
Ի՞ՆՉ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Շինարարությունը շենք-շինությունների կառուցումն է։ Շինարարական արտադրանքը նոր կամ վերակառուցված շենքեր և շինություններ են, որոնք ավարտված են և պատրաստ են շահագործման: Լայն իմաստով շինարարությունը ներառում է նաև շենքերի և շինությունների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, ինչպես նաև դրանց վերակառուցումը և վերականգնումը։ Շինարարության գործընթացը ներառում է բոլոր կազմակերպչական, հետազոտական, նախագծային, շինարարական, տեղադրման և շահագործման աշխատանքները, որոնք կապված են օբյեկտի ստեղծման, փոփոխման կամ քանդման հետ, ինչպես նաև իրավասու մարմինների հետ փոխգործակցությունը նման աշխատանքների կատարման վերաբերյալ:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ
- Արդյունաբերական շենք-շինությունների շինարարություն՝ գործարաններ, արտադրամասեր և այլն,
- քաղաքացիական շենքի շինարարություն
- բնակելի շենքեր,
- հասարակական նշանակության շենքեր՝ թատրոններ, կինոթատրոններ, ռեստորաններ,
- առևտրային նշանակության շենք-շինություններ՝ խանութներ, պահեստներ, առևտրի կենտրոններ և այլն,
- գյուղատնտեսական նշանակության շենք-շինությունների շինարարություն,
- տրանսպորտային շինարարական օբյեկտների շինարարություն ( ճանապարհներ, գծային օբյեկտներ, կամուրջներ, թունելներ ),
- ռազմական օբյեկտներ ( ռազմական շինարարություն ),
- հիդրո օբյեկտների շինարարություն ( ամբարտակներ, ջրանցքներ, ափերի պաշտպանության կառույցներ և ջրամբարներ),
- ոռոգման և ջրահեռացման նպատակների համար նախատեսված օբյեկտներ ( ոռոգման և ջրահեռացման համակարգեր ),
- էներգետիկ և հիդրոէներգետիկ կառույցների շինարարություն:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ )

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Շենք-շինությունների նախագծումը և ճարտարապետական ձևավորումը ցանկացած կառույցի և շինարարության անբաժանելի մասն են: Սակայն դրանք չեն դասվում որպես բուն շինարարական գործընթաց, չնայած այն հանգամանքի, որ ոչինչ չի կառուցվում առանց շինարարական նախագծի: Այդ իսկ պատճառով մենք նույնպես այն չենք ներառել որպես շինարարության տեսկաներից ( բաժիններից ) մեկը:
Նախագծային աշխատանքների փուլերը հիմնականում հետևյալն են.

- նախնական նախագծում կամ էսքիզավորում ( կամընտիր փուլ է և իրականացվում է նախնական նախագծային լուծումները համակարգելու, ինչպես նաև իրավասու մարմինների հետ դրանց նախնական հաստատման համար ),
- նախագծային փաստաթղթեր ( պարտադիր փուլ է, որպես ընդհանուր կանոն՝ ենթակա է փորձաքննության, դրական փորձաքննության եզրակացության հիման վրա տրվում է շինարարության թույլտվություն ),
- աշխատանքային փաստաթղթեր: ( գործող օրենսդրությունը չի պարտավորեցնում այս փուլը, բայց եթե այն կատարվի, այն պետք է համապատասխանի նախագծային փաստաթղթերին ):
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԸ
Շինարարությունը ( լայն իմաստով ) ներառում է հետևյալ սուբյեկտների գործունեությունը.
- Ներդրողն այն անձն է, ով իր սեփական կամ փոխառու միջոցները ներդնում է շինարարության մեջ: Հետագա շահույթ ստանալու նպատակով շինարարության մեջ կապիտալ ներդրումների մեջ մասնագիտացած անձինք կոչվում են կառուցապատողներ: Ներդրումային գործունեության հատուկ ձև է համատեղ շինարարությունը, երբ քաղաքացիներից միջոցներ են հայթայթվում բազմաբնակարան շենքերի կառուցման համար,

- կառուցապատողն իրեն պատկանող հողամասի վրա շինարարությունն ապահովող անձ է: Հաճախ կառուցապատողը հենց ինքը կարող է հանդիսանալ նաև ներդրող,
- կապալառուները պայմանագրով շինարարական աշխատանքներ կատարող անձինք են ( շինարարական ընկերություններ ) կամ միջնորդներ, ովքեր ենթակապալառուների հետ կնքում են պայմանագրեր,
- չափագրողներ, գեոդեզիական և երկրաբանկան աշխատանքներ իրականացնող ընկերություններ, դիզայներական և շինարարական այլ կազմակերպություններ, գիտական և ստեղծագործական կազմակերպություններ ( օրինակ, ճարտարապետների միություն ), միջազգային կազմակերպություններ և այլն,
- պետությունը՝ ի դեմս պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, շինարարական գործունեության կոնկրետ սուբյեկտ է։ Այն սահմանում է քաղաքաշինական և բնակարանաշինության քաղաքականությունը, իրականացնում է իրավական ( այդ թվում՝ տեխնիկական ) կարգավորում, ինչպես նաև պետական շինարարության վերահսկողություն։ Իհարկե, պետությունը կարող է հանդես գալ նաև որպես պատվիրատու:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼԻՍ
Ստորև ներկայացված է շինարարական ընկերություն ընտրելու ստուգաթերթը, որի օգնությամբ դուք հեշտությամբ կընտերք բարձրակարգ շինարարական ընկերություն.
ՓՈՐՁ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Որքա՞ն ժամանակ է ընկերությունը գտնվում շինարարական շուկայում,
- կառուցված տների քանակը,
- հավաստագրված շինարարական տեխնոլոգիաների օգտագործումը,
- մասնակցություն խոշոր նախագծերին,
- ընկերության գործընկերները,
- ավարտված տները դիտելու հնարավորություն,
- ընթացիկ շինհրապարակ այցելելու հնրավորություն:
ՆԱԽԱԳԾՈՒՄ
- Անձնակազմում նախագծման փորձ ունեցող մասնագետների առկայությունը
- գրասենյակում անձամբ շփվելու հնարավորություն,
- ավարտված աշխատանքը դիտելու հնարավորություն,
- այլ օբյեկտների համար նախագծեր ուսումնասիրելու հնարավորություն,
- տարբեր մասնագետների հետ շփվելու հնարավորություն ( ինժեներական հաղորդակցություն, դիզայներ, լողավազանի պատրաստման մասնագետներ, պատշարներ և այլն ),
- ցանկալի է, որ բոլոր մասնագետները աշխատեն համակարգչային նույն նախագծային ծրագրով՝ Revit կամ Archicad:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Շինարարական նորմերին և կանոններին համապատասխան շինարարության իրականացում,
- շինարարական հրապարակի կոմպլեկտացիան և շինանյութի մատակարարումը,
- շինարարության կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառումը,
- անկախ տեխնիկական վերահսկողության իրականացումը,
- ծրագրի ղեկավարի ( մենեջերի ) առկայությունը,
- շինարարության ընթացքի մասին օնլայն հաշվետվության առկայությունը,
- երաշխիքներ:
Շատերին հետաքրքրում է նաև «ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՆԱԽԱԳԻԾ — Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ» հոդվածը

Առանձնատան նախագիծը հաշվի է առնում ապագա կառույցի բոլոր առանձնահատկությունները: Սա ոչ միայն ֆասադների և ինտերիերի գունավոր տեսողական պատկերացում է, այլև բարդ տեխնիկական հաշվարկներ, որոնցից մի քանիսը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված շինարարության վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր շինարարական աշխատանքները ավարտելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը շինարարական ընկերության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք շինարարական ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ

Կահույքի Սրահների Վարկանիշը

Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը

Տիեզերքի չորս շինանյութերն են՝ կրակը, ջուրը, օդը և հողը
— Անհայտ Հեղինակ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: