
ՆԱԽԱԲԱՆ
Կարելի է ասել, որ օծանելիքը յուրաքանչյուրի այցեքարտն է։ Օծանելիքի ստեղծման պատմությունը հարյուրավոր տարիների պատմություն ունի, սակայն Ֆրանսիան ճանաչվում է օծանելիքի օրինական տիրուհի։ Օծանելիքի առաջին բաղադրիչները եղել են վարդեր, հասմիկ, մանուշակ, իլանգ-իլանգ, նարդոս, դարչին և այլն: Բառացիորեն ամեն ինչ կախված է օծանելիքից և նրա բույրից՝ տրամադրությունը, արտաքին տեսքը, այլ մարդկանց ընկալումը ։ Այդ առումով կարևոր է իմանալ, թե ինչպես ընտրել ճիշտ օծանելիք և տարբերել օծանելիքի տեսակները: Հենց այս նպատակին էլ ծառայում է սույն հոդվածը և այն ձեզ կօգնի ծանոթանալ օծանելիքի տեսակների հետ և ճիշտ ընտրություն կատարել օծանելիք գնելիս:
ՊԱՐՖՅՈՒՄ ( ДУХИ — PARFUME )
Պարֆյումը ( ռուսերեն՝ духи, հայերեն՝ բույրաջուր ) իրենից ներկայանում է բույրերի էքստրակտների խառնուրդ, լուծված գրեթե մաքուր ( 90 — 96%-ոց ) սպիրտում: էքստրակտի բարձր պարունակությունն է, որը բույրաջրին դարձնում է ամենաբարձրակարգ օծանելիքը՝ համեմատած մյուս տեսակի օծանելիքների հետ: Բուրավետ յուղերի և եթերայուղերի խառնուրդը ներառում է թանկարժեք ծաղկային և բուսական յուղեր, որոնց տեսակարար կշիռը էքստրակտի բույրային կոմպոզիցիայում կազմում է 30-40%, երբեմն նույնիսկ ավելի բարձր։
Այսպիսի բուրավետ խառնուրդը ֆրանսիացիները կոչում են Parfum, իսկ բրիտանացիները՝ Parfume։ Ամենից հաճախ պարֆյումը ( духи-ն, բույրաջուրը ) արտադրվում է 7 մլ և / կամ 15 մլ տարողությամբ տարաներով և այդպիսի տարաները մեծամասամբ բացառիկ են, իսկ որոշները՝ արվեստի գործեր են։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ բույրաջուրը ամենաթանկ օծանելիքն է։ Բույրաջրի անուշ ու բուրումնավետ բուրմքունքը օգտագործելուց հետո սովորաբար պահպանվում է 5-10 ժամ, որոշ դեպքերում նաև՝ ավելի:

ՉՈՐ ԲՈՒՅՐԱՋՈՒՐ ( ДУХИ )
Ընդհանուր առմամբ, օծանելիքի պատմությունը ի սկզբանե սկսվել է չոր օծանելիքից։ Չոր բույրաջուրը օծանելիքի ամենահին տեսակն է։ Առաջին բույրաջրերը պատրաստվել են Հին Եգիպտոսում՝ փարավոնների համար: Ամբողջ մարմնին քսել են մոմից, ճարպից, համեմունքներից և խունկից պատրաստված անուշահոտ բալզամներ։ Չոր բույրաջրի հալված բաղադրիչները սնուցում էին նրանց մաշկը, իսկ հոտը տարածվում էր պալատներում։
Չոր կամ պինդ բույրաջուրը մոմի և եթերային յուղերի վրա հիմնված օծանելիք է։ Դրանք հեղուկներից տարբերվում են բաղադրության մեջ սպիրտի և սպիրտային եթերի բացակայությամբ։ Չոր բույրաջուրը դուք չեք շաղ տալիս, այլ մատերով վերցնում տարայից և քսում եք կրեմի նման և դրանից օգտվելը առանձին հետաքրքիր ծես է։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՉՈՐ ԲՈՒՅՐԱՋՈՒՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Չեն չորացնում մաշկը, քանզի չեն պարունակում սպիրատային խառնուրդ,
- բուրմունքը ( բույրը ) ավելի կայուն է,
- պատրաստվում են բնական բաղադրիչներից,
- հեշտ է տեղավորել պայուսակի մեջ և վերցնել ճանապարհորդելիս:

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵՄ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՕԾԱՆԵԼԻՔ

ՊԱՐՖՅՈՒՄԵՐԱՅԻՆ ՋՈՒՐ ( EAU DE PARFUM )

Պարֆյումերային ջուրը ( Eau de Parfum ) ներկայումս օծանելիքի ամենահայտնի և պահանջված տեսակներից է: Եթե օծանելիքը ( ռուսերեն՝ духи, հայերեն՝ բույրաջուր ) իր թնդությամբ անկասկած առաջին տեղն է զբաղեցնում օծանելիքների շարքում, ապա պարֆյումերային ջուրը միանշանակ երկրորդն է:
Պարֆյումերային ջուրը երբեմն կոչում են նաև ցերեկային օծանելիք և ավելի քիչ երկարակյաց է, քան բույրաջուրը: Միջինում պարֆյումերային ջրի հոտը տևում է 4-5 ժամ, իսկ հագուստի վրա՝ ավելի երկար։ Այն պետք է զգույշ կիրառել հագուստի վրա, օրինակ՝ գործվածքի և զարդերի վրա դա չպետք է ցանվի: Պարֆյումերային ջուրը, որպես կանոն, վաճառում են ֆլակոններով, որը շատ հարմար է ինչպես տեղափոխելիս, այնպես էլ օգտագործելիս։
Ցանկանու՞մ եք ունենալ նուրբ, առողջ, փայլուն և միաժամանակ՝ երիտասարդ մաշկ: Nanely Soap ապրանքանիշը ձեզ կօգնի այդ հարցում:
Ձեր Մաշկն Արժանի Է Լավագույնին
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՕՃԱՌ «ԿԱՄԵԼԻԱ» — 100% ԲՆԱԿԱՆ

ՍԿՐԱԲ ԱԿՏԻՎԱՑՐԱԾ ԱԾՈՒԽՈՎ 50 Գ — 100% ԲՆԱԿԱՆ

ՕՐԳԱՆԱԿԱՆ ՕՃԱՌ «ԱԼՈԵ ՎԵՐԱ ԼՅՈՒՔՍ» — 100% ԲՆԱԿԱՆ

ТУАЛЕТНЯ ВОДА ( EAU DE TOILETTE )
Գիտնականները և պատմաբանները կարծում են, որ հենց «туалетная вода»* -ն ( ֆր. eau de toilette ) է դարձել օծանելիքի արտադրության «շարժիչը» ուժը։ Համաձայն լեգենդի, «туалетная вода» տերմինը ստեղծել է Նապոլեոն Բոնապարտը: Սուրբ Հեղինե կղզում, երբ նա գտնվում էր աքսորում, վերջացավ նրա օդեկոլոնը և կայսրը բերգամոտից պատրաստեց մեկ այլ բուրավետ օծանելիք։
«Туалетная вода»-ում բուրավետ բաղադրիչների կոնցենտրացիան կարող է հասնել մինչև 10 %-ի, ինչը ավելի կայուն հոտ է հաղորդում, քան օդեկոլոնը։

* BizRatings.onine ( BR ) — վեբ կայքը հայցում է իր ներողամտությունը «Туалетная вода» տերմինը ոչ հայերեն գրելու համար: Պարզապես մեզ չի հաջողվել այն ճիշտ թարգմանել հայերեն այնպես, որ տերմինը չկորցնի իր իմաստը: Միաժամակ BR-ը խնդրում է, ճիշտ թարգմանության առկայության դեպքում հայտնել մեզ, որի համար մենք նախապես հայտնում ենք ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
ՕԴԵԿՈԼՈՆ ( EAU DE COLOGNE )

Օդեկոլոնի ( Eau De Cologne ) պատմությունը սկսվել է ավելի քան 300 տարի առաջ Գերմանիայում՝ Քյոլն քաղաքում, իտալացի Յոհան Մարիա Ֆարինայի կողմից։ Դա առաջին բուրավետ օծանելիքն էր, որը երկար ժամանակ պահպանեց իր կայուն հոտը։ Միայն հարուստ մարդիկ էին իրենց թույլ տալիս օդեկոլոն օգտագործել։ Դրա երկրպագուների թվում էին միապետեր, քաղաքական գործիչներ, դերասաններ և երաժիշտներ։
Դասական օդեկոլոնը ( Eau De Cologne ) բաղկացած էր 60-65% սպիրտից և 3-5% բուրավետ բաղադրիչներից։ Ֆարինան օդեկոլոնի բանաձևի մեջ ներառել է ցիտրուսային յուղեր՝ «գարնանային առավոտ Իտալիայում անձրևից հետո» հոտ ստանալու համար։ Այս բուրմունքը սազում էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:

Օպտիկական Ակնոցներ

Արևային Ակնոցներ

Լինզաներ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԴԵԶՈԴՈՐԱՆՏ

Դեզոդորանտները ( ֆրանսերեն լեզվից թարգմանաբար նշանակում է՝ dés — նախածանց, որը նշանակում է հեռացնել, իսկ լատիներեն oder — նշանակում է հոտ ) կոսմետիկ միջոցներ են, որոնք նախատեսված են տհաճ հոտերը քողարկելու, նվազեցնելու կամ վերացնելու համար։
Դեզոդորանտների գործառույթը խոնավ միջավայրում բակտերիաների աճի կանխումն է և մարմնի բնական և այլ օտար հոտերի կլանումը: Դեզոդորանտները հաճախ պարունակում են ախտահանիչ և մանրէասպան բաղադրիչներ, որոնք ոչնչացնում են միկրոօրգանիզմները և կանխում տհաճ հոտի առաջացումը:
Ամենից հաճախ դեզոդորանտներն օգտագործվում են թևատակերի հատվածում՝ հոտը վերացնելու նպատակով, որն առաջանում է հիմնականում քրտինքի բակտերիալ քայքայման արդյունքում:
ԱՐԵՎԱՊԱՇՏՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Բարեբախտաբար, երկիրն ունի բնական պաշտպանիչ պատնեշ ` օզոնի շերտի տեսքով, որն արտացոլում է կենդանի էակների համար ամենավտանգավոր բազմաթիվ ալիքները: Բայց դրանցից մի քանիսը դեռ հասնում են Երկրի մակերեսին և վտանգ ներկայացնում մարդու մաշկի համար: Նրանց թվում ուլտրամանուշակագույն ալիքների երկու տեսակ համարվում են ամենավտանգավորը մարդկանց համար.
- UVA ( փափուկ ) ալիքներ,
- UVB ( կոշտ ) ալիքներ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԳՈՐԾՈՒՄ ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆ ԿՐԵՄԸ ( ՔՍՈՒՔԸ )
Արևավապաշտպան կրեմը ( քսուքը ) կոսմետիկ միջոց է, որի մասնիկները մաշկը պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Արևապաշտպան միջոցները կարող են լինել երկու տեսակ.
- Ֆիզիկական՝ կանխում է ճառագայթների ներթափանցումը մաշկ,
- Քիմիական՝ ընկալում է ուլտրամանուշակագույն ճառագայթները և այդպիսով այն մաշկից հեռու է պահում:
Շատերին հետաքրքրում է նաև «ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱ ( ԱՄԵՆ ԻՆՉ ՄԵԶՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԱՍԻՆ )» հոդվածը

Ցանկացած տարիքի կանանց համար կարևոր է պահպանել գեղեցկությունն ու գրավչությունը։ Ժամանակակից բժշկության և կոսմետոլոգիայի մեջ նման ընթացակարգերը շատ են։ Մեզոթերապիան մաշկի թերությունների դեմ պայքարի մեթոդ է՝ հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծմամբ և կիրառվում է մարմնի տարբեր մասերի վրա։ Մեթոդի նպատակն է շտկել և կանխել մաշկի փոփոխությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված օծանելիքի և նրա տեսակների վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի օծանելիք ընտրելու հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և օծանելիք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք օծանելիք արտադրողներին և վաճառողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Գեղեցկության Սրահների Վարկանիշը
Օծանելիքի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Ռեժիսորն ուղղակիորեն Կոլումբոսն է։ Նա ցանկանում է բացահայտել Ամերիկան, իսկ ամբողջ թիմը ցանկանում է տուն գնալ
— Ֆեդերիկո Ֆելինի՝ իտալացի կինոռեժիսոր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: