Ներկայումս ներկարարական աշխատաքների համար օգտագործվում են տարբեր ներկանյութեր: Ժամանակակից արտադրողները առաջարկում են հարդարման նյութերի լայն տեսականի: Դրանք թույլ են տալիս ձեզ ընտրել համապատասխան տարբերակ որոշակի մակերեսի ներկման համար: Արտադրողները շինարարներին առաջարկում են ինչպես բարձրակարգ էմալներ, այնպես էլ ներկեր: Էմալները հաճախ օգտագործվում են պատերը և առաստաղները ներկելու համար: Էմալները որոշակի տարբերություններ ունեն սովորական ներկերից և միևնույն ժամանակ, շատերին հետաքրքրում է այն, թե կոնկրետ ինչո՞վ է էմալը տարբերվում ներկից:
Ի՞ՆՉ Է ԷՄԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԸ
ՆԵՐԿ ( ՆԵՐԿԱՆՅՈՒԹ )
Տարբեր լցոնիչների, գունավոր պիգմենտների, լուծիչի և կապող նյութերի խառնուրդը կոչվում է ներկ: Պիգմենտների համադրության միջոցով ստեղծվում են տարբեր գույներ, դրանցից է կախված նաև ներկի խտությունը ( «թաքցնող ուժը» ), թե որքան արագ ներկը կծածկի ներկվող մակերևույթը կամ ներկի քանի շերտ է անհրաժեշտ մակերեսը ամբողջությամբ ներկելու համար:
Բարակ թաղանթի շերտ ստեղծելու համար օգտագործվում է բնական չորացման յուղ ( օլիֆ ) և մի շարք պոլիմերներ, որոնք կոչվում են կապակցող: Ներկը չորացնելուց, կարծրացնելուց հետո կապակցող նյութերը ներկի մնացած բաղադրիչները պահում են կայուն վիճակում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ներկարարական գործընթացը հարմար դարձնելու համար օգտագործվում են լուծիչներ.
- ջրային դիսպենսերներ,
- յուղեր,
- ածխաջրեր:
Կապակցող բաղադրիչները յուրաքանչյուր տեսակի համար ընտրվում են ըստ համապատասխանելիության:
Մնացած հավելումները օգտագործվում են.
- ոչ փայլուն ( матовый ) մաերևույթ ստեղծելու,
- հրդեհից պաշտպանելու,
- խոնավությունից պաշտպանելու,
- դիմադրողականությունը բարձրացնելու և
- մեխանիկական վնասներին դիմակայելու համար:
Կախված օգտագործման նպատակներից ներկերը բաժանվում են.
Ըստ թափանցիկության մակարդակի կարող են լինել.
- թափանցիկ,
- կիսաթափանցիկ և
- անթափանց,
Ըստ տեսակի ներկերը կարող է լինել.
- սոսնձային,
- ալկիդային,
- էմուլսիոն,
- հանքանյութային,
- յուղային ( յուղաներկ ),
Ըստ նյութի տեսակի.
- մածուցիկ և
- հեղուկ:
ԷՄԱԼ ( ԷՄԱԼԱՅԻՆ ՆԵՐԿԵՐ )
Լաքի կամ խեժի օգնությամբ պատրաստված ներկանյութերը էմալե ներկերն են կամ էմալը: Դրանք պարունակում են օրգանական լուծիչ, տարբեր լցանյութեր և հավելանյութեր: Ցանկացած գույն տալու համար օգտագործվում են.
- օշեր,
- կարմիր կապար,
- մուր,
- տիտանի երկօքսիդ:
Գովազդ կայքում
Պաստառ
Ներկ
Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
էՄԱԼԻ ( ԷՄԱԼԱՅԻՆ ՆԵՐԿԻ ) ՏԵՍԱԿՆԵՐՆ ԵՆ
- ալկիդային էմալներ.
- դիմացկուն են ջերմաստիճանի տատանումներին,
- փայլուն են,
- չեն վախենում մթնոլորտային ազդեցությունից,
- դիմացկուն են յուղերի և լվացող միջոցների ազդեցությունից,
- օգտագործվում են շենքերի ներսում և դրսում տարբեր մակերեսներ ներկելու համար,
- օգտագործվում են
- բետոնե,
- մետաղե և
- փայտե մակերեսների համար,
- ալկիդա-մելամինային էմալներ.
- դիմացկուն են մեխանիկական ազդեցություններին,
- դիմացկուն են ջրի, արևի լույսի ազդեցությանը,
- կարծր են և առաձգական,
- օգտագործվում են ավտոմոբիլային և շարժիչային արդյունաբերությունում,
- նիտրոցելյուլոզային էմալներ.
- շատ արագ չորանում են, բայց տհաճ ու սուր հոտ ունեն,
- Էմալային այս ներկով ներկելը պետք է իրականացվի լավ օդափոխվող տարածքում՝ կրելով շնչառական և մաշկի պաշտպանության միջոցներ,
- այս էմալները հաճախ օգտագործովում են բալոնների մետաղի, փայտի և բետոնի մակերեսների համար,
- պենտաֆթալիկ և գլիֆթալիկ ( пентафталевые и глифталевые ) էմալներ.
- այս էմալները այնքան դիմացկուն են քերծմանը, որ օգտագործվում են.
- հատակներ,
- արդյունաբերական սարքավորումներ,
- մետրոյի վագոններ,
- գնացքներ և տրամվայներ ներկելու համար,
- ծառայության ժամկետը 4 տարուց ավել է` բացօթյա տարածքների համար և մինչև 15 տարի` ներքին տարածքների համար,
- այս էմալները այնքան դիմացկուն են քերծմանը, որ օգտագործվում են.
- սիլիցիումե օրգանական էմալներ.
- դիմացկուն են բարձր ջերմաստիճանին,
- ունեն հիանալի դիմացկունություն,
- պոլիուրեթանային էմալներ.
- այս էմալները գերազանց են, երբ ծածկույթի վրա կա մեծ մեխանիկական բեռ, ուստի օգտագործվում են բարձր տրաֆիկով հատակներ ներկելու համար,
- չորանում են մեկ օրվա ընթացքում,
- ներկելուց հետո անհրաժեշտ է ներկված տարածքը օդափոխել:
- էպոքսիդային էմալներ.
- շատ դիմացկուն են ագրեսիվ նյութերին, որոնք հաճախ օգտագործվում են երկաթի կոռոզիայից և փայտի կենսաբանական վնասվածքներից պաշտպանվելու համար:
ԷՄԱԼԻ ԵՎ ՆԵՐԿԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսպիսով` գունանյութերը օգտագործվում են ներկերի մեջ, իսկ լաք և խեժ բաղադրիչները անհրաժեշտ են էմալի համար: Տարբեր են նաև լուծիչների տեսակները: Եթե ներկերում կարող են օգտագործվել ինչպես քիմիական լուծիչներ, այնպես էլ օրգանական, ապա էմալների համար միայն օրգանական լուծիչներ են պահանջվում:
Էմալներին բնորոշ են.
- խոնավության նկատմամբ բարձր դիմադրողականությունը,
- ջերմաստիճանի տատանումներին դիմադրելու ունակությունը,
- քիմիական նյութերի ազդեցությանը լավ դիմադրելը:
Էմալի շերտը ավելի նոսր է, ինչը երաշխավորում է նյութի ցածր սպառում, իսկ էմալի բարձր առաձգականությունը թույլ է տալիս էմալը օգտագործել տեխնիկական արտադրության, ավտոմոբիլային արդյունաբերության մեջ:
Ներկերն ավելի հարմար են առօրյա կյանքում օգտագործելու համար, ունեն ավելի շատ գունային երանգներ և ինտերիերի դիզայնն ավելի բազմազան է դառնում՝ թույլ տալով կիրառել դիզայնի բոլոր տեխնիկաները՝ բավարարելով մարդու ցանկացած ոճային պահանջները:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ներկերի և էմալների վերաբերյալ, դրանց տեսակների և կիրառելիության մասին և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի ներկեր և էմալներ գնելիս: Խնդրում ենք նաև հիշել և ներկեր ու էմալներ գնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը արտադրողների և ներմուծողների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին և համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք ներկեր և էմալներ արտադրողներին ( ներմուծողներին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԻՍԿ Ի՞ՆՉ ԿԱՍԵՔ ԻՆՏԵՐԻԵՐԻ ԵՎ ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Էքստերիերի դիզայնը կառույցի արտաքին գեղագիտական տեսքի ապահովումն է: Իհարկե էքստերիերը կառույցի կարևորագույն տարրերից է և արժանի է հատուկ ուշադրության: Սեղմելով « + ԴԻՏԵԼ » կոճակը, դուք կարող եք տեսնել էքստերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաները:
Ինտերիերի դիզայնը և՛ արվեստի, և՛ գիտության կիրառումն է, որը ներառում է տան կամ աշխատավայրի ինտերիերի բարելավումը, որպեսզի այն լինի գեղագիտորեն հաճելի: Այլ կերպ ասած, ցանկացած պաշտոնական կամ անձնական վայրի ներքին հարդարման արվեստը հայտնի է որպես ինտերիերի դիզայն: Սեղմեք « + ԴԻՏԵԼ » կոճակը ստորև և դուք կտեսնեք ինտերիերի դիզայն իրականացնող լավագույն ճարտարապետական և նախագծային ստուդիաների ցանկը:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Մենք գնում ենք աշխատանքի, որը ատում ենք, որպեսզի գնենք իրեր, որոնք մեզ պետք չեն
— «Бойцовский клуб» ֆիլմից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: