Իմ կարծիքը կարևոր է ,
Այն կերտում է պատմություն,
Յուրաքանչյուր կարծիք հուշ է,
Հիացմունք կամ հիասթափություն,
Այն իմ և կազմակերպության
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ.
- հաճախորդները ( սպառողները ) իրենց անձնական գումարների 20-30 % ( տոկոսը ) կորցնում են անորակ ապրանքներ գնելիս և ծառայություններից օգտվելիս,
- ոչ միայն գումարներ, մենք կորցնում ենք նաև մեր թանկարժեք ժամանակը, որը կարող ենք ծախսել հանգստի և հետաքրքիր ժամանցի համար, հատկացնել երեխաներին կամ ծնողներին,
- շատ դեպքերում անորակ ապրանքները գնելը և ծառայություններ ստանալը էապես ազդում է նաև գնորդների առողջության ( ներվային համակարգի ) վրա:
Այս առումով շատ կարևոր է, որ քաղաքացիները ( գնորդները ) նախապես ծանոթանան ընկերությունների վարկանիշին և խնայեն իրենց ժամանակը, դրամական միջոցները և առողջությունը, ինչը համարվում է BizRatings.online ( BR ) կայքի առաջնային խնդիրը:
Ի՞ՆՉ Է BIZRATINGS.ONLINE ( BR ) ԿԱՅՔԸ
BizRatings.online -ը հաճախորդների և ընկերությունների միջև 3-րդ կողմ հանդիսացող անկախ կայք է, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ( սպառող ), օգտվելով իր սահմանադրական իրավունքից, կարող է իր կարծիքը հայտնել ընկերությունների, ապրանքանիշերի, ( ստացված ծառայությունների և գնված ապրանքների որակի) վերաբերյալ: Պատասխանելով յուրահատուկ հարցերին դուք կկարողանաք գնահատել ընկերությանը, որի արդյունքում ( դիտիր՝ Ի՞ՆՉ Է BIZRATINGS ( BR ) ՎԱՐԿԱՆԻՇԸ հոդվածը ) ձևավորվում է ընկերությունների և ապրանքանիշերի վարկանիշը ( rating -ը ), ինչը ցուցադրվում կայքում:
Ի՞ՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՄ BIZRATINGS ( BR ) ԿԱՅՔԻՑ
Ինչու՞ ծանոթանալ ընկերությունների վարկանիշին
- Առաջին հերթին դուք կծանոթանաք ընկերության վարկանիշին,
- կտեղեկացվեք սպառողների ( համաքաղաքացիների ) կարծիքներին: Ինչպես ասում են՝ «Լինել տեղեկացված, նշանակում է լինել զինված»,
- վարկանիշի և կարծիքների հիման վրա կարող եք կայացնել որոշումներ՝ օգտվե՞լ տվյալ ընկերությունից, թե ոչ,
- կխնայեք ձեր ժամանակը,
- կխնայեք ձեր ֆինանսական միջոցները:
Ինչու՞ գնահատել ընկերությանը եվ հայտնել սեփական կարծիքը
- Օգնիր ընկերոջդ և հարազատիդ,
- դարձիր լսելի,
- ստացիր պատասխան,
- դարձիր ազդեցիկ,
- դարձիր հանրահայտ:
Ավելի շատ տեղեկատվության համար ծանոթացիր նաև «5 ՊԱՏՃԱՌ ԻՆՉՈՒ՞ ՀԱՅՏՆԵԼ ԿԱՐԾԻՔ» հոդվածին:
ԵՍ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ ԵՄ
Բոլորս ենք կատարում գնումներ օնլայն և ոչ օնլայն տարբերակներով և բոլորս ենք կրում անորակ ապրանքի կամ ծառայություն ստանալու ռիսկը:
Ահա թե ինչու է կարևոր, որ բոլորս հայտնենք մեր սեփական կարծիքը այս կամ այն կազմակերպության կամ ապրանքանիշի վերաբերյալ:
ՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՉԻ ԳԱ
Բոլորիս է հայտնի «Մի ծաղկով գարուն չի գա» հանրահայտ արտահայտությունը: Ի՞նչ տեղի կունենա, եթե ամեն մի ծաղիկ «մտածի» այդպես և չծաղկի:
Զուգահեռներ անցկացնելով «Մի ծաղկով գարուն չի գա» ասույթը BR ( BizRatings.online ) կայքի տրամաբանության հետ, շատերն են մտածում այդպես. «Իմ մեկ կարծիքով ոչինչ չի փոխվի»:
Իրականում, միայն բոլորի կարծիքներով ապագայի գարունները կգան:
Ինքդ Կերտիր Քո Ապագան
Ապագան Կանխատեսելու Լավագույն Մեթոդը Այն Կերտելն Է
Այս խոսքերը պատկանում են ամերիկացի հանրահայտ տնտեսագետ, գրող, հրապարակախոս և գիտնական Պիտեր Դրուկերին:
Սկսիր հայտնել կարծիքդ սույն կայքում և սկսիր կերտել ապագադ:
Սպառողի Կարծիքը Բիզնեսի Հայելին է
Յուրաքանյուր կարծիք կամ գնահատական հանդիսանում է սպառողի գոհունակությունը, զգացմունքը և նրա վերաբերմունքը:
Կազմակերպությունը ստեղծում է արժեքներ բացառապես սպառողի և հանրության համար և նրա գնահատման բացառիկ իրավունքը պատկանում է հենց սպառողին:
Քո Կարծիքը Կերտում է Պատմություն
Յուրաքանչյուր սպառողի կարծիք կերտում է տվյալ կազմակերպության կամ ապրանքանիշի պատմությունը:
Ամենակարևորը՝ սպառողի կարծիքը կամ գնահատականը կերտում է ձեր և հանրության կարծիքն ու պատմությունը:
Եղիր Վստահ Եվ Հանգիստ
Երբ մարդը վստահ է իր գործողություններում, ապա հանգիստ է նրա խիղճը և հոգեկան վիճակը: Ահա թե ինչու է կարևոր նախքան գնումներ կատարելը կամ ծառայություններից օգտվելը ստուգել ընկերության վարկանիշը:
Մի մոռացեք նաև գնումներ կատարելուց ( ծառայություններ ստանալուց ) հետո հայտնել ձեր կարծիքը:
Հայտնիր Կարծիքդ Եվ Օգնիր Ընկերոջդ
Բոլորն են ցանկանում իրենց ընկերներից և հարազատներից ստանալ օգնություն և կարեկցանք: Միևնույն ժամանակ պետք հիշել, որ ամեն ինչ կյանքում փոխադարձ է: Ուզու՞մ եք, որ համաքաղաքացիները գրեն կարծիքներ և ձեզ օգնեն գնումներ կատարելիս:
Կարծում ենք՝ ԱՅՈ:
Համոզված եղեք, որ ձեր ընկերները և հարազատները նույնպես ցանկանում են լսել ձեր կարծիքը և դուք նրանցից մեկն եք, ով կարող է իր կարծիքը գրելով օգնել նրանց:
Այս առումով տեղին է հիշել բոլոր ժամանակների հանրահայտ ասույթը.
ԻՆՉ ԿՑԱՆԵՍ, ԱՅՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ
Այսինքն՝ ուզում ես լսել շատ կարծիքներ, ինքդ գրիր նաև քո կարծիքը:
Քո Կարծիքը Ամենակարեվորն Է
Երբ դուք փորձում ենք փոխել ձեր կյանքը դեպի ավելի լավը, հաճախ խնդիրներ առաջանում են ձեր մասին ամենաշատը հոգացող մարդկանց հետ: Ձեր ընտանիքից մինչև ընկերներ, կլինեն շատ մարդիկ, ովքեր տարբեր առիթներով կլռեցնեն ձեզ և կպնդեն, որ ձեզ ավելի լավ են ճանաչում, քան դուք ինքներդ ու ձեր կարծիքը նախապես հայտնի է:
Նման խորհուրդների հետևում են մարդիկ, ովքեր իսկապես չունեն կարծիք և ունեն ցածր ինքնագնահատական:
Եթե իսկապես ցանկանում ես.
- փոխել քո ապագան,
- քայլել ժամանակին համահունչ,
- լինել լսելի և ստանալ պատասխան,
- ավելացնել անձնական վստահությունը և ինքնագնահատականը,
ապա մեկընդմիշտ իմացիր, որ քո կարծիքը նույնպես կարևոր է:
Արդյո՞ք Կարծիք Արտահայտելը Վտանգավոր ( Ռիսկային ) Է
Կարծիք հայտնելը բացարձակ ոչ ռիսկային է և այն անգամ ամրագրված է գերագույ օրենքում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, մասնավորապես՝ հոդված 42 -ում:
Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
- Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
- Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը,
- Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Դեռևս Ունե՞ս Հարցեր
Համոզված ենք, որ ներկայացված տեղեկատվությունից որոշ պարզաբանումներ դուք ստացաք, թե ինչու է կարևոր հայտնել ձեր կարծիքը: Այնուամենայնիվ, եթե ձեր մոտ մնացել են հարցեր, դուք ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանել «Հարց Ու Պատասխան» Բաժնում:
Էջի Ասույթը
Ձեր ամենադժգոհ հաճախորդները ձեր ուսուցման ամենամեծ աղբյուրն են
— Բիլ Գեյթս