Ի՞ՆՉ Է TOP 5 -Ը
TOP 5 հոդվածաշարի նպատակն է հաճախորդներին ( սպառողներին ) ներկայացնել ոլորտի լավագույն հնգյակը և քաղաքացիներին օգնել ընտրություն կատարել առաջատար 5 ( Հինգ ) բրենդներից, խանութներից և կայքերից:
ՈՒՆԵ՞Ս ԲԻԶՆԵՍ
ԴԱՐՁԻՐ ԹՈՓ 5
ՆԱԽԱԲԱՆ
Ննջասենյակի կահույքի ընտրությունը շատ կարևոր պահ է ինտերիերը կազմակերպելու համար: Ի վերջո, հենց ննջասենյակում ենք մենք անցկացնում օրվա առնվազն մեկ երրորդը։ Եվ հետևաբար, դիզայնի նախագծման փուլում արժե հնարավորինս ուշադիր ընտրել կահույքն ու հարդարման նյութերը, քանի որ դրանից կարող են կախված լինել ոչ միայն տրամադրությունը, այլև բարեկեցությունը և նույնիսկ տան տերերի առողջությունը:
Յուրաքանչյուր կահույք ունի իր ծառայության ժամկետը և վաղ թե ուշ գալիս է մի պահ, երբ այն պետք է փոխարինվի նորով: Այս հոդվածում մենք ձեզ հակիրճ կներկայացնենք, թե ի՞նչ հաշվի առնել ննջասենյակի կահույք գնելիս և կառաջարկենք TOP 5 կահույքի խանութ-սրահները, որոնք ձեզ կապահովեն այնպիսի ննջասենյակի կահույք, որն առավելագույնս կհամապատասխանի ձեր պահանջներին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ
- Սենյակի տարածքը: Ձեր տան համար ննջասենյակի կահույք ընտրելիս, առաջին հերթին պետք է սկսել ննջասենյակի մակերեսից: Եթե ննջասենյակը փոքր է, ապա չպետք է այն խառնել կահույքով և դեկորատիվ իրերով, փոքր սենյակներում բավական կլինի լավ մահճակալ տեղադրել իր կողքին գտնվող փոքր պահարաններվ և ընդարձակ կոմոդ: Բայց եթե ննջասենյակի տարածքը գերազանցում է 15 քառակուսի մետրը, ապա այստեղ դուք կարող եք շրջել և առանձնացնել առանձին տարածքներ քնելու և հանգստանալու, գեղեցկության, ընթերցանության և այլնի համար,
- ընտրեք լավ մահճակալ: Ննջասենյակի համար նախատեսված մահճակալը ննջասենյակի կահույքի հիմնական և առանցքային տարրն է: Այստեղ մարդն անցկացնում է իր կյանքի գրեթե մեկ երրորդը, հետևաբար նրա ընտրությանը պետք է շատ ուշադիր վերաբերվել։ Ավելի լավ է նախապատվությունը տալ ամուր փայտյա դիզայնին։ Կարևոր է, որ մահճակալը չունենա սուր անկյուններ, հատկապես ոտքի հատվածում, որպեսզի խուսափեք անցանկալի վնասվածքներից։ Բարձրորակ փայտե մահճակալներն ունեն լրացուցիչ հենարան կառուցվածքի կենտրոնում՝ ավելի մեծ կայունության և հուսալիության համար,
- զգեստապահարանը: Զզգեստապահարանը ննջասենյակի կահույքի հավաքածուի կարևոր բաղադրիչն է: Բայց դրա ուղղակի անհրաժեշտությունը չկա, եթե, օրինակ, բնակարանում կամ տանը առկա է հագուստի պահպանման սենյակ: Բայց եթե հագուստը պահելու այլ տարբերակներ չկան, ապա լավ զգեստապահարանը լավագույն լուծումը կլինի,
- կոմոդ: Կոմոդները բավականին հաճախ ընդգրկված են ժամանակակից ննջասենյակների հավաքածուներում և դա պատահական չէ՝ կոմոդում հարմար է տեղադրել քնելու հավաքածուներ և աքսեսուարներ, ներքնազգեստ, գրքեր և ամսագրեր, սիրելի դեկորատիվ իրեր: Եթե ննջասենյակի տարածքը թույլ է տալիս, ապա ավելի լավ է ընտրել այնպիսի հավաքածու, որտեղ կա և՛ զարդասեղան, և՛ կոմոդ, թեև նման տարբերակներն ավելի քիչ են տարածված,
- զարդասեղան ( трюмо ): Կնոջ համար զարդասեղանն ավելի շատ անհրաժեշտություն է, մինչդեռ տղամարդիկ նախընտրում են կարգի բերել իրենց ամենից հաճախ լոգարանում կամ հանդերձարանում։ Այդ իսկ պատճառով արժե մտածել միայն կանանց համար զարդասեղան ( трюмо ) ձեռք բերելու մասին: Այստեղ կարող եք հարմար դասավորել առկա բոլոր կոսմետիկան և օծանելիքները, տեղադրել զարդեր և մանր աքսեսուարներ։ Սա այն անկյունն է, որտեղ կինը, թեև որոշ ժամանակով, բայց հայտնվում է իր գեղեցկության և ներդաշնակության աշխարհում, հետևաբար զարդասեղանը պետք է հագեցած լինի մեծ հարմարավետ հայելիով և գզրոցներով: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել պուֆին, որի վրա կանայք կնստեն հայելու մոտ,
- հայելի: Հայելիներն ամենից հաճախ դրվում են կոմոդի վերևում։ Բայց եթե հայելին ներառված չէ ձեր հավանած կահույքի հավաքածուի մեջ և դրա ուղղակի կարիքը կա, ապա միշտ կարող եք ընտրել ձեր ճաշակին համապատասխան տարբերակը: Բացի այդ, դուք կարող եք ընտրել ոչ միայն պատին, այլև հատակին տեղադրվող տարբերակները, որոնք վերջերս ավելի ու ավելի տարածված են դառնում,
- ննջասենյակի կահույքի ոճը: Ընտրեք ննջասենյակի կահույքի այնպիսի ոճ, որը կհամապատասխանի ննջարանի ինտերիերի ոճին,
- ինչպիսի ննջասենյակի կահույք էլ որ գնելիս լինեք, խորհուրդ է տրվում օգտվել առաջատար և հեղինակավոր կահույքի խանութ սրահներից, որոնց ԹՈՓ 5 ցուցակը ներկայացված է ստորև.
ԵՎՐՈԲԱԶԱ ( EUROBAZA )
ՅՈՒՍԿ ԿԱՀՈՒՅՔ ( JYSK FURNITURE )
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10
ԿԱՀՈՒՅՔԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԿԼԱՅԿ ԿԱՀՈՒՅՔ ( KLAIK FURNITURE )
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
Սեղան և Աթոռներ
Ննջասենյակի Կահույք
Բազմոց
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԷՍ ԿԱՀՈՒՅՔ ( ES FURNITURE )
ԴԵՐԱՐ ԿԱՀՈՒՅՔ ( DERAR FURNITURE )
Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը
Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված կահույքի սրահների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի կահույքի ընտրության հարցում: Խնդրում ենք նաև հիշել և կահույք գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կահույքի և կահույքի սրահի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին, հարազատաներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք կահույքի սրահներին ( կահույք արտադրողներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ես կարծում եմ, որ տղամարդու ուղեղն ի սկզբանե նման է մի փոքր դատարկ ձեղնահարկի, և դուք պետք է այն համալրեք ձեր ընտրած կահույքով
— Արթուր Կոնան Դոյլ ( Arthur Conan Doyle )
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: