
ՆԱԽԱԲԱՆ
Անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության դեպքում ներկայումս դժվարանում են հաշվել համացանցում առկա կայքերի իրական թիվը: Գնալով ավելի շատ բիզնեսներ են իրենց ծառայությունները և արտադրանքը ներկայացնում օնլայն տարբերակով և ավելացնում իրենց վաճառքների ծավալը:
Այնուամենայնիվ, կան բավականին շատ կազմակերպություններ, որոնք դեռևս չունեն ներկայություն համացանցում: Հարցումների արդյունքում շատ բիզնեսների սեփականատերեր հայտնում են, որ կայք ստեղծելու համար նրանք չունեն անհրաժեշտ.
- հմտություններ,
- ժամանակ կամ
- գումար:
Ի՞ՆՉ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ( ECOMMERCE )
Էլեկտրոնային առևտուր տերմինը վերաբերում է ապրանքների և ծառայությունների առցանց գնման և վաճառքի գործընթացին, քանզի վերջին տարիներին առցանց գնումները գերազանցում էին բոլոր սպասումները: Դա տեղի է ունեցել մի քանի պատճառներով: Օրինակ՝ մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունները, որոնք ունեն ֆիզիկական առկայություն ( ոչ առցանց խանութներ ), բացելով ինտրենետայիին խանութներ, ներգրավել են նոր հաճախորդներ և կրկնապատկել իրենց վաճառքները:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ստորև ներկայացված են առցանց առևտրի մի քանի էական առավելություններ.
24 / 7 ԳՆՈՒՄՆԵՐ

- Էլեկտրոնային առևտրի շատ կայքեր թույլ են տալիս գնորդներին զննել ապրանքները և գնման որոշումներ կայացնել ցանկացած պահի՝ գիշեր թե ցերեկ: Սա հաճախորդների համար հեշտացնում է գնումները և հասանելիության այդ տեսակը հսկայական մրցակցային առավելություն է,
- բացի այդ, սոցիալական մեդիայի հետ ինտեգրումը բիզնեսին թույլ է տալիս օգտվել էլ ավելի շատ հնարավորություններից հաճախորդների հետ շփվելու համար:
ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
Ֆիզիկական խանութը սահմանափակվում է տարածքում գտնվող հաճախորդների համար վաճառքով: Էլեկտրոնային առևտրի շատ կայքեր բիզնեսը տարածում են ամբողջ երկրի կամ ամբողջ աշխարհի մակարդակով՝ զգալիորեն ընդլայնելով իր հաճախորդների քանակը:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Ոչ առցանց ( ֆիզիկական ) խանութներում դժվար է հետևել, թե հաճախորդը քանի անգամ այցելեց խանութ, ինչ ապրանքներ դիտեց և ուսումնասիրեց, որքան ժամանակ կորցրեց ապրանքը գնելու համար որոշումներ կայացնելիս: Այս խնդիրները հեշտությամբ լուծվում են ինտերնետ ( առցանց ) խանութի դեպքում և հնարավոր է վերահսկել վաճառքի բոլոր պրոցեսները, անգամ ստանալ գնորդների և պոտենցիալ հաճախորդների էլ. հասցեն և հետագայում նրանց առաջարկել ձեր կոցմից առաջարկվող ապրանքները, ծառայությունները և զեղչերը:

ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՈՐՏԵ՞Ղ ՊԱՏՎԻՐԵՄ ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹ
Ներկայումս բազմաթիվ կազմակերպություններ են առաջակում ինտերնետ խանութներ պատրաստելու և սպասարկելու ծառայություններ, և թվում Է, թե ընդամենը պետք է զանգահարել կազմակերպություններից մեկին և պատվիրել ինտրերնետ ( օնլայն ) խանութ: Սակայն կան շատ կարևոր հանգամանեքներ, որոնք պետք է հաշվի առնել ինտերնետ խանութ պատվիրելիս:

ԿԱՅՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ TOP 10 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- նախապես ճշտեք ինչ պլատֆորմով կամ լեզվով է կառուցվելու ձեր ապագա ինտերնետ կայքը: Շատ կայքեր պատրաստող կազմակերպություններ սովորաբար առաջարկում են կայքեր պատրաստել զրոյական կետից՝ այսինքն ողջ կայքը գրվում է տվյալ կազմակերպության ծրագրավորողների կողմից և չեն օգտագործվում որևէ ստանդարտ լուծումներ: Նման դեպքերում կազմակերպությունը նաև պայմանագրային հիմունքներով պարտավորություն է ստանցձնում սպասարկել ինտրենետ խանութի տեխնիկական մասը: Այս մոտեցումը ունի մի շարք թերություններ հետևյալ առումներով՝
- հետագայում, եթե դուք ցանկանաք որևէ փոփոխություն անել, ապա ստիպված կլինեք դիմել բացառապես կայք պատրաստող կազմակերպությանը, քանի որ այլ կազմակերպություններ կամ անհատ ծրագրավորողներ հիմնականում կհրաժարվեն կատարել փոփոխություններ այն կայքում, որը գրված է մեկ այլ ընկերության կողմից,
- եթե դուք սիրում եք սովորել և զարգանալ, ապա կայքերի համար նախատեսված անվճար ստանդարտ գործիքներ ավելացնելու դեպքում անգամ, դուք կդժվարանաք այն անել առանց ծրագրավորողի միջամտության,
- եթե այս կամ այն պատճառով կայք պատրաստող ընկերությունը հրաժարվի ձեզ սպասարկել, ապա դուք կկանգնեք փաստի առաջ այն առումով, որ հնարավոր է այլ ընկերություններ չեն ստանձնի այդ պարտականությունը,
- կայք պատրաստող կազմակերպությանը առաջարկեք կայքը պատրաստել որևէ ստանդարտ պլատֆորմի հիման վրա, ինչպեսիք են՝
- wordpress -ը,
- Joomla -ն,
- wix -ը և այլն,

- եթե դուք պատրաստ եք ձեռք բերել որոշ համակարգչային հմտություններ, ապա օնլայն խանութ դուք կարող եք կառուցել ինքնուրույն՝ ծախսելով 50 $ — 100 $ համարժեք դրամ,
- մի մոռացեք հաշվի առնել նաև վեբ ստուդիաների հեղինակությունը,
- հաշվի առեք նաև կայքեր պատրաստող ընկերությունների հաճախորդների կարծիքները: Դրանք ձեզ կօգնեն ձեր պահանջներին համապատասխան օնլայն խանութ պատվիրելու և պատշաճ սպասարկում ստանալու հարցում:
Շատերին հետաքրքրում է նաև «ՀԱՄԱԿԱՐԳԻՉ / Ւ՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԸՆՏՐԵԼԻՍ» հոդվածը

Նոութբուքերը շարժական են և հիանալի են ուսանողների կամ գրասենյակային աշխատողների համար, բայց խաղերի ժամանակ դրանք, սովորաբար չեն ցուցաբերում իրենց աստղային հնարավորությունները:
Նոութբուք ընտրելու դեպքում ուշադրություն դարձրեք գովազդվող մարտկոցի կյանքին, քանի որ ձեր մարտկոցը կթելադրի …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված օնլայն խանութների մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և օնլայն խանութ փատրաստելուց և գործարկելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը վեբ ստուդիաների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք վեբ կայքեր պատրաստող ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Վեբ Ստուդիաների Վարկանիշը
Ծրագրավորման Դասընթացների Վարկանիշը

Էջի Ասույթը

Վաղվա մեր իրականության միակ սահմանափակումները՝ մեր այսօրվա կասկածներն են
— Ֆրանկլին Դ. Ռուզվելտ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: