Հարսանիքը միջոցոառում է, երբ երկու զույգեր միավորվում են համատեղ կյանք վարելու նպատակով: Հարսանեկան ավանդույթներն ու սովորույթները մեծապես տարբերվում են.
մշակույթների,
էթնիկ խմբերի,
կրոնների,
երկրների և
սոցիալական խավերի միջև:
Հարսանեկան արարողությունների մեծ մասը ներառում է մի շարք արարողություններ, ինչպիսիք են.
ամուսնական երդման փոխանակում զույգի կողմից,
կրոնական ծիսակատարություններ,
նվեր ներկայացնելը (ընծա, մատանիներ, խորհրդանշական իրեր, ծաղիկներ, փող, հագուստ) և
հեղինակավոր գործչի կամ հանդիսավարի (թամադայի) կողմից ամուսնության հրապարակային հռչակումը:
Մարդկանցից շատերը ( հատկապես՝ կանայք և աղջիկները ) դժվար են պատկերացնում ժամանակակից կյանքը առանց օծանելիք: Օծանելիքը շատերի համար ճոխությունից դարձել է անհրաժեշտություն և օծանելիքի ամենատարբեր տեսակներից նրանք օգտվում են ամեն օր: Մի քանի տասնամյակների ընթացքում օծանելիքը կուտակել է անթիվ եզակի բույրեր: Բայց ինչպե՞ս կարող եք այս առատությունից ընտրել այն բույրը, որը ձեզ ավելի է սազում: Օծանելիք ընտրելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է, քանի որ սխալվելու տեղ չկա։ Անընդունելի բույրը ձեզ գրավիչ կին չի դարձնի, այլ ընդհակառակը, մերժում կառաջացնի։ Պատկերացրե՛ք մի երիտասարդ ռոմանտիկ աղջկա, ով բուրում է մի բույրով, որը չի համապատասխանում իր նրբագեղությանը: Նման սխալներից խուսափելու և ուրիշների առաջ չամաչելու համար այս հարցին մոտեցեք առավելագույն պատասխանատվությամբ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի յուրօրինակ թեստ, որը կօգնի որոշել ձեր բնավորության տեսակին համապատասխան բուրմունք։ Պատասխանելով մի շարք թեստային հարցերի՝ դուք ձեր մասին շատ նոր բաներ կբացահայտեք, որոնք նախկինում չգիտեիք:
ՀԱԿԻՐՃ ՕԾԱՆԵԼԻՔԻ ՄԱՍԻՆ
Ի սկզբանե «օծանելիք» ( ֆրանսերեն՝ Parfumerie – օծանելիքի արդյունաբերություն ) հասկացությունը վերաբերում էր օդը բուրավետ և անուշահոտ բույրերով թարմացնելու համար օգտագործվող բնական նյութերին: Այն իր տարածումն է գտել նաև եկեղեցական ծիսակատարություններում ( հայկական եկեղեցում հայտնի է որպես խունկ ):
Բացի այդ օծանելիք հասկացությունը իր մեջ ներառում է օծանելիքի արտադրության ոլորտ, որը հիմնված է հոտերի համադրության վերաբերյալ գիտական գիտելիքների վրա:
Դուք նուրբ ռոմանտիկ անձնավորություն եք՝ բարի և անձնուրաց սրտով։ Ձեզ կսազեն հասմիկի, մանուշակի, շուշանի և վարդի նուրբ ծաղկային բույրերը՝ նուրբ սաթ և չափավոր քաղցր ֆուգեր: Ձեր կերպարը շատ թեթև է, օծանելիքը պետք է ընդգծի ձեր բյուրեղյա փխրունությունը և թռիչքի զգացողություն հաղորդի։ Ընտրեք թափանցիկ, հազիվ լսելի հետքերով օծանելիք, որը նկատելի է միայն ձեզ և ձեզ ամենամոտ մարդկանց համար: Ձեր օծանելիքներն են՝ Giorgio Armani Si, Escada Lily Chic, Bright Crystal by Versace, Mademoiselle Chanel, Yves Saint Laurent, Flora by Gucci…
Դուք առույգ եք, կենսուրախ և ակտիվ. ձեր օծանելիքը պետք է լինի թարմ և կազդուրիչ: Առավոտյան արթնանում եք ժպիտը դեմքին, և ոչ վատ եղանակը, ոչ մղձավանջը, ոչ էլ սառնարանում սիրելի ուտեստի բացակայությունը չեն փչացնի ձեր օրը։ Դուք գիտեք, թե ինչպես էներգիա հաղորդել ձեր շուրջը գտնվող բոլոր մարդկանց՝ կիսվելով պայծառ ժպիտով և ժիր հայացքով: Ձեր օծանելիքներն են՝ DKNY BE DELICIOUS, KENZO, DOLCE & GABBANA LIGHT BLUE, DAVIDOFF COOL WATER, ACQUA DI GIOIA GIORGIO ARMANI …
Կրքոտ, տաքարյուն անձնավորություն եք՝ հազվագյուտ, վտանգավոր զգայականության ստեղծմամբ: Հեշտ հասանելի լինելը ձեր բանը չէ, թեև դուք այնքան էլ շքեղ տեսք չունեք: Պարզությունն ու միևնույն ժամանակ առեղծվածը ձեր գլխավոր հաղթանակների գրավականն են՝ փորձելով շփոթեցնել և գրավել ուրիշների ուշադրությունը: Տղամարդիկ խենթանում են հենց ձեր հայացքից, իսկ դուք դեռ չեք էլ նայել նրա ուղղությամբ։ Զգույշ եղեք ֆերոմոններով օծանելիք ընտրելիս։ Հագեք կիպ բորդո զգեստ, բեժ բարձրակրունկ կոշիկներ, հագեք ձեր սիրելի զարդերը և ձեր պարանոցին ցողեք ձեր սիրած օծանելիքը՝ աշխարհը կլինի ձեր ոտքերի տակ: Ընտրեք օծանելիք արևելյան, ֆուգերի, մրգային և փայտային բույրերից: Ուշադրություն դարձրեք օծանելիքներին՝ Diorissimo by Christian Dior, Gucci Envy, Paloma Picasso..
Դուք ակտիվ, կրքոտ կին եք: Դուք սիրում եք գնումներ կատարել: Ձեզ հետ միշտ պետք է զգույշ լինել, քանի որ ձեր թեթևությունը առկա է միայն ձեր արտաքին կերպարի մեջ, ձեր ներսում ողջամիտ և իմաստուն կին է, ով գիտի ինչպես դուրս գալ ցանկացած իրավիճակից: Դուք սիրում եք արկածներ և հաճախ հայտնվում եք դժվարության մեջ: Պատրաստ եղեք ցանկացած իրավիճակի՝ զինված ձեր սիրելի բույրով, որոնք ենThe One by Dolce&Gabbana, Gucci Bloom, Mademoiselle by Azzaro…
Շատերին հետաքրքրում է նաև «ԳԵՂԵՑԻԿ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» հոդվածը
Արևայրուքը բնական պրոցես է, որն առաջանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման կամ սոլյարի լամպերի նկատմամբ մարմնի արձագանքի արդյունքում: Արևի տակ հայտնվելու դեպքում մաշկի մեջ պարունակվող մելանոցիտները ( ներառյալ էպիդերմիսը և բազալ շերտը ) … Պիգմենտի մակարդակի բարձրացումը հանգեցնում է նրան, որ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված կանացի օծանելիք ընտրելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան օծանելիք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կանացի օծանելիք վաճառող խանութների և ապրանքանիշերի վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
միաժամանակ կօգնեք օծանելիք արտադրողներին և ներմուծողներին վերացնել արտադրանքում առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: