
ՆԱԽԱԲԱՆ
Անշարժ գույքի ներդրումային տրեստները կամ ֆոնդերը ( REIT — REAL ESTATE INVESTMENT TRUST ) ֆիզիկական անձանց հնարավորություն են տալիս ներդրումներ կատարել եկամուտ բերող անշարժ գույքում: Նրանք հինականում սկիզբ են առել և զարգացել ԱՄՆ-ում: REIT- ը ընկերություն է, որը տիրապետում և սովորաբար շահագործում է եկամուտ բերող անշարժ գույքը կամ հարակից ակտիվներ: Դրանք կարող են ներառել.
- գրասենյակային շենքեր,
- առևտրի կենտրոններ,
- բնակարաններ,
- հյուրանոցներ և ռեստորաններ,
- առողջարաններ,
- պահեստներ և
- հիփոթեքային վարկեր:
Ի տարբերություն այլ անշարժ գույքի ընկերությունների, REIT- ը չի կառուցում անշարժ գույք` դրանք վաճառելու համար: Փոխարենը, REIT- ը գնում է անշարժ գույք` դրանք հիմնականում սեփական ներդրումային պորտֆելի մաս կազմելու համար:
Ի՞ՆՉՆ Է ԿԱՐԵՎՈՐ
REIT- ը լավագույն միջոցն է, որի օգնությամբ ֆիզիկական անձինք կարող են ներդրումներ անել անշարժ գույքում: Բնականաբար ոչ բոլոր ֆիզիկական անձինք ունեն անհրաժեշտ գումարներ այդ նպատակին ծառայեցնելու համար, որպեսզի կարողանան անշարժ գույքում ներդրումներ կատարել: Այդ դեպքում, իրոք՝ REIT –ը միակ միջոցն է, որ հնարավորություն է տալիս փոքր գումարներով կատարել ներդրում անշարժ գույքի շուկայում։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ REIT -Ը

REIT- ը գումարներ է ներգրավում ներդրողներից և հավաքված գումարներով ներդրում կատարում անշարժ գույքում։ REIT-ի եկամուտները ձևավորվում են հիմնականում կառավարման վճարներից և գույքի վարձակալությունից: REIT-ները օրինական կերպով ներդրողներին են տրամադրում իրենց հարկվող եկամուտի առնվազն 90 տոկոսը: Այդ իմաստով, ներդրումները REIT-ում, ավելի շատ նման են պարտատոմսերում ներդրմանը, այլ ոչ թե ուղիղ անշարժ գույքում ներդրմանը :
REIT -Ի ԻՆՉՊԻՍԻ՞ ՏԵՍԱԿՆԵՐ ԵՆ ԼԻՆՈՒՄ
RETAIL REIT
Մանրածախ առևտրի անշարժ գույքի REIT-ը գումար է վաստակում մանրածախ առևտրի օբյեկտների վարձավճարներից: Եթե մանրածախ առևտրի ընկերությունները դրամական միջոցների հոսքի հետ կապված խնդիրներ են ունենում վատ վաճառքի պատճառով, հնարավոր է, որ նրանք կարող են հետաձգել կամ նույնիսկ չկատարել այդ ամսական վճարումները: Այդ պահին անհրաժեշտ է գտնել նոր վարձակալ, որը միշտ չէ, որ հեշտ է:
RESIDENTAL REIT
Սրանք REIT- ներ են, որոնց պատկանում են բազմաթիվ բազմաբնակարան շենքեր: Այս տեսակի REIT- ում ներդրումներ կատարելու համար պետք է հաշվի առնել մի քանի գործոն: Այն վայրերում, ինչպիսիք են երկրի կենտրոնական քաղաքները, բնակարանների ավելի մեծ պահանջարկ կա: Արդյունքում, ամենամեծ բնակելի շենքերի REIT- ները հակված են կենտրոնանալ խոշոր քաղաքներում:
HEALTHCARE REIT
Առողջապահության շենք շինությունների REIT- ը հետաքրքիր ենթաոլորտ է և տվյալ դեպքում ներդրումներ է կատարվում.
- հիվանդանոցների,
- բժշկական կենտրոնների,
- ծերանոցների անշարժ գույքում:
Այս անշարժ գույքի ֆոնդերի հաջողությունը ուղղակիորեն կապված է առողջապահական համակարգի հետ:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
OFFICE REIT
Գրասենյակային անշարժ գույքի REIT- ը ներդրումներ է կատարում գրասենյակային տարածքներ ունեցող շենքերում: Նրանք վարձակալության եկամուտ են ստանում վարձակալներից, ովքեր սովորաբար երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր են կնքել սեփականատերերի հետ:
Տվյալ դեպքում ներդրողները պետք հաշվի առնեն այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են.
- ինչպիսի՞ն է տնտեսության վիճակը և որքա՞ն է գործազրկության մակարդակը,
- ինչպիսի՞ն են թափուր աշխատատեղերը,
- տնտեսապես ինչպե՞ս է ընթանում այն ոլորտը, որտեղ REIT- ը ներդրումներ է կատարում:
MORTGAGE REIT
Երբ խոսքը վերաբերում է REIT- ին առհասարակ, կան երկու հիմնական կատեգորիաներ`
- սեփական կապիտալում ներդրուների REIT և
- հիփոթեքային REIT ( նաև հայտնի են որպես՝ MREIT ):
Սեփական կապիտալի REIT- ն այն է, ինչի մասին մտածում են շատերը, երբ խոսքը գնում է REIT ( REAL ESTATE INVESTMENT TRUST )-ի մասին:
Հիփոթեքային REIT-ը ներդրումներ է կատարում հիփոթեքային վարկերում, հիփոթեքային ապահովված արժեթղթերում և հարակից ակտիվներում: Ինչպես տեսնում եք, սա բոլորովին այլ բիզնես է, քան սեփականություն ունենալը և հիփոթեքային REIT-ի բիզնես մոդելը համեմատաբար բարդ է: Ընդհանուր առմամբ, նրանք օգտագործում են մեծ քանակությամբ կրեդիտորական պարտք` հիփոթեքային վարկերի վճարման և փոխառությունների տոկոսադրույքների տարբերությունից օգուտ քաղելու համար:
ՕՐԻՆԱԿ՝
Եթե հիփոթեքային REIT-ը կարողանում է գումար ներգրավել 3% տոկոսադրույքով` հիփոթեքային պարտավորություններ ձեռքբերելու համար, որոնց տոկոսադրույքները 4,5% տոկոս են, ապա 1,5% տարբերությունը շահույթի մարժան է: Ներդրողների մեծամասնությունը շահագրգռված չէ 1.5% եկամտաբերությամբ, ուստի այս ընկերությունները օգտագործում են շատ մեծ փոխառու միջոցներ շահույթը էական դարձնլու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԳՆԵԼ ԵՎ ՎԱՃԱՌԵԼ REIT -Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ

Դուք կարող եք ներդրումներ կատարել REIT- ում, որը գրանցված է ֆոնդային բորսայում՝ բրոքերի միջոցով՝ բաժնետոմսեր գնելով:
Ցավոք Հայաստանի Հանրապետությունում չկան բարձրաարգ բրոքերային ընկերություններ, որոնք մատուցեն արժեթղթերի առք ու վաճառքի ծառայություններ: Ուստի խորհուրդ ենք տալիս համաշխարհային համբավ ունեցող Ինտերակտիվ ընկերությունը, որը մատուցում է որակյալ բրոքերային ծառայություններ:
ՈՐՔԱ՞Ն ԾԱԽՍԵՐ ՊԵՏՔ Է ԱՆԵՄ REIT -Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ոչ միայն REIT-ի, այլ ցանկացած բաժնետոմս գնելու ծախսերը ( կախված գնման քանակից և շուկայից ) տատանվում են 0,2-ից 0,5 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում, որոնք, կարծում ենք, չնչին գումարներ են անշաժ գույքում ներդրումներ կատարելու գործարքների համար:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
Բանկերի Վարկանիշը


Արժեթղթերի Շուկայի Բրոքերների Վարկանիշը
Էջի Ասույթը

Մենք խորտակվում ենք երաժշտության ներքո. սա առաջին կարգն է
— Թոմի Ռայան՝ ( Titanic ) ֆիլմից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: