ՆԱԽԱԲԱՆ
Անշուշտ ունենալ նոր գեղեցիկ և հարմարավետ բնակարան բոլոր ընտանիքների ձգտումն ու երազանքն է, հատկապես երբ այն գտնվում է նորակառույց շենքում: Հարկային օրենսգրքի եկամտային հարկում փոփոխություններ կատարելուց հետո ՀՀ –ում ավելացել է նորակառույցում բնակարանների պահանջարկը: Այնուամենայնիվ նախքան նորակառույցում բնակարան գնելու հարցը քննարկելը վարկառուները պետք է իմանան որոշ իրավաբանական տերմիններ, օրենքներ, օրենսդրական ակտեր, հաշվի առնեն որոշ կենցաղային հարցեր: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԱՍ
- Հիփոթեքային վարկից օգտվող վարկառուները ամենից առաջ պետք հաշվի առնեն իրենց ֆինանսակն հոսքերը: Եվս մեկ անգամ գնահատեք բոլոր ռիսկերը և ձեր վճարունակությունը,
- ընտրեք հեղինակավոր հիփոթեքային բանկ,
- կրկին բանակցեք հիփոթեքի տոկոսադրույքի շուրջ, փորձեք ստանալ նվազագույն տոկոսադրույքը, ուշադրություն դարձրեք հիփոթեքի տոկոսադրույքի մեծությանը: Թերևս այն ամենակարևոր գործոններից է,
- նախապես ծանոթացեք հիփոթեքի պայմանագրի պայմանների հետ, համաձայն օրենքի դուք ունեք 7 օր ժամանակ պայմանագիրը ստորագրելու կամ պայմանագրից հրաժարվելու համար,
- ստուգեք և համոզվեք եկամտային հարկի վերադարձի համար նախատեսված փաստաթղթերի առկայությունը և օրենքի պահանջներին համապատասխանությունը,
- կրկին համոզվեք կատարված հաշվարկներում,
- կրկին ստուգեք ձեր ամսական եկամուտները և ծախսերը,
- նախապես ստացեք և ստուգեք հիփոթեքային աղյուսակում ձեր ամսական վճարումները,
- ձեր եկամուտներից հանելով ծախսերը՝ այդ թվում հիփոթեքի ամսական վճարումները, փորձեք ստանալ ընտանեկան ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ազատ միջոցներ, այլ բառերով ասած, միջոցներ, որոնք դուք կարող եք խնայել,
- այնուամենայնիվ փորձեք 5-10 տոկոսի չափով նվազեցնել ձեր ծախսերը:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ( ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐ )
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԱՍ
- Ընտրեք հեղինակավոր կառուցապատող, ով երկար տարիներ աշխատում է շինարարության ոլորտում,
- համոզված եղեք որ նորակառույցը կառուցվել է բոլոր շինարարական նորմերին համապատասխան: Այդ մասին փորձեք խորհրդատվություն ստանալ համապատասխան մասնագետից և կառուցապատողի շինարական նորմերի մատյանից,
- ծանոթացեք շինարարական թույլտվության փաստաթղթի հետ և վերցրեք պատճեն: Այսպես թե այնպես այդ փաստաթուղթը Ձեզ պետք է գալու եկամտային հարկի վերադարձի ժամանակ,
- ճշտեք նորակառույցում կոմունալ սպասարկման պայմանները: Շատ նորակառույցներ բնակեցումից հետո երկար ժամանակ մնում են առանց սպասարկման կամ սպասարկվում են բարձր գներով,
- կառուցապատողի հետ քննարկեք նաև տարածքի կանաչապատման հարցը: Եթե նորակառույցի տարածքը չկանաչապատվի և չբարեկարգվի, ապա երկար տարիներ դուք դեռ կապրեք «շինարարական հրապարակում»:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված նորակառույցներում բնակարան գնելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կառուցապատող ընկերությունների վերաբերյալ, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք շինարարական՝ կառուցապատող ընկերություններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Կահույքի Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ինչպես միշտ, իմ հաշվապահը տեսնում էր ռիսկեր, իսկ ես՝ հնարավորություններ
— Ֆիլ Նայթ՝ Nike- ի համահիմնադիր
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: