ՆԱԽԱԲԱՆ
Ի տարբերություն առողջության այլ խնդիրների համար համապատասխան բժշկի դիմելուն, մաշկաբանին կամ կոսմետոլոգին այց կատարելը, սովորաբար, հիվանդների կողմից հետաձգվում է: Չնայած այս երևույթը աստիճանաբար փոխվում է և մաշկաբանության ծառայությունները դառնում են մաշկի խնամքի ամենապահանջված ոլորտներից մեկը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉՈՒ՞ ԴԻՄԵԼ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻՆ
Ցավոք, այսօր շատերն ընկալում են կոսմետոլոգին նույն մակարդակի վրա, ինչ մանիկյուրի կամ մերսման մասնագետներին: Սույն հոդվածը ամենևին նպատակ չունի նվազեցնել վերջիններիս արժանիքները: Պարզապես եղունգների խնամքի և մերսման համար նրանց պետք չէ ավարտել բժշկական բարձրագույն հաստատություններ և տարիներ անցկացնել պրակտիկայում և օրդինատուրայում: Պրոֆեսիոնալ կոսմետոլոգը, սակայն, առաջին հերթին պետք է լինի սերտիֆիկացված բժիշկ, մեծատառով մի բժիշկ, որի համար առաջնայինը հիվանդի առողջությունն է:
Եկեք հիշենք ֆրանսիական հայտնի ասույթը.
«Գեղեցկության համար պետք է վճարել»:
Դժվար թե ինչ-որ մեկը բանավիճի այս հարցում: Բայց հարկավոր է վճարել մասնագետին և ստանալ առավելագույն բժշկական օգնություն և եթե ձեզ կհաջողվի գտնել բարձրակարգ մաշկաբան-կոսմետոլոգ, ապա օգտվեք նրա ծառայությունից ամբողջ կյանքում:
ԻՆՉՊԵ՞Ս ԳՏՆԵԼ ՁԵՐ ՄԱՇԿԱԲԱՆԻՆ ( ՈՐՈՇ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ )
- Ստուգեք կլինիկայի լիցենզիան,
- Եթե նախասրահում հիվանդներ չկան, դա վատ նշան է: Իհարկե, հերթեր չպետք է լինեն, բայց կլինիկայում միջավայրը պետք է լինի աշխատանքային, պետք է լինի բժիշկների ու բուժքույրերի խառնաշփոթ,
- Իրավասու բժիշկը ձգտում է լուծել հիվանդի առողջական խնդիրները՝ նվազագույնի հասցնելով լուրջ կոսմետիկ միջամտությունները: Եթե ձեզ անմիջապես առաջարկվում են թանկարժեք ընթացակարգեր, ապա այդպիսի «մասնագետը» պարզապես ցանկանում է «կանխիկացնել» ձեր խնդիրները,
- Իրական մասնագետը պետք է հիվանդին հարցնի՝ նախկինում ներարկումներ արվել են և ի՞նչ դեղամիջոցներով: Նրանցից շատերն անհամատեղելի են միմյանց հետ: Ամբողջ աշխարհում կա մի կանոն. Ընթացակարգից հետո հիվանդին տրվում է տեղեկատվություն-հաշվետվություն՝ օգտագործված դեղերի արտադրության անվանումը, խմբաքանակի համարը և արտադրության ամսաթիվը: Հայաստանում առայժմ այդ մշակույթը հիմնականում բացակայում է,
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ
TOP 10 ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
«+ ԸՆՏՐԵԼ» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և ԱՎԵԼԱՑՐԵՔ ձեր հաճախորդների քանակը: Իմանալ ինչպես …
- Կլինիկայից խնդրեք բժշկի դիպլոմի պատճենը: Պրակտիկան ցույց է տալիս. որ բժիշկների մինչև 30% -ը, նույնիսկ լուրջ կլինիկաներում, ունեն ոչ հայտնի ուսումնական հաստատությունների կեղծ դիպլոմներ,
- Պրոֆեսիոնալները գիտեն իրենց արժեքը և միայն նշանակումներ են կատարում կլինիկայում: Տուն գնալը, իսկական բժշկի արժանապատվությունից ցածր է: Բնականաբար, եթե մենք չենք խոսում հաշմանդամություն ունեցող հիվանդների մասին,
- Բժշկությունը մաթեմատիկա չէ: Չկան համընդհանուր բանաձևեր, որոնք կհամապատասխանեն բոլորին: Հարյուր տոկոսանոց խոստումները պետք է տագնապալի լինեն ձեր համար, չնայած հայկական բժշկության մեջ, անգամ պարզ և իսկապես հարյուր տոկոսանոց լոծելի խնդիրների համար, բժիշկները խուսափում են երաշխիքներ տալուց,
- Երբ պզուկներ ունեցող հիվանդը գալիս է բժշկի մոտ և խնդրում է ազատվել կնճիռներից, իրական մասնագետը կհրաժարվի դա անել մինչև պզուկների խնդիրը չլուծվի,
- Իսկական մասնագետը նախ կլսի ձեր բողոքները: Հետո նա անպայման կհավաքագրի տվյալներ ձեր հիվանդության վերաբերյալ: Մաշկը օրգանների հայելին է: Վատ բժիշկը կբուժի ախտանիշները, լավը՝ խորությամբ կուսումնասիրի իրավիճակը և անհրաժեշտության դեպքում, հարցը կքննարկի բժշկության այլ ոլորտների մասնագետների հետ,
- Նորմալ բժիշկը պետք է հրաժարվի 18 տարեկան աղջիկներից, ովքեր որոշում են ներարկել բոտոքսը, եթե, իհարկե, դրա համար ոչ մի ցուցում չկա,
- Եթե բժիշկն անմիջապես հորմոններ է նշանակում, ապա նա պարզապես չի ցանկանում խորանալ խնդրի մեջ: Այո, հորմոնները կօգնեն: Բայց երբ դրանք դադարեցնեն, խնդիրը միայն կսրվի և այն հնարավոր կլինի լուծել միայն ավելի ուժեղ հորմոններով,
- Նույնիսկ եթե դուք բժշկի եք գալիս բացառապես ձեր դեմքի պզուկներով, մասնագետը պետք է հետազոտի ամբողջ մարմինը: Մաշկի վրա եղած ամենափոքր տարրերը շատ բան կպատմեն խնդրի մասին,
- Եթե բժիշկը քննություն է անցկացնում առանց ձեռնոցների, դա չի նշանակում, որ նա հոգ չի տանում հիգիենայի մասին: Մաշկաբանի գործիքները ոչ միայն փորձն ու աչքերն են, այլև՝ ձեռքերը: Խնդիրների մեծ մասը կարելի է հասկանալ միայն հպման միջոցով,
- Բարձրակարգ բժիշկը չի հետևի հիվանդի քմահաճույքին: Նա ձեզանից լավ գիտի, թե ինչ բուժում նշանակել,
- Հաճախորդին «շողոքորթելու» ցանկությունը բուժման ցածր մակարդակի նշան է: Եթե կլինիկայի նախասրահում ձեզ հողաթափեր են բերում, խալաթ հագցնում և հյութեր հյուրասիրում, ապա պետք է մոռանաք բարձրորակ բուժման մասին: Այդ ոճը բնորոշ է գեղեցկության և կոսմետոլոգիայի սրահներին: Խոսքը չի գնում հաճախորդին բարձրակարգ սպասարկելու մասին: Բարձրորակ սպասարկումը՝ հաճախորդներին սպասասրահ տրամադրելը, մանկական սենյակ ունենալը, պայմանավորված ժամին ընդունելը, էապես տարբերվում է «շողոքորթելուց»,
- Առցանց և ոչ առցանց ծանոթացեք կլինկիայի / էսթետիկ բժշկության կենտրոնի հաճախորդների կարծիքներին և գնահատականներին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք տեղեկացված ձեր պահանջներին համապատասխան մաշկաբան կոսմետոլոգ ընտրելու վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և կոսմետոլոգիական ծառայություններ ստանալուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը կոսմետոլգիական և էսթետիկ բժշկության կենտրոնների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք համաքաղաքացիներին և ձեր ընկերներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք էսթետիկ և կոսմետելոգիական կենտրոններին վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ
Օծանելիքի Եվ Կոսմետիկայի Խանութների Վարկանիշը
Հագուստի Խանութների Վարկանիշը
Էջի Ասույթը
Գեղեցկության համար պետք է վճարել
— Ֆրանսիական ասացվածք