Նոր ներքնակ ընտրելը և գնելը, շատերի համար կարող է շփոթեցնող, հիասթափեցնող գործընթաց լինել: Նյութի կազմի, գնի և այլ գործոնների հիման վրա ներքնակ ընտրելը պահանջում է արտադրանքի լայնածավալ ուսումնասիրություն: Հեշտ գործ չէ, հաշվի առնելով, որ հարյուրավոր ապրանքանիշեր և մանրածախ վաճառողներ առաջարկում են ամենատարբեր տեսակների ներքնակներ:
Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ՆԵՐՔՆԱԿ ԳՆԵԼԻՍ
ԿԱՐԾՐՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ
Ըստ կարծրության ներքնակների երեք հիմնական խումբ կա.
- կոշտ,
- միջին կոշտ,
- փափուկ։
Որքան մեծ է մարդու քաշը, այնքան ավելի կոշտ պետք է լինի ներքնակը։
Կան նաև կոշտության տարբեր գոտիներով մոդելներ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
- Կոշտ ներքնակները հարմար են մարմնի մեծ քաշ ունեցող մարդկանց համար։ Սովորաբար դրանք գնում են ավելի քան 90 կիլոգրամ քաշ ունեցող մարդիկ կամ մինչև 5-6 տարեկան երեխաների ծնողները։
- դրանք հարմար են նաև նորածիններին: Նրանց մոտ մկանային-կմախքային համակարգը դեռ ձևավորված չէ և նրանք չեն կարող լիովին վերահսկել իրենց մարմինը: Որպեսզի երեխան չխեղդվի փափուկ անկողնում, այլ կարողանա կանգնել կամ գլորվել, անհրաժեշտ է այսպիսի կոշտ մակերես,
- միջին կարծրության մոդելները ունիվերսալ են և դրանք հաճախ օգտագործվում են նաև բարձրակարգ հյուրանոցներում,
- փափուկ ներքնակները հարմար են փոքր քաշ ունեցող մարդկանց համար, որոնց համար նույնիսկ միջին չափի փափուկ ներքնակը կարող է կոշտ և անհարմար թվալ: Օստեոխոնդրոզը համարվում է նման ներքնակի գնման հակացուցում:
Կոշտության հարցում ընտրության առաջնահերթություն չի կարող լինել։ Ամեն ինչ կախված է այն մարդու անհատական հատկանիշներից, ով պատրաստվում է քնել ներքնակի վրա։ Այնուամենայնիվ, ամենից հաճախ գործում է «որքան շատ քաշ, այնքան կարծր ներքնակ» կանոնը:
ՆԵՐՔՆԱԿԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆ
Ներքնակները լինում են.
- կախյալ զսպանակով,
- անկախ զսպանակով և
- առանց զսպանակի:
Կախյալ զսպանակային բլոկը` Bonnel տեխնոլոգիան, բարձրորակ պողպատից պատրաստված կառույց է, որի զսպանակները փոխկապակցված են հատուկ տեխնոլոգիայի միջոցով: Նման ներքնակները ունեն.
- հուսալիության և առաձգականության բարձր աստիճան,
- ունակ են դիմակայել ծանր քաշին,
- համեմատաբար էժան են:
Թերություններից են.
- ցանցաճոճի էֆեկտ,
- չունեն օրթոպեդիկ հատկություններ,
- արագ մաշվում են։
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
Սեղան և Աթոռներ
Ննջասենյակի Կահույք
Բազմոց
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ԱՆԿԱԽ ( ՈՉ ԿԱԽՅԱԼ ) ԶՍՊԱՆԱԿՆԵՐՈՎ ՆԵՐՔՆԱԿՆԵՐ
Անկախ զսպանակներով ներքնակներում զսպանակներից յուրաքանչյուրը գտնվում է առանձին պատյանում և դրանք փոխկապակցված չեն միմյանց հետ: Սա թույլ է տալիս ներքնակին ընդունել մարմնի ձևը: Այս ներքնակները հարմարավետ են և ունեն օրթոպեդիկ ազդեցություն։
Կան նաև տեսակներ կոշտության տարբեր գոտիներով, զսպանակների ավելացված քանակով և զսպանակների տարբեր դասավորությամբ։ Այս ներքնակների մեջ հեշտ է ընտրել այն տարբերակը, որը ճիշտ է ձեզ համար։ Դրանք բավականին թանկ են, բայց արդարացնում են իրենց գինը։
Կախյալ և Ոչ կախյալ զսպանակների աշխատանքի տարբերությունը ավելի լավ պատկերացնելու համար դիտեք ստորև ներկայացված նկարները:
Կախյալ զսպանակային ներքնակ՝ Bonnel ( Բոնել )
Ոչ կախյալ զսպանակային ներքնակ
ԱՌԱՆՑ ԶՍՊԱՆԱԿՆԵՐԻ ՆԵՐՔՆԱԿՆԵՐ
Առանց զսպանակի ներքնակները իրենցից ներկայացնում են միասնական բլոկ և կարող են պատրաստվել տարբեր բնական և / կամ արհեստական նյութերից, ինչպիսիք են լատեքսը, կոկոսը, օրթոպենը, սիսալը և այլն: Այս ներքնակները.
- ձայն չեն արձակում,
- չեն կուտակում ստատիկ էլեկտրականություն և
- հարմար են տեղափոխելու համար։
Նման ներքնակ գնելը միշտ էլ փոքր ռիսկ է։ Լցանյութի որակը ստուգելը գրեթե անհնար է, մնում է վստահել վաճառողի խոսքերին և արտադրողի վկայականներին։ Լավ լցոնիչով ներքնակը երկար կծառայի, բայց վատ լցոնիչովը արագ կմաշվի։
ՆԵՐՔՆԱԿԻ ՉԱՓԵՐԸ
Ներքնակը պետք է ճիշտ համապատասխանի մահճակալի հիմքին և լինի ձեր հասակից առնվազն 15-20 սմ երկար։ Մոդելի իդեալական լայնությունը պետք է լինի քնողի ուսերի լայնությունից կրկնակի։
Կան մի քանի ստանդարտ չափսեր: Ստանդարտ լայնությունը՝ 80, 90, 120, 140, 160, 180 և 200 սմ Ստանդարտ երկարությունը՝ 190, 195 և 200 սմ։ Երկտեղ ներքնաների համար խորհուրդ է տրվում ընտրել 180 սմ-ից ոչ նեղ ներքնակ։ Դրա վրա քնելը հնարավորինս հարմարավետ է։ Ստանդարտ երկարությունը 190 նախընտրում են գնորդների մեծամասնությունը:
ԼՑՈՆԻՉՆԵՐԸ
Եթե որոշել եք առանց զսպանակավոր ներքնակ գնել, փորձեք ավելին իմանալ լցոնիչի մասին: Ներքնակների արտադրության համար օգտագործվում են սինթետիկ և բնական ծագմամբ տարբեր նյութեր։ Օգտագործելով մեկ նյութ կամ մի քանիսը համատեղելով, արտադրողը ստանում է կոշտության տարբեր աստիճան: Խորհուրդ է տրվում ընտրել վեց լցոնիչներով ներքնակներ.
- Կոկոսը՝ բնական նյութ է։ Կոշտ Է և դիմացկուն: Չի ներծծում խոնավությունը, ունի մանրէասպան հատկություն,
- Սիսալը՝ բնական կոպիտ մանրաթել է: Հիպոալերգիկ է և դիմացկուն,
- Լատեքսը՝ բնական, էկոլոգիապես մաքուր, հիպոալերգիկ նյութ է: Էլաստիկ է, բայց ամուր,
- Օրթոպեդիկ փրփուրը ( ортопена )՝ ժամանակակից արհեստական լցանյութ է: Ճկուն է, առաձգական և դիմացկուն, հիպոալերգիկ է, էկոլոգիապես մաքուր, չի ներծծում խոնավությունը,
- Մեմորին ( Мемори )՝ հարմարավետ ժամանակակից արհեստական նյութ է։ Այն ընդունում է մարմնի ձևը, ինչի շնորհիվ ունի լավ օրթոպեդիկ ազդեցություն։
- Strutofiber -ը ( «Strutto» բառը իտալերեն նշանակում է «ուղղահայաց», «fiber» անգլերենում՝ «մանրաթել» ): Միջին կարծրության բնական լցոնիչ է։ Մանրաթելերը դասավորված են ուղղահայաց և լավ վերաբաշխում են բեռը:
ԾԱԾԿՈՒՅԹԸ ( ЧЕХОЛ )
Ներքնակների ծածկույթը ներքնակը պաշտպանում է.
- աղտոտումից,
- հոտերի կլանումից և
- երկարացնում է ծառայության ժամկետը:
Ներքնակի ծածկույթը կարող է լինել շարժական կամ ոչ շարժական: Առաջին տարբերակն ավելի հիգիենիկ է, երկրորդը սերտորեն կապված է ներքնակի հիմքի հետ։
Ներքնակների ծածկոցները պատրաստվում են բամբակից, սինթետիկ կամ խառը նյութերից, ինչպիսիք են.
- ժակարդը,
- բյազը,
- ատլասը,
- պոլիեսթերը:
Բնական գործվածքներն ունեն ավելի բարձր ջերմային հաղորդունակություն, սակայն դրանց խնամքն ավելի դժվար է: Ծածկույթների արտադրության մեջ հաճախ օգտագործվում են հատուկ ներծծող գործվածքներ՝ ամրությունը մեծացնելու և փոշին ու խոնավությունը վանելու համար։
Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը
Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
ԱՄՓՈՓՈՒՄ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ներքնակների վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ներքնակների ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և ներքնակներ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ներքնակներ արտադրողներին և ներմուծողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Ամեն գիշեր, երբ գնում եմ քնելու, ես մահանում եմ։ Իսկ հաջորդ առավոտ, երբ արթնանում եմ, վերածնվում եմ
— Մահաթմա Գանդի
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: