
ՆԱԽԱԲԱՆ
Գնելով էժան ավիատոմսեր՝ կարելի է ճանապարհորդել ոչ թե տարին 1-2 անգամ, այլ շատ ավելի հաճախ։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք էականորեն կարող են ազդել ավիատոմսի գնի վրա: Ավիատոմսի արժեքը կախված է շաբաթվա օրվանից, սեզոնից, մեկնելուց առաջ օրերի քանակից և շատ ավելին, ինչը օգտակար է իմանալ նախքան ամրագրելը: Ստորև ներկայացնում ենք մատչելի ավիատոմսեր գնելու վերաբերյալ կարևոր խորհուրդներ, որոնք հաշվի առնելով դուք կսկսեք խնայել թռիչքների վրա:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԱՏՉԵԼԻ ԱՎԻԱՏՈՄՍ ԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ավիատոմսերի լավագույն գինը կախված է սեզոնից։ Առավել ձեռնտու է.
- ամառային տոմսեր գնել մեկնելուց 15-25 օր առաջ,
- աշնանը՝ 30-60 օր,
- ձմռանը և
- գարնանը` 2-3 ամիս,
- ընտրեք ճկուն ամսաթվեր, ծանոթացեք թռիչքների բոլոր տարբերակներին հաջորդ մի քանի ամսաթվերի համար: Ավիատոմսեր գնելիս գումար խնայելու համար բավական է 2-3 օրով տեղափոխել ճանապարհորդությունը,
- շաբաթվա կեսին գնեք ավիատոմսեր մեկնումներով և ժամանումներով։
- Ամենաէժան տոմսերը վաճառվում են երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին,
- ամենաթանկը՝ հանգստյան օրերին և տոն օրերին։ Փորձեք շաբաթից կիրակի գիշերն անցկացնել ձեր ընտրած վայրում,
- երեկոյան կամ գիշերը թռիչքներն ավելի էժան են, քան առավոտյան կամ կեսօրին: Այս դեպքում դուք պետք է հաշվի առնեք տաքսիի լրացուցիչ ծախսերը, տրանսպորտի այլ տեսակներ կարող են հասանելի չլինել,
- անմիջապես գնեք ավիատոմսեր երկու ուղղություններով մեկ ավիաընկերությամբ։ Միակողմանի տոմսը կարող է ավելի թանկ արժենալ, քան երկկողմանի տոմսը,
- թռեք ոչ սեզոնին, երբ ավելի քիչ մարդիկ են ճանապարհորդում և տոմսերի գները նվազում են: Վիճակագրության համաձայն՝ թռիչքների համար առավել շահավետ ժամանակաշրջաններ են համարվում հունվարի կեսերից մինչև փետրվարի վերջ և նոյեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը,
- գրանցվեք ավիաընկերությունների տեղեկագրերին և եղեք առաջինը, ով կիմանա զեղչերի և ակցիաների մասին: Տոմսերի վաճառքն իրականացվում է փետրվարից մարտ և հոկտեմբերից նոյեմբեր: Նոյեմբեր ամսին հետևեք «Սև ուրբաթ» և «Կիբեր երկուշաբթի» ակցիաներին,
ՄԱՏՉԵԼԻ
ԱՎԻԱՏՈՄՍԵՐ
ՎԱՃԱՌՈՂ
TOP 5 ԿԱՅՔԵՐ





- փնտրեք թեժ ավիատոմսեր չարտերային թռիչքներով: Չվաճառված չարտերային նստատեղերը հայտնվում են մեկնելուց մի քանի օր առաջ,
- նույն ավիաընկերությամբ տրանսֆերտներով թռչելը կարող է զգալի գումար խնայել: Ուշադրություն դարձրեք հարակից թռիչքների միջև ընկած ժամանակահատվածին,
- գնեք էժան ավիաընկերությունների ավիատոմսեր, նրանք ունեն ավիատոմսերի ամենացածր գները: Հավելյալ ծառայությունների համար մի վճարեք՝ ուղեբեռ, նստատեղի ընտրություն, սնունդ,
- ավելի ձեռնտու է տոմսի մեջ ուղեբեռ ներառել անմիջապես ամրագրման պահին։ Ուղեբեռի ծառայության ավելացումը ավիատոմսի արժեքը բարձրացնում է մինչև 29%-ով,
- oգտագործեք մետաորոնողական համակարգեր՝ էժան ավիաընկերություններ և մատչելի ավիատոմսեր գտնելու համար:
Շատերին հետաքրքրում է նաև «ԴՈՒԲԱՅ — 5 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ» հոդվածը

Դուբայը Արաբական Միացյալ Էմիրությունների մաս կազմող համանուն էմիրության մայրաքաղաքն է։ Այն գտնվում է Պարսից ծոցի հարավային ափին, զբաղեցնելով բարենպաստ աշխարհագրական դիրք եվրոպական և ասիական երկրները կապող ծովային …
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Բացի տոմսերի մատչելիոթյունից և գումար խնայելուց, կա ևս մեկ և շատ կարևոր գործոն: Դա ձեր անվտանգությունն է: Այնպես որ, շատ էժան ավիատոմսերը ցավոք կարող են առաջարկվել ի հաշիվ ձեր անվտանգության:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք ծանոթ ավիատոմսերի գնագոյացման՝ ավիատոմսերի գնի բաղադրիչների վերաբերյալ: Ծանոթացաք նաև ավիատոմսեր վաճառող կայքերի լավագույն հնգյակին, որտեղից կարող եք գնել մատչելի ավիատոմսեր բոլոր ուղություններով: Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը օգտակար կլինի ձեր բիզնես կամ զբոսաշրջային ուղևորությունը պլանավորելիս:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Դեպի Եգիպտոս Տուրերի Վարկանիշը
Տուրիստական Ընկերությունների Վարկանիշը

Էջի Ասույթը

Ապրիր կյանքն առանց արդարացումների, ճանապարհորդիր առանց ափսոսանքի
— Օսկար Ուայլդ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
-
ՏՈՒՐԻԶՄ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ) / ՏՈՒՐԻԶՄԻ ( ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ) ՏԵՍԱԿՆԵՐԸ / ՆԵՐՔԻՆ, ՆԵՐԳՆԱ, ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐԻԶՄ
-
ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏ ( ՇՐՋԱԶԳԵՍՏ ) / ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏԻ ( ՇՐՋԱԶԳԵՍՏԻ ) ՎԱՐՁՈՒՅԹԻ ՊԼՅՈՒՍԸ ԵՎ ՄԻՆՈՒՍԸ
-
ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ / ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԿՆԵՄ ԵԳԻՊՏՈՍ ՏՈՒՐԵՐԻ ( ՀՈՒՐԳԱԴԱ, ՇԱՐՄ ԷԼ ՇԵՅԽ )
-
ՖԻՏՆԵՍ ( ՖԻԹՆԵՍ ) / ՖԻՏՆԵՍԻ TOP 5 ԱՐՏԱՍՈՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԸ / Ի՞ՆՉ ՖԻՏՆԵՍ ԸՆՏՐԵԼ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: