ՆԱԽԱԲԱՆ
PUB ( ՓԱԲ ) տերմինը հայկական իրականության մեջ հայտնվել է համեմատաբար վերջին տարիներին ( ի տարբերություն ԲԱՐ ( BAR ) -ի ) և շատերը չեն իմանում փաբի և բարի ( նաև՝ ռեստորանի ) տարբերությունը: Սույն հակիրճ հոդվածում ձեզ ենք ներկայացնում փաբի և բարի էական տարբերությունները.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԲԱՐԸ ԸՆԴԴԵՄ ( VERSUS ) ՓԱԲԻ
Բար ( Bar ) | Փաբ ( Pub ) | |
---|---|---|
Ճաշացանկ | Մենյուն սակավ է, հաճախ՝ պարզապես թեթև նախուտեստներ, աղցաններ և/կամ պիցցա: | Ճաշացանկը ներառում է հագեցած ուտեստներ և հաճախ նույնիսկ նախուտեստներ, աղցաններ, ապուրներ և աղանդեր: |
Ալկոհոլ | Ի տարբերություն փաբերի, բարերում կհանդիպեք լիկյորների, կոկտեյլների և այլ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի: | Սովորաբար փաբերում առաջարկվում է գարեջրի լայն տեսականի, գինիներ և հաճախ այլ ալկոհոլային ըմպելիքներ: |
Վայրը | Բարերը սովորաբար հանդիպում են քաղաքային միջավայրում և աչքի են ընկնում իրենց լուսավորությամբ և գովազդներով: | Սովորաբար, Եվրոպայում փաբերը բացվել են ոչ քաղաքային միջավայրում, չնայած, ներկայումս բավական շատ փաբեր կան նաև քաղաքներում: |
Աշխատակիցները | Բարում աշխատակիցները կոչվում են բար մենեջերներ: | Սովորաբար փաբերը պատկանում են որոշակի գարեջուր արտադրողների և այդ իսկ պատճառով փաբերի աշխատակիցները հաճախ կոչվում են «Տան Տերեր»: |
Տարիքային Սահմանափակում | Որոշ բարերում անչափահասների մուտքը արգելվում է: | Քանի որ փաբը նաև առաջարկում է ճաշացանկի համեմատաբար լայն տեսականի, հետևաբար գործնականում տարիքային սահմանափակում չկա, սակայն անչափահասներին թույլատրում են միայն մեծերի հետ: |
Մթնոլորտը | Հիմնականում լսելի է բարձր երաժշտությունը և շատ բարեր ունեն նաև պարային հրապարակներ: Սնունդը հիմնականում սակավ է: | Համեմատաբար հանգիստ մթնոլորտ է և մեղմ երաժշտություն: Հաճախորդները հիմնականում վայելում են իրենց ժամանակը: |
Տեսակները | Բարերը հաճախ լինում են նաև տարբեր տեսակների. — սպորտ բար, — պարային բար, — բար զույգերի համար, — պիցցա բար, — կարաոկե բար և այլն: | Փաբերը սովորաբար որևէ տեսակի չեն լինում և բաց են գարեջրի սիրահարների և լավ ու հաճելի ժամանց անցկացնողների համար: |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված փաբերի և բարերի վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և փաբեր կամ բարեր այցելելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը փաբի կամ բարի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բարերին և փաբերին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Տուրիստական Գործակալությունների Վարկանիշը
Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը
Էջի Ասույթը
Դուք կարող եք հետաձգել, բայց ժամանակը՝ ոչ
— Բենջամին Ֆրանկլին