Այն բանից հետո, երբ Կոկո Շանելը ներկայացրեց արևայրուքի նորաձևությունը, միլիարդավոր մարդիկ սկսեցին տարվել արևայրուքով: Մուգ մաշկը դարձել է գեղեցկության, հաջողության և առողջության խորհրդանիշ։ Վերջին շրջանում սրընթաց աճում է արհեստական արևայրուքի սիրահարների թիվը։ Այնուամենայնիվ, քաղաքացիների մոտ հաճախ են առաջանում հարցեր, որոնք պահանջում են պատասխաններ:
Ի՞ՆՉ Է ՍՈԼՅԱՐԻՆ
Սոլյարին սարքավորում է, որը արտադրում է գրեթե նույն հատկություններով արևի ( արևային ) ճառագայթում, որի ազդեցությամբ մաշկում սկսում է արտադրվել մելանին և արդյունքում մաշկը ձեռք է բերում ցանկալի երանգը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Մելանինի խնդիրն է մաշկը պաշտպանել արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Որքան շատ ենք մենք գտնվում արևի տակ, այնքան ավելի շատ մելանին է ձևավորվում մաշկի բջիջներում։ Արևայրուքը մարմնի պաշտպանությունն է ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունից:
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը ունի երեք բաղադրիչներ՝
- UV-A,
- UV-B,
- UV-C:
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը վնասակար է մարդու օրգանիզմի համար, բնության մեջ արգելափակված է օզոնային շերտով: Օզոնային անցքերի առաջացման պատճառով բնական արևայրուքը դառնում է ավելի ու ավելի վտանգավոր: Սոլյարիներում տեղադրված են հզոր զտիչներ, որոնք ամբողջությամբ մարում են վտանգավոր ճառագայթումը։ UV-A և UV-B ճառագայթների ողջամիտ քանակությամբ ալիքները վնասակար չեն մարդկանց համար և հենց դրանք էլ հանդիսանում են արևայրուքի պատճառը: Ցանկացած մաշկաբան ձեզ կասի, որ վնասակար է ոչ թե արևայրուք ընդունելը, այլ՝ այրվելը։
Ոմանք պնդում են, որ սոլյարին անառողջ է: Բայց հակառակն է ապացուցվել՝ արեգակնային ակտիվության նվազման ժամանակաշրջանում սոլյարի արևայրուքը կենսական վիտամին D ստանալու միակ միջոցն է, որն օրգանիզմում արտադրվում է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության տակ։ Ավելին, սոլյարիում արևայրուքի ժամանակը դոզավորված է, և բոլոր վնասակար ազդեցությունները լիովին բացառվում են։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՍՈԼՅԱՐԻԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Գոյություն ունեն սոլյարիների մի քանի տեսակներ՝
- տնային և
- պրոֆեսիոնալ:
Հիմնականը, որ պետք է իմանալ, տնային սոլյարիում հզորությունը շատ ավելի քիչ է, քան պրոֆեսիոնալինը, և, հետևաբար, մուգ արևայրուք ստանալու համար պետք է. ավելի շատ ժամանակ անցկացնել տնային սոլյարիում:
Սոլյարիները լինում են հորիզոնական և ուղղահայաց, սոլյարիներն առանձնանում են նաև լամպերի քանակով և հզորությամբ, կան նաև նոր տեսակներ՝ հայելային սոլյարիներ՝ ուղղահայաց սոլյարիներ՝ հայելային հատակով և տուրբո սոլյարիներ: Ժամանակակից սոլյարիներում տեղադրվում են լավ հավասարակշռված հովացման համակարգեր՝ հաճախորդների համար հարմարավետ արևայրուքի համար: Որոշ մոդելներ հագեցած են աուդիո համակարգերով և օդը թարմացնող հատուկ միջոցներով:
Օպտիկական Ակնոցներ
Արևային Ակնոցներ
Լինզաներ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՍՈԼՅԱՐԻԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Սոլյարիում չկա ուլտրամանուշակագույն C ճառագայթման ամենավնասակար բաղադրիչը,
- դուք կստանաք անհրաժեշտ և բավարար չափաբաժին, որը չի առաջացնում այրվածքներ և չի հրահրում մաշկի քաղցկեղի և մելանոմայի զարգացում,
- սոլյարիում գերակշռում են B ճառագայթները ( A ճառագայթները ընդամենը 5-10% են ), այսինքն՝ ձեր մաշկը գործնականում չի ենթարկվի ֆոտոծերացման գործընթացների,
- դուք կարող եք արևայրուք ընդունել սոլյարիում տարվա ցանկացած ժամանակ: Հայաստանի բնակլիմայական պայմաններում սոլյարին լավ տարբերակ է։
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍՈԼՅԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՍՈԼՅԱՐԻ ԱՐԵՎԱՅՐՈՒՔԻ 8 ԿԱՆՈՆՆԵՐ
- Առաջին անգամ սոլյարի այցելելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ ( պրոֆեսիոնալ ստուդիաներում միշտ կա բժիշկական ծառայություն ),
- ընտրեք արևայրուքի ժամանակը՝ ըստ ձեր մաշկի տեսակի։ Սկսնակներին խորհուրդ չի տրվում սոլյարիում անցկացնել 5-7 րոպեից ավելի,
- արևայրուք ընդունեք մաքուր մարմնով: Սեանսից առաջ անպայման լոգանք ընդունեք առանց օճառի և հեռացրեք դեկորատիվ կոսմետիկան ամբողջությամբ,
- անպայման օգտագործեք սոլյարիի համար նախատեսված հատուկ քսուքներ։ Այդպիսի կոսմետիկան պարունակում է մելանինի խթանիչներ։ Մի օգտագործեք սովորական արևապաշտպան քսուք,
- մի մոռացեք ձեր մազերը և շուրթերը: Բարձրակարգ սրահներում ձեզ անպայման կառաջարկեն մազերի հատուկ գլխարկ, քանի որ սոլյարիում, ինչպես նաև արևի տակ, մազերը նույնպես կարող են այրվել և փխրուն դառնալ: Շուրթերին պետք է քսել խոնավեցնող բալզամ,
- արևայրուքի որակի վրա ազդում է նաև այն, ինչ ուտում եք: Օրինակ՝ բրոնզե երանգ արագ ստանալու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս ավելի հաճախ ուտել նեխուր, մանգո և գազար,
- խորհուրդ չի տրվում նույն օրը այցելել սոլյարի և արևայրուք ընդունել լողափին,
- պահպանեք չափը ! Որպեսզի արևային լոգանքը միայն օգուտներ բերի, սոլյարի պետք է այցելել ոչ հաճախ, այլ պարբերաբար։ Սկզբից խորհուրդ է տրվում անցնել հիմնական կուրսը, որը բաղկացած է 4-5 սեանսներից: Հետևեք, որ սոլյարիում լամպերը ժամանակին փոխվեն ( լամպերի առավելագույն թույլատրելի աշխատաժամանակը 540 ժամ է ):
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Եթե ունեք այվածքներ, ապա խուճապի մի մատնվեք՝ թեթև այրվածքն ինքնին կանցնի։ Ձեր խնդիրն է խմել որքան հնարավոր է շատ հեղուկ և քսել այրվածքի տեղը թեթև խոնավեցնող միջոցներ, ինչպիսիք են մանկական կաթը կամ կեֆիրը, որը մեր տատիկները անում էին նման իրավիճակներում: Ծանր այրվածքների դեպքում դիմեք բժշկի:
Ի՞ՆՉ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ՍՈԼՅԱՐԻՆ
Սոլյարին խորհուրդ չի տրվում.
- մինչև 14 — 15 տարեկան երեխաներին և դեռահասներին,
- հղի կանանց և կերակրող մայրերին,
- եթե մաշկի վրա առկա են տարիքային բծեր, խալեր, քանի որ հնարավոր է դրանց վերածնունդը,
- առկա է արյան բարձր ճնշում, լյարդի և սրտի ֆունկցիայի խանգարում, տուբերկուլյոզ, վահանաձև գեղձի հիվանդություն և տարբեր ուռուցքներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված սոլյարիի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի սոլյարիի ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և սոլյարի ծառայություն ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք էսթետիկ և կոսմետոլոգիական կենտրոններին վերացնել թերությունները վերջիններիս առկայության դեպքում:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը
Հագուստի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Մտածեք այն ամբողջ գեղեցկության մասին, որը դեռ մնացել է ձեր շուրջը և երջանիկ եղեք
— Աննա Ֆրանկ` հրեա աղջիկ, ծնված Գերմանիայում, ով Հիտլերի իշխանության գալուց հետո ընտանիքի հետ թաքնվել է Նիդերլանդներում։ Արդյունքում նրան գերեցին և ուղարկեցին Օսվենցիմ, իսկ այնտեղից՝ Բերգեն-Բելսեն, որտեղ պատերազմի ավարտին մահացավ տիֆից։