
ՀԱԿԻՐՃ ՆԻԿՈԼԱՍ ՔԵՅՋԻ ՄԱՍԻՆ
Նիկոլաս Քեյջի իրական անունը և ազգանունը Նիկոլաս Կիմ ( Nicolas Kim ) Կոպպոլա է: Նիկոլաս Քեյջը նաև ամերիկացի դերասան և պրոդյուսեր, նշանավոր ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի եղբոր որդին է։ Նիկոլաս Քեյջը բազմաթիվ ֆիլմերում փայլուն կատարել է գլխավոր դերերը, սկսած ռոմանտիկ կատակերգություններից և դրամաներից մինչև գիտաֆանտաստիկ, ինչպես նաև մարտական բազմաթիվ ֆիլմեր։ Նիկոլաս Քեյջը հայտնի է իր «արտադրողականությամբ», նա տարեկան նվազագույնը նկարահանվում է մեկ ֆիլմում, գրեթե ամեն տարի սկսած 1980 թ.-ից։

Իր կարիերայի սկզբում, նա նկարահանվել է ֆիլմերում, ինչպիսիք են.
- «Աղջիկը հովտից» (1983 ),
- «Պեգգի Սյուն ամուսնանում է» ( 1986 ), ( նկարում ցուցադրված է կադր այս ֆիլմից ),
- «Արիզոնայի դաստիարակությունը» ( 1987 ),
- «Լուսնի իշխանությունը» ( 1987 )։
Համաձայն կլինեք թե ոչ, ամեն դեպքում կարելի է ասել, որ Նիկոլաս Քեյջը Հոլիվուդի ( Hollywood ) ամենաբարձր վարձատրվող դերասաններից է։ Հենց դա էլ հիմք է հանդիսացել, որ Նիկոլաս Քեյջի բազմաթիվ հոբբիների ցանկում առաջատար տեղ զբաղեցնի բազմաթիվ լյուքս կարգի.
- առանձնատներ,
- էկզոտիկ կենդանիների հավաքածու,
- յախտաներ,
- տաճար ունենալը։
Քեյջը ժամանակին ունեցել է 15 անշարժ գույք, այդ թվում.
- 25 միլիոն դոլար արժողությամբ տունը Նյուպորտ Բիչում, Կալիֆորնիա,
- 15,7 միլիոն դոլար արժողությամբ գյուղական կալվածք Նյուպորտում, Ռոդ Այլենդ և
- 8,5 միլիոն դոլար արժողությամբ տուն-բնակավայր Լաս Վեգասում:

Նրա ամրոցային պորտֆելը ընդգրկում էր նաև Սոմերսեթում ( Մեծ Բրիտանիա ) մեծ ունեցվածքը, որտեղ կանգնած էր 18-րդ դարի ոճով կառուցված Միլդֆորդի ամրոցը, որը գտնվում էր 35 հեկտար զբոսայգում և 12 ակր անտառում: Վերջիվերջո Քեյջը ստիպված էր վաճառել իր ամրոցը, որը դեռևս վերանորոգման փուլում էր, 2009 թ-ին 3.5 միլիոն ֆունտ ստեռլինգով:
Երբ խոսքը վերաբերում է կենդանիներին, Քեյջը նախընտրում է.
- շնաձուկ,
- օձ,
- կոկորդիլոս և
- ութոտնուկ:





ACER ՆՈԹԲՈՒՔ

LENOVO ՆՈԹԲՈՒՔ

HP ՆՈԹԲՈՒՔ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …

Քեյջի ամենատարօրինակ գնումներից մեկը 7 միլիոն տարվա հնություն ունեցող տիրանոզավրի գտածոն է 276,000 ԱՄՆ դոլարով: Բայց, ցավոք, շուտով ստիպված է եղել վերադարձնել այն: Արտեֆակտը գողացել էին, ուստի Քեյջը ստիպված էր վերադարձնել այն Մոնղոլիայի կառավարությանը:

Քեյջը 30 միլիոն ԱՄՆ դոլարով գնեց նաև Gulfstream ինքնաթիռ:
Այս շքեղ թռչող փոխադրամիջոցը ապահովված է Rolls-Royce BR710 ուժեղացված տուրբոֆան շարժիչներով:
Այս ինքնաթիռի ներսում կարող եք գտնել.
- մեծ նիստերի դահլիճ,
- կոմպակտ խոհանոց և
- մինի-բար, որի անձնակազմը կկարողանա ուտեստներ և խմիչքներ տրամադրել, երբ ուղևորները ցանկանան:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Ավտոդիլերների Վարկանիշը
Անշարժ Գույքի Գործակալությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Երբեմն ամենաէֆեկտիվ հարվածը հասցնելու համար՝ նախ պետք է նահանջել
— «Малышка на миллион» ֆիլմից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
-
ՏՈՒՐԻԶՄ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ) / ՏՈՒՐԻԶՄԻ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ) ՏԵՍԱԿՆԵՐԸ / ՆԵՐՔԻՆ, ՆԵՐԳՆԱ, ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ
-
ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ ( ՇՐՋԱԶԳԵՍՏ ) / ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏԻ ( ՇՐՋԱԶԳԵՍՏԻ ) ՎԱՐՁՈՒՅԹԻ ՊԼՅՈՒՍԸ ԵՎ ՄԻՆՈՒՍԸ
-
ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ / ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵՄ ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐԵՐԻ ( ՀՈՒՐԳԱԴԱ, ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽ )
-
ՖԻՏՆԵՍ ( ՖԻԹՆԵՍ ) / ՖԻՏՆԵՍԻ TOP 5 ԱՐՏԱՍՈՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ / Ի՞ՆՉ ՖԻՏՆԵՍ ԸՆՏՐԵԼ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: