Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներում քաղաքացիները հաճախ են քննարկում, թե արդյո՞ք պետք է օգտվել գործակալի կամ բրոքերի ծառայություններից։ Ստորև ներկայացնում ենք պատճառներ, թե ինչու՞ է անհրաժեշտ օգտվել գործակալի կամ բրոքերի ծառայություններից։
ԷԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲՐՈՔԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1․ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔՈՒՄ ԳՈՐԾԱԿԱԼԻ ԿԱՄ ԲՐՈՔԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈՐՁԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Դուք պարտավոր չեք իմանալ ամեն ինչ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքի վերաբերյալ։ Հենրի Ֆորդը մի առիթով ասել է ՝
«Եթե դուք վարձում եք անձանց, ովքեր ավելի խելացի են քան դուք, ապա դրանով իսկ դուք ապացուցում եք, որ դուք ավելի խելացի եք քան նրանք» ։
Բնականաբար՝ ինչու՞ չաշխատել գործակալի կամ բրոքերի հետ, եթե նրանք իսկապես ստացել են համապատասխան կրթություն և պրոֆեսիոնալ են իրենց գործում։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
2․ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Գործակալները միշտ տիրապետում են շուկայում տիրող իրավիճակին։ Նրանք լավ ծանոթ են շուկայի առաջարկ-պահանջարկին։ Տեղյակ լինելով շուկայական գներից՝ գործակալները և բրոքերները կարող են ձեզ օգնել ճիշտ ընտրություն կատարել և որ կարևորն է՝ ճիշտ շուկայական գներով։
3․ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ
Գործակալները և բրոքերները համագործակցում են միմյանց հետ և մասնագիտական ցանցի անդամները միմյանց հետ ակտիվ և գորածարար կապի մեջ են։ Անգամ եթե ձեր գործակալը կամ բրոքերը ձեզ չի կարողանում առաջարկել ձեր համար նպատակահարմար գույք, ապա նրան կարող են օգնության գալ իր գործընկերները, որոնք կօգնեն ձեզ գտնել ձեր երազանքի տունը կամ բնակարանը։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
Սեղան և Աթոռներ
Ննջասենյակի Կահույք
Բազմոց
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
4․ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Անշարժ գույքի պրոֆեսիոնալ գործակալները պարզապես գնորդների և վաճառողների միջև ինֆորմացիա տեղափոխողներ չեն։ Պրոֆեսիոնալ գործակալները գերազանց են տիրապետում իրենց մասնագիտությանը և ի վիճակի են առանց էմոցիաների և բարձր մակարդակով բանակցություններ վարել գնորդների և վաճառողների միջև։ Բացի դա պրոֆեսիոնալ գործակալները տիրապետում են առքուվաճառքի փաստաթղթավորմանը, գործընթացի քայլերին և օրենսդրական, ինչպես նաև իրավական դաշտին։
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Անշարժ գույքի գործակալները և բրոքերները արտոնագրված մասնագետներ են, ովքեր նպատակ ունեն մասնագիտական ունակությունների շրջանակներում օգնել անշարժ գույքի առքուվաճառքի մասնակիցներին:
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված անշարժ գույքի բրոքերների և գործակալությունների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և անշարժ գույքի բրոքերների ( անշարժ գույքի գործակալությունների ) ծառայություններից օգտվելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը նրանց մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք անշարժ գույքի բրոքերներին և գործակալություններին վերացնել սպասարկման առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն և բարձրացնել ծառայությունների որակը:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Հոռետեսը դժվարություն է տեսնում անգամ հնարավորության մեջ: Լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ հնարավորություն է տեսնում
— Ուինսթոն Չերչիլ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: