
Ի՞ՆՉ Է ՊԼԱՍՏԻԿԸ ( ՊԼԱՍՏՄԱՍԱՆ )
«Պլաստիկ» բառը գալիս է հունարեն «plastikos» բառից, որը նշանակում է «հարմար մոդելավորման համար»: Ներկայումս պլաստիկ կամ պլաստմասսա կոչվում է արհեստական ( սինթետիկ ) ծագման նյութերի մի ամբողջ խումբ։ Դրանք արտադրվում են օրգանական հումքի քիմիական ռեակցիաների շղթայով, հիմնականում բնական գազից և ծանր նավթային ֆրակցիաներից։ Պլաստիկները երկար պոլիմերային մոլեկուլներով օրգանական նյութեր են, որոնք բաղկացած են միմյանց հետ կապված ավելի պարզ նյութերի մոլեկուլներից:
ՊԼԱՍՏԻԿԻ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ենթադրվում է, որ բրիտանացի գյուտարար Պարկսը եղել է պլաստիկի հայտնաբերողը: 1855 թվականին նա որոշել է բիլիարդի գնդակների նյութը փոխարինել ինչ-որ բանով: Այն ժամանակ դրանք պատրաստված էին փղոսկրից։ Նա խառնել է կամֆորայի ծառի յուղը, նիտրոցելյուլոզը ( բամբակ + ազոտ և ծծմբաթթու ) և սպիրտ: Տաքացնելիս ստացվել է միատարր հեղուկ խառնուրդ, որը սառչել ու պինդ մարմին է դարձել։ Սա պլաստիկի առաջին տեսակն էր, որն արհեստականորեն ստացվում էր բնական և քիմիական նյութերից։ Եվ միայն հարյուր տարի անց 1953 թ. Գերմանացի պրոֆեսոր Շտադինգերը հայտնաբերել է սինթետիկ մակրոմոլեկուլ ( մոլեկուլ՝ շատ մեծ թվով ատոմներով և մեծ զանգվածով )։ Այնուհետև նա դարձավ արդյունաբերական պլաստիկի տարբեր տեսակների ձեռքբերման հիմնական նախահայրը: Առանց գիտական մանրամասների մեջ խորանալու՝ պլաստմասսաների նոր տեսակներ ստեղծվում են հետևյալ կերպ՝ մակրոմոլեկուլում, հատուկ ձևով, փոխում են փոքր մոլեկուլների կապերի դասավորությունը։ Այս շղթաները կոչվում են պոլիմերներ:
ՈՐՏԵ՞Ղ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ ՊԼԱՍՏԻԿԸ ( ՊԼԱՍՏՄԱՍԱՆ )
Որպեսզի լինենք հակիրճ, ապա պլաստիկը օգտագործվում է ԱՄԵՆՈՒՐ, անգամ այնպիսի ապրանքների արտադրությունում, որ շատերի մտքով անգամ չի անցնում: Պլաստիկները կարող են կատարելապես փոխարինել շատ ավելի թանկ մետաղական, բետոնի կամ փայտե արտադրանքի գործառույթը: Ինչպես արդյունաբերության մեջ, այնպես էլ առօրյա կյանքում այս նյութն օգտագործվում է ամենուր, մասնվորապես՝




- Ցամաքային, ծովային և օդային տրանսպորտում պլաստիկ մասերի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է դրանց քաշը և արժեքը,
- Մեքենաշինության մեջ պլաստիկից պատրաստում են տեխնոլոգիական սարքավորումներ, առանցքակալներ, թրթուրավոր անիվներ, աշխատանքային դետալներ և այլն,
- Էլեկտրատեխնիկայում պլաստմասսաների բազմաթիվ տեսակներ օգտագործվում են գործիքների պատյանների, մեկուսիչ նյութի և այլնի արտադրության համար,
- Պլաստիկը լայն կիրառություն ունի նաև շինարարության բնագավառում՝ տարբեր կոնստրուկցիաներ, հարդարման և տանիքի նյութեր, օդափոխման սարքեր, հովանոցներ, ծածկեր, դռներ, պատուհաններ աշխատանքային գործիքներ և այլն,
- Գյուղատնտեսության մեջ ջերմոցները կառուցվում են կիսաթափանցիկ պլաստմասե թիթեղներից,
- Բժշկության մեջ սարքերի մեծ մասը բաղկացած է պլաստիկ մասերից և բաղադրիչներից,
- Կենցաղը նույնպես լի է պլաստմասսայե արտադրանքներով։ Դրանք են՝ սպասք, հեռուստացույց, համակարգիչ, բջջային հեռախոս, կոշիկ, հագուստ և այլն։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՊԼԱՍՏԻԿԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պլաստիկի պահանջարկը ձեռք է բերվել բարձր կատարողական հատկությունների համակցության, սպասարկման երկար ժամկետի շնորհիվ: Նրանից կարելի է պատրաստել նույնիսկ ամենաբարդ կառուցվածքները, ինչը շատ է գնահատվում դիզայներների և ինժեներների կողմից։ Այն ունի բազմաթիվ դրական կողմեր և առավելություններ այլ տեսակի նյութերի նկատմամբ, որոնք են.

- Ամուր են: Ըստ այս ցուցանիշի՝ պլաստմասսայի շատ տեսակներ կարելի է հեշտությամբ համեմատել պողպատի հետ, իսկ երբեմն դրանք նույնիսկ գերազանցում են դրանց,
- Ունեն ցածր տեսակարար կշիռ: Չնայած իրենց ուժին, պլաստիկ արտադրանքները շատ ավելի թեթև են, քան իրենց մետաղական գործընկերները: Հետեւաբար, դրանք լայնորեն կիրառվում են ավտոմոբիլային արդյունաբերության մեջ,
- Քիմիական իներտություն, ամրություն։ Պլաստիկ արտադրանքները դիմակայում են կոռոզիային և դրանցից ոմանք նույնիսկ ի վիճակի են դիմակայել խտացված թթուների և ալկալիների ագրեսիվ ազդեցությանը,
- Հեշտ են մշակվում: Այս հատկության շնորհիվ տարբեր մասերի և տարրերի արտադրությունը պահանջում է աշխատուժի ծախսերի նվազագույն միավորներ,
- Դեկորատիվ հատկություններ: Պլաստիկ արտադրանքին կարելի է տալ ցանկացած դիզայն, այն կարելի է նաև ներկել ցանկացած գույնով,
- Դիմադրություն մեխանիկական վնասներին: Ցածր ճնշում ունեցող պլաստմասսայից պատրաստված արտադրանքները շահագործման կամ տեղափոխման ընթացքում չեն վնասվում: Նրանք նաև դիմացկուն են ճաքերի նկատմամբ, ինչը հիմք է դարձել դրանց օգտագործմանը խողովակների, այդ թվում՝ կոյուղու խողովակների արտադրության մեջ։
- Շփման ցածր գործակից: Որոշ տեսակի պլաստմասսաների այս հատկության շնորհիվ հնարավոր է հասնել երկարատև շփման ժամանակ մաշվածության դիմադրության ավելացմանը,
- Օպտիկական հատկություններ: Օպտիկական պոլիմերները գնահատվում են իրենց թափանցիկության և անգույնության համար: Եվ նրանցից ոմանք նույնիսկ գերազանցում են պատուհանի ապակուն,
- ՈՒնի ծառայության անհամեմատ երկար ժամկետ:
- Տնտեսապես ձեռնտու է՝ էժան է:

- Թթվածնի, խոնավության, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ տեղի է ունենում պլաստմասսաների ծերացում, ինչը հանգեցնում է որակական ցուցանիշների աստիճանական վատթարացման և ոչնչացման։ Նրանց առաձգականությունը սկսում է նվազել, փխրունությունը մեծանում է, առաջանում է դեֆորմացիա,
- Քանի որ պլաստիկը տեխնածին սինթետիկ նյութ է, այն կործանարար ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա: Դա պայմանավորված է շատ երկար տարրալուծմամբ, ինչը հանգեցնում է դրա կուտակմանը։
- Պոլիմերային նյութերը ցածր հրդեհային դիմադրություն ունեն: Դրանք խիստ դյուրավառ են, շատ ծուխ են արտադրում և թունավոր գոլորշիներ են արտանետում,
- Գրեթե բոլոր տեսակի պլաստմասսաները ունեն ցածր ջերմային դիմադրության սահման, հետևաբար նրանք չեն կարող դիմակայել բարձր ջերմաստիճաններին,
- Մեկ այլ թերություն է ձևի ցածր կայունությունը. Անբավարար կոշտության և ավելորդ փափկության պատճառով, պլաստիկը հաճախ փոխում է իր ձևը արտաքին բեռների ազդեցության տակ,
- ԱՂՏՈՏՈՒՄ Է ԲՆՈՒԹՅՈՒՆԸ *:
* ՊԼԱՍՏԻԿԸ ԱՂՏՈՏՈՒՄ Է ԲՆՈՒԹՅՈՒՆԸ
Այս կետը, թերևս պլաստիկի ամենամեծ թերությունն է, որ դարձել մեծ աղետի պատճառ: Պլաստիկե արտադրանքների ավելի քան 92 % -ը հավաքվում են աղբակույտերում, որտեղից էլ արտանետվում են օվկիանոս: Ներկայումս Խաղաղ օվկիանոսում անգամ առաջացել է պլաստիկե մայրցամաք, որը իր չափերով ավելի մեծ է քան ԱՄՆ-ի Տեխաս նահանգը և տեանելի է տիեզերքից:


ԿԱՆԱՑԻ ՀԱԳՈՒՍՏ

ԿՈՇԻԿ

ՊՈԼՈ-ՇԱՊԻԿՆԵՐ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Փաստեր Պլաստիկի Մասին
— Նավթի արդյունաբերության մոտ 6 %-ը ծախսվում է պլաստիկի արտադրության համար: Դա այնքան է, որքան նավթամթերք ծախսում են բոլոր ավիաընկերությունները միասին,
— Մարդը յուրաքանչյուր շաբաթ սննդի և հեղուկների միջոցով բառացիորեն ուտում է մոտ 5 գրամ միկրոպլաստիկ,
— Միկրոպլաստիկ հայտնաբերվել է արդեն մարդու արյան մեջ:


Ըստ վերլուծությունների և աղբակույտերից պլաստիկե իրեր հավաքագրող կամավորականների վկայության, ամենից հաճախ պլաստիկե իրեր հանդիպում են ստորև ներկայացված կազմակերպությունների արտադրանքներից:

The Coca-Cola Company -ն էկոլոգիական աղետ առաջացնողների ցանկում «առաջատարն» է: Աղբանոցներում և օվկանիոսում Կոկա-Կոլա-ի տարաները հանդիպում են ամենից հաճախ: Կազմակերպությունը ամեն տարի օգտագործում է ավելի քան 3 միլոն տոննա պլաստիկ:

Երկրորդ «պատվավոր» տեղը զբաղեցնում է PEPSICO կորպորացիան, որն արտադրում է մի շարք աշխարհահռչակ ոչ ալկոհոլային ընպելիքներ և այլ արտադրատեսակներ: Պեպսիկոի պլաստիկե թափոնների քանակը մի փոքր զիջում է Կոկա-Կոլա-ին:

ՄԵկ այլ արտադրական հսկա, որի պլաստիկե թափոնների քանակը շատ քիչ է զիջում 1-ին և 2-րդ տեղ զբաղեցնողների ցուցանիշներին:
Նեսթլեն նույնպես անգործություն է ցուցաբերում պլաստիկի հավաքագրման հարցում և մյուս արտադրողների նման ողջ պատասխանատվությունը թողել է սպառողի վրա:
Իհարկե, կազմակերպությունները չեն շրջագայում աշխարհով մեկ և կեղտոտում բնությունը՝ դա անում ենք մենք, այսինքն՝ մարդիկ: Սակայն, տեղեկացված լինել համաշխարային գլոբալ խնդրի ( աղետի ) մասին և շարունակել արտադրել արտադրանք պլաստիկ տարաներով, դա արտադրողների անմիջական պատասխանատվության ներքո է: Սակայն մեր հասարկության մեջ, պլսատիկի էժանության պատճառով, արտադրողները արտադրում եմ պլաստիկե տարաներով և ամբողջ պատասխանատվությունը դնում սպառողների վրա:
Հայաստանյան կազմակերպություններից աշխարհը պլաստիկով ողողելու գործին մասնակցում են ստորև ներկայացված կազմակերպությունները.
- ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ,
- ՋԵՐՄՈՒԿ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՊԵՊՍԻ-ԿՈԼԱ ԲՈԹԼԵՐ ՍՊԸ,
- ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ,
- ՌՌՌ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՓԲԸ ( ԲՋՆԻ ԵՎ ՆՈՅ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ ),
- ՅՈՒՆԻՈՆ ՍՊԸ ( ՀԱՅ ԿՈԼԱ ԱՊՐԱՆՔԱՆԻՇ ),
- ԳԱՐԻ ՊԼԱՍՏ ՍՊԸ — ՊԼԱՍՏՄԱՍԵ ԻՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ,
- ՕՎԱԼ ՊԼԱՍՏԻԿ ՍՊԸ,
- ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ ՓԲԸ,
- ՄԲ ՀՈԼԴԻՆԳ ՍՊԸ — ՊԼԱՍՏԻԿԵ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ:
Ուշադրություն
BizRatings.online ( BR ) կայքը որևէ հայտարարություն չի անում նշված կազմակերպությունների արտադրանքից օգտվելու կամ չօգտվելու վերաբերյալ: Ինչպես նշվեց, «պլաստիկե աշխարհ» կառուցելու ողջ պատասխանատվությունը ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ողջ աշխարհում, դրված է սպառողի վրա: Պարզապես, BizRatings.online ( BR ) կայքը կոչ է անում համաքաղաքացիներին, հերթական անգամ պլաստիկե արտադրանք օգտագործելիս ՄԻ ԱԿՆԹԱՐԹ խորհել բնապահպանական աղետի և իհարկե՝ ձեր առողջության մասին:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԱՅՍ ԽՆԴՐԻՆ
Ահա թե ինչպես.
- Կոկա-Կոլամ հայտարարում է, որ 2030 թվ-ին տարաների մի մասը պատրաստված կլինինեն վերամշակվող նյութերից,
- Պեպսի-Կոլան հայտնում է, որ 2025 թվ-ին պլաստիկի օգտագործումը կնվազեցնի 35 % -ով,
- Նեսթլեն հայտարարում է, որ նույն՝ 2025 թվ-ին փաթեթավորումը 100 % -ով կլինի բազմակի օգտագործման կամ վերամշակվող նյութերից:
Իհարկե, թվերը խոստումնալից են, բայց երբ վերլուծում եք, պարզվում է որ այս խոստումները ընդամեն PR են, որը սկսվել է դեռևս 1960 թվականներից, երբ սկսվեց պլաստիկի մասսայական արտադրությունը:
Հիշեցում
100 % պատասխանութտվություն պահանջել արտադրողներից, այնքան էլ ճիշտ չէ: Չէ՞ որ պլաստիկե արտադրանք օգտագործում ես դու ինքդ, չէ՞ որ դու ինքդ ես գնում այն, օգտագործում և ….: Պլաստիկե ապագայի համար պատասխանատու է յուրաքանչյուրը:
ԱՐԴՅՈ՞Ք ՊԼԱՍՏԻԿԸ ( ՊԼԱՍՏՄԱՍՍԱՆ ) ՎԵՐԱՄՇԱԿՎՈՒՄ Է
Գիտնականների և տնտեսագետների հաշվարկներով ներկայումս աշխարհում վերամշակվում է արտադրվող պլաստիկի 6-7 %.: Ընդ որում, այդ նույն 6-7 %-ի վերամշակման համար անհրաժեշտ է լինում օգտագործել առաջնային հումք: Ընդհանուր առմամբ պլաստիկի վերաշակումը ոչ շահութաբեր գործունեություն է, ինչի պատճառով էլ արտադրողները հետաքրքրված չեն դրանով:

Շատ երկրներ տարբեր միջոցառումներ են ձեռնակում պլաստիկե տարաների հավաքագրման հարցում: Սակայն արդյունքում, միևնույն է, այն չի վերամշակվում, այլ շատ դեպքերում տեղափոխվում է այլ երկրներ՝ օրինակ՝ Չինաստան, Աֆրիկական և Ասիական այլ երկրներ:
Օրինակ՝ 2016 թվ-ին Գերմանիան Չինաստան է տեղափոխել հավաքագրված պլաստիկի 75 %-ը: Գերմանիան միակ երկիրը չէ, որ պլաստիկ է տեղափոխում դեպի Չինաստան:
Իռլանդիան նույն թվականին տեղափոխել է հավաքագրված պլաստիկի 95 %-ը:

Ի՞նչ են պատրաստում Չինաստանում ներմուծված պլաստիկի թափոններից
- Ներմուծված պլաստիկի որոշակի քանակից պատրաստվում են խաղալիքներ, բրելոկներ, կենցաղային այլ ապրանքներ,
- Մնացած մասը՝ ցավոք, նետվում է օվկիանոս:
Կարծում ենք, ձեզ արդեն պարզ է թե ինչպես է պլաստիկը «վերամշակվում» Եվրոպայի մի շարք «կանաչ» երկրներում:
Շատերին հետաքրքրում է նաև «ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍ — ԷԹԻԿԱՅԻ ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ» հոդվածը

Կոնֆուցիուսը ( իրական անունը՝ Կnւն Ցյու ) սովորական մարդ էր, սակայն նրա ուսմունքը հաճախ անվանում են կրոն, թեև աստվածաբանության և թեոլոգիայի հարցերը որպես այդպիսին ընդհանրապես կարևոր չեն կոնֆուցիականության համար։ Ամբողջ ուսմունքը …
ԱՐԴՅՈ՞Ք ՊԼԱՍՏԻԿԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ

Շաբաթական Օրգանիզմ Է Թափանցում 5 գր. Միկրոպլաստիկ
Սննդի և ըմպելիքի միջոցով յուրաքանչյուր շաբաթ մարդկանց օրգանիզմ է թափանցում մոտ 5 գրամ միկրոպլաստիկ, որը համարժեք է 1 բանկային քարտին, ինչը վտանգավոր է մարդու առողջությանը:: Փաստերը արձանագրել են աշխարհի խոշորագույն լաբորատորիաները:

Պլաստիկը Արդեն Արյան Մեջ Է
Օգտագործելով նոր տեխնոլոգիաներ, հոլանդացի գիտնականները մարդու արյան մեջ միկրոպլաստիկ են հայտնաբերել։ Միջին կոնցենտրացիան կազմում է 1,6 միկրոգրամ մեկ միլիլիտրում, որը նույնն է մոտավորապես մեկ թեյի գդալ պլաստիկ յուրաքանչյուր 1000 լիտր ջրի դիմաց:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Շինանյութ Ներմուծողների Վարկանիշը
Մետաղապլաստե Պատուհաններ Արտադրողների Վարկանիշը

Էջի Ասույթը

Սկսիր այնտեղից, որտեղ գտնվում ես: Օգտագործիր այն, ինչ ունես: Արա այն, ինչ կարող ես
— Arthur Ashe ՝ թենիսի մեծ վարպետ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: