Ի՞ՆՉ Է ՄԵՏԱՂԱՊԼԱՍՏԵ ՊԱՏՈՒՀԱՆԸ
Ընդհանուր առմամբ մետաղապլաստե պատուհանները մետաղապլաստե պրոֆիլներից պատրաստաված պատուհաններ են, որոնք ունեն կանգնակներ, շտապիկներ, ապակե փաթեթ, բռնակներ, ծխնիներ, բացվող և փակվող հարմարանքներ և այլն: Դրանք ներառում են.
1. Ապակե փաթեթ,
2. Շտապիկ,
3. Փեղկի պրոֆիլ,
4. Փեղկի մետաղական պրոֆիլ,
5. Ռեզին,
6. Պրոֆիլ փոշու դիմաց,
7. Շրջանակի պրոֆիլ,
8. Շրջանակի մետաղական պրոֆիլ,
9. Նախապես սեղմված ինքնաընդարձակվող ժապավեն,
10. Տակդիրային կամ պատուհանագոգային պրոֆիլ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
Ապակե փաթեթ — կազմում է պատուհանի ընդհանուր արժեքի մոտ 20% -ը
Կախված հաճախորդի կարիքներից, ապակե փաթեթները կարող են լինել 20-ից 50 մմ հաստությամբ երկու կամ երեք ապակիներով: Ցանկության դեպքում մեկ, երկու կամ երեք ապակիներն ել կարող են ունենալ ավելի մուգ գույներ, իսկ ապակիների միջև լցված լինի իներտ գազով, ինչը բնականաբար, կավելացնի ապակե փաթեթի, հետևաբար նաև պատուհանի գինը:
Եթե ցանկանում եք գումար խնայել, եռաշերտի փոխարեն կարող եք ընտրել երկշերտ ապակե փաթեթ, ինչը կարող է ընդհանուր պատուհանի գինը նվազեցնել մինչև 15 %:
Աքսեսուարներ՝ բռնակներ, ծխնիներ և այլն — 25%
Պատուհանը բացելու և փակելու բոլոր հիմնական ֆունկցիաները կատարվում են աքսեսուարների միջոցով: Աքսեսուարները իրենց մեջ ներառում են բռնակներ, ծխնիներ, մետաղական տարբեր ձողեր, փականներ և այլն:
Պատրաստի մետաղապլաստե պատուհանի ինքնարժեքում պատուհանի բացվելու և փակվելու գործողությունները ապահովող ողջ աքսեսուարների արժեքը ընդհանուր առմամբ չի գերազանցում պատուհանի արժեքի 25 %-ը:
Եթե ցանկանում եք գումար խնայլ աքսեսուարների հաշվին, ապա խորհուրդ է տրվում որոշ պատուհաններ կառուցել առանց բացվող մասի: Հիրավի, հաճախ պետք է վերանայել պատուհանների կոնստրուկցիան, միշտ չէ որ անհրաժեշտ է բոլոր պատուհանները ունենան բացվելու հնարավորություն, մանավանդ երբ «թռիչքը» մեծ է և հաջորդաբար իրար կողք կողքի տեղադրվելու են մի քանի պատուհաններ: Չբացվող պատուհանների մասով դուք բավականին գումար կխնայեք, քանի որ նրանց համար աքսեսուարներ անհրաժեշտ չեն լինի:
Մետաղապլաստե Պրոֆիլ — պատուհանի արժեքի 40 %
Շրջանակի պրոֆիլը պատուհանի կառուցվածքի հիմնական տարրն է: Հուսալի և ամուր PVC (Polyvinyl Chloride) պատուհանի համար պրոֆիլը պետք է համապատասխանի բարձր ջերմամեկուսացման, ամրության, կայունության, ճկման ցուցանիշներին:
Մետաղապլաստե պրոֆիլներ արտադրող շատ ընկերություններ նույն պրոֆիլները արտադրում են մի քանի դասի՝ օրինակ՝ A, B և C, որոնք միմյանցից տարբերվում են որոշ ցուցանիշներով, օրինակ ճկունությամբ, ամրությամբ և այլն: Եթե ցանկանում եք գումար խնայել, ապա կարող եք ընտրել օրինակ B դասին պատկանող համանման պրոֆիլներ:
Շտապիկ — Էժան, սակայն կարևոր պրոֆիլ
Շտապիկը իրենից ներկայացնում է մետաղապլաստե պրոֆիլ: Ձեզ չի հաջողվի հրաժարվել շտապիկից՝ պատուհանի ինքնարժեքը նվազեցնելու նպատակով: Շտապիկի դերը կայանում է նրանում, որ այն ֆիքսում է ապակե փաթեթը և պատուհանի շրջանակը և կառուցել պատուհան առանց շտապիկի գործնականում հնարավոր չէ:
Գովազդ կայքում
Պաստառ
Ներկ
Լամինատ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
Մետաղյա ամրացում — պատուհանի արժեքի մինչև 10%
Պրոֆիլի մեջ տեղադրվող մետաղական կարկասը մետաղապլաստե պատուհանների ամենակարևոր բաղադրիչներից է: Պողպատյա քառանկյուն ձողը թույլ չի տալիս, որ պլաստմասե պրոֆիլը ճկվի և այն դարձնում է ամուր ու հուսալի:
Ընդհանրապես խորհուրդ չի տրվում խնայել գումար մետաղական կարկասի հաշվին այն չտեղադրելով: Եթե չտեղադրեք մետաղական կարկաս, դուք կարող եք խնայել պատուհանի արժեքի մինչև 10% -ը, սակայն գործնականում այն հղի է լուրջ խնդիրներով և էականորեն կվնասեք պատուհանի կոնստրուկցիան:
Հերմետիկ Ռեզին — Ընդհանուր ծախսերի ոչ ավել 3% -ը
Բարձրակարգ կաուչուկից պատրաստված ռետինե միջադիրը նախատերված է պատուհանի փեղկի և շրջանակի հերմետիկությունը ապահովելու համար: Ընդհանուր առմամբ խորհուրդ չի տրվում գումար խնայել այս հանգույցի վրա, քանի որ այն ապահովում է Ձեր բնակարանի ջերմությունը:
Պրոֆիլ Փոշին բացառելու նպատակով — ավելի քիչ քան 1% տոկոս
Չափսերով և ծախսերով ոչ մեծ այս պրոֆիլը նախատեսված է փոշին հասցնել նվազագույնի և հեշտացնել պատուհանի խնամքը: Փոշու պրոֆիլը կանխում է փոշու կուտակումը և հեշտացնում է պատուհանը մաքրելը: Օգտագործելով սույն պրոֆիլը՝ պատուհանները կլինեն բացարձակ մաքուր, ինչը դուք կզգաք ամեն անգամ, երբ կբացեք պատուհանը:
Չարժե խնայել այս պրոֆիլի վրա, քանի որ այն գրեթե ոչինչ չարժի:
Շատերին հետաքրքրում է նաև «ՊԱՍՏԱՌ — ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ» հոդվածը
Պաստառը տանը կպցնելը մի ամբողջ գիտություն է։ Այն հիանալի տարբերակ է ցանկացած սենյակի դիզայնը վերափոխելու համար, ինչը ձեր բնակարանին կհաղորդի նոր և բարձր տրամադրություն և հաճելի մթնոլորտ: Ամեն ինչ բարդացնում է միայն պաստառի ընտրության գործընթացը …
Տակդիրային Կամ Պատուհանագոգի Պրոֆիլ — ընդհանուր արժեքի 1% քիչ
Սույն պրոֆիլի նպատակն այն է, որ հեշտությամբ տեղափոխվի և պահպանվի պատրաստի պատուհանը:
Տակդիրային կամ պատուհանագոգի պրոֆիլը համդիսանում է որպես ելակետային պրոֆիլ, ջրահոսի և պատուհանագոգի ամրացման համար և արագացնում ու պարզեցնում է պատուհանի տեղադրումը և շահագործման հանձնումը:
Նախապես Սեղմված Ինքնաընդարձակվող Ժապավեն ( ՆՍԻԺ ) — Ոչ ավելի քան ընդհանոր արժեքի — 1% -ը
Սպառողների կողմից ամենահաճախ առաջացող դժգոհությունները վերաբերվում են պատուհանագոգի և շրջանակի միջև առաջացած օդանցքին, որտեղից մշտապես «փչում» է: Այդ խնդիրը լուծում է նախապես սեղմված ինքնաընդարձակվող ժապավենը ( ՆՍԻԺ ): Այն քամիներից արդյունավետ պաշտպանում է և փակում է պատուհանագոգի և շրջանակի միջև առաջացած տարացքը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված մետաղապլաստե պատուհանների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և մետաղապլաստե պատուհաններ տեղադրելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը տեղադրող ընկերության մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ապագա գնորդներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք մետաղապլաստե դռներ և պատուհաններ արտադրողներին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Կահույքի Սրահների Վարկանիշը
Շինանյութի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Տունը պետք է լինի կյանքի գանձարանը
— Շառլ Էդուար լը Կորբյուզիե ՝ ֆրանսիացի նշանավոր ճարտարապետ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: