Քաղաքացիական հասարակության մեջ և բիզնես շրջանակներում հիմնականում կիրառության մեջ է դրվում հետևյալ 4 ( Չորս ) տեսակի անշարժ գույքին վերաբերվող տերմինները։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
Բնակելի անշարժ գույքը ընդգրկում է ինչպես նոր կառուցված ( նորակառույցներ ), այնպես էլ վերավաճառքի տները և բնակարանները: Սա ամենատարածված կատեգորիան է։ Այս կատեգորիային են պատկանում նաև.
- համատիրությունները ( բազմաբնակարան շենքերը ),
- առանձնատները, դուպլեքսները, եռատները, քառատները,
- բարձրարժեք լյուքս դասի տները,
- բազմազավակ ընտանիքներին հատկացվող տները,
- հանրակացարանները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
2. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ( ԿՈՄԵՐՑԻՈՆ ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
Առևտրային ( Կոմերցիոն ) նշանակության անշարժ գույքն ընդգրկում է.
- մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոններ,
- բժշկական և կրթական շենքեր,
- հյուրանոցներ և գրասենյակներ:
Բնակելի շենքերը համարվում են կոմերցիոն այն դեպքերում, երբ բնակարանները գնվում են որպես ներդրման օբյեկտներ հետագայում վարձով տրամադրելու միջոցով ֆինանսական ներհոսք ապահովելու նպատակով։ Նմանատիպ ներդրումները շատ զարգացած են ԱՄՆ-ի և ԵՄ –ի անշարժ գույքի շուկաներում։
3. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
Արդյունաբերական անշարժ գույքը ընդգրկում է.
- արտադրական շինությունները և գույքը,
- ինչպես նաև տարբեր նշանակության պահեստներ:
Շենքերը կարող են օգտագործվել ապրանքների հետազոտման, արտադրության, պահեստավորման և ապրանքների բաշխման նպատակով: Որոշ շինություններ, որոնք մատակարարում են ապրանքներ, համարվում են առևտրային անշարժ գույք: Դասակարգումը կարևոր է, քանի որ գոտիավորման, շինարարության և վաճառքի գործառույթները տարբեր են:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
4․ ՀՈՂ ( ՀՈՂԱՏԱՐԱԾՔ )
Հողն ընդգրկում է.
- հողատարածքներ,
- այգիներ,
- ցանքատարացքներ:
Գովազդ կայքում
Պաստառ
Ներկ
Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ի՞ՆՉ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
Ինչպես յուրաքանչյուր ներդրումների դեպքում, այնպես էլ անշարժ գույքի ներդրումներ կատարելիս ներդրողները արդյունքում ակնկալում են ներդրված գումարի ավելի մեծ քանակությամբ վերադարձը:
Անշարժ գույքում ներդրողները ակնկալում են շահույթ ստանալ.
- անշարժ գույի գների աճից,
- ապահովել եկամուտներ անշարժ գույքի վարձավճարներից:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Անշարժ Գույքի Ներդրումը Ավելի Հեշտ Է Հասկանալ,
- Անշարժ Գույքի Ներդրումը Վերահսկելի է,
- Անշարժ Գույքն Արագ է Արձագանքում Գնաճին,
- Անշարժ Գույքի Ներդրումները Կարող Են ֆինանսավորվել:
- Անշարժ Գույքն Ունի Բարձր Գործարքային Ծախսեր,
- Անշարժ Գույքն Ունի Ցածր Իրացվելիություն,
- Անշարժ Գույքը Պահանջում է Կառավարում Եվ Սպասարկում:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Անշարժ գույքը սովորաբար գնվում է կանխիկ կամ ֆինանսավորվում է հիփոթեքով մասնավոր կամ առևտրային փոխատուների ( բանկերի ) միջոցով:
Ի՞ՆՉ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ
Անշարժ գույքի կառուցապատումը ներառում է հետևյալ գործողությունները.
- գոյություն ունեցող շենք-շինությունների վերանորոգում կամ դրանց ձեռքբերում, վերանորոգում և վաճառք,
- հողատարածքների ձեռքբերում և շենք-շինությունների կառուցում ու վաճառք,
- տարբեր շինարարական և շինվերանորոգման աշխատանքներ:
Ի՞ՆՉ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Անշարժ գույքի ոլորտում ներգրավված մասնագետներն են.
- անշարժ գույքի գնահատողներ,
- անշարժ գույքի չափագրողներ,
- անշարժ գույքի գործակալներ,
- հիփոթեքային միջնորդներ և այլն:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված անշարժ գույքի վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի անշարժ գույքի ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և անշարժ գույք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը անշարժ գույքի գործակալությունների, բրոքերական ծառայությունների, բանկերի, անշարժ գույքի կառուցապատողների ծառայությունների որակի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք անշարժ գույքի գործակալություններին, բրոքերական ծառայություններին, բանկերին, անշարժ գույքի կառուցապատողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՝
Կառուցապատողների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Երջանկությունը ոչ թե այն է, ինչ մենք ստանում ենք, այլ այն՝ ինչ տալիս ենք
— Ben Carson ՝ ամերիկացի բժիշկ նեվրոլոգ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: