
ՆԱԽԱԲԱՆ
Կարելի Է ասել, որ նորակառույց շենքում նոր բնակարան գնելը շատերի երազանքն է: Սակայն կան բազմաթիվ գործոններ, որոնք գնորդները պետք է հաշվի առնեն նորակառույցներ փնտրելիս և նորակառույցներում բնակարան գնելիս: Ստորև ներկայացված են մի քանի կարևոր գործոններ, որոնց հաշվի առնելը օգտակար կլինի նորակառույցներում բնակարան գնելիս:
ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ
ՈՍԿԵ ԿԱՆՈՆ
Կառուցապատողների գեղեցիկ կայքերը և վաճառքի մասնագետների խորհրդատվությունները ծառայում են միայն որպես ելակետ տեղեկատվության հետագա հավաքագրման համար: Մի՛ գայթակղվեք առաջարկվող առաջին իսկ տարբերակներով:
Նորակառույց բնակելի շենքի կառուցապատողի ճիշտ ընտրության ՈՍԿԵ ԿԱՆՈՆԸ հնչում է.
ԱՆՁԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻՐ ԱՄԵՆ ԻՆՉ !!!
10 ՆՇԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շինարարական ընկերության հետաձգման կամ սնանկացման ռիսկը չի բացառվում, նույնիսկ այն ժամանակ, երբ նորակառույցն ավարտված է և մնում է կազմել փաստաթղթերը: Վտանգը ( ռիսկերը ) կլինի նվազագույն, եթե ստուգեք և ուսումնասիրեք հետևյալ կետերը.

- կառուցապատողը շուկայում է ավելի քանի 5-6 տարի,
- ֆիրման իր անունը չի փոխել,
- բնակարանները վաճառվում են համաձայն ՀՀ գործող օրենքների,
- կառուցապատողի պորտֆելը ներառում է ավարտված նախագծեր,
- ընկերությունը հավատարիմ է շինարարության ավարտման ժամկետներին,
- տարբեր բանկեր հիփոթեքային վարկեր են տրամադրում կառուցապատողի նորակառույցների համար,
- շինարարական ընկերությունը սոցիալական ծրագրերի շրջանակներում համաձայնագրեր է կնքում իշխանությունների հետ բնակարանների տրամադրման վերաբերյալ,
- շինհրապարակից առցանց տեսանյութերի հեռարձակում է իրականացվում,
- կառուցապատողը ունի շինարարություն իրականացնելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը,
- կառուցապատողի մասին դրական կարծիքներ են հայտնում գնորդները ( հաճախորդները ): Ընդ որում, սույն www.BizRatings.online կայքում դուք կարող եք գտնել իրական կարծիքներ կառուցապատողների վերաբերյալ:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ԸՆՏՐԵԼԻՍ
Եթե փնտրում եք նորակառույցներ և ցանականում եք գնել բնակարան նորակառույցում, ապա ի սկզբանե պետք է որոշեք ինչ չափանիշներով ընտրեք բնակարանը.
- շրջանը ( տրանսպորտի հասանելիությունը ),
- ենթակառուցվածքները,
- բնապահպանական իրավիճակը,
- նորակառույցներ ընտրելիս կարևոր է հաշվի առնել նաև կառույցի տեսակը.
- պանելային,
- մոնոլիտ,
- քարե շենք,
- հարկը և դիրքը,
- հարդարման տեսակը և վերանորոգման առկայությունը,
- բնակարանի նախագիծը,
- բնակարանի վիճակը:
ԸՆՏՐԵՔ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑԻ ՏԵՍԱԿԸ
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Պանելային նորակառույցները ներկայումս կառուցվում են կասետային պանելներից:


- Շինարարության արագ ընթացք ( 6—8 ամիս) և հիմնականում բացառվում են շինարարական աշխատանքների ավարտման հետաձգումը,
- Մատչելի գներ:
- Պանելային շենքերը համեմատաբար քիչ երկարակյաց են (~ մինչև 80 տարի ),
- Ձայնամեկուսացումը այդքան էլ իդեալական չէ,
- Գործնականում բոլոր պատերը կրող են, այնպես որ նախագծի փոփոխություններ հիմնականում հնարավոր չեն:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ
TOP 10
ՍՏՈՒԴԻԱՆԵՐ

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ՄՈՆՈԼԻՏ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ
Մոնոլիտ նորակառույցների կարկասը պատրաստվում է երկաթբետոնից, իսկ արտաքին պատերը՝ կառուցվում են քարով կամ պեմզաբլոկով և շատ դեպքերում նաև երեսապատվում են: Բազմահարկ շենքերը հիմնականում կառուցվում են մոնոլիտ տարբերակով:


- Շենքի հավասարաչափ նստվածքը թույլ չի տալիս ճաքերի առաջացմանը,
- Մոնոլիտ նորակառույցում առաստաղը և պատերը համեմատաբար հարթ են,
- Մոնոլիտ շենքում ջերմամեկուսացումը բարձր մակարդակի է, քանի որ շինարարությունը գործնականում անկար է ( խոսքը գնում է պատերի կարի մասին ),
- Մոնալիտ նորակառույցներում գործնականում գնորդը կարող է ինքնուրույն կատարել իր բնակարանի նախագծումը,
- Ծառայության ժամկետը բավականին երկար է ( ավելի քան 150 տարի ).
- Շինարարական աշխատանքները համեմատաբար երկար ժամանակ են պահանջում ( նվազագույնը 1-2 տարի ),
- Գինը նույնպես թանկ է համեմատած պանելայինի:
ՔԱՐԵ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ


- Բարձր ջերմամեկուսացում ( տաք է ձմռանը և բավականին հով է ամռանը ),
- Լավ ձայնամեկուսացում,
- Ծառայության ժամկետը երկար է:
- Շինարարությունը երկարաժամկետ է ( ավելի քանի 1,5-2 տարի ),
- Գինը համեմատաբար բարձր է:
ԷԼ Ի՞ՆՉ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՈՒՇԱԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ
Նորակառույցներ ընտրելիս և նորակառույցում բնակարան գնելիս կան նաև շատ այլ գործոններ, որոնցից կարևորները ներկայացված են ստորև.
- Մեծ խոհանոց, որտեղ կարելի հավաքվել ընտանիքով,
- Միջանցք, որտեղ կարելի է տեղավորել հագուստի և կոշիկի պահարաններ,
- Տարբեր կողմերում պատուհանների առկայությունը,
- Բնակարանի մոտիկությունը վերելակին կամ աղբատարին,
- Կրող պատերի դասավորությունը,
- Պատշգամբի առկայությունը: Կարևոր է նաև պատշգամբի մակերեսը, շատերն են սիրում հանգստանալ լավ և գեղեցիկ պատշգամբում:
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը

Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված նորակառույցների վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի նորակառույցների ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և նորակառույցում բնակարան գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը նորակառույցի և կառուցապատողի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ Ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա գնորդներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կառուցապատողներին վերացնել առկա նախագծային և շինարարական թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Կառուցապատողների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը

Էջի Ասույթը

Գումար խնայելը լավ բան է. հատկապես, եթե ձեր ծնողներն արդեն դա արել են
— Ուինսթոն Չերչիլ ՝ բրիտանացի քաղաքական գործիչ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: