
ՆԱԽԱԲԱՆ
Բոլորս գոնե մեկ անգամ փոխել ենք պատուհանները կամ ցանկանում ենք փոխել: Նման պահին յուրաքանչյուր սեփականատերոջ մոտ հարց է առաջանում, թե ո՞ր պատուհաններն են ավելի տաք և գործնական և սովորաբար բոլորը՝ գրասենյակների, բնակարանների և տների սեփականատերերը հաճախ կանգնում են ընտրության առաջ փայտե և պլաստիկ պատուհանների միջև:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջիններս ավելի ու ավելի գերադասելի են: Ինչու՞ է այդպես: Ինչու՞ են պլաստիկ պատուհաններն ավելի լավը, քան փայտե «գործընկերները»: Այս և այլ հարցերի մենք կպատասխանենք սույն հոդվածում: Շարունակեք կարդալ, դա օգտակար և հետաքրքիր կլինի:
ՓԱՅՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Փայտե պատուհանները բարձրակարգ են իրենց բնույթով: Դրանք տանը կամ բնակարանին տալիս են հարմարավետություն, ստեղծում են հուսալիության յուրահատուկ զգացողություն: Բնական նյութերի շնորհիվ դրանք բարելավում են նաև սենյակի օդափոխությունը
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- Փայտե պատուհանները պատրաստվում են էկոլոգիապես մաքուր նյութերից, ինչը նշանակում է, որ դրանք արևի և ջերմության հետևանքով չեն արտազատում տոքսիններ և շրջակա միջավայրը աղտոտող նյութեր,
- Փայտը բաղկացած է մանրաթելերից, որոնց շնորհիվ պատուհանը շնչում է և խոնավություն չի առաջանում,
- Այն ունի ջերմամեկուսիչ հատկություններ, օդի մասնիկները, որոնք գտնվում են փայտի ներսում հանդես են գալիս որպես խոչնդոտ ջերմության և ցրտի միջև,
- Պատշաճ մշակման դեպքում փայտե պատուհանի շրջանակը երկար ժամանակ կծառայի:
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- Առաջին տեղում այն փաստն է, որ փայտը այրվող նյութ է, նույնիսկ հակասեպտիկներով և լաքով մշակվելուց հետո դյուրավառ է,
- Փայտե պատուհանները համեմատաբար ավելի թանկ են,
- Լաքի կամ ներկի ծածկույթը անհրաժեշտ է թարմացնել յուրաքանչյուր տարի: Եթե պատուհանները բացվում են դեպի հյուսիս կամ արևմուտք, ապա դա կարելի է անել յուրաքանչյուր երկու-երեք տարին մեկ: Ներկելիս կամ լաքապատելիս չպետք է օգտագործվեն նաև ագրեսիվ նյութեր:
Գովազդ կայքում

Պաստառ

Ներկ

Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պլաստմասե պատուհանների դիզայնի բազմակողմանիությունը նրանց թույլ է տալիս տեղավորվել ցանկացած ինտերիերի մեջ և ներդաշնակ տեսք ունենալ նույնիսկ փայտե տան մեջ: Դուք կարող եք ընտրել պրոֆիլ` փայտի գույնի և հյուսվածքի նմանությամբ:
Համոզված եղեք, որ մետաղապլաստե ( PVC ) պատուհանները ունեն բոլոր հատկությունները, որոնք անհրաժեշտ են երկարակեցության, անվտանգության, հերմետիկության, գեղեցիկ տեսքի համար և միևնույն ժամանակ մատչելի են գնային տեսանկյունից: Նրանք ավելի ամուր և շահավետ են, քան փայտե պատուհանները: Միջին ընտանիքի համար PVC պատուհանները կլինեն իդեալական ընտրություն:


Ինչպե՞ս Ընտրեմ Բարձրակարգ Պատուհաններ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- Ապահովում են գերազանց ձայնային մեկուսացում,
- Շատ ավելի երկար կյանք ունեն,
- Ապահովում են բարձրակարգ գեղագիտական տեսք,
- Հրդեհի տեսանկյունից անվտանգ են ( PVC գործնականում չի այրվում ),
- Խնամքը անհամեմատ հեշտ է ( փոշին ու կեղտը կարելի է հեռացնել նույնիսկ սովորական խոնավ շորով ),
- Կարող են ունենալ ամենատարբեր ձևերի դիզայն և կոնստրուկցիաներ ( PVC նյութերից գործնականում հնարավոր է պատրաստել ցանկացած ձևի պատուհաններ ):
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

- ՊՎՔ նյութը, որից պատրաստված է պատուհանը, արևի ազդեցության տակ վնասակար նյութեր է արտանետում, որոնք վնասում են տան բնակիչներին,
- Պատուհանների ծառայության ժամկետը հիմնականում 10 տարի է, որից հետո դուք չեք կարող օգտագործել այն,
- Մեխանիկական ազդեցությունը մնում է պատուհանի վրա,
- Պլաստիկ պատուհանները չեն շնչում, անհրաժեշտ է ունենալ օդափոխման համակարգ։
Պլաստմասե պատուհանների երկարակեցությունը և հերմետիկությունը ապահովում է նաև բարձրորակ ապակե փաթեթը: Դրանք պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութերից ՝ անվտանգ բնության և յուրաքանչյուրի համար, ով ապրում է տանը ( մեծահասակներից մինչև երեխաներ և կենդանիներ ):
ԱՄՓՈՓՈՒՄ — ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ


ՓԱՅՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
- Էկոլոգիապես մաքուր են,
- Ապոհովում են օդափոխանակությունը,
- Ունեն բնական մաշվածություն,
- Ունեն բնական փայտի գեղագիտական տեսք:
ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ
- Հերմետիկ են,
- Երկարաժամկետ են,,
- Խնամքը հեշտ և մատչելի է,
- Ցանկացած գույն հասանելի է՝ փայտի իմիտացիան նույնպես,
- Արագ են պատրաստվում:

Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը

Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված մետաղապլաստե և փայտե պատուհանների վերաբերյալ, դրանց հատկությունների և կիրառելիության մասին: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի պատուհանների ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և պատուհաններ պատվիրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը պատուհանների և արտադրողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա պատվիրատուներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք արտադրողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կահույք Ներմուծողների Վարկանիշը
Փնտրիր և գտիր քո պահանջներին և ոճին համապատասխան երազանքիդ կահույքը: Գնիր և վայելիր այն, հայտնիր նաև կարծիքդ:
Համակարգչային Տեխնիկա Ներմուծողների Վարկանիշը
Փնտրիր և գտիր քո պահանջներին և ոճին համապատասխան համակարգչային տեխնիկա: Գնիր և վայելիր այն, հայտնիր նաև կարծիքդ:

Էջի Ասույթը

Հաջող կյանքի գաղտնիքն այն է՝ պարզել, թե ճակատագրով ինչ է պետք անել, և սկսել անել
— Հենրի Ֆորդ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: