ԹԱՓՎՈՒ՞Մ ԵՆ ՄԱԶԵՐԸ՝ ՎԵՐԱՑՆԵՆՔ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Գեղեցիկ մազերը առաջին հերթին առողջ մազերն են։ Մարդը օրական կորցնում է միջինը 50-100 մազ, ըստ որոշ տվյալների նույնիսկ՝ 150 մազ։ Սա բնական գործընթաց է, որը կապված է մազերի կյանքի ցիկլի հետ, որը սովորաբար կազմում է 3-7 տարի: Բոլոր մազերի 90%-ը գտնվում են աճի փուլում, իսկ մնացածը գտնվում է հանգստի վիճակում, ինչը մոտալուտ կորստի նախազգուշացում է: Դիտարկումները նաև ցույց են տալիս, որ մարդն ինչքան շատ մազեր ունի, այնքան շատ է այն կորցնում։ Առողջ և երկար մազերով կանանց մոտ մազաթափությունը նույնպես ավելի զգալի է, քան կարճ մազերով մարդկանց մոտ:
Մազերի կորուստը մազերի առողջության և ընդհանուր առմամբ մարմնի առողջության լուրջ ախտանիշ է: Մազաթափությունը կամ ճաղատությունը կոչվում է ալոպեկիա ( alopecia ): Alopecia-ն կարող է լինել նաև տեղային, երբ մազերը ընկնում են գլխի որոշակի հատվածում կամ ցրվում են՝ ամբողջ մակերեսով մեկ կամ մի քանի գոտիներում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉՊԵ՞Ս ՈՐՈՇԵԼ, ԱՐԴՅՈ՞Ք ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱՅԻՑ ԱՎԵԼԻՆ Է
Առաջին հերթին, դուք կարող եք հետևել մազերի կորստի աճին լվացվելուց և հագուստի վրա: Ավելի ծանր փուլում նկատվում է.
- մազերի խտության նվազում սանրելիս և դրանք պոչով հավաքելիս,
- հաջորդ փուլը մազերի քանակի տեսողական նվազումն է: Տեսանելի է դառնում ճաղատ բծերի տեսքը և գլխամաշկը:
Ի՞նչն է առաջացնում մազաթափություն
Ուժեղացված բնույթի ժամանակավոր մազաթափությունը տեղի է ունենում արտաքին կամ ներքին պատճառներով, սակայն անգամ այս դեպքում մազերը հնարավոր է ամբողջությամբ վերականգնել:
Կտրուկ մազաթափությունը տեղի է ունենում լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ովքեր ստանում են քիմիաթերապիա կամ բուժում ցիտոստատիկ դեղամիջոցներով՝ այս դեպքում մազերի աճը վերականգնվում է բուժման ավարտից հետո:
ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ
- Սեզոնային մազաթափություն ( առավել բարենպաստն է ),
- Հորմոններ արտադրող օրգանների հիվանդությունները ( թիրեոիդիտ, պանկրեատիտ և այլն ),
- Մազերի ֆոլիկուլների վնասումը սնկերի կողմից ( տրիխոմիկոզ ),
- Հղիությունը ( սնուցիչների, վիտամինների և հանքանյութերի ավելացման անհրաժեշտության պատճառով, անեմիա),
- Գլխամաշկի հիվանդությունները ( սեբորեա և այլն ),
- Հորմոնալ խանգարումները ( վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի նվազում կամ բարձրացում, սեռական հորմոններ, շաքարային դիաբետ ),
- Աուտոիմուն հիվանդությունները ( փսորիազ, գայլախտ, սկլերոդերմա ),
- Սթրեսը ( հուզական և ֆիզիկական ),
- Ի դեպ՝ մազաթափությունը կարող է կապված լինել նաև մազերի փխրունության բարձրացման հետ, երբ մազերն ինքնին չեն ընկնում, այլ, այսպես ասած, կոտրվում են։
ՎԵՐԱՑՆԵՆՔ ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆԸ
Վիտամինների պակասը հաճախ առաջին հերթին ազդում է մազերի վրա: Այս դեպքում հրաշք դիմակներն ու հրաշք շամպունները չեն կանգնեցնի մազաթափությունը և խնդիրը պետք է լուծել ներսից՝ լրացնելով դեֆիցիտը։ Ամենից հաճախ մազաթափության դեպքում բացակայում են.
- B խմբի վիտամինները,
- ցինկը,
- կալցիումը,
- ֆոլաթթուն և
- սելենը:
Հիպովիտամինոզը ( հիվանդություններ, որոնք զարգանում են վիտամինների անբավարար պահանջարկի հետևանքով ) կարող է առաջանալ երկու պատճառով՝
- սննդակարգում անհրաժեշտ տարրերի բացակայությունը և
- դրանց կլանման խախտումը:
Իդեալական տարբերակը մաշկաբանի օգնությանը դիմելն է, ով հետազոտությունից հետո կասի, թե ինչ տարրեր են բացակայում և ինչ վիտամիններ խմել։ Նման ախտորոշումն իրականացվում է ինչպես կլինիկական տվյալների և հետազոտության ավանդական մեթոդների, այնպես էլ մազերի բաղադրության ուսումնասիրության հիման վրա։ Մազերը կուտակում են բազմաթիվ նյութեր, որոնք մտնում են օրգանիզմ, այդ թվում՝ վնասակար։ Նման նյութերի հայտնաբերումը կարող է օգնել, երբ մազաթափության բոլոր հնարավոր պատճառներն արդեն սպառված են։ Նաև մազերի մեջ մակրո և միկրոտարրերի պակասը կօգնի ձեզ ընտրել անհրաժեշտ միջոցները դրանց պակասը լրացնելու համար:
Որպես կանոն, բացի վիտամիններից, մասնագետը խորհուրդներ է տալիս սնվելու, ինչպես նաև մազերի և գլխամաշկի խնամքի այլ միջոցներ։
Գլխամաշկի մերսումը կարևոր պրոցեդուրա է մազերի արմատներն ամրացնելու համար։
Գլխամաշկի մերսումը կարելի է անել ինչպես չոր, այնպես էլ թաց մազերի դեպքում։
Ունե՞ք Մազաթափության Խնդիրներ
Փորձեք նաև ՀԱՏՈՒԿ մազաթափության դեմ բնական և օրգանական նյութերով պատրաստված Nanely ախրանքանիշի հրաշք շամպունները:
Ինչպե՞ս Ամրացնել Մազերը Եվ Դարձնել Ավելի Խիտ
Սնուցումը մազերի արմատները ամրացնելու համար
- Կարմիր միս (տավարի միս, լյարդ, հնդկահավի բուդ),
- ձուկ (ցանկալի է սաղմոն և ձողաձուկ),
- կաթնամթերք,
- լոբազգիներ (լոբի, ոլոռ, ոսպ),
- ընկույզ,
- հաց,
- բանջարեղեն և մրգեր (հատկապես՝ գազար)
Մազերի արմատները ամրացնելու ( ուժեղացնելու ) միջոցներ
- Վիտամիններ՝ B2, B5, B6, C, D, ֆոլաթթու, ցինկ, սելեն, երկաթ, կալցիում և այլն:
- Օգտագործեք դիմակներ ( շամպուններ ) մազերի արմատները ամրացնելու համար, որոնք պատրաստված են կռատուկի ( лопух ), կակաոյի, մանանեխի յուղերով և մազերը սնուցող կոկոսի, կտավատի, ձիթապտղի, շի, վարդի յուղերով:
Վիտամիններ Մազերի Աճի Եվ Ամրապնդման Համար
- Վիտամին Ա: Նվազեցնում է գլխամաշկի և մազերի չորությունը, ներառյալ ալերգիա ունեցողների մոտ,
- Վիտամին B2: Օգնում է նվազեցնել մազերի արմատների յուղայնությունը և ծայրերի չորությունը,
- Վիտամին B3: Դադարեցնում է մազերի սպիտակեցումը,
- Վիտամին B5: Բարելավում է վերականգնողական գործընթացները, ինչպես նաև վիտամին A-ի կլանումը,
- Վիտամին B6: Կօգնի նվազեցնել քորը, թեփոտումը,
- Վիտամին B12: Արագացնում է մազերի աճը, բարձրացնում նրանց փայլը,
- Վիտամին C: Բարելավում է անոթների վիճակը և մազերի սնուցումը, լավացնում է երկաթի կլանումը,
- Վիտամին D: Նպաստում է կալցիումի կլանմանը, որը մազերը պաշտպանում է փխրունությունից,
- Վիտամին E: Պահպանում է մազերի խոնավությունը և բարելավում է կոլագենի սպիտակուցի սինթեզը՝ մազերի հիմքը,
- Վիտամին F: Նվազեցնում է գլխամաշկի չորությունը,
- Ֆոլաթթու: Արագացնում մազերի աճը և բարելավում խտությունը :
Եզրակացություն
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված մազաթափության և մազաթափության բուժման հարցերում: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և մազաթափության խնդիրները վերացնելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք համանման մազաթափության խնդիրներ ունեցող անձանց նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք բժիժկներին կամ մազաթափության միջոցներ արտադրողներին վերացնել առկա բուժման մեթոդների կամ արտադրանքի թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Օրգանական Օճառ Արտադրողների Վարկանիշը
Շամպունի Ապրանքանիշերի Վարկանիշը
Էջի Ասույթը
Հրաշքներ լինում են, երբ մարդը վտանգի է ենթարկում ամեն ինչ՝ հանուն երազանքի, որը բացի իրենից չի տեսնում ոչ ոք
«Million Dollar Baby» ֆիլմից