Tag: ՄԱՐՔԵԹՈԼՈԳՆԵՐ

  • ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ ( ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ) / Ի՞ՆՉ Է ԹՎԱՅԻՆ ( ԹԻՐԱԽԱՅԻՆ ) ՄԱՐՔԵԹԻՆԳԸ

    ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳ ( ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ) / Ի՞ՆՉ Է ԹՎԱՅԻՆ ( ԹԻՐԱԽԱՅԻՆ ) ՄԱՐՔԵԹԻՆԳԸ


    ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

    Թվային մարքեթինգ ( անգլ. Digital Marketing )-ը մարքեթինգի ժամանակակից տեսակներից է, որը ենթադրում է ծառայությունների և ապրանքների խթանում`օգտագործելով թվային տեխնոլոգիաներ, որոնք օգտագործվում են սպառողների հետ փոխգործակցության բոլոր փուլերում: Այն տարբերվում է ինտերնետային մարքեթինգից նրանով, որ օգտագործում է ոչ միայն համացանցը, այլ նաև անցանց գործիքներ ( խելացի (smart) գործիքներ, POS տերմինալներ և այլն ):

    Ըստ էության, թվային մարքեթինգը ապրանքների կամ ծառայությունների մարքեթինգային ցանկացած ձև է, որը ներառում է էլեկտրոնային սարքեր և դա է պատճառը, որ այն գոյություն ունի տասնամյակներ շարունակ:

    Թվային մարքեթինգը կարող է լինել առցանց (online) և անցանց (offline) և ըստ էության, երկուսն էլ կարևոր են թվային մարքեթինգի ռազմավարության համար:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ

    Թվային մարքեթինգի գործիքները ներառում են բոլոր մեթոդները, միջոցները և գործողությունները, որոնք թույլ են տալիս տեղեկացնել մարդկանց, հնարավոր հաճախորդների ուշադրությունը հրավիրել ընկերության, ապրանքանիշի, ծառայության կամ արտադրանքի վրա: Շատ հաճախ միաժամանակ օգտագործվում են մի քանի գործիքներ, ինչը թույլ է տալիս հասնել առավելագույն թիրախային լսարանի և հասնել բարձր առաջխաղացման արդյունավետության: Օգտագործված գործիքների ցանկը կախված է.

    • մարքեթինգային արշավի նպատակներից,
    • դրա իրականացման փուլից,
    • նպատակային լսարանի բնութագրերից,
    • խթանվող արտադրանքից և այլն:

    ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    • Տեքստային գովազդ ( content marketing ): Մարքեթինգի այս տեսակը զարգանում է համացանցի հետ մեկտեղ: Այն իրենից ներկայացնում թեմատիկ կայքերում և հոդվածներում հայտարարությունների ( տեքստային, գրաֆիկական և ( կամ ) հղումների տեսքով ) տեղադրում,
    • SEO (Search Engine Optimization)- ի խթանում: SEO մարքեթինգի նպատակն է գովազդատուի կայքի տեսանելությունը բարձրացնել որոնողական համակարգերում և այդ նպատակով կատարվում է կայքերի օպտիմիզացում և այլն,
    • Բաներային գովազդ: Երրորդ կողմի թեմատիկ ռեսուրսների վրա տեղադրվում են գրաֆիկական գովազդային վահանակներ արտադրանքի / ծառայության առաջարկով,
    • Գովազդային պատուհաններ: Սա առցանց գովազդի մեթոդներից է, որը ենթադրում է թեմատիկ հարթակներում pop-up գովազդների ցուցադրում,


    ՄԱՐՔԵԹԻՆԳ

    ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

    ՍԼԱՔ


    • Հեռուստատեսային գովազդ: Այն արժե զգալիորեն ավելին, քան առցանց գովազդը և այն թույլ է տալիս հասնել տարբեր տարիքի առավելագույն լսարանին,
    • Ռադիո գովազդ: Սա նույնպես բավականին թանկ, բայց արդյունավետ միջոց է ձեր առաջարկը լայն լսարանին փոխանցելու համար,
    • SMS ծանուցումներ: Բջջային կապի օպերատորների բաժանորդներին գովազդային հաղորդագրություններ են ուղարկվում գովազդատուի առաջարկով,
    • QR կոդեր: Այս մեթոդը հաճախ կիրառվում է ՝ օգտվողներին դրդելու համար տեղադրել ծրագրեր, օգտագործել այլ թվային ապրանքներ կամ ծառայություններ,
    • Վիրուսային մարքեթինգ: Այն նախատեսում է որոշակի իմաստով սադրիչ բովանդակության ( առավել հաճախ մուլտիմեդիայի ) ստեղծելը, այդ իսկ պատճառով օգտվողներն իրենք են այն տարածում ցանցում ( տարածում են իրենց բլոգներում, ընկերների հետ սոցիալական ցանցերում և այլն ):


    ACER ՆՈԹԲՈՒՔ

    ՆՈՈՒԹԲՈՒՔ

    LENOVO ՆՈԹԲՈՒՔ

    HP ՆՈԹԲՈՒՔ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԸ

    Համացանց: Այն նախատեսում է օգտագործել ցանկացած սարքավորում, որն ունի գլոբալ ցանցին միանալու հնարավորություն`

    • դյուրակիր համակարգիչներ,
    • պլանշետներ,
    • համակարգիչներ,
    • սմարթֆոններ և այլն,

    Կարծիք հավաքագրող և բիզնեսի վարկանիշը ձևավորող կայքեր:

    TVAYIN MARKETING

    Այդպիսի ՝ 3-րդ կողմ հանդիսացող անկախ կայքերը հաճախորդներից հավաքագրում են կարծիքներ և ձևավորում բիզնեսի վարկանիշը ( Rating-ը ): Տվյալ դեպքում ընկերությունները, ոչ միայն գովազդում են իրենց լոգոն և այլ տվյալները, այլ նաև՝ իրենց բիզնեսի ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ՎԱՐԿԱՆԻՇԸ ( RATING-ը ): Բնականաբար, պոտենցիալ հաճախորդները մշտապես ընտրում են լավ հեղինակություն և A++ վարկանիշ ունեցող բրենդներին:

    Հայաստանում հաճախորդներից կարծիք հավաքագրող կայքը է հանդիսանում www.BizRatings.online -ը , որը միաժամանակ ցուցադրում է նաև բիզնեսների վարկանիշները,

    Թվային հեռուստատեսություն: Այն աստիճանաբար ավելի ու ավելի է ինտեգրվում համաշխարհային ցանցին: Թվային հեռուստաալիքում թվային մարքեթինգի ամենատարածված ձևաչափը կարճ տեսանյութերի ստեղծումն է, որոնք հեռարձակվում են դադարների ընթացքում: Որոշ դեպքերում կիրառվում են նաև վազող տողեր և այլ հնարավորություններ,

    Տեղական ցանցեր: Դրանք ներառում են համակարգիչների տարբեր տեղական ցանցեր: Դրանք կարող են լինել մեկ գրասենյակում գտնվող կորպորատիվ ցանցեր, առանձին տների տեղական ցանցեր, քաղաքային բնակավայրեր և այլն: Այս կապուղու միջոցով սովորաբար տարածվում են ապրանքների և ծառայությունների գովազդներ, որոնք ուղղված են հստակ աշխարհագրական հղում ունեցող լսարանին:

    Բջջային հարմարանքներ: Սրանք բջջային հեռախոսներն են և սմարթֆոնները: Բջջային սարքերի միջոցով խթանելու ամենատարածված միջոցը գովազդային առաջարկով SMS հաղորդագրություններ ուղարկելն է: Այն կարող է իրականացվել ինչպես համաձայն հաճախորդների բազայի, այնպես էլ անհատական:

    Սոցիալական ցանցեր: Դրանք օգտագործվում են վիրուսային գովազդներ սկսելու, «անկախ» կարծիքներ և հրապարակումներ, քննարկումներ, թեմատիկ խմբեր ստեղծելու և պահպանելու համար: Սոցիալական ցանցերը նպատակահարմար են նաև կոնտենային գովազդների հրապարակաման և տարածման համար:


    INTERIOR - INTERYER - INTERIER

    Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական ​​դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:


    Ի ԴԵՊ …

    Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված թվային մարքեթինգի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և մարքեթինգային ծառայություններ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը ծառայություններ մատուցող ընկերությունների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

    • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք ընկերություններիին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:

    Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    Հաշվապահական Ընկերությունների Վարկանիշը


    Աուդիտորական Ընկերությունների Վարկանիշը


    — BizRatings.online

    ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ


    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online

  • ԱՇԽԱՏԱՆՔ  / TOP 5 ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ )

    ԱՇԽԱՏԱՆՔ / TOP 5 ԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ )


    ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    Եթե դուք փորձում եք ընտրել մասնագիտոթյուն և ցանկանում եք որոշել, թե որն է ձեզ համար լավագույնը, հավանաբար կան մի շարք հիմնական գործոններ, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեր որոշման վրա, ներառյալ կրթական պահանջները և ձեր անձնական հետաքրքրությունները: Վաստակելու ներուժը, ամենայն հավանականությամբ, նույնպես հաշվի է առնվում, քանի որ հաշվի եք առնում, թե որ կարիերան կարող է ձեզ առավելագույն ֆինանսական հոսքեր ապահովել: Ճիշտ աշխատանք գտնելը պահանջում է ինչպես ժամանակ, այնպես էլ որոշակի ուսումնասիրություն:

    Ստորև ներկայացված են ԹՈՓ 5 մասնագիտություններ, որոնք համարվում են բարձր վարձատրվող:


    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: 1 ( մեկ ) հոդվածում գովազդի գինը կազմում է սկսած ՏԱՐԵԿԱՆ 30 000 ( ԱՄՍԱԿԱՆ 2500 ) դրամից:

    GOVAZD + MARKETING


    ԲԺԻՇԿ

    ԲԺԻՇԿՆԵՐ

    Համաձայն մեր հարցումների Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր վարձատրվող մասնագետները բժիշկներն են: Որոշ դեպքերում բարձրակարգ վիրաբուժների աշխատավարձը հասնում է մոտ 2 -2,5 միլիոն դրամ ամսական:


    ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

    TOP 10 ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔԵՐ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

    ՍԼԱՔ

    Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները


    ՄԵՆԵՋԵՐ

    TOP ՄԵՆԵՋՄԵՆԹ

    Այս խմբի մեջ մտնում են բիզնեսի կառավարմանը մասնակցող մենեջերական անձնակազմը, որոնց աշխատավարձը կարող է հասնել մինչև 2 միլիոն դրամ ամսական:


    ՖԻՆԱՆՍԻՍՏ

    ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐ

    Ֆինանսիստները նույնպես համարվում են թոփ մենեջմենթի անդամներ և նրանց դիտարկելով որպես առանձին խումբ, ֆինանսիստները սույն ցուցակում գրավում են 3-րդ հորիզոնականը, որոոնց ամսական վարձատրոթյունը կարող է լինել 1,5-2 միլիոն դրամի սահմաններում:


    ACER ՆՈԹԲՈՒՔ

    ՆՈՈՒԹԲՈՒՔ

    LENOVO ՆՈԹԲՈՒՔ

    HP ՆՈԹԲՈՒՔ

    «+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես


    ՄԱՐՔԵԹԻՆԳ

    ՄԱՐՔԵԹՈԼՈԳՆԵՐ

    Սովորաբար, աշխատանքի միջազագյին շուկայում, մարքեթոլոգները համարվում են ամենաբարձր վարձատրվող մասնագետները: Հայաստանում առայժմ մեծ նշանակություն չի տրվում մարքեթինգ մասնագիտությանը և մարքեթոլոգները զբաղեցնում են սույն ցուցակի 4-րդ հորիզոնականը 1-1,5 միլիոն առավելագույն աշխատավարձով:


    ՇԱՏԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ

    ԸԹԱՈՒՆԹԻՆԳ - ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ - ԲԵԼԵՆՍ ՇԻԹ - ԱԿՏԻՎ -ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ


    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ-ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ԲԻԶՆԵՍ-ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ՖԻՆԱՆՍԻՍՏ-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ-ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ - ԱՈՒԴԻՏ - ԲԱՆԿ - ԲԱՆԿԵՐ


    ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

    ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐ

    Ծրագրավորողի բարդ ու գրագետ աշխատանքը առայժմ Հայաստանի Հանրապետությունում բարձր գնահատականի չի արժանանում: Միջազգային շուկայում բարձրակարգ ծրագրավորողների միջին վարձատրությունը տատանվում է 20-50 դոլարի սահմաններում մեկ ժամի համար, իսկ ՀՀ-ում նրանց առավելագույն վարձատրության չափը գնահատվում է 500 000 -ից -1 000 000 միլիոն դրամի սահմաններում մեկ ամսվա կտրվածքով:


    Վաղ թե ուշ յուրաքանչյուր կազմակերպություն բախվում է իր բիզնեսի համար հաշվապահական և հարկային հաշվառում վարելու անհրաժեշտությանը և ընկերության հետագա հաջողությունը մեծապես կախված է լինում նրանից, թե որքան գրագետ են կառուցված հաշվապահական հաշվառման պրոցեսները:

    Հաշվապահական հաշվառման աութսորսինգը հարմար միջոց է գործարարների համար հարկային հաշվարկներն ու հաշվետվությունները վստահելու մասնագետներին և բիզնեսը վարելու …


    Ի ԴԵՊ …

    Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված բարձր վարձատրվող մասնագիտությունների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան աշխատանք ընտրելուց և աշխատանքի անցնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը աշխատանքի հայտարարությունների կայքերի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է

    Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.

    • նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
    • միաժամանակ կօգնեք կայքերին վերացնել ծառայություններում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:

    Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:


    ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

    DAS

    Դասընթացների Վարկանիշը


    Համակարգչային Խանութների Վարկանիշը


    Էջի Ասույթը

    ՆԱԽԱԳԱՀ

    Միշտ ընտրեք ամենադժվար ուղին. Այնտեղ մրցակիցներ չեք հանդիպի

    —  Շառլ դը Գոլ ( Шарль де Голль )՝ Ֆրանսիայի նախկին նախագահ



    ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ

    Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով:


    www.Bizratings.online