Ցանկացած ինտերիերի ներսում կարևոր է պահպանել հարակից բոլոր օբյեկտների ներդաշնակությունը: Սա նշանակում է, որ ինտերիերում չեն կարող լինել ավելորդ տարրեր, որոնք չեն օգտագործվելու: Սանիտարական կերամիկա ընտրելիս, սկսեք պլանավորել և կահավորել ձեր խոհանոցն ու բաղնիքը ամենապարզ և ամենաէական սանիտարական կերամիկայով: Դրանից հետո, երբ ընդհանուր պատկերը պարզ լինի, կարող եք ավելացնել բացակայող պարագաներն ու սանտեխնիկան:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ ԼՈԳԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ
Լոգարանի ներքին հարդարանքի համար սանիտարական կերամիկա ընտրելը այդքան էլ դյուրին գործ չէ: Իհարկե, տվյալ դեպքում շատ բան կախված է մակերեսի մեծությունից, սանիտարական կերմակիայի տարրերի չափսերից և մի շարք այլ հանգամանքներից: Մենք կքնանրկենք սանիտարական կերամիկայի յուրաքանչյուր էլեմենտ առանձին.
- վաննա ( լոգնոց ) թե՞ լոգախցիկ — երկու տարբերակն էլ ունեն անփոխարինելի առավելություններ և թերություններ: Օրինակ՝ լոգախցիկի դեպքում հնարավոր չէ պարկել փրփրոտ լոգնոցում ( վաննայում ), որը պաշտում են շատերը: Սակայն այն շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում, քան լոգնոցը ( վաննան ): Վաննան ձեզ չի տրամադրի ցնցուղի գործառույթների տեսականի, բայց կարող եք դրանում լողացնել երեխաներին, վայելել տաք ջուրը, նաև՝ լվանալ մեծ գործվածքներ,
- լվացարան — լոգարանի ( լոգասենյակի ) լվացարանները կարող են լինել մի քանի տեսակի.
- գետնին հենվող տակդիրով ( Тюльпаны ),
- առանձին ամանի տեսքով՝ սեղանի վրա,
- պատվանդանի հետ՝ կոսմետիկայի և այլ պարագաների համար նախատեսնված պահարանով:
Եթե ազատ տարածքը թույլ է տալիս, ավելի լավ է ընտրել լվացարանը պատվանդանի հետ տարբերակը, քանի որ ամենաանհրաժեշտ հիգիենայի պարագաները հարմար են ձեռքի տակ պահել: Եթե այդպիսի հնարավորություն չկա, պատին կարող եք տեղադրել պահարան կամ դարակ օճառի ամանի և ատամի խոզանակների համար,
- զուգարանակոնք — լոգարանում ( լոգասենյակի ) և սանհանգույցում տարածք խնայելու համար ընտրեք զուգարանակոնք՝ թաքնված ջրի բաքով և հաղորդակցություններով,
- ծորակ — լվացարանները, վաննաները ( լոգնոցները ) պետք է ունենան առանձին ծորակներ: Դրանք կարող են լինել ամենատարբեր ձևերի և ապրանքանիշերի, ջրի ֆիլտրով, երկփական խառնիչներով և այլն,
- կահույք և հայելիներ — լոգարանում ( լոգասենյակում ) հայելին միշտ անհրաժեշտ է բոլորին: Լուսավորության ճիշտ դասավորությամբ դուք հայելու միջոցով կարող եք կատարել ամենօրյա դիմահարդարում և սանրվածքներ, սափրվել և իհարկե՝ ստեղծել ավելացված տարածության և ընդարձակության էֆեկտ՝ արտացոլելով լույսն ու պատերը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ԽՈՒՍԱՓԵԼ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ
Ցանկացած դիզայների հիմնական խորհուրդը տարածքը չծանրաբեռնելն է, քանի որ ժամանակի ընթացքում, երբ բնակիչները կսկսեն բնակություն հաստատել, լոգարանում ( լոգասենյակում ) կհայտնվեն ավելի շատ տարբեր առարկաներ:
Պետք չէ երկտեղանոց վաննա ( լոգնոց ) գնել, եթե բացի դրանից այլ բան չի տեղավորվի լոգասենյակում: Եթե ունեք տարածք տաք ջրատաքացուցիչի և սրբիչների չորացնող սարքի համար, ապա դուք կարող եք տեղադրել դրանք: Այդ սարքերը ծավալային են և հաճախ զբաղեցնում են մի ամբողջ պատ կամ անկյուն:
Ինչ սանիտարական կերամիկա էլ որոշեք ընտրել, այն պետք է լինի բացառապես բարձրորակ: Սանիտարական կերամիկան դա անձնական հիգիենայի այն պարագաներ են, որոնց վրա չարժե խնայել:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԵՎ ԿԵՐԱՄՈԳՐԱՆԻՏԵ ՍԱԻԿՆԵՐ ՎԱՃԱՌՈՂ
TOP 10
ԽԱՆՈՒԹՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑԻ ՀԱՄԱՐ
Եթե ձեր սանհանգույցը առանձնացված է լոգարանից ( լոգասենյակից ), ապա պետք է գնել անհրաժեշտ սանիտարական կերամիկա, որով այն կհամապատասխանի սանիտարական պահանջներին: Միևնույն ժամանակ, կարևոր է չմոռանալ պարզ նրբությունների մասին.
- բոլոր ապրանքները ներդաշնակ կազմի մեջ համատեղելու համար ավելի լավ է գնել պարագաներ նույն ապրանքանիշի և նույն հավաքածուից,
- նյութերի գույնը և դիզայնը նույնպես պետք է համընկնեն,
- ավելորդ չի լինի սանիտարական կերամիկայի խնամքի համար անմիջապես գնել բրենդավորված մաքրող միջոցներ և պահպանել սանիտարական կերամիկայի փայլն ու սպիտակությունը:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ
Ապագա պարագաների քանակը և արժեքը հաշվարկելու համար խորհուրդ ենք տալիս կազմել ամենաանհրաժեշտ սանիտարական կերամիկայի ցուցակը.
- զուգարանակոնքը ամենաանհրաժեշտ և թանկ պարագաներից է: Ավելի լավ է նախ ընտրել այն, որպեսզի դրա շուրջ կառուցվի հետագա դիզայնը: Այս փուլում արժե հաշվի առնել, թե արդյո՞ք զուգարանում բիդեների կարիք ունեք: Զուգարանակոնքն ի սկզբանե կարող է լինել բիդեի գործառույթով կամ առանց դրա.
- թաքնված ջրի բաքով զուգարանակոնքերը ներառված չեն հավաքածուի մեջ և անհրաժեշտ է այն առանձին գնել, ինչը նույնպես ներդրումներ է պահանջում: Ընտրելու փուլում արժե մտածել և հաշվարկել այն գումարը, որը պատրաստ եք ծախսել,
- բիդեի առանձին ամանն անհերքելիորեն ավելի հիգիենիկ է, քան այս գործառույթով հագեցած զուգարանակոնքը: Բայց դա պահանջում է տարածք, խնամք, վերանորոգում և տեխնիկական սպասարկում՝ որպես սանտեխնիկայի լիարժեք տարր: Հյուրանոցային սենյակներում և հանրային լոգասենյակներում ավելի ցանկալի է տեղադրել առանձին բիդե, այլ ոչ թե այս գործառույթով զուգարանակոնք:
- պիսուարը տան սանհանգույցում ամբողջովին անփոխարինելի տեսակ չէ, բայց եթե ազատ տարածքը թույլ է տալիս, միանգամայն հնարավոր է տեղադրել այն: Այն ավելի հաճախ օգտագործվում է հասարակական վայրերում`պատրաստված էմալապատ մետաղից, չժանգոտվող պողպատից, կերամիկայից:
- սիֆոնները անհրաժեշտ են սանտեխնիկան միացնելու համար, բայց փաթեթում հազվադեպ են ներառված, ուստի հարկավոր է այն առանձին գնել:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ
Խոհանոցային սանիտարական կերամիկայի տեսականին այնքան ընդարձակ չէ, որքան լոգասենյակում: Ձեզ անհրաժեշտ է միայն բարձրորակ և հեշտ օգտագործման լվացարան և պարագաներ: Անհրաժեշտության դեպքում, դուք կարող եք տեղադրել նաև փոքրիկ խոհանոցային ջրատաքացուցիչ: Խոհանոցում ձեզ անհրաժեշտ կլինի.
- լվացարան — ընտրեք խորը և ընդարձակ խոհանոցային լվացարաններ, որոնք նախատեսված են.
- կաթսաներ,
- թավաներ և
- ցանկացած մեծ սպասք լվանալու համար,
- ցանկալի է ընտրել երկտեղ լվացարան: Դրանցից մեկը կարող եք նախատեսել ամանների համար, մյուսը՝ սննդի: Լվացարանը պետք է լինի հնարավորինս գործնական և հեշտությամբ դիմակայի տաք սպասքի, եռացող ջրի և սուր առարկաների հետ փոխազդեցությանը,
- չժանգոտվող պողպատից լվացարանները և արհեստական քարե լվացարանները գործնականում նույնպես կարող են լինել ավելի բարձրակարգ և պրակտիկ:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԵՐԱՄԻԿԱ
Ցանկացած ապրանք կամ ծառայություն ընտրելու լավագույն տարբերակներից մեկը հաճախորդների կարծիքները հաշվի առնելն է: Չէ՞ որ նրանք արդեն օգտվել են տվյալ ապրանքից կամ ծառայությունից և լավագույնս տեղեկացված են տվյալ ապրանքի որակին:
Սույն՝ www.BizRatings.online կայքում Դուք կարող եք ծանոթանալ սանիտարական կերամիկա արտադրողների և ներմուծողների ( խանութների ) վարկանիշներին և հաճախորդների կարծիքներին: Կարծիքները ձեզ կօգնեն բարձրակարգ սանիտարական կերամիկա ընտրելու և պատշաճ սպասարկում ստանալու հարցում:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
Ի ԴԵՊ …
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված սանիտարական կերամիկայի վերաբերյալ, դրա հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի սանիտարական կերամիկայի ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և սանիտարական կերամիկա ընտրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը սանիտարական կերամիկայի ապրանքանիշի և այն վաճառող խանութի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա գնորդներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք սանիտարական կերամիկա արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ սանիտարական կերամիկա ընտրելու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:
Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Ինտերիերի Դիզայներների Վարկանիշը
Էջի Ասույթը
Հնարավոր չէ ձախողվել, քանի դեռ դուք չեք հանձնվում
— Աբրահամ Լինքոլն՝ Ամերիկայի 16 -րդ նախագահ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: