ՆԱԽԱԲԱՆ
Մադոննան 1980-ականների վերջին ստացել է փոփ թագուհու տիտղոս, որը նա կրում է ավելի քան 30 տարի: Պապարացիները հետևում են նրա յուրաքանչյուր քայլին իսկ երկրպագուները նմանակում են նրա հանդերձանքը և յուրաքանչյուր երգ դառնում է հիթ: Սակայն այս հոդվածը նվիրված չէ Մադոննայի տաղանդին կամ նվաճած բարձունքներին, այլ բացահայտում է այն գաղտնիքը, որը Մադոննայի իսկ խոսքերով «I’m gonna keep this secret» ( հայերեն՝ «Ես պատրստվում եմ պահել այս գաղտնիքը» ): Շատ հակիրճ երգի մասին: Մադոննայի կատարմամբ «Die Another Day» երգը ի սկզբանե հայտնվել էր համացանցում 2002 թվականի հոկտեմբերի սկզբին, մինչև պաշտոնական թողարկումը, ինչի շնորհիվ ռադիոընկերությունը նույնպես նվագարկեց երգը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հոդվածում գովազդի գինը կազմում է ՏԱՐԵԿԱՆ 30 000 դրամ:
ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԵՐԳԸ
Որպեսզի լինենք հակիրճ, երգը ձեր մասին, ձեր հաջողություններին և երազանքներին հասնելու գաղտնիքների մասին: Սա թերևս ամենապարզ և հակիրճ պատասխանն է, որ կարելի է տալ: Շարունակեք կարդալ և ամեն ինչ շուտով պարզ կլինի: Հավաստիացնում ենք, որ երգի և հոլովակի հեղինակներին 100 % -ով հաջողվել է 4-5 րոպեանոց հոլովակում այլաբանության միջոցով ( аллегория ) արտահայտել բոլոր այն մտքերը, որոնք հատորների միջոցով նկարագրում են բոլոր կրոնները և նրանց Առաջնորդները:
Այսպիսով, երգի հոլովակը սկսվում է հերոսուհու ( Մադոննայի ) ձերբակալմամբ, տանջանքների ենթարկման և էլեկտրական աթոռի վրա մահապատժի ենթարկելու նախապատրաստության սցենարներով: Մինչդեռ հոլովակում դեպքերը զարգանում են Մադոննան երգում է.
I’m gonna wake up, yes and no
I’m gonna kiss some part of
I’m gonna keep this secret
I’m gonna close my body now
Ես պատրաստվում եմ արթնանալ, այո և ոչ
Ես պատրաստվում եմ համբուրել մի մասը
Ես պատրաստվում եմ այս գաղտնիքը պահել
Ես պատրաստվում եմ փակել մարմինս:
Ձեր ուշադրությունը հրավիրում ենք երգի հենց առաջին իսկ տողին՝
«Ես պատրաստվում եմ արթնանալ, այո և ոչ»:
Ինչու՞ է հերոսուհին պատրաստվում արթնանալ, արդյոք նա գտնում է, որ ինքը քնած է: Բնականաբար, դուք նույնպես կհաստատեք, որ հերոսուհին ամենևին էլ քնած չէ, հատկապես դա անել հնարավոր չէ նման իրավիճակում,, երբ մարդը կանգած է մահվան շեմին:
Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը
Հավաստիացնում ենք ձեզ, որ խոսքը գնում է գիտակցության մասին, ինչը հերոսուհին ցանկանում է արթնացնել՝ հերքելով իրականությունը և այն ամենը, ինչ զգում են իր զգայարանները` բանտախուց, բանտի աշխատակիցներ, մահապատժի էլեկտրական աթոռ և այլն, նա արթնացնում է գիտակցությունը և ստեղծում նոր երևակայական աշխարհ և սկսում է երգել՝ կրկնելով «I guess, die another day» բառերը, ինչը ենթդրում է, որ այսօր մահապատիժ չի իրականցվի և նա կմահանա մեկ այլ օր:
Կարծես թե համոզված լինելով, որ ի վերջո ազատվելու է և մահապատժի չի ենթարկվելու, երգչուհին դիմում է հանրահայտ հոգեբան Զիգմունդ Ֆրեյդին՝ խնդրելով նրան վերլուծել կատարվածը և արդյոք դա տեղավորվում է հոգեբանության կամ երկնային որևէ գիտական տեսության մեջ:
Sigmund Freud
Analyse this, analyse this
Analyse this, this, this, this, this:
ՀԱՂԹԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ ԵՎ ԿՀԱՂԹԵՍ ԲՈԼՈՐԻՆ
Նախքան բուն թեմային անցնելը մի փոքր ներկայացնենք տեսական մաս: Դա կօգնի ձեզ ավելի լավ պատկերացնել նկարագրվելիք տեքստը և դուք ավելի լավ կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը գնում: Այսպիսով, ստեղծեք որևէ ցանկություն կամ ձեր կարծիքով և համոզմամբ ամենաաներևակայելի երազանք, փորձեք երևակայությունում պատկերացնել, որ այն իբրև թե իրականացել է: Դուք կնկատեք , որ անմիջապես կհայտնվեն մտքեր, որոնք կսահմանափակեն ձեր ցանկության իրագործումը՝ ձեզ հայտնելով, որ.
- դա հնարավոր չէ,
- դուք չեք կարող դա անել,
- դա ձեր համար չէ,
- դուք անհրաժեշտ գիտելիքներ չունեք,
- դուք … դուք … և այլն:
Այդպիսով ձեր մտքերում կսկսվի պայքարը նոր Եսի ( նոր մարդու, ով ցանկանում է փոփոխություններ ) և հին Եսի ( հին մարդու, ով մերժում է ցանկացած փոփոխություն ) միջև: Հենց այս պայքարն է ցուցադրվում հոլովակում ազատություն ցանկացող Մադոննայի ( Սպիտակ ) և պահպանողական Մադոննայի ( Սև ) միջև:
Մինչ հերոսուհին դիմում է Զիգմոււնդ Ֆրեյդին, հոլովակը մեզ շարունակում է ցուցադրել Սև և Սպիտակ հերոսների մարտը:
Ինչպես նշվեց, հոլովակի հեղինակները մեզ են ներկայացնում արթնացած, գիտակից, իր ազատությունը տենչող Սպիտակ հերոսոհու կենաց մահու պայքարը իր իսկ հետ՝ պահպանողական այն մտքերի հետ, որոնք պնդում են, որ հերոսուհու մահը այսօր անխուսափելի է: Այսպիսով հերոսուհին կիրականացնի իր ազատությունը, եթե նա իր մտքերում կարողանա հաղթել իր պահպանողական Ես-ին:
Կրկին: Այս ամենը տեղի է ունենում հերոսուհու մտքերում:
I’m gonna break the cycle
I’m gonna shake up the system
I’m gonna destroy my ego
I’m gonna close my body now
Ես կխախտեմ շղթան,
Ես ցնցելու եմ համակարգը
Ես կկործանեմ իմ էգոն,
Ես կփակեմ իմ մարմինը
Մինչ շարունակվում է պայքարը հերոսուհու մտքերում, հերոսուհին հերքում է իրականությունը և շարունակում է պնդել, որ ինքը մահանալու է մեկ այլ օր: Դեռ ավելին, նա երգում խոստանում է, որ կխախտի իրականության ողջ շղթան և կցնցի համակարգը ու դեպքերը կզարգանան այնպես, ինչպես ինքն է ցանկանում՝
«I guess, die another day»
Երգի ( հոլովակի ) կուլմինացիան մոտենում է: Բանտի աշխատակիցները հերոսուհուն ամուր կապում են էլեկտրական աթոռին ( դիտիր հոդվածի գլխավոր նկարը վերևում ) և սենյակում մենակ թողնելով՝ հեռանում են էլէեկտրական շղթան միացնելու և մահապատիԺը իրագործելու համար:
Թվում է, թե այլևս անիմաստ է պայքարել, և մահը անխուսափելի է, սակայն ոչ հոլովակի հերոսուհու համար: Նա մինչև վերջ իր երևակայության մեջ պայքար է տանում ընդդեմ իր մահը մոտ լինելու մտքերի, այս դեպքում՝ Սև համազգեստով հերոսուհու հետ, և կրկին ու կրկին պնդում.
«I guess, die another day»
Էլեկտրական հոսանքը միացնելու հրամանը ստացված է և հրամանը կատարվում է բանտի ճաղատ աշխատակցի կողմից: Սակայն հրամանի կատարումից անմիջապես հետո նրանք նկատում են, որ էլեկտրական աթոռը դատարկ է և հերոսուհին հասցրել է փախնել, քանզի ակնթարթներ առաջ իր մտքերում հերոսուհին հասցրել էր հաղթել ինքն իրեն ( իր պահպանողական մտքերին ):
ԱՄՓՈՓՈՒՄ
Մեր կյանքի դժվար իրավիճակներում հաճախ ենք դիմում Աստծուն, և Նրան ուղղված խոսքն է, որ անվանում ենք աղոթք: Աղոթքի հիմքը հավատքն է: Մինչ մեր մտքերը բառերի վերածելը հարկ է, որ հավատանք Նրան, ում ուղղված է այդ խոսքը՝ այդպիսով հայտնելով մեր շնորհակալությունը կամ խնդրանքը և հավատալով, որ այն հասնում է մեր Փրկչին: Ինքը՝ Քրիստոս էլ խոսել է սրտից հավատքով ասված աղոթքի մասին՝ ասելով.
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկի՛ր, և իր սրտում ՉԵՐԿՄՏԻ, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, ինչ էլ ասի, կկատարվի նրա համար: Ուստի ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթքով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» ( Մարկոս 11:22-24 ): ( Մեջբերումը կատարված է qahana.am կայքից):
Մեջբերման մեջ առանցքային բառերից մեը « ՉԵՐԿՄՏԵԼՆ » է: Դա նշանակում է, որ կամայական ցանկություն կամ երազանք ունենալիս պետք է պատկերացնել, որ այն իբրև թե արդեն կատարվել է և ոչ մի դեպքում չկասկածել, անգամ եթե ներքին մտքերը և ձեր զգացմունքները հակառակն են պնդում:
Ավելացնենք, որ չերկմետելուն է վերաբերվում նաև Քրիստոսի հետևյալ նախադասությունը, ինչը նշանակում է, որ չկա միջին տարբերակ, ցանկացած ցանկություն Նա կկատարի միայն այն դեպքում, երբ դուք միայն Նրա հետ եք:
«Նա, ով ինձ հետ չէ, իմ դեմ է. և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է»։ Ղուկասի Ավետարան 11 գլուխ 11.23.
ԻՆՉՊԵ՞Ս ԿԿԱՏԱՐՎԵՆ ԻՄ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այս հարցի պատասխանը կրկին դուք կարող եք գտնել Աստվածաշնչում.
«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և ԱՆԶՆՆԵԼԻ ԵՆ ՆՐԱ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ:
Փառաբանություն Աստծուն, Հռոմեացիներին 11
Ավարտելով և ամփոփելով սույն հոդվածը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք նշել, որ չկա անելանելի իրավիճակ, եթե դուք դիմում եք Աստծու օգնությանը և առանց երկմտելու հավատում եք Նրա զորությանը: Ստեղծեք ձեր նպատակները և երազանքները, պնդեք դրանց իրականանալու հանգամանքը մինչև վերջ, հավատացեք և ձեր մոտ ամեն ինչ կստացվի: Կարծում ենք հիմա արդեն ձեր համար պարզ է, թե հոդվածի միջնամասում ինչու էինք մեկնաբանում, որ երգը ձեր և ձեր նպատակների իրականացման մասին է:
ԻՍԿ ԻՆՉՈՒ՞ Է ԵՐԳՉՈՒՀԻՆ ԵՐԳՈՒՄ
I’m gonna destroy my ego
I’m gonna suspend my senses
I’m gonna delay my pleasure
Ես կկործանեմ իմ էգոն
Ես կդադարեցնեմ իմ զգայարանները
Ես կհետաձգեմ իմ հաճույքները
Կան մի շարք ուսմունքներ և կրոններ, համաձայն որոնց ցանկացած նպատակի կարելի է հասնել, եթե մարդը չուզենա ոչինչ: Չուզենալ ոչինչ՝ նշանակում է նմանվել Աստծուն ( չէ՞ որ Աստված ոչինչ չի ուզում, Նա ամեն ինչ ունի ), իսկ նմանվել Աստծուն՝ նշանակում է կարողանալ արարել ( ստեղծել իրականությունը ) այնպես, ինչպես Նա:
«Ցանկությունները բոլոր տառապանքների պատճառն են»
Ահա այսպես է արտահայտվել բուդդայականության առաջնորդը ցանկությունների մասին:
Մեր կարծիքով երգի բառերի հեղինակները հղում են կատարել նաև այլ կրոնների և ուսմունքների, որոնք այլ եղանակներ են առաջարկում իրականությունը փոխելու և ցանկությունները կատարելու համար:
Շատերին հետաքրքրում է նաև «ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆ ( ԻՆՏԵՐԻԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ 15 ՈՃԵՐ )» հոդվածը
Դժվար է պատկերացնել ժամանակակից տան, բնակարանի, գրասենյակի կամ սննդի օբյեկտի տարածքն առանց անհատական դիզայնի: Դրանում մենք շարժվում ենք, լսում ենք ձայներ, զգում ենք բուրմունքներ, տեսնում ենք ոճեր, զգում ենք հարմարավետություն և այլն։ Տարածությունն արտահայտվում է երկրաչափական տարրերի միջոցով, որոնք ստեղծում են ձև, սահմանում են սահմաններ և ֆունկցիոնալ գոտիներ:
ԵՐԳԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ
ՄԱՍ 1
I’m gonna wake up, yes and no
I’m gonna kiss some part of
I’m gonna keep this secret
I’m gonna close my body now
I guess, die another day
I guess, die another day
I guess, die another day
I guess, die another day
I guess I’ll die another day (Another day)
I guess I’ll die another day (Another day)
I guess I’ll die another day (Another day)
I guess I’ll die another day
Sigmund Freud
Analyse this, analyse this
Analyse this, this, this, this, this
ՄԱՍ 2
I’m gonna break the cycle
I’m gonna shake up the system
I’m gonna destroy my ego
I’m gonna close my body now
I think I’ll find another way
There’s so much more to know
I guess I’ll die another day
It’s not my time to go
For every sin, I’ll have to pay
A time to work, a time to play
I think I’ll find another way
It’s not my time to go
ՄԱՍ 3
I’m gonna avoid the cliché
I’m gonna suspend my senses
I’m gonna delay my pleasure
I’m gonna close my body now
I guess, die another day
I guess I’ll die another day
I guess, die another day
I guess I’ll die another day
I think I’ll find another way
There’s so much more to know
I guess I’ll die another day
It’s not my time to go
Uh
Uh
I need to lay down
I guess, die another day
I guess I’ll die another day
I guess, die another day
I guess I’ll die another day
Another day
Another day
Another day
Another day
Another day
Another day
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝
Դասընթացների ( Ուսումնական Կենտրոնների ) Վարկանիշը
Օտար Լեզուների Կենտրոնների Վարկանիշը
Էջի Ասույթը
Գաաղտնիքները չեն պահվում: Գաղտնիքները պարզապես ոչ-ոքի պետք չեն
— Գեորգի Գյուրջիեվ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ
ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: