
Ի՞ՆՉ Է ՄԱՆՐԱՀԱՏԱԿԸ

Մանրահատակը ամուր փայտից պատրաստված հատիկավոր սալիկներ են, որոնց եզրերին կան դրանց միացման համար նախատեսված ակոսներ և «լանջեր» : Հայաստանի շինարարների մոտ ակոսները և լանջերը ընդունված է նաև անվանել «էգ» և «որց»: Մանրահատակը հավաքվում է այնպես, ինչպես ցուցադրված է նկարում:
Արտադրվում է նաև ոչ ակոսային մանրահատակ, որը չունի ակոսներ և լանջեր:
Մանրահատակը հիմնականում պատրաստում են ամուր փայտից՝ այնպիսի ծառերի փայտից, ինչպիսիք են.
- հաճարենին,
- կեչին,
- բոխին,
- սոճին,
- եղևնին և այլն:
ՄԱՆՐԱՀԱՏԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հատիկավոր Մանրահատակ ( Պարկետ )
Հատիկավոր մանրահատակն ամենատարածված տեսակն է իր «ընկերների» շրջանում: Ինչպես նշվեց վերևում, հատիկավոր մանրահատակը ունի ակոսներ և «լանջեր», որոնք միանալով կազմում եմ մեկ ամբողջական մաս: Այս մանրահատակը օգտագործվում է ինչպես բնակարանների, այնպես էլ գրասենյակների համար:

Մոզաիկ ( Խճանկարային Մանրահատակ )
Մանրահատակի խճանկարային տեսքն իր անունը ստացել է այն պատճառով, որ տարբեր երանգների փայտե սալիկները հավաքելով ստացվում Է խճանկար: Սալիկի հաստությունը սովորաբար լինում է 8-12 մմ:
Շատ վարպետներ իրենք են մշակում ստացվող խճանակարի տեսքը ( պատկերը, նախշը ):

Թերթավոր ( Վահանային ) Մանրահատակ
Պանելային կամ վահանային մանրահատակը բաղկացած է 2 շերտից: Առաջին շերտը ուղղակիորեն նրբատախտակներից պատրաստված քառակուսի շերտ է, երկրորդ շերտը ( երեսը )՝ կարծր փայտի սալիկներն են: Վահանային մանրահատակի չափերը կարող են լինել մինչև 80 × 80 սմ, իսկ հաստությունը՝ 15-30 մմ:

Պալատական ( Գեղարվեստական ) Մանրահատակ
Սա ամենաթանկարժեք մանրահատակն է, ինչպես իր անունն է ասում ( այն կոչվում է նաև գեղարվեստական մանրահատակ ): Այս հատակը կարող է ունենալ բազմաթիվ նախշեր և հյուսվածքներ և հանդիսանալ ոչ միայն նախշազարդ հատակ, այլ՝ իսկական արվեստի գործ: Բնականաբար, նման մանրահատակ կարող են թույլ տալ մեծ բնակելի տարածք ունեցող հարուստ մարդիկ:

Խոշոր Չափեր Ունեցող Մանրահատակ
Խոշոր մանրահատակը բաղկացած է ամուր ( նաև՝ արժեքավոր, հետևաբար՝ ավելի թանկ ) փայտից: Խոշոր չափերով մանրահատակը հատիկավոր մանրահատակի «ավագ եղբայրն» է ( այն ունի նույն ակոսները և դուրս եկած «լանջերը», որոնք նախատեսված են տեղադրման համար ): Իրականում, խոշոր և հատիկավոր մանրահատակի միջև եղած տարբերությունը միայն չափի մեջ է և խոշորի դեպքում այն կարող է լինել՝ լայնությունը սկսած 8 սմ -ից, երկարությունը կարող է հասնել մի քանի մետրի, հաստությունը՝ 15 մմ -ից:

Մանրահատակ Տախտակ
Մանրահատակ տախտակը կոչվում է նաև եռաշերտ տախտակ, քանի որ այն բաղկացած է երեք շերտ բնական փայտից:
Շերտերի մանրաթելերը միմյանց նկատմամբ լայնակի են, այնպես որ տախտակը կարող է լավ դիմակայել ջերմաստիճանի և խոնավության տատանումներին: Ստորին շերտերը պատրաստված են փափուկ փայտից, իսկ վերինները` ամուր և դիմացկուն փայտից:
ԳՈՎԱԶԴ ԷՋՈՒՄ

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ
TOP 10
ԴԻԶԱՅՆԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ

Փոխեք գովազդը ձեր գովազդով կամ հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ մանրամասները …
ԼԱՄԻՆԱՏԵ ՀԱՏԱԿՆԵՐ

Լամինատե մանրահատակը բաղկացած չէ բնական փայտից, այլ ընդամենը իմիատացնում ( նմանակում ) է փայտին:
Լամինատը բաղկացած է 4 շերտից.
- Լամինացված վերին շերտ ( ակրիլ կամ մելամինային խեժ ):
- Դեկորատիվ շերտ` որոշում է ծածկույթի հյուսվածքը ( բացի փայտից, լամինատը կարող է իմիտացնել ( նմանակել ) ինչպես քարե, այնպես էլ կերամիկական սալիկներին ):
- Հիմնական շերտը մանրաթելային տախտակ է կամ բարձր խտության տախտակ:
- Ներքևի շերտ` խոնավության պաշտպանության համար:
Այս բոլոր շերտերի ընդհանուր հաստությունը կարող է լինել 7 -ից 11 մմ:
ՈՐՏԵ՞Ղ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՄԱՆՐԱՀԱՏԱԿԸ ( ՊԱՐԿԵՏԸ )
Մանրահատակը բարդ հատակի ծածկույթ է, որը պահանջում է մանրակրկիտ աշխատանք: Այդ իսկ պատճառով այն առավել հաճախ ընտրվում է բնակելի տարածքների համար: Հասարակական վայրերում այն օգտագործվում է այնտեղ, որտեղ այցելուները քիչ են: Կարելի է տեսնել նաև ընդունելության կամ կոնֆերանսի սենյակներում: Մանրահատակը ( պարկետը ) հատակի էլիտար ծածկ է, որը վկայում է նաև տարածքի սեփականատերերի կարգավիճակի մասին:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը

Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այժմ դուք ավելի շատ եք ծանոթ մանրահատակի ( պարկետի ) տեսակների և նրա կիրառման վայրերի հետ և եթե որոշել եք վերանորոգել ձեր բնակարանի ( տան ) հատակը կամ կառուցել նորը, դուք կարող եք ճիշտ ընտրություն կատարել, որը կհամապատասխանի ձեր պահանջներին և կարիքներին:
Հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի մանրահատակ գնելիս և դուք արդեն կկարողանաք ճիշտ ընտրություն կատարել: Խնդրում ենք նաև հիշել և գնումներ կատարելուց հետո ( BR ) BizRatings.online կայքում հայտնել ձեր կարծիքը գնված մանրահատակի և վաճառող խանութ-սրահների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք,
- նախ՝ կօգնեք ապագա գնորդներին նույնպես կատարել մանրահատակի ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք մանրահատակ արտադրողին ( վաճառողին, ներմուծողին ) վերացնել առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ մանրահատակ ընտրելու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Լամինատի Խանութների Վարկանիշը
Ինտերիերի Դիզայներների Վարկանիշը

Էջի Ասույթը

Երբեմն գլոբալ մտածելու համար պետք է մտածել երեխայի նման
— Дети шпионов ( Spy Kids ) ֆիլմից
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: