
ՆԵՐԴՐՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Ներդրումներն այն միջոցների գործադրումն է, որի արդյունքում ակնկալվում է ներդրված գումարի ավելի մեծ քանակությամբ վերադարձը: Ընդհանուր առմամբ, ներդրում հասկացությունը ունի ֆինանսական բնույթ և ներդրում նշանակում է գումարների օգտագործում ավելի շատ գումար վաստակելու նպատակով: Ֆինանսական հարցերում ներդրում տերմինը օգտագործվում է այդ իմաստով՝ կատարել ներդրում ավելի շատ գումար վաստակելու ակնկալիքով։
Ֆինանսական ներդրումները լայն տարածում ունեն ինչպես գործարար շրջանակներում, այնպես էլ մասնավոր անձանց մոտ։ Ինչպես գործարարները, այնպես էլ մասնավոր անձինք տարբեր եղանակներով և մեթոդներով իրենց գումարներն են ներդնում ապագայում ավելին հետ ստանալու նպատակով։
Ներդրումային հիմնական հասկացությունների ըմբռնումը և ընտրություն կատարելու հնարավորությունը կարող են օգնել ներդրողին ստեղծել պորտֆել, որն օգնում է վերադարձնել առավելագույնը՝ նվազեցնելով ռիսկի ազդեցությունը:
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ներդրումներ կատարելու տարբեր եղանակներ կան և ստորև ներկայացված է նրանցից մի քանիսը.

- Բանկային ավանդ — ներդրողը ակնկալում է ստանալ լրացուցիչ գումար տոկոսների տեսքով,
- Ներդրումներ բաժնետոմսերում — ներդրողը ակնկալում է շահույթ ստանալ բաժնետոմսերի գների աճից ( նաև շահաբաժինների տեսքով ),
- Ներդրումներ բիզնեսում — տվյալ դեպքում գործարարը իր սեփական գումարներով հիմնադրում է բիզնես ( ընկերություն ) և ակնկալում շահույթ ստանալ բիզնեսի գործունեությունից,
- Ներդրումներ պարտատոմսերում — ներդրողը տվյալ դեպքում գնում է պարտատոմսեր և ակնկալում շահույթ ստանալ պարտատոմսերի գների աճից, միաժամանակ նաև ստանում է տոկոսային եկամուտ,
- Ներդրումներ անշարժ գույքում — անշարժ գույքում ներդրումները առավել մատչելիներից է ներդրողների համար իր պարզության շնորհիվ: Անշարժ գույքում ներդրումների դեպքում ներդրողը ակնկալում է շահույթ ստանալ անշարժ գույքի գների աճից:
Իսկ ի՞նչ կասեք ինքնազարգացման և կրթվածության մակարդակի բարձրացման համար կատարվող ներդրումների մասին։ Շատերը տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում այդ նպատակով և ապագայում կարերիայի հետագա աճից ակնկալում ներդրված ( ծախսված ) գումարների վերադարձ իր «տոկոսադրույքներով»։
Այսպիսով՝ հիմք ընդունելով վերոգրյալը, ստորև ներկայացված է ներդրում հասկացության հիմնական սահմանումը.
ՆԵՐԴՐՈՒՄԸ ԱՌԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ( ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ), ԱՊԱԳԱՅՈՒՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԵՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ ԿԱՄ ԾԱԽՍԵԼՆ Է
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Շինարարական Ընկերությունների Վարկանիշը
Կահույքի Խանութ-Սրահների Վարկանիշը

Էջի Ասույթը

Մենք ընդունում ենք իրականությունը այնպես, ինչպես այն մեզ ներկայացվում է
— Шоу Трумана ( The Truman Show ) ֆիլմից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
- 10 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻՑ / ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՖԻՆԱՆՍՆԵՐԻՆ
- ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ( ԱՐԵՎԱՅԻՆ ՊԱՆԵԼՆԵՐ, ՎԱՀԱՆԱԿՆԵՐ ) / ԱՐԵՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՈՒՏԸ ԵՎ ՎՆԱՍԸ
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ ( ՖԻՆԱՆՍԻՍՏ ) / Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԸ ԵՎ ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ / ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԱՎԱՌՈՒՄ
- ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ / ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
- ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ / ԲԻԶՆԵՍԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ 5 ՄԵԹՈԴՆԵՐ / Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ( ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ )

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: