե պահարաններ կամ դարակներ։ Բայց նկատի ունեցեք, որ դրանք պետք է կարգին լինեն, քանի որ ներսում ամեն ինչ տեսադաշտում կլինի:

    Ապակե կահույքի նորույթը ամբողջովին ապակուց պատրաստված բազկաթոռն է։ Գնեք մեկը ձեզ համար և ձեր հյուրասենյակն իսկապես յուրահատուկ կդառնա:

    ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԸ ՀՅՈՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

    ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ

    Ննջարանի համար նախատեսված է մեծ քանակությամբ ապակե պահարաններ և սեղաններ: Նման կահույքը կավելացնի սիրո մթնոլորտը և կօգնի հստակորեն բաժանել սենյակը ըստ գոտիների: Ապակե զգեստապահարանը տեսողականորեն կընդլայնի տարածությունը և կավելացնի լույսը:

    ԼՈԳԱՍԵՆՅԱԿԻ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔ

    Հատկապես տեղին լուծում է լոգարանում ապակե կահույքի տեղադրելը, քանի որ ապակին չի ենթարկվում խոնավության ազդեցություններին, ի տարբերություն փայտի:

    Դուք պետք է միայն մակերեսը մաքուր պահեք, քանի որ ջրի կաթիլները և բծերը անմիջապես տեսանելի կլինեն:

    ԻՆՏԵՐԻԵՐՈՒՄ ԱՊԱԿԵ ԿԱՀՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Շնորհիվ այն բանի, որ ապակին հիանալի կերպով համակցված է այլ նյութերի հետ, դրանից պատրաստված կահույքը կարող է հիանալի լրացում լինել ցանկացած ինտերիերի համար.

    • ապակե սեղաններին կհամապատասխանեն փայտից պատրաստված շրջանակները,
    • քրոմի և ալյումինի դետալները կհամադրվեն բարձր տեխնոլոգիական ապակու հետ,
    • մետաղական արտադրանքը և ապակին կհամապատասխանեն պրովանս կամ քանթրի ոճին,
    • չնայած որոշակի ոճին պատկանելուն, ապակե կահույքն ունի օգտագործման իր առանձնահատուկ նրբությունները՝ կախված այն սենյակից, որտեղ այն գտնվում է:


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները


    ԱՊԱԿՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    Ապակե կահույքի մեծ թվով տեսակներ կան: Եթե ​​նախկինում ապակուց պատրաստվում էին դարակներ և մանր իրեր, որոնք հիմնականում դեկորատիվ տարրեր էին, ապա այժմ պատրաստվում է կահույքի տարբեր տարրեր ցանկացած կարիքների համար: Կախված կահույքի տեսակից և նպատակից՝ օգտագործվում են տարբեր տեսակի ապակիներ.

    • Ստալինիտ ( Сталинит ): Կոփված ապակի է, որը բնութագրվում է բարձր ամրությամբ և դիմադրությամբ: Եթե ​​նման նյութը կոտրվում է, ապա այն բաժանվում է բութ եզրերով անվնաս բեկորների: Բացասական կողմն այն է, որ կոփումից հետո նման ապակին հնարավոր չէ փորագրել, փայլեցնել, կտրել կամ այլ կերպ մշակել: Ունի բարձր գին,
    • Տրիպլեքս ( Triplex): Բազմաշերտ ապակի է, որի ունի երկու կամ ավելի շերտ: Շերտերի միջև կա պոլիմերային թաղանթ: Ջեռուցման ընթացքում այս շերտերը սեղմվում են, դրանով իսկ ձևավորելով մոնոլիտ արտադրանք: Շահագործման բնութագրերը միայն մի փոքր զիջում են ստալինիտին: Գինը մի կարգով ավելի ցածր է, քան կոփված ապակու գինը: Տրիպլեքսը հարմար է փորագրման, կտրման, փայլեցման և ցանկացած այլ մշակման համար,
    • Ֆլոատ ( Флоат, Float ): Այս ապակին ունի լավ ամրություն և նվազագույն օպտիկական աղավաղում: Իդեալական հարթ մակերեսը թույլ է տալիս նյութի վրա կիրառել հատուկ թաղանթ կամ որևէ այլ ծածկույթ: Մինուսներից կարելի է առանձնացնել ցածր ջերմային կայունությունը և ուժի տակ փխրունությունը: Այն օգտագործվում է դարակների և կահույքի տարբեր տարրերի արտադրության համար, որոնք զգալի բեռ չեն կրում,
    • Ծալքավոր ապակի: Բնութագրվում է կողմերից մեկի վրա ռելիեֆի առկայությամբ: Արդյունքում, նման ապակու թափանցիկությունը բավականին ցածր է։ Երբ կոտրվում է, նման ապակիները մեծ քանակությամբ սուր բեկորներ են առաջացնում:


    Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը

    Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ապակե կահույքի վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ապակե կահույք գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կահույք արտադրողների և իրացնողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

    • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք ապակե կահույք արտադրողներին ( կահույքի խանութ-սրահներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Շինարարական Ընկերություններ

    Շինարարական Ընկերությունների Վարկանիշը


    Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը

    ԲԱԶՄՈՑ - ԴԻՎԱՆ


    Էջի Ասույթը

     - Ռիչարդ Բախ ՝ ամերիկացի գրող և փիլիսոփա

    Իսկական սիրո պատմությունները երբեք ավարտ չունեն

     — Ռիչարդ Բախ ՝ ամերիկացի գրող և փիլիսոփա


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online