
ՆԱԽԱԲԱՆ
Բոլորովին նոր խոհանոցի լվացարան գնելը ներդրում է, որը լիովին կփոխի ձեր խոհանոցի տեսքն ու գործունակությունը: Որպեսզի համոզվեք, որ ձեռք եք բերել որակյալ լվացարան և կառուցում եք ամենախենթ երազանքի խոհանոցը կամ լոգասենյակը, կան մի քանի գործոններ, որոնք պետք է հաշվի առնեք նախքան խոհանոցային կամ լոգարանի լվացարան գնելը.
- Լվացարանի նյութը,
- իդեալական չափսը,
- դիզայնը,
- ապրանքանիշը`
ահա այն ամենը, ինչի մասին պետք է մտածել նախքան լվացարան գնելը:
ՔԱՅԼ 1 — ԸՆՏՐԵՔ ԼՎԱՑԱՐԱՆԻ ՆՅՈՒԹԸ

Երբ խոսք է գնում լվացարանների մասին, ընտրության համար շատ նյութեր կան ՝
- ճենապակի,
- չժանգոտվող պողպատ,
- չուգուն,
- կերամիկա,
- բնական քարեր:
Իրատես եղեք, թե որքանով է լվացարանը օգտագործվելու և թե որքան հաճախ ( նաև մանրակրկիտ ) եք նախատեսում մաքրել այն: Ճենապակյա լվացարանները հակված են բծերի և ծալքերի հետքերին, բայց մի անհանգստացեք, դրանք դուրս են գալիս:
Եթե մի փոքր ավելի «կոպիտ» եք ձեր խոհանոցի լվացարանի հետ, գուցե խելացի լինի ներդնել չժանգոտվող պողպատից լվացարան: Դրանք շատ պրակտիկ են և ժամանակակից տեսք ունեն և մաքուր պահելը շատ ավելի հեշտ կլինի:
ՔԱՅԼ 2 — ԸՆՏՐԵՔ ԼՎԱՑԱՐԱՆԻ ՏԵՍԱԿԸ
Լվացարանները հիմնականում կարող են լինել 2 (Երկու) տեսակ՝
- ներկառուցվող և
- վրադիր:


ՔԱՅԼ 3 — ԸՆՏՐԵՔ ԼՎԱՑԱՐԱՆԻ ՃԻՇՏ ՉԱՓԸ
Լվացարանի չափը ընտրելիս կան մի քանի հարցեր, որոնք պատասխան են պահանջում:
- Ծախսերը նույնպես կարևոր են: Ընդհանուր առմամբ, որքան մեծ է լվացարանը, այնքան բարձր է գինը: Դուք նույնպես պետք է իրատես լինեք, թե որքան հաճախակի եք օգտագործելու լվացարանը:
- Ուշադրություն դարձրեք նաև մասշտաբին և ինտերիերին: Եթե դուք իսկապես փոքրիկ խոհանոց կամ լոգասենյակ ունեք, հսկայական լվացարանը կվտանգի տվյալ տարածքի ինտերիերի դիզայնին:

Ծորակ

Լվացարան

Ցնցուխ
«+ Գնել Հիմա» հղումը ուղղորդեք դեպի ձեր կայք և վաճառեք ձեր ապրանքները BizRatings ( BR ) կայքից: Իմանալ ինչպես …
ՔԱՅԼ 4 — ՈՐՈՇԵՔ, ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ ԼԻՆԻ ԼՎԱՑԱՐԱՆԻ ՊԱՀԱՐԱՆԸ

Պահարանը ծառայում է որպես լվացարանը պահող կոնստրուկցիա: Դուք պետք է զգուշորեն ընտրեք ձեր ոճը, քանի դեռ ամբողջական վերանորոգում չեք կատարել: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել.
- համոզվեք, որ պահարանը կարող է տեղավորել ձեր նոր լվացարանի խորությունը,
- համոզվեք, որ պահարանը կարող է տանել նոր լվացարանի ծանրությունը:
Օրինակ՝ ճենապակյա լվացարանը, որը ջրով է լցված, կարող է հեշտությամբ կշռել ավելի քան 40-50 կիլոգրամ և պահարանները պետք է կարողանա դիմակայել ծանրությանը:
ՔԱՅԼ 5 — ԸՆՏՐԵՔ ԼՎԱՑԱՐԱՆԻ ՏԵՂԵՐԻ ՔԱՆԱԿԸ
Դուք երբևէ հանդիպե՞լ եք մեկի, ով բողոքել է իր լվացարանի չափազանց ընդարձակ լինելու մասին:

Եթե տարածք և գումար ունեք, հաշվի առեք երկտեղանոց լվացարանը: Այն օգնում է ձեզ առանձնացնել կեղտոտ սպասքը լվացարանի օգտագործման տարածությունից և շատ ավելի դյուրին է դարձնում մաքրման ամբողջ գործընթացը: Երկտեղ կամ համեմատաբար լայն լվացարանները օգտակար են համեմատաբար բազմանդամ ընտանիքներում:
ՔԱՅԼ 6 — ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՆԵԼ

Ցանկացած ապրանք ( այդ թվում՝ լվացարան ) գնելու լավագույն տարբերակներից մեկը այն հաճախորդների կարծիքները հաշվի առնելն է, ովքեր արդեն գնել և օգտագործել են տվյալ ապրանքը: Սույն՝ www.BizRatings.online կայքում դուք կարող եք գտնել անաչառ կարծիքներ լվացարան վաճառող խանութների վերաբերյալ, գնել և վայելել ձեր նախընտրելի լվացարանը, ինչպես նաև հայտնել ձեր կարծիքը:
ԱՄՓՈՓՈՒՄ
Ճիշտ և հարմարավետ լվացարանի ընտրությունը ձեզ կապահովի հարմարավետություն և կխնայի ձեր ժամանակը և գումարները: Այն կխնայի նաև ձեր տարածքը և կապահովի գեղեցիկ ինտերիերի դիզայն: Նշված գործոնները հաշվի առեք նախքան լվացարան ընտրելը և գնում կատարելը: Մի մոռացեք հաշվի առնել նաև հաճախորդների կարծիքները:
Շատերին հետաքրքրում է նաև «ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ / Ի՞ՆՉ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԳՆԵԼԻՍ» հոդվածը

Կահույքի ընտրությունը շատ բարդ խնդիր է: Երբ ցանկանում եք կահավորել դատարկ սենյակը, դուք ակնկալում եք, որ այնտեղ կտեղավորվի այն ամենը, ինչ նախատեսում եք և դա այդպես թվում է ճիշտ այնքան ժամանակ, քանի դեռ կահույքը չեք գնել: Բայց եկեք չվախեցնենք ձեզ, ընդհակառակը …
Ի ԴԵՊ …
Սույն հոդվածը ընթերցելուց հետո դուք ավելի շատ եք տեղեկացված լվացարանների վերաբերյալ և հուսով ենք, որ ներկայացված տեղեկատվությունը ձեզ օգտակար կլինի: Խնդրում ենք նաև հիշել և ձեր պահանջներին համապատասխան լվացարան գնելուց և տեղադրելուց հետո BizRatings.online ( BR ) կայքում հայտնել ձեր կարծիքը լվացարաններ արտադրողների և վաճառող խանութների մասին, որի համար ( BR ) BizRatings.online -ը նախապես հայտնում է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Համոզված եղեք, որ ձեր կարծիքը շատ կարևոր և էական է: Դուք.
- նախ՝ կօգնեք ձեր ընկերներին ու համաքաղաքացիներին նույնպես կատարել ճիշտ ընտրություն և
- միաժամանակ կօգնեք լվացարաններ արտադրողներին վերացնել արտադրանքում առկա թերությունները, եթե այդպիսիք կլինեն:
Եվ եթե այս հոդվածը օգտակար էր ձեզ համար և օգնեց ձեզ լվացարան ընտրելու հարցում, ապա կիսվեք ձեր ընկերների և մտերիմների հետ:
ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ Է ՆԱԵՎ՝

Շինանյութի Խանութների Վարկանիշը
Կահույքի Սրահների Վարկանիշը

Էջի Ասույթը

Առանց նորմայից շեղվելու, առաջընթացն անհնար է
— Ֆրենկ Զապպա ՝ ամերիկացի երաժիշտ
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐ

ԴԱՐՁԻՐ ՀԵՂԻՆԱԿ, ԴԱՐՁԻՐ ՀԱՆՐԱՀԱՅՏ
Երբևէ մտածե՞լ եք դառնալ հոդվածագիր: Եթե նույնիսկ մինչ այս պահը երբեք չեք հրապարակել ձեր մտքերը, մտածեք այդ մասին: Հոդվածագիր հեղինակ դառնալը կարող է խթանել ձեր կարիերան կամ բիզնեսը շատ առումներով: