Tag: Ուորեն Բաֆֆեթ

  • TOP 5 ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ( ԱՍՈՒՅԹՆԵՐ ) ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ( ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ) ՄԱՍԻՆ

    TOP 5 ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ( ԱՍՈՒՅԹՆԵՐ ) ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ( ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ) ՄԱՍԻՆ


    ՆԱԽԱԲԱՆ

    Հաճախորդների ( սպառողների ) մասին սույն հոդվածում հավաքագրված աֆորիզմները, հնարավոր է, կոգեշնչեն ձեզ և ձեր ամբողջ անձնակազմին: Աֆորիզմները ձեզ և ձեր թիմին կօգնեն սովորել հաճախորդակենտրոն ընկերություններից ( նրանց հիմնադիրներից և ղեկավարներից ), թե ինչպես են նրանք վերաբերվում իրենց հաճախորդներին և գնահատում նրանց կարծիքները և գնահատականները, կսովորեք մարդկանցից, ովքեր իսկապես հասկանում են հաճախորդների ( սպառողների ) կարծիքների կարևորությունը:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Ավելի քան երբևէ, սպառողները փնտրում են.

    • ավելի արդար գներ և
    • ավելի լավ փոխհարաբրություններ:

    ( BR ) BizRatings-ի ուսումնասիրությունները ցույց Են տվել, որ.

    • Գնորդների 86% -ը պատրաստ է ավելի շատ վճարել բարիդրացիական հարաբերությունների համար,
    • Հաճախորդների 76% -ը ակնկալում է, որ ընկերությունները կհասկանան հաճախորդների կարիքները,
    • Ընկերությունները, որոնք արձագանքում են հաճախորդների կարծիքներին ( հատկապես՝ բացասական կարծիքներին ) 2-3 տարվա ընթացքում ունենում են շրջանառության աճ 60%-65%-ով,
    • Հաճախորդակենտրոն ընկերությունները 50%-60%-ով ավելի շահութաբեր են, քան այն ընկերությունները, որոնք չեն կենտրոնանում հաճախորդների կարծիքների վրա և անտեսում են հաճախորդների գրառումները:

    Մրցակցային տարբերակման և աճի խթանման համար ձեռնարկությունները պետք է.

    • ուրախացնեն հաճախորդներին,
    • գերազանցեն նրանց սպասելիքները,
    • խթանեն սպառողների վստահությունը,
    • ավելացնեն հավատարմությունը,
    • ապահովեն հաճախորդների հետ երկխոսությունը:

    TOP 5 ԱՖՈՐԻԶՄՆԵՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    « Ձեր Ամենադժգոհ Հաճախորդները Ձեր Սովորելու Ամենամեծ Աղբյուրն են »

    Ամեն անգամ, երբ ձեր բիզնեսը առցանց կոշտ քննադատների կողմից ստանում է բացասական կարծիքներ, մեկնաբանություններ և մեկ աստղանի գնահատականներ, պետք է պայքարել, գրաքննել հաճախորդների կարծիքը, փորձել վերացնել առկա թերությունները և օգնել դժգոհ հաճախորդներին:

    — Բիլլ Գեյթս


    «Հեղինակություն Ստեղծելու Համար 20 Տարի է Պահանջվում, Իսկ Փչացնելու Համար` 5 Րոպե: Եթե Մտածեք Այդ Մասին, Դուք Այլ Կերպ Կվարվեք »

    Հանճարեղ Բաֆֆեթի այս հանճարեղ աֆորիզմը բազմիցս անցել է ժամանակի փորձությունը: Շատ հեղինակավոր ընկերություններ են անտեսել հաճախորդների կարծիքները և կորցրել իրենց երբեմնի հեղինակությունը:

    — Ուորեն Բաֆֆեթ


    ACER ՆՈԹԲՈՒՔ

    ՆՈՈՒԹԲՈՒՔ

    LENOVO ՆՈԹԲՈՒՔ

    HP ՆՈԹԲՈՒՔ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    «Մենք Մեր Հաճախորդներին Տեսնում Ենք Որպես Երեկույթի Հրավիրված Հյուրեր, Որտեղ Մենք Ենք Տանտերերը: Մեր Գործն Է Ամեն Օր Հաճախորդի Կարիքները Մի Փոքր Ավելի Լավացնել »

    Այժմ ավելի քան երբևէ, սպառողները գնահատում են բիզնեսը ոչ թե ըստ իրենց ապրանքների և ծառայությունների որակի կամ գնի, այլ ըստ ընկերության հանդեպ ունեցած հավատարմության:

    — Ջեֆ Բեզոս


    «Հաճախորդին Դարձրեք Ձեր Հաջողության Պատմության Հերոսը»

    Որպեսզի ձեր ապրանքանիշը տարբերվի, դուք պետք է առաջնահերթ համարեք հաճախորդների կարծիքները, այլ ոչ թե վաճառքը: Նրանք, ովքեր լսում են հաճախորդների արձագանքները և մատները պահում են զարգացող պահանջների և սպասումների զարկերակին, դա նրանք են, ովքեր առավել պատրաստ են հաջողության հասնել:

    — Անն Հենդլեյ


    «Հաճախորդները, Ովքեր Սիրում Են Ձեզ, Ձեզ Ավելի Հզոր Շուկա Կհանեն, Քան Կարող Է Դա Անել Ձեր Մարքետինգը »

    Երբ դուք հոգատար եք ձեր հաճախորդների հանդեպ, հաշվի եք առնում նրանց կարծիքները, օգնում եք դժգոհ հաճախորդներին, ապա նրանք չեն հապաղի ձեզ երաշխավորել ( խորհուրդ տալ ): Անկախ նրանից, դա կլինի դրական առցանց կարծիքներ, հաճախորդների մեկնաբանություններ կամ ընկերների և ընտանիքի անդամների անձնական առաջարկներ, գոհ և երջանիկ հաճախորդները կարող են ավելի լավ գովազդել ձեր ապրանքը կամ ծառայությունը, քան գովազդային հոլովակները:

    — Ժաննա Բլիսս


    Շատերին հետաքրքրում է նաև «ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ — ԷԹԻԿԱՅԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ» հոդվածը

    Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի հարցերը որպես այդպիսին ընդհանրապես կարևոր չեն կոնֆուցիականության համար։ Ամբողջ ուսմունքը …


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Տղամարդու Հագուստի Խանութների Վարկանիշը


    Կանացի Հագուստի Խանութների Վարկանիշը


    Էջի Ասույթը

    Մեկ շեֆ կա՝ Հաճախորդը. Եվ նա կարող է ընկերությունում բոլորին աշխատանքից հեռացնել՝ նախագահից մինչև վերջ՝ պարզապես իր փողերը ծախսելով այլ տեղ

    —  Սամ Վալտոն ՝ HUB International -ի վաճառքի տնօրեն


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online