ՀԱԿԻՐՃ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
- Արևային համակարգի պատմությունը սկսվում է 1839 թվականից, երբ Անտուան-Սեզարը ներկայացրեց մարտկոց, որն արևային էներգիան վերածում էր էլեկտրականության,
- 1877 թվականին Ադամս Դեյը հայտնաբերեց, որ արևի ճառագայթների դեպքում սելենը կարող է էլեկտրաէներգիա արտադրել,
- 1905 թվականին Ալբերտ Էյնշտեյնը հայտնաբերեց լուսանկարչական էֆեկտը,
- 1954 թվականին Գորդոն Պիրսոնը, Կեպ Ֆուլերը և Դարիլ Չապինը ստեղծեցին սիլիցիումից պատրաստված առաջին արևային բջիջը (համակարգը):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ( ՍՈԼԱՐ ) ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԽԵՄԱ
1-ՍՈԼԱՐ ՊԱՆԵԼ
Արևային պանելները արևից ստանում են էներգիան ( Direct Current ):
2-ՍՈԼԱՐ ԻՆՎԵՐՏՈՐ
Սոլար ինվերտորը ստացված էներգիան փոխակերպում է AC չափանիշների, ինչն էլ մատակարարում է էներգիան դեպի տուն:
3-ՄԱՐՏԿՈՑ
Երբ դուք օգտագործում եք սոլար համակարգ, էներգիայի ավելցուկը պահվում է մարտկոցներում և ոչ թե արտահոսում է:
4-ԹՎԱՅԻՆ ՀԱՇՎԻՉ
Ձեր էներգիայի ծախսին հեշտությամբ կարող եք հետևել թվային հաշվիչի միջոցով:
5- ՁԵՐ ՀԱՇՎԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
Ցանկացած լրացուցիչ էներգիա, որը դուք ստեղծում եք, չի կորում: Այդ էներգիան չափվում և հաշվարկվում է հաշվարկային դրույքաչափով և ձեր համապատասխան գումարը ավելացվում ձեր հաշվին: Կարող եք նաև գումարի փոխարեն էներգիա ստանալ ցանցից, երբ դրա կարիքը լինի:
TOP 10 ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԱՌԱՋԱՐԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՈԼԱՐ ՝ ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տնտեսական օգուտներ: Հոսանքը կլինի անվճար,
- Բնապահպանական օգուտներ: Սոլար համակարգերի աշխատանքը էկոլոգիապես մաքուր է և բնությանը ու կենդանական աշխարհին որևէ վնաս չի տալիս,
- Տեղադրման ծախսերը արագ փոխհատուցվում են,
- Հեշտ է շահագործել:.
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տեղադրման բարձր արժեքը,
- Սովորաբար, 1 առանձնատան տանիքին տեղադրված սոլար համակարգերը չեն ապահովում ընտանիքի պահանջները,
- Սոլար՝ արևային համակարգի աշխատանքի արդյունավետությունը կախված է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են.
- Եղանակային պայմանները,
- Արտաքին ջերմաստիճանը,
- Պահանջվող պարամետրերն ապահովելու համար բոլոր բաղադրիչների ճիշտ ընտրությունը,
- Լույսի հոսքի հզորությունը,
- Սոլար՝ արևային բջիջների կողմնորոշումը դեպի արևը,
- Վահանակների մաքրությունը:
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը
Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված սոլար ( solar ՝ արևային համակարգեր ) համակարգերի վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի սոլար համակարագերի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և սոլար մարտկոցներ պատվիրելուց և շահագործելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը սոլար համակարգեր նախագծող և տեղադրող ընկերության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք արևային համակարգեր նախագծող և տեղադրող ընկերությանը վերացնել առկա նախագծային և մոնտաժային թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Արևային Համակարգեր ( Սոլար ) Տեղադրողների Վարկանիշը
Շինարարական Նյութեր Վաճառողների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ես երբեք թույլ չեմ տվել, որ կրթական հաստատությունները միջամտեն իմ կրթությանը
— Մարկ Տվեն՝ ամերիկացի գրող
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: