
Ի՞ՆՉ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Կյանքում և բիզնեսում յուրաքանչյուր գաղափար մարմնավորելու համար պետք է կարողանալ այն գեղեցիկ ներկայացնել: Եվ դա հնարավոր է միայն բարձրակարգ կազմակերպման դեպքում: Եթե սովորեք, թե ինչպես կազմակերպել շնորհանդեսներ, գործարար միջոցառումներ, հանդիպումներ և այլն, ապա ձեր գաղափարները հաջողությամբ կիրականացվեն:
Միջոցառումները հաճախ կազմակերպվում են հատուկ` մասնագիտական և գործարար կապեր հաստատելու, գաղափարների, փորձի և նոր տեխնոլոգիաների փոխանակման, առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Նման իրադարձությունները կարող են տևել բավականին երկար ( կեսից մինչև 5-6 օր ): Դա կախված է նրանից, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում տվյալ ժամանակահատվածի համար: Օրինակ՝ միջոցառման ժամանակ ցուցահանդեսի անցկացումը կարող է տևել մի քանի օր, ինչը համապատասխանաբար մեծացնում է բուն միջոցառման տևողությունը:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

TOP 10
ՀԱՐՍԱՆՅԱՑ ՍՐԱՀՆԵՐ
Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները և ծառայությունները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԻՆՉՈՒ՞ Է ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱՐԵՎՈՐ
Միջոցառումը կարևոր մարքետինգային ստրատեգիա է B2B և B2C բիզնեսների համար: Սովորաբար, նրա հնարավորություններն օգտագործվում են պոտենցիալ և առկա հաճախորդների հետ հարաբերությունները ամրապնդելու համար: Լավ կազմակերպված միջոցառումները հնարավորություն են տալիս անմիջական կապ հաստատել շահագրգիռ կողմերի հետ և փոխանցել նրանց նոր գաղափարներ:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Բոլոր միջոցառումները ( իրադարձությունները ) դասակարգվում են ըստ.
- նպատակի,
- լսարանի և
- տեսակի:

Կախված նրանից, թե ում են ուղղված միջոցառումները, դրանք բաժանվում են երեք խմբի.
- Կորպորատիվ միջոցառումներ ( Corporate events ): Կորպորատիվը նախատեսված է ընկերության անձնակազմի համար: Դա կարող է լինել.
- ընկերության տարեդարձեր,
- թիմերի կառուցում և
- ցանկացած այլ իրադարձություն,
- Առևտրային միջոցառումներ ( Trade events ): Առևտրային միջոցառումներ կազմակերպվում են գործընկերների և հաճախորդների համար: Դրանք ներառում են տարբեր.
- սեմինարներ,
- հանրահավաքներ,
- համաժողովներ,
- Հատուկ միջոցառումներ ( Special events ): Այստեղ կարող է լինել ցանկացած միջոցառում.
- փառատոններ,
- համերգներ,
- գովազդային շրջագայություններ,
- շնորհանդեսներ,
- բարեգործության հետ կապված ակցիաներ:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՒԼԵՐՆ ԵՆ
Հաջող միջոցառում կազմակերպելու համար ձեզ անհրաժեշտ է.
- Որոշել միջոցառման ձևն ու նպատակները: Կարևոր է հասկանալ, թե ինչ եք ակնկալում միջոցառումից` ցուցադրել արտադրանքը, հավաքագրել գումար կամ հյուրասիրել հյուրերին: Ձեր նպատակը թելադրում է միջոցառման ձևաչափը,
- Պլանավորել միջոցառման ընթացքը: Մշակեք միջոցառման կազմակերպման մանրամասն ծրագիր,
- Կազմել բյուջեն: Ծախսերը պետք է լինեն նպատակային և լուծեն առաջնային խնդիրները,
- Մտածել մանրամասների մասին: Միջոցառում կազմակերպելիս կարևոր է մտածել ամեն մի մանրուք` սպասարկող անձնակազմի համազգեստից մինչև հրավիրատոմսերի տեսքը,
- Որոշել միջոցառման անցկացման վայրը: Մի վստահեք տարածքի լուսանկարներին, ավելի լավ է նախապես այցելել ընտրված սրահ կամ ռեստորան,
- Բաշխել պատասխանատվության ոլորտները: Արտակարգ իրավիճակները բացառելու համար անհրաժեշտ է նախօրոք մտածել, թե ինչի համար է պատասխանատվություն կրելու յուրաքանչյուր աշխատակից,
- Հայտարարել միջոցառման մասին: Այս նպատակների համար կարող եք օգտագործել լրատվամիջոցները կամ ինտերնետը:
- Կատարել ստուգում: Միջոցառման նախորդ օրը անհրաժեշտ է ստուգել աշխատակիցների պատրաստվածությունը, սարքավորումները, վայրը:
- Արդյո՞ք պատրաստ եք միջոցառմանը: Ի վերջո, ստուգեք ամեն ինչ:
Շատերին հետաքրքրում է նաև «ԹԱՄԱԴԱ ( ТАМАДА ) — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը
Երբ խոսքը գնում է միջոցառումների, մասնավորապես՝ հարսանյաց հանդիսությունների կազմակերպման մասին, կազամակերպիչները ձգտում են այն դարձնել առավելագույնս հմայիչ և տպավորիչ: Հարսանյաց միջոցառումներում հարսանյաց երեկոն ավելի հետաքրքիր և գեղեցիկ անցկացնելու բեռը ընկնում է թամադայի վրա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված միջոցառումների կազմակերպման և միջոցառումների տեսակների վերաբերյալ: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի միջոցառումների կազմակերպիչների ընտրության հարցում և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և միջոցառման ավարտից հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը միջոցառման կազմակերպչի մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա պատվիրատուներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք միջոցառումների կազմակերպիչներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կհայտնաբերվեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ, ապա կիսվեք ձեր ընկերների և հարազատների հետ:
ԱՆՇՈՒՇՏ ՁԵԶ ՕԳՏԱԿԱՐ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՖՈՏՈՍԵՍԻԱ

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ ( ՏԵՍԱԿՆԵՐԸ )
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Միջոցառումների Կազմակերպիչների Վարկանիշը
Ռեստորանների Վարկանիշը

Էջի Ասույթը

Քաջությունը հայտնվում է այն ժամանակ, երբ էլ ուժ չի մնում
— Թեոդոր Ռուզվելտ՝ Ամերիկայի 26 -րդ նախագահ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: