Tag: տոկոս

  • ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ( ԱԱՀ )

    ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ( ԱԱՀ )


    ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

    Գերմանիան և Ֆրանսիան առաջին երկրներն էին, որոնք կիրառեցին ԱԱՀ- ն: ԱԱՀ-ի առաջին փորձարկումները կատարվել են ֆրանսիական Փղոսկրի Ափ ( Կոտ դ’Իվուար ) գաղութում: Փորձը հաջող համարելով՝ Ֆրանսիայի հարկային մարմնի ներկայացուցիչ Maurice Lauré -ի առաջարկով ԱԱՀ-ն Ֆրանսիայում սկսվեց կիրառվել 1954 թ.-ի ապրիլի 10-ից, մինչդեռ գերմանացի գործարար Վիլհելմ ֆոն Սիմենսը առաջարկել էր այդ գաղափարը դեռևս 1918 թ .-ին: Ֆրանսիայում ԱԱՀ -ն պետական ֆինանսավորման ամենակարևոր աղբյուրն է, որը կազմում է պետական եկամուտների գրեթե 50% -ը:

    Ներկայումս աշխարհի ավելի քան 160 երկրներ օգտագործում են ավելացված արժեքի հարկումը և այն առավել հաճախ հանդիպում է Եվրոմիությունում: Այնուամենայնիվ, ԱԱՀ-ն առանց հակասությունների չէ: Փաստաբանները ասում են, որ այն բարձրացնում է պետական եկամուտները՝ առանց «պատժելու» հարստությունը: Քննադատները նաև պնդում են, որ ԱԱՀ-ն ըստ էության հետադիմական հարկ է, որը տնտեսական ծանրաբեռնվածություն է ստեղծում փոքր և միջին բիզնեսի համար և նաև ավելացնում է բյուրոկրատական բեռը:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    Ի՞ՆՉ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ

    Ավելացված արժեքի հարկը ( ԱԱՀ ) ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և ( կամ ) գործառնությունների իրականացման համար օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է:

    ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ

    Ապրանքների մատակարարումից, ինչպես նաև աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռք բերման դիմաց հարկային հաշիվներում առանձնացված ( ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին վճարած ) ԱԱՀ-ի գումարների դրական տարբերությունը փոխանցվում է պետական բյուջե սահմանված ժամկետում, իսկ բացասական տարբերությունը` որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար ենթակա է հաշվանցման ԱԱՀ-ի պարտավորությունների դիմաց կամ վերադարձման ԱԱՀ վճարողներին` օրենսգրքով սահմանված կարգով:

    Ո՞Ր ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԵՆ ՀԱՐԿՎՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ

    ԱԱՀ-ով  հարկման օբյեկտ է համարվում. 

    • ապրանքների մատակարարումը,
    • աշխատանքների կատարումը,
    • ծառայությունների մատուցումը,
    • ապրանքների ներմուծումը:

    Ապրանքի մատակարարում  է համարվում ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի՝ որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց:

    Աշխատանքի կատարում է համարվում  աշխատանքի կատարման արդյունքի սեփականության իրավունքի փոխանցումը մեկ անձից մեկ այլ անձի` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: 

    Ծառայության մատուցում է համարվում մեկ անձի կողմից մեկ այլ անձի օգտին գործողության իրականացումը` որևէ ձևով կատարվող հատուցմամբ (այդ թվում՝ մասնակի հատուցմամբ կամ դրամաշնորհների կամ սուբսիդիաների ձևով հատուցմամբ) կամ անհատույց: 

    ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում`

    • ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը, օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը,
    • բեռների, փոստի և (կամ) ուղևորների՝ ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով փոխադրման տրանսպորտային ծառայության մատուցման գործարքը, եթե այն սկսվում և ավարտվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

    Ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գծով պարտավորություն առաջանում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծման մասով: Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև օրենսգրքով սահմանված դեպքերում պետք է վճարվի ԱԱՀ: 

    Ո՞Ր ԳՈՐԾԱՐՔՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՀԱՐԿՎՈՒՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ

    Ավելացված արժեքի հարկով չեն հարկվում` 

    – ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքները, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման,
    – այն ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, որոնք ազատված են ԱԱՀ-ից ( տես ստորև ):


    ACER ՆՈԹԲՈՒՔ

    ՆՈՈՒԹԲՈՒՔ

    LENOVO ՆՈԹԲՈՒՔ

    HP ՆՈԹԲՈՒՔ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱԱՀ ՎՃԱՐՈՂՆԵՐ

    Ցանկացած կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր և նոտար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս պետական մարմինների, ՀՀ համայնքների՝ ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ովքեր ԱԱՀ վճարող են համարվում կամավորության սկզբունքով հայտարարություն ներկայացնելու դեպքում), որի կողմից նախորդ օրացուցային տարում իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը ( ԱԱՀ-ի շեմը ) համարվում է ԱԱՀ վճարող:

    Անձը ընթացիկ տարում համարվում է ԱԱՀ վճարող, եթե ընթացիկ տարում որևէ պահի դրությամբ իրականացրած գործարքների հարկվող շրջանառությունը գերազանցում է ԱԱՀ-ի շեմը: Այս դեպքում ԱԱՀ հաշվարկվում է ԱԱՀ-ի շեմը գերազանցած մասի համար:

    Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն եթե նրանք Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծում ապրանքներ, որոնց ներմուծումը համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, ապա պարտավոր են օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները:

    Եթե անձը կարող է օգտվել ԱԱՀ-ի շեմից, սակայն ցանկանում է համարվել ԱԱՀ վճարող, ապա նա կարող է հարկային մարմին ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու մասին օրենքով նախատեսված հայտարարությունը և համարվել ԱԱՀ վճարող: 

    ԻՆՉՊԵ՞Ս Է ՈՐՈՇՎՈՒՄ ԱԱՀ -ՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՆ

    Ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկման բազան, որպես կանոն, հանդիսանում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց վճարվող հատուցումը:

    Ապրանքների ներմուծման դեպքում հարկման բազա է համարվում դրանց մաքսային արժեքը` ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման դեպքում` ներմուծվող ապրանքի ձեռքբերման արժեքը: 

    ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ապրանքների ներմուծման համար մաքսատուրք սահմանված լինելու դեպքում, հարկման բազայի մեջ ներառում է նաև մաքսատուրքը:

    Ակցիզային հարկով հարկվող ապրանքների պարագայում` հարկման բազայի մեջ ներառվում է նաև ակցիզային հարկը:

    Հարկային մարմինը իրավունք ունի վերանայել հարկման բազայի չափը և կիրառել գործարքի «իրական արժեքը», եթե գտնում է, որ հարկման բազան որոշակի պատճառներով նվազեցվել է:


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    TOP 10 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները


    ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

    Օրենքով սահմանված է ԱԱՀ-ի երկու դրույքաչափ` 

    • 20% (եթե հարկի գումարը ներառված է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գնի մեջ, ապա ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով),
    • 0%, այսինքն` զրոյական դրույքաչափ (այս դրույքաչափը սովորաբար կիրառվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում, ինչպես նաև այն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվում Հայաստանում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից):

    ԻՆՉՊԵ՞Ս Է ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐԸ

    ԱԱՀ-ն հաշվարկվում է ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքից, որից հաշվանցվում է այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած, ինչպես նաև ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարները:

    Այդ հաշվարկը հետևյալն է. հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման բոլոր գործարքներից հաշվարկվում է ամբողջ ԱԱՀ-ն (1), հաշվետու ժամանակաշրջանում (դա ամիսն է) հաշվարկվում է ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման կամ ներմուծման բոլոր գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ամբողջ ԱԱՀ-ն (2), և (1)-ից հանվում է (2)-ը։ Արդյունքում ստացվում է ԱԱՀ-ի այն գումարը, որը պետք է վճարել բյուջե:

    Որոշ դեպքերում արդյունքը կարող է լինել բացասական, առաջանում է փոխհատուցման ենթակա գումար, որը մարվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջաններում ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի հաշվին: Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռք բերման գործարքների հարկային հաշիվներում (մաքսային կամ հարկային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար սահմանված են մի շարք կանոններ, որոնք բերված են 10-րդ և 12-րդ կետերում: 


    Շատերին հետաքրքրում է նաև «Վարկ Թե՞ Լիզինգ» հոդվածը

    Ունենալով տրանսպորտային կամ գույքային միջոցների կարիք՝ կազմակերպությունները հաճախ ստիպված են լինում մտածել այն փոխառու միջոցների հաշվին ձեռք բերելու կամ վարձակալելու մասին։ Վարկավորումն ու լիզինգը սեփական միջոցների ….


    Ի՞ՆՉՆ Է ԱԶԱՏՎՈՒՄ ԱԱՀ -ԻՑ

    ԱԱՀ-ից ազատվում են այն ապրանքները, աշխատանքներն ու ծառայությունները, որոնց ցանկը նշված է օրենսգրքի 64-րդ հոդվածում: ԱԱՀ-ից ազատում նշանակում է, որ այդ ապրանքների վաճառքի կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների համար ԱԱՀ չի հաշվարկվում և չի գանձվում, սակայն այդ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած ԱԱՀ-ի գումարները չեն կարող հաշվանցվել:

    ԱԱՀ-ից ազատվում են, մասնավորապես. 

    • հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը,
    • դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը,
    • գիտահետազոտական աշխատանքների կատարումը,
    • նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատներում, մանկատներում, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատություններում, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունների մատուցումը,
    • թերթերի և ամսագրերի օտարումը,
    • թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների օտարումը,
    • կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունների մատուցումը, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների օտարումը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների օտարումը. 
    • ապահովագրական և վերաապահովագրական ծառայությունների մատուցումը,
    • կենսաթոշակային ապահովման ծառայությունների մատուցումը,
    • բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական որոշակի գործառնությունները և ծառայությունները,
    • պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և բժշկական նշանակության ապրանքների օտարումը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը,
    • սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են Կառավարության ձևավորած մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը,
    • հասարակական, բարեգործական և կրոնական կազմակերպությունների կողմից ապրանքների անհատույց մատակարարումը, աշխատանքների անհատույց կատարումը և (կամ) ծառայությունների անհատույց մատուցումը,
    • Կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը,
    • օրենսգրքով սահմանված կարգով բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները:

    ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱԱՀ-Ի ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

    ԱԱՀ վճարողները պետք է լրացնեն հարկային հաշիվ ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կամ ծառայություների մատուցման յուրաքանչյուր գործարքի համար, որոնք ենթակա են ԱԱՀ-ով հարկման: Հարկային հաշիվ կարող են դուրս գրել միայն ԱԱՀ վճարողները:

    Հարկային հաշիվները կարող են լրացվել միայն էլեկտրոնային եղանակով:

    Հարկային հաշիվները պետք է ներառեն հետևյալ հիմնական տվյալները. 

    • հարկային հաշվի սերիան և համարը,
    • մատակարարի անվանումը, իրավաբանական հասցեն և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
    • ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,
    • գնորդի անվանումը և իրավաբանական հասցեն, ֆիզիկական անձի անունը, ազգանունը (բնակության վայրը),
    • ապրանքների անվանումը և քանակը կամ ծառայությունների տեսակը ծավալը,
    • ապրանքների կամ ծառայությունների արժեքը,
    • հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (առանձին տողով):

    ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ

    Համաձայն օրենսգրքի` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման համար անհրաժեշտ է, որպեսզի` 

    • ձեռքբերումների գծով հարկային հաշիվները դուրս գրվեն էլեկտրոնային եղանակով 
    • ապրանքները լինեն ձեռք բերված, աշխատանքները` կատարված, իսկ ծառայությունները` ստացված,
    • ձեռքբերումներին վերաբերվող էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները վավերացված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ:

    Պետք է նկատի ունենալ, որ հարկային հաշիվներում կամ մաքսային կամ հարկային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ ոչ բոլոր գումարները կարող են հաշվանցվել: 

    ԻՆՉՊԻՍԻ՞ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ, ԵՐԲ ԱՌԱՋԱՆՈՒՄ ԵՆ ԱԱՀ-Ի ՓՈՊՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐ

    Երբ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջանում է ԱԱՀ-ի փոխհատուցման ենթակա գումար, սովորաբար այդ գումարը փոխանցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջան և ներառվում է ընդհանուր ձեռքբերումների ԱԱՀ-ի գումարների մեջ:

    Եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:

    ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին: 

    Կառավարության սահմանած չափանիշները բավարարող հարկ վճարողների ներկայացրած՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ որոշ դեպքերում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում:

    Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԵՆ, ԿԱՏԱՐՎԵՆ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎԵՆ ԱԱՀ-ՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԵՎ ԱԱՀ-ԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Ինչպես նախօրոք արդեն ասվել է, հաշվանցել կարելի է միայն այն ձեռքբերումների գծով վճարված ԱԱՀ-ի գումարները, որոնք կատարվել են ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման համար: Եթե դուք գործնականում առնչվում եք ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ից ազատված գործունեության հետ, ապա պետք է վարել հարկվող և չհարկվող գործարքների, ինչպես նաև դրանց իրականացման համար կատարված ձեռքբերումների առանձնացված հաշվառում:

    Այն դեպքերում, երբ ձեռքբերումների մասով հնարավոր չէ իրականացնել առանձին հաշվառում, ապա հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է հետևյալ կերպ՝
    – նախ որոշվում է ընդհանուր գործարքների մեջ հարկվող գործարքների տեսակարար կշիռը, 
    – հաշվանցման ենթակա գումարը հաշվարկվում է այդ տեսակարար կշռին համապատասխան:

    Պետք է նկատի ունենալ, որ վերը նշված հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առանձին-առանձին: 

    Ե՞ՐԲ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ ԱԱՀ -Ի ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

    ԱԱՀ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում իրականցված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և ծառայության մատուցման գործարքներից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

    «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը:

    ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները ՀՀ պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

    ԱԱՀ վճարողները մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ:

    Ի՞ՆՉ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ

    ԱԱՀ-ի գումարները սահմանված կարգով չհաշվարկելու կամ պակաս հաշվարկելու, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները ավել ցույց տալու կամ հարկային հաշիվները սխալ լրացնելու ( կազմելու ) համար նախատեսվում են մի շարք տուգանքներ, որոնք սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքում:

    [templatic_contentbox type=”info” title=” ԿԱՐԵՎՈՐ Է “] Օրենքներից մեջբերումները կատարված են 2023 թվ: դրությամբ գործող օրենքների համաձայն: .[/templatic_contentbox]


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը


    Բիզնես Խորհրդատուների Վարկանիշը

    ԱԱՀ


    Էջի Ասույթը

    Բենջամին Ֆրանկլին՝ ամերիկացի քաղաքական գործիչ

    Եթե ​​դու գնում ես այն, ինչ քեզ պետք չէ, շուտով վաճառելու ես այն, ինչ քեզ հարկավոր է

    Բենջամին Ֆրանկլին ( Бенджамин Франклин )՝ ամերիկացի քաղաքական գործիչ


    ԱՄՆԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾԵՆՐ

  • ՀԻՓՈԹԵՔ ( ՀԻՓՈԹԵՔԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ / ԽԵԼԱՑԻ՞ ԳԱՂԱՓԱՐ Է ՀԻՓՈԹԵՔԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ )

    ՀԻՓՈԹԵՔ ( ՀԻՓՈԹԵՔԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ / ԽԵԼԱՑԻ՞ ԳԱՂԱՓԱՐ Է ՀԻՓՈԹԵՔԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ )


    ՆԱԽԱԲԱՆ

      Վերջին մի քանի տարիների ընթացքում հիփոթեքի տոկոսադրույքների էական տարբերություների շնորհիվ, որոշ հիփոթեք ստացած քաղաքացիների մոտ հարց է առաջանում, թե արդյո՞ք վերաֆինանսավորումը լավ գաղափար է: Շատերն են ցանկություն հայտնում օգտվել բնակարանի հիփոթեքի վերաֆինանսավորման հնարավորությունից, և այդպես էլ արել են վերջին տարիներին, բարենպաստ տոկոսադրույքներ ստանալու նպատակով։ Կան մի քանի կարևոր հարցեր, որոնք դուք պետք է ինքներդ ձեզ հարցնեք, երբ քննարկում եք անշարժ գույքի վերաֆինանսավորման խնդիրները:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ՆԵՐԿԱ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

      Եթե քննարկում եք Ձեր հիպոթեքի վերաֆինանսավորման հարցերը, ապա կարևոր է ուսումնասիրել և իմանալ ներկա ֆինանսական իրավիճակը։ Այն ներառում է բոլոր այն գործոնները, որոնք նշանակալի դեր են խաղում առկա և նոր հիպոթեքի վարկային պայմանների վրա։  Կարևոր է հաշվի առնել

    • Ընթացիկ հիփոթեքի մնացած ժամկետը,
    • Նոր ( վերաֆինանսավորվող ) հիփոթեքի և ընթացիկ հիփոթեքի տոկոսադրույքների տարբերությունը,
    • Վերաֆինանսավորման համար կատարվող ծախսերը,
    • Ձեր հիփոթեքային կազմակերպության հետ բարի դրացիական կապերը:  


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ - ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ -ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    TOP 10

    ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ )

    ՍԼԱՔ

    Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները


    ԻՄԱՑԵՔ ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

       Մրցակցությունը կարող է ի վերջո օգնել ավելի ցածր տոկոսադրույք ապահովել երկարաժամկետ հեռանկարում, որը պետք է ծառայի որպես խթանիչ մի շարք տարբեր վարկատուների հետ բանակցություններ վարելիս:

    ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ

      Հիփոթեքը փոփոխելու համար միշտ վճարներ կան, որոնք երբեմն ընդգրկված են ձեր նոր հիփոթեքի արժեքի մեջ: Այդպիսի վճարներ կարող են հանդիսանալ.

    • Անշարժ գույքի գնահատումը,
    • Բնակարանի ապահովագությունը,
    • Մի շարք բանկային ծախսեր և այլն:

    Եթե ​​ձեր նոր տոկոսադրույքի և գործող հիփոթեքային տոկոսադրույքի տարբերությունը չնչին է, ապա հնարավոր է վերաֆինանսավորումը չհամապատասխանի ձեր ժամանակին, ջանքերին և սպասումներին: Կախված տոկոսադրույքների մեծությունից, հաշվարկեք և համեմատեք ձեր օգուտներն ու վնասները, որից հետո միայն կայացրեք հիփոթեքի վերաֆինանսավորման մասին վերջնական որոշում:

    Ծախսերի գործոնը շատ կարևոր գործոններից մեկն է բնակարանի հիփոթեքի վերաֆինանսավորման հարցում:

    ՀԻՊՈՏԵԿ

    Ցածր տոկոսադրույքով ձեր բնակարանի ( տան ) հիպոթեքի վերաֆինանսավորելը, երկարաժամկետ վճարման պարտավորությունների ասպեկտում, կարող է մեծ օգուտներ բերել ձեզ։ Այնուամենայնիվ, նախքան վերաֆինանսավորման դիմում ներկայացնելը, օգտակար կլինի քննարկել թվարկված հարցադրումները:

      Որոշ ժամանակ տրամադրելով, մտածեք նշված կետերի մասին, նախքան բնակարանի հիփոթեքի վերաֆինանսավորման ամբողջական որոշում կայացնելը։

    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝ ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ


        Անշուշտ, հիփոթեք ստանալու գործընթացը ուղեկցվում է մի շարք ֆինանսական, իրավաբանական տերմինների և փաստաթղթերի ուղեկցությամբ, ուստի վարկառուների կողմից որոշ իրավական և ֆինանսական գիտելիքների իմացությունը պարզապես անհրաժեշտություն է նախքան հիպոթեքային վարկ ստանալու դիմումի ներկայացնելը, բնականաբար վարկառուները ընտրում են իրենց համար մատչելի և իրենց ֆինանսական հոսքերին …


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Անշարժ գույքի հիպոթեքի վերաֆինանսավորման հարցը քննելիս վարկառուները պետք է մշտապես ուշադրություն դարձնեն վերաֆինանսավորվող հիփոթեքի տոկոսադրույքին և վերաֆինանսավորման ժամկետին և կատարեն համապատասխան հաշվարկները:


    Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված հիփոթեքի վերաֆինանսավորման վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և վերաֆինանսավորման գործարքից հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

    • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ`

    Բանկերի Վարկանիշը


    Հաշվապահական Կազմակերպությունների Վարկանիշը


    Էջի Ասույթը

    Եթե դուք չեք կարող մեծ գործեր անել, արեք բարձրակարգ և որոակյալ փոքր գործեր

    —  Նապոլեոն Հիլ


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online

  • ՀԻՓՈԹԵՔ ( ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ) / ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    ՀԻՓՈԹԵՔ ( ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ ) / ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ


    ՆԱԽԱԲԱՆ

        Անշուշտ, հիփոթեք ստանալու գործընթացը ուղեկցվում է մի շարք ֆինանսական, իրավաբանական տերմինների և փաստաթղթերի ուղեկցությամբ, ուստի վարկառուների կողմից որոշ իրավական և ֆինանսական գիտելիքների իմացությունը պարզապես անհրաժեշտություն է նախքան հիպոթեքային վարկ ստանալու դիմումի ներկայացնելը, բնականաբար վարկառուները ընտրում են իրենց համար մատչելի և իրենց ֆինանսական հոսքերին համապատասխան հիփոթեք:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    Հիփոթեքը կարող է դասակարգվել ըստ.

    • նշանակության,
    • տոկոսադրույքի,
    • ժամկետայնության:


    ԸՍՏ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՓՈԹԵՔԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ

    ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԻՓՈԹԵՔ

    Անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքը հայտնի է բոլորին: Դուք կարող եք ձեռք բերել ցանկացած անշարժ գույք.

    • Բնակարան՝ անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկայում,
    • առանձնատուն,
    • այլ անշարժ գույք:

    ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԻՓՈԹԵՔ

    Բանկերը և վարկային կազմակերպությունները վերանորոգման հիփոթեք տրամադրում են բնակարանի, առանձնատան և այլ անշարժ գույքի վերանորոգման կամ կապիտալ վերանորոգման համար:

    Հաճախ այդ վարկերը տրամադրվում են փուլային տարբերակով, ըստ կատարված աշխատանքների համամասնության:

    ԸՍՏ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՓՈԹԵՔԸ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ Է

    Հաստատուն տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքն է, որը կրեդիտավորման պայմանագրի համաձայն`

    ա. ենթակա չէ փոփոխության կրեդիտավորման պայմանագրի գործողության ողջ ընթացքում, կամ

    բ. կրեդիտավորման պայմանագրի գործողության որևէ ժամանակահատվածում կարող է ճշգրտվել (բարձրանալ կամ նվազել)

    Լողացող տոկոսադրույք` կրեդիտի այն անվանական տոկոսադրույքն է, որը կարող է փոփոխվել (բարձրանալ կամ նվազել) կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում` կախված այդ տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած կոնկրետ, հրապարակվող և կրեդիտավորողից չկախված ցուցանիշների փոփոխություններից: Լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրվող թույլատրելի ցուցանիշները կամ ցուցանիշների ընտրության չափանիշները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:


    Գովազդ կայքում

    Պաստառ

    Լամինատ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ԸՍՏ ԺԱՄԿԵՏԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՓՈԹԵՔԸ ԴԱՍԱԿԱՐԳՎՈՒՄ Է

    1. Երկարաժամկետ՝ 10 ( Տաս ) տարուց ավելի,
    2. Կարճաժամկետ՝ մինչև 10 ( Տաս ) տարի:

    BizRatings.online –ը պարզապե խորհուրդ է տալիս, խստորեն հետևեք հիփոթեքային պայմանագրի ցանկացած կետի, առանձնահատուկ ուշադրություն դարձրեք հիփոթեքի տոկոսային և լողացող լինելու հանգամանքին:


    Շատերին հետաքրքրում է նաև «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՆԱԽԱԳԻԾ — Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ» հոդվածը

    Առանձնատան նախագիծը հաշվի է առնում ապագա կառույցի բոլոր առանձնահատկությունները: Սա ոչ միայն ֆասադների և ինտերիերի գունավոր տեսողական պատկերացում է, այլև բարդ տեխնիկական հաշվարկներ, որոնցից մի քանիսը …


    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Այժմ դուք ծանոթ եք հիփոթեքի տեսակներին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի հիփոթեք ստանալիս և նոր բնակարան գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և նոր բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը բանկերի, վարկային կազմակերպությունների և նորակառույցի / կառուցապատողի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,

    • նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք բանկերին, վարկային կազմակերպություններին և նորակառույցների կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

    ՇԱՏԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԻՄԱՆԱԼ, ՈՐՏԵ՞Ղ ԴԻՄԵԼ ՎԱՐԿ ԿԱՄ ՀԻՓՈԹԵՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

    ԱՅԴԻ ԲԱՆԿ ՓԲԸ ( IDBANK CJSC )

    ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ ( AMERIABANK CJSC )

    ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ ( UNIBANK CJSC )

    ԱՅԴԻ ԲԱՆԿ ՓԲԸ ( IDBANK CJSC )

    ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ ՓԲԸ ( MELLAT BANK CJSC )

    ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ ( CONVERS BANK CJSC )

    ԲԱՆԿԵՐ- ԲԱՆԿ - BANK


    Բանկերի Վարկանիշը


    ՖԻՆԱՆՍԻՍՏ


    Մարտին Լյութեր Քինգ

    Կյանքի ամենակարևոր հարցն է. « Ի՞նչ ես անում ուրիշների համար »

    — Մարտին Լյութեր Քինգ

    ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online

  • Ո՞ՐՆ Է 72-Ի ԿԱՆՈՆԸ ( ԱՆՁՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ ) / 72-Ի ԿԱՆՈՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ

    Ո՞ՐՆ Է 72-Ի ԿԱՆՈՆԸ ( ԱՆՁՆԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ ) / 72-Ի ԿԱՆՈՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ


    Ի՞ՆՉ Է 72 -Ի ԿԱՆՈՆԸ

    «72-ի կանոն»-ը գնահատման մեթոդ է, թե որքան ժամանակ կպահանջվի կատարված ներդրումը կրկնապատկելու համար: 72-ը բաժանելով տարեկան տոկոսադրույքով, ներդրողները կարող են մոտավորապես ստանալ, թե քանի տարի է անհրաժեշտ նախնական ներդրումները կրկնապատկելու համար :


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING



    Օրինակ 1 ՝

    «72-ի կանոն» -ի համաձայն, 10 % -ով ներդրված $ 1 -ը 7.2 տարի հետո ( ( 72 / 10 ) = 7.2 ), կդառնա $ 2: Իրականում, 10 % ներդրումը կտևի 7.3 տարի որպեսզի այն կրկնապատկվի (( 1.10 ^ 7.3 = 2 ):

    Օրինակ 2 ՝

    «72-ի կանոն»-ը օգտագործելով, ներդրողը կարող է մոտավոր հաշվարկել, որ 1000 դոլար տարեկան 4% տոկոսադրույքով ներդրումը կկրկնապատկվի մոտ 18 տարի հետո, որը ստացվում է 72/4 = 18 հաշվարկով:


    ACER ՆՈԹԲՈՒՔ

    ՆՈՈՒԹԲՈՒՔ

    LENOVO ՆՈԹԲՈՒՔ

    HP ՆՈԹԲՈՒՔ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է «72-Ի ԿԱՆՈՆԻ» ԲԱՆԱՁԵՎԸ


    72 / ( Տարեկան Տոկոսադրույք ) = ( Ներդրումը Կրկնապատկվելու Տարիների Քանակ )


    72-Ի ԿԱՆՈՆԸ ՄՈՏԱՎՈՐ Է

    Իրոք, «72-ի կանոն»-ը մոտավոր է և շատ հաճախ նրա փոխարեն կիրառում են նաև «70-ի կամ 69-ի կանոն»-ները, որոնք օգտագործվում են նույն կերպ, բայց ավելի ճշգրիտ են ավելի փոքր տոկոսադրույքների համար:

    ԻՆՉՈՒ՞ 72 -Ի ԿԱՆՈՆԸ

    «72-ի կանոն»-ը համեմատաբար պարզ է և հաճախ փոխարինում է հաշվիչին կամ աղյուսակին: «72-ի կանոն»-ը, որը հայտնի էր մինչեւ 14-րդ դարը, բարդ տոկոսադրույքները արագ և մոտավոր հաշվարկներ կատարելու համար է: Նշենք նաև, որ ցածր տոկոսադրույքների դեպքում «72-ի կանոն»-ը բավականին ճշգրիտ է:


    Վաղ թե ուշ յուրաքանչյուր կազմակերպություն բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը և ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է լինում նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման պրոցեսները:

    Հաշվապահական հաշվառման աութսորսինգը հարմար միջոց է գործարարների համար հարկային հաշվարկներն ու հաշվետվությունները վստահելու մասնագետներին և բիզնեսը վարելու …


    Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ


    Եթե դուք ամսական խնայեիք մոտ $ 100 և ներդրում կատարեիք թեկուզ բանկային ավանդի տեսքով օրինակ՝ 8 տոկոս տարեկան տոկոսադրույքով , ինչպես առաջարկում են մի շարք ՀՀ բանկեր, ապա համապատասխան հաշվարկները կատարելուց հետո կտեսնեք, որ մոտ 10 ( Տաս ) տարի հետո ձեր գումարը դարձած կլիներ մոտ $ 20 000 , ինչը ձեզ թույլ կտար բնակարան գնելու կամ հիփոթեքային վարկից օգտվելու տարբեր ճանապարներ գտնել։


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Հաշվապահական Ընկերությունների Վարկանիշը


    Աուդիտորական Ընկերությունների Վարկանիշը


    Էջի Ասույթը

    Ձեր հաճախորդին դարձրեք ձեր ապրանքանիշի պատմության հերոսը

    — Ann Handley՝ թվային մարքեթինգի ռահվիրա, գրող, հրապարակախոս

    ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online